TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+16.51 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

13:09 07.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Ճամբարակ […]

̰
Կատրին Կոլոնան`  Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման անհրաժեշտության մասին

12:49 07.12.2022

«Մենք կշարունակենք օժանդակել և ջանքեր գործադրել հանուն երկու երկրների միջև խաղաղության վերականգնման»,- այսպես է Ազգային ժողովում հնչած հարցին պատասխանել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան։ «Երկու երկրների միջև լարվածությունը շարունակում է մնալ բարձր, ինչպես սահմանին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում: Այն ցույց է տալիս, անհրաժեշտության դեպքում, վստահության պակասը, անվտանգության երաշխիքների բացակայությունը, որը Ռուսաստանը հավակնում […]

̰
ԱԺ-ն միաձայն ընդունեց «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը

11:50 07.12.2022

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունեց «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին կողմ է քվեարկել 91 պատգամավոր։

̰
Անմեղ զոհերի հիշատակը հարգելու լավագույն միջոցը վերականգնված, զարգացող ու ծաղկող մեր քաղաքներն ու գյուղերն են. ՀՀ նախագահ

11:29 07.12.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձ է հղել Սպիտակի երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ․ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր մենք ոգեկոչում ենք Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերին և խոնարհվում նրանց հիշատակի առաջ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ը մեր պատմության ամենաողբերգական օրերից մեկն է։ 34 տարի առաջ բնության աղետին զոհ գնացին շուրջ երեք տասնյակ հազար մեր քաղաքացիներ, հարյուր հազարավորները դարձան անօթևան: […]

̰
ԱՄՆ-ի Սենատում չնչին տարբերությամբ գերակշռող ուժ դարձան դեմոկրատները

11:18 07.12.2022

ԱՄՆ-ում նոյեմբերին տեղի ունեցած միջանկյալ ընտրությունները պաշտոնապես ավարտված են: Ջորջիա նահանգում Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Ռաֆայել Ուորնոքն ընտրությունների երկրորդ փուլում առաջ է անցել իր հանրապետական մրցակից Հերշել Ուոքերից, ինչի շնորհիվ դեմոկրատները Սենատում կունենան 51 տեղ, իսկ հանրապետականները՝ 49: Այս մասին փոխանցում է «Արմենպրես»-ը: Գործող Սենատում երկու կուսակցությունների տեղերը հավասարապես են բաշխված՝ յուրաքանչյուրն ունի 50 տեղ: Չնայած […]

̰
Հայկ Գրիգորյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ

11:06 07.12.2022

75 կողմ ձայնով Հայկ Գրիգորյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում Հայկ Մկրտիչի Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Դեկտեմբերի 7-ի ԱԺ հերթական նիստում Հայկ Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով վստահության եւ դրական խոսքերի համար, երդվել է. «Ստանձնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնը՝ […]

̰
Առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով սահմանել հավելավճար

10:53 07.12.2022

ԱԺ-ում շարունակվում է 2023 թվականին պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը: ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր ելույթում անդրադարձել է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահգրգռվածությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումներին, հայտնել է, որ այդ նպատակով սահմանել հավելավճար, որը պայմանավորված կլինի ատեստատավորում ստանալու հանգամանքով։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Բոլոր իրավաբանական անձինք 2023 թվականի հունվարի 1-ից պարտավոր են ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր

10:45 07.12.2022

Բոլոր իրավաբանական անձինք 2023 թվականի հունվարի 1-ից պարտավոր են ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր: Այս մասին հայտարարում է ՀՀ Արդարադատության նախարարությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԱՄՆ պաշտպանական բյուջեի նախագիծը ներառում է առնվազն 800 միլիոն դոլարի օգնություն Ուկրաինային

09:59 07.12.2022

ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համապատասխան հանձնաժողովների համաձայնությամբ՝ 2023 ֆինանսական տարվա (սկսած հոկտեմբերի 1-ից) երկրի պաշտպանական բյուջեի նախագիծը նախատեսում է առնվազն 800 միլիոն դոլարի հատկացում՝ Ուկրաինային անվտանգության ոլորտում օգնելու համար։ «Պաշտպանության բյուջեն նախատեսում է 800 միլիոն դոլար Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության համար, որն աջակցություն և օգնություն է տրամադրում Ուկրաինայի զինված ուժերին, ինչը 500 միլիոն դոլարով ավելի […]

̰
ԱՄՆ պաշտպանական բյուջեն ներառում է Ռուսաստանին G20-ից բացառելու միջոցառումներ

09:36 07.12.2022

Վաշինգտոնը կսկսի ձգտել Ռուսաստանին բացառել որոշ միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ G20-ից, բխում է ԱՄՆ պաշտպանության բյուջեի նախագծից, որը համաձայնեցվել է Կոնգրեսի երկու պալատների համապատասխան հանձնաժողովների կողմից: «Նախագիծը նախատեսում է Ռուսաստանի պետական ​​պաշտոնյաների բացառում G20-ից, Բանկային վերահսկողության Բազելի կոմիտեից, Ֆինանսական կայունության խորհուրդից, Ապահովագրության վերահսկողների միջազգային ասոցիացիայից… և նաև պահանջում է քայլեր ձեռնարկել՝ դրան նպաստելու համար»,- ասվում […]

̰
Financial Times-ին հայտնի են դարձել ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցների իններորդ փաթեթի մանրամասները

08:58 07.12.2022

Ռուսաստանի դեմ Եվրամիության (ԵՄ) պատժամիջոցների նոր փաթեթի նախագիծը կներառի ավելի քան 2,3 միլիարդ եվրո արժողությամբ երկակի նշանակության ապրանքների արտահանման վերահսկողություն, երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 6-ին, հաղորդել է Financial Times-ը: «Նախագծի մյուս տարրերը ներառում են չորս ռուսական ալիքների հեռարձակման արգելքը, ռուսական մարքեթինգային ընկերությունների և շուկայավարման ընկերությունների հետ գործարքների արգելքը»,- ասվում է նյութում։ Հրատարակության աղբյուրների համաձայն՝ ԵՄ-ն պատժամիջոցներ […]

̰
Տեղի է ունեցել «ՔՊ» Վարչության նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը

08:28 07.12.2022

Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են Իջևանի և Փարաքարի տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահների թեկնածությունները: Արթուր Ճաղարյանը հաստատվել է Իջեւանի, Հրաչյա Շառոյանը Փարաքարի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։ Քննարկվել են Սպիտակ, Գյումրի և Անի համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքներին առնչվող հարցեր։ […]

̰
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ Մոսկվայում կայացել է եռակողմ աշխատանքային խմբի նիստը

23:49 06.12.2022

2022 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը: Կողմերն ընդգծել են Ռուսաստանի Դաշնության դրական դերը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև նրանց միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ ջանքերի […]

̰
Բայդենը մտադիր է առաջադրվել երկրորդ նախագահական ժամկետի համար

23:36 06.12.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է առաջադրվել երկրորդ ժամկետի համար և, ամենայն հավանականությամբ, որոշում կկայացնի 2023 թվականի սկզբին, երեքշաբթի մամուլի ասուլիսում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։ «Նախագահը մտադիր է մասնակցել ընտրարշավին և պատրաստվում է այդ մասին խոսել իր ընտանիքի հետ: Ամենայն հավանականությամբ, նա որոշում կկայացնի հաջորդ տարվա սկզբին»,- ասել է նա։ […]

̰
Սուրեն Պապիկյանը Հովհաննես Բաղրամյանի՝ Հայաստան այցելած թոռանը պարգևատրել է գերատեսչական մեդալով

23:05 06.12.2022

Երևանում իրականացվել են Հայազգի նշանավոր զորահրամանատար, ԽՍՀՄ կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումներ (մասնավորապես՝ հարգանքի տուրքի մատուցում Բաղրամյան պողոտայում կանգնեցված մարշալի արձանի մոտ, ՀՀ վետերանների միավորում» ՀԿ-ի գրասենյակի մուտքի պատին Բաղրամյանին նվիրված հուշատախտակի բացում, ինչպես նաև ցուցադրություն ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում): Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Հովհաննես Բաղրամյանի ծննդյան […]

