TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+26.01 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ճանապարհահատվածով երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով

12:48 09.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 9-ին և 10-ին՝ ցերեկային ժամերին, Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ճանապարհահատվածով երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով։ Թեթև մարդատար ավտոմեքենաների համար գործելու է […]

̰
Փաշինյանը Բիշքեկում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին

11:54 09.12.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:        

̰
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բիշքեկ

10:48 09.12.2022

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ, որտեղ կմասնակցի Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Այս մասին հայտնում է Sputnik Кыргызстан տելեգրամյան ալիքը: Նշվում է, որ ինչպես մյուս ղեկավարներին, նրան ևս օդանավակայանում դիմավորել է կառավարության ղեկավար Ակըլբեկ Ժապարովը։ Բիշքեկում նախատեսված է նաև ՀՀ վարչապետի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

̰
Փորձագետները նշել են Ուկրաինայի նկատմամբ Վրաստանի դիրքորոշումը փոխելու պայմանները

10:31 09.12.2022

Վրաստանը կարող է սկսել զենք մատակարարել Ուկրաինային, ինչպես նաև ուժ կիրառել Աբխազիայի և Հարավային Օսիայի դեմ, եթե Ռուսաստանը զգալի կորուստներ կրի հատուկ գործողության ընթացքում։ Այս մասին «Известия»-ին հայտնել է ՌