09:00 08.12.2022
Ինչի՞ շուրջ են բանակցում Հայաստանն ու Սդրբեջանը: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ ընթացող բանակցություններից «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Հարցազրույցի ամբողջական տարբերակը դիտեք դեկտեմբերի 8-ին՝ «Հորիզոնի» ժամը 22:00-ի թողարկմանը:
08:56 08.12.2022
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
08:09 08.12.2022
Կիևը կարող է զրկվել ջրից, լույսից և ջեռուցումից. Այս մասին հայտարարել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ «Ապոկալիպսիսը, ինչպես հոլիվուդյան ֆիլմերում, երբ ցածր ջերմաստիճանի պատճառով անհնար է տներում ապրել, դա կարող է տեղի ունենալ», – Կլիչկոյի խոսքերն է մեջբերում Reuters-ը: Նա նշել է, որ իշխանությունների պատրաստած ջեռուցման կետերը չեն բավարարի մայրաքաղաքի բոլոր բնակիչներին։ Այս պահին […]
00:07 08.12.2022
Կանադայի և Նիդեռլանդների կառավարությունները համատեղ դիմում են ներկայացրել Հաագայի Արդարադատության միջազգային դատարան՝ 1948թ. ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Կանադան և Նիդեռլանդներն օգտագործում են իրենց իրավունքը՝ միջամտելու այս գործին <…>՝ ներկայացնելու [դատարանին] Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի համապատասխան դրույթների իրենց մեկնաբանությունը», – ասվում է հայտարարության մեջ։ որը չորեքշաբթի հրապարակվել է […]
23:55 07.12.2022
Ս.թ. դեկտեմբերի 7-ին ՌԴ խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման վայրում անցկացված հանդիպմանը Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել է՝ որպես Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող: Այս մասին ասված է Արցախի ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: «Հարկ ենք համարում հանրությանը տեղեկացնել, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցած ձևաչափով […]
23:46 07.12.2022
Ռուսաստանում լրացուցիչ մոբիլիզացիայի մասին խոսակցություններն անիմաստ են, ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՈՀ-ի անդամների հետ հանդիպման ժամանակ։ «Մոբիլիզացիոն որոշ լրացուցիչ միջոցառումների մասին խոսակցություններն ուղղակի իմաստ չունեն»,- պարզաբանել է պետության ղեկավարը։ Նրա խոսքով, այժմ մասնակի զորահավաքի շրջանակներում նախկինում կանչված 300 հազար քաղաքացիներից 150 հազարը գտնվում են խմբավորման հատուկ գործողության գոտում։ «Այս 150.000-ից միայն կեսը, այսինքն՝ 77.000-ը, […]
23:38 07.12.2022
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հարց է ուղղել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ հետաքրքրվելով ԵԱՀԿ նախարարական համաժողովի ընթացքում Հայաստանի և Հունգարիայի կողմից դիվանագիտական հարաբերությունների լիարժեք վերականգնման մասին հայտարարելու վերաբերյալ: Մասնավորապես հետաքրքրվել է. «Կխնդրեի հնարավորինս մանրամասն ներկայացնել այս քայլերի և դրան նախորդած գործընթացների մասին: Նաև Հայաստանը սառեցրել էր հարաբերությունները Հունգարիայի հետ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման պատճառով, և […]
22:48 07.12.2022
Թուրքիան վճռական է վերացնելու բոլոր ահաբեկչական սպառնալիքներն ու վտանգները իր սահմաններից, հայտարարել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական, պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Նոյեմբերի 20-ից Թուրքիան օդային գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիսում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևի դեմ: Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել Քոբանի […]
22:35 07.12.2022
«Time» ամսագրի որոշումը՝ Վլադիմիր Զելենսկուն տարվա մարդ անվանելու մասին հղի է լրատվամիջոցի համար հեղինակային լուրջ ծախսերով, քանի որ կասկածի տակ է դնում նրա գնահատականների օբյեկտիվությունը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է սենատոր Օլգա Կովիտիդին։ Ամերիկյան Time ամսագիրը Զելենսկուն ճանաչել է տարվա մարդ՝ միաժամանակ նշելով, որ նա դրսևորում է ավտորիտարիզմ և բանտ է ուղարկում քաղաքական հակառակորդներին։ «Ամսագրի որոշումը […]
22:00 07.12.2022
Ֆրանսիայի Ազգային ժողովում երկրի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հաստատել է հոկտեմբերի 20-ին մեկնարկած՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման անհրաժեշտությունը։ «Այս առաքելությունն իսկապես սահմանափակում է էսկալացիայի ռիսկերը՝ վերահսկելով իրավիճակը սահմանին»,- ասել է Կոլոննան։ Արտգործնախարարը վերահաստատել է նաև Ֆրանսիայի և Եվրամիության աջակցությունը Հայաստանին, խոստացել շարունակել ջանքերը խաղաղության հաստատման ուղղությամբ։ Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է հեռուստամեկնաբան Արտյոմ […]