̰
Արդյո՞ք Իրանում իսկապես համազգային գործադուլ է

22:15 06.12.2022

Հակասական են Իրանից ստացվող տեղեկությունները: Ընդդիմադիր աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ հարևան երկրում համազգային գործադուլ է սկսվել կանանց իրավունքների ազատականացման պահանջով: Իշխանությունը պնդում է, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, ու որ բողոքի զանգվածային ալիքն արդեն մարում է: Այնուամենայնիվ, գործադուլ կայացե՞լ է, և ինչպե՞ս են գործադուլի նախաձեռնողները ձևակերպել իրենց պահանջները: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը […]

̰
Իրաքը հանդիսանում է տարածաշրջանում ՀՀ վստահելի գործընկերը․ ՀՀ ԱԳ փոխնախարար

21:03 06.12.2022

Հայաստանի ԱԳ փոխնախարարը Վահե Գևորգյանը մասնակցել է դեկտեմբերի 4-ին Բաղդադում կայացած Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 6-րդ նախարարական հանդիպմանը, տեղեկացնում է ԱԳՆ-ը: Հանդիպմանը մասնակցել են նաև Պերուի, Բոլիվիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Հունաստանի, Իտալիայի, Իրանի, Մեքսիկայի և ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները, հանդիպումն Իրաքի ԱԳ նախարարի նախագահությամբ է եղել: Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ կարևորել է ֆորումի […]

̰
Քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ ՄԻՊ խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ

20:24 06.12.2022

Այսօր Հանրապետության հրապարակից եւ հարակից տարածքներից քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ ապահովելու բերման ենթարկվածների իրավունքների պաշտպանությունը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից՝ այցի արդյունքները կամփոփվեն Պաշտպանի աշխատակազմում և համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։

̰
ԲԴԽ անդամի ընտրություն, եկամուտների հայտարարագրում. ԱԺ-ն սկսել է նիստերի աշխատանքը

20:00 06.12.2022

Խորհրդարանում այսօր բարձրագույն դատական խորհրդի նոր անդամի են ընտրել, քննարկել են եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման նախագիծը: Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջադրել էր Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանի թեկնածությունը: Գրիգորյանը վստահեցրեց՝ ընտրվելու դեպքում առաջնորդվելու է միայն օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքներով: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Արսեն Թորոսյանը հետաքրքրվեց՝ ընտրվելով ԲԴԽ […]

̰
Եռակողմ հայտարարությամբ Հայաստանից և Արցախից հետադարձ կապը պետք է լինի անխոչընդոտ. Աղաջանյան

19:35 06.12.2022

ՀՀ ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն Աժ-ում կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով լրագրողների հարցերին, նշեց, որ հայկական կողմը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի համար ադրբեջանական կողմի առաջարկները: Չի բացառվում, որ մինչև տարեվերջ Փաշինյան-Ալիև հանդիպում կայանա: Աղաջանյանն անդրադառնալով վերջին օրերին Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին, ադրբեջանական մաքսակետի վերաբերյալ խոսակցություններին, նշեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ […]

̰
Հունգարիան արգելափակել է ԵՄ-ի 18 միլիարդ եվրոյի օգնության փաթեթը Ուկրաինային

19:08 06.12.2022

Հունգարիան կիրառել է վետոյի իրավունքը և արգելափակել է Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության փաթեթը, որը առաջարկել էր Եվրահանձնաժողովը 2023 թվականի համար: Երեքշաբթի՝ դեկտեմբերի 6-ին, հայտնել է The Associated Press-ը։ Բուդապեշտի պաշտոնական դիրքորոշումը հնչեցրել է Հունգարիայի ֆինանսների նախարար Միխայ Վարգան՝ ասելով, որ իր երկիրը դեմ է ֆինանսական օրենսդրության նոր փոփոխությանը։   Վետոյի պատճառով ԵՄ […]

̰
Աղաջանյանը չի բացառում մինչև տարեվերջ Փաշինյան-Ալիև հանդիպումը

16:44 06.12.2022

Չի բացառվում, որ մինչև տարեվերջ Փաշինյան-Ալիև հանդիպում կայանա: ԱԺ-ում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ հայկական կողմը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի համար ադրբեջանական կողմի առաջարկները, որոնք հայկական կողմի առաջարկների արձագանքն են: «Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք, ըստ էության, արձագանք են հայկական […]