21:21 07.12.2022
Օրեր առաջ Ադրբեջանն իբր բնապահպանական նկատառումներով կամ բնապահպանական հարցեր բարձրացնելու պատրվակով դիմեց հերթական սադրանքին` փակելով Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին և փաստացի շրջափակման մեջ թողնելով Արցախը: Պատգամավոր Արման Եղոյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին խնդրել է մեկնաբանել տեղի ունեցածը։ «Կարծում եմ, որ այստեղ երկու մեկնաբանության տեղ չի կարող լինել: Իրադարձությունները բավականին միանշանակ են. մայրուղու փակումը, Լաչինի միջանցքի փակումը […]
20:54 07.12.2022
Աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակում այս տարի առաջին անգամ ընդգրկվել է մեկ թուրք կին, փոխանցում է Ermenihaber-ը։ «Սաբանջը հոլդինգի» գործադիր տնօրեն Գյուլեր Սաբանջըն առաջին անգամ ներառվել է «Forbes» ամսագրի «Աշխարհի ամենաազդեցիկ 100 կանայք» ամենամյա վարկանիշային ցուցակում։ Նա միակ թուրք կինն է այդ ցուցակում և զբաղեցնում է 81-րդ հորիզոնականը։ Ցուցակը գլխավորում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա […]
20:39 07.12.2022
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11։35-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-«Սատանի կամուրջ» ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընդունել է մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի փակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն Տաթև-Շինուհայր ավտոճանապարհից, արգելափակումից դուրս են բերել 26 բեռնատար ավտոմեքենա: Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի […]
20:30 07.12.2022
Դեկտեմբերի 4-ին, ժամը 23.30-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի ոստիկանները Էրեբունի վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս մայրաքաղաքի Արցախի և Արին-Բերդի փողոցների խաչմերուկում ձերբակալել և Էրեբունու բաժին են տարել 40-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված և կաթուցիչներ։ Տղամարդն ու դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
20:24 07.12.2022
Հայաստանի ակնկալիքը ՀԱՊԿ-ից եղել է 2 բան՝ ֆիքսել ՀՀ-ում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին եւ տեղի ունեցածին տալ հստակ քաղաքական գնահատական: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀԱՊԿ օգնության ընդունումն առանց հստակ գնահատականների՝ կնշանակի անուղղակի և նույնիսկ ուղղակի ընդունում այն ստատուս քվոյի, որը հաստատված է մեր սահմաններում»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ […]
20:11 07.12.2022
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է, որ աշխատանքային այցով գտնվել է Ֆրանսիայի Հանրապետությունում: «Արդեն հանդիպումներ ենք ունեցել Սենատում և Ազգային ժողովում ընդգրկված քաղաքական բոլոր ուժերի պատասխանատուների, հայկական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հանդես եմ եկել մամուլի ասուլիսով, որին ներկա էին Ֆրանսիայի առաջատար լրատվական միջոցները: Այցիս նպատակը մեր մարտահրավերների ու իրավունքների մասին բարձրաձայնելն է, […]
19:56 07.12.2022
ԱՄՆ կատարած այցի շրջանակում շարունակվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի աշխատանքային հանդիպումներն Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ բաժինը։ Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության ղեկավար Թրոյ Միլլերի հետ։ Հանդիպմանը փոխանակվել են մտքեր՝ մաքսային ոլորտում հայ-ամերիկյան փոխհամագործակցության զարգացմանն ուղղված քայլերի […]
19:25 07.12.2022
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով դեկտեմբերի 7-10-ը եռօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում է: Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Հայաստանի գլխավոր դատախազը հանդիպել է ՌԴ գործընկերոջը և քննարկել երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Իգոր Կրասնովին հրավերի […]
19:13 07.12.2022
Վրաստանը ռազմական աջակցություն չի ցուցաբերի Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Մենք արդեն հասկացրել ենք, որ դա չենք անելու։ Որպես պետություն Վրաստանը երբեք չի զբաղվի որևէ կողմի հակամարտությամբ. Սա մեր հստակ դիրքորոշումն է»,- Վրաստանի վարչապետի խոսքերն է մեջբերում RT-ն։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ բազմիցս բացահայտ և փակ դռների հետևում խնդրանքներ են հնչել՝ բացել «երկրորդ […]
19:05 07.12.2022
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտարարել է, որ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին իրականում գործում է ինքնավնասման ռեժիմով և չի ենթարկվում բուժման ընթացքին։ Հաղորդում է Aliq Media-ն։ Ըստ Բրեգաձեի՝ Սաակաշվիլին ստանում է իր ուզած սնունդը՝ իր ուզած ժամին, և վստահաբար կարելի է ասել, որ Սաակաշվիլին չի ենթարկվում բժիշկների սահմանած բուժման կուրսին։ Նախարարը […]