̰
Կարևորվել է մաքսային ոլորտում ՊԵԿ-ի և ԱՄՆ տարբեր գերատեսչությունների համագործակցության ամրապնդումը

15:49 06.12.2022

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի օգնական Էլիոթ Քանգի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։ Մասնավորապես, կարևորվել է մաքսային ոլորտում Պետական եկամուտների կոմիտեի և ԱՄՆ տարբեր գերատեսչությունների համագործակցության ամրապնդումը։ Կողմերն անդրադարձել են նաև Արտահանման վերահսկման և […]

̰
ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

15:46 06.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Ինչպես հայտնում են նախարարությունից, Արմեն Փամբուխչյանը ողջունելով դեսպան Ֆուկուշիմային՝ բարձր է գնահատել Ճապոնիային հետ սերտ համագործակցությունը։ Գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը մշտապես աջակցելու գործում ներդրած ջանքերի համար, հրշեջ-փրկարարական ջոկատները տեխնիկապես վերազինելու, սեյսմիկ […]

̰
Ադրբեջանում ամուսինը կացնահարել է կնոջը

15:23 06.12.2022

Ադրբեջանում Գադաբայի շրջանի Շեքերբեյ գյուղում ամուսինը կացնահարելով սպանել է կնոջը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վիճաբանության ժամանակ Էլմեդդին Աբդուլլաևը (ծնված 1990 թ.) կնոջը՝ Քենուլ Աբդուլլաևային (ծնված 1990 թ.), բազմաթիվ հարվածներ է հասցրել կացնով։ Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։

̰
Քննարկվել են Հայաստանի և Նիկարագուայի միջև փոխգործակցության հնարավոր ուղղությունները

15:15 06.12.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիկարագուայի նորանշանակ դեսպան Ալբա Ասուսենա Տոռես Մեխիան: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ արգասաբեր աշխատանք ու հաջողություններ մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում: «Հուսով եմ, որ Հայաստանում Նիկարագուայի դեսպանի նշանակումը նպաստելու է երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը»,- նշել է նախագահը: Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար […]

̰
Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի պատասխան առաջարկները. Աղաջանյանը չի բացառում մինչև տարեվերջ Փաշինյան-Ալիև հանդիպումը

14:57 06.12.2022

Հայկական կողմը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի համար ադրբեջանական կողմի առաջարկները, որոնք հայկական կողմի առաջարկների արձագանքն են. այսպիսով քննարկվում է առաջարկների երրորդ փուլը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ ԱԺ-ում կայացած ասուլիսի ընթացքում անդրադառնալով լրագրողների հարցերին: «Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք, ըստ էության, արձագանք […]

̰
Աղետի գոտում տնակային շինությունները կապամոնտաժվեն. ո՞ր խմբերն են ստանալու աջակցություն

14:44 06.12.2022

Աղետի գոտում 2023 թվականից ոչ հիմնական շինությունները կապամոնտաժվեն, գործընթացն իրականացվելու է փուլային տարբերակով: 1988 թվականի երկրաշարժին հաջորդած տարիներին տեղադրվել և կառուցվել են բազմաթիվ ոչ հիմնական շինություններ և, չնայած տարբեր տարիներին ծրագրերի իրականացմանը, այս խնդիրը դեռ շարունակում է մնալ: Առկա է ոչ միայն որպես սոցիալական խնդիր՝ ընտանիքների սուղ բնակարանային պայմաններով, այլ նաև որպես քաղաքաշինական խնդիր: Տարածքները […]

̰
Փոփոխություններ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում

14:32 06.12.2022

Նախագծով առաջարկվում է առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը` հավելումը եւ հավելավճարը, նվազեցնել բազային աշխատավարձի բարձրացման չափով: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը: Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության […]

̰
Վալերի Պեկրեսը Հարավային Կովկասում կայունության համար անհրաժեշտ է համարում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը

14:07 06.12.2022

Ֆրանսիական Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վալերի Պեկրեսը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Արցախի նախագահի հետ հանդիպմանը իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդներին: «Հանդիպեցի Արցախի նախագահի հետ: Ես վերահաստատեցի իմ համերաշխությունն ու աջակցությունը Հայաստանի և Լեռնային […]

̰
BACK_TO_TOP