18:47 07.12.2022
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը մեկնում է Թուրքիա։ Օրակարգում ընդգրկված են Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները՝ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում ցամաքային ռազմական գործողություններ սկսելու համատեքստում, ինչպես նաև թուրք-սիրիական երկկողմ հարաբերությունները։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ Վերշինինը Ստամբուլում կլինի դեկտեմբերի 8-ի երեկոյան։ Հիշեցնենք, որ Թուրքիան հերթական անգամ Սիրիայի ինքնիշխան տարածքում մեկ ամիս առաջ սկսել էր «Մագիլ-թուր» […]
17:42 07.12.2022
Մոսկվայում կայացած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոսել է նաև Լաչինի միջանցքի շուրջ վերջին օրերի զարգացումներից: Այսօր Սիմոնյանը թեմայի շուրջ ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, ամփոփել մոսկովյան իր այցը, նաև անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ մինչև տարեվերջ հնարավոր հանդիպման մասին հարցին: Մանրամասները՝ տեսանյութում:
16:57 07.12.2022
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է օրերս Ադրբեջանի իրականացրած հերթական սադրանքին, երբ ադրբեջանցիները փակել էին Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ փաստացի շրջափակման մեջ թողնելով Արցախը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին խոսեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հարցին: Միրզոյանն ընդգծեց, որ մայրուղու փակումը, Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում […]
16:56 07.12.2022
Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը դեկտեմբերի 7-ի նիստում քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Վլադիմիր Վարդանյանի եւ Արփինե Դավոյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հեղինակներն առաջարկում են օրենքի 33-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4.1-ին մասով. «Երդվելուց հետո պատգամավորներն Ազգային ժողովի նիստում ստորագրում են երդման տեքստի […]
16:42 07.12.2022
Դեկտեմբերի 2-ին Փարիզում կայացել է ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ «Ռազմական հակամարտությունների բնապահպանական ազդեցությունը» թեմայով քննարկման ժամանակ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը նշել է. «Հարգելի’ գործընկերներ, Սույն թվականի հոկտեմբերին նշել եմ, որ ԱՄՆ Կոնգրեսը հետաքննում է մեր տարածաշրջանում Ադրբեջանի կողմից արգելված/ապօրինի զինատեսակների կիրառման փաստերը: Այժմ […]
16:38 07.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Վարչապետը բարձր է գնահատել տիկին դեսպանի գործունեությունը մեր երկրում և նշել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններում արձանագրվել է դինամիկ զարգացում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերջին տարիների ընթացքում, այդ թվում՝ ԱՄՆ […]
16:18 07.12.2022
Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում առկա դրական դինամիկան, այդ թվում` ակտիվ քաղաքական երկխոսության առումով: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Թրեյսիին հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար և այդ կապակցությամբ պարգևատրել դեսպանին ՀՀ ԱԳՆ պատվո […]
16:09 07.12.2022
Նոյեմբերի 30-ին ոստիկանության Մալաթիայի բաժին էր զանգել 34-ամյա մի տղամարդ ու հայտնել, որ րոպեներ առաջ մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում իրեն խաբել են։ Հյուրանոցի վարձը վճարելու նպատակով փող էին վերցրել ու հեռացել։ Քրեական հետախույզները ստացված օպերատիվ տվյալներն իրացրին դեկտեմբերի 2-ին: Նրանք մայրաքաղաքի Տիչինայի փողոցում հայտնաբերեցին ու ձերբակալեցին 27-ամյա մի կնոջ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնեց, որ դեկտեմբերի […]
15:37 07.12.2022
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի աղմկահարույց հայտարարությանը, թե Հայաստանի կողմից Ալմա Աթայի հռչակագրի ճանաչումը նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս: «Այդ հայտարարության մեջ Լավրովը պատմում էր մի տարբերակի մասին, որը ես ժամանակին ներկայացրել եմ որպես ռուսական տարբերակ, եթե կուզեք Լավրովի տարբերակ։ Ինքը ևս մեկ […]
15:30 07.12.2022
Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև իր տարածքում հանդիպման անցկացման համար, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը, անշուշտ, պատրաստ կլինի տրամադրել անհրաժեշտ բոլոր օգնությունը՝ իր տարածքում նման հանդիպում անցկացնելու համար»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Ալիևի և […]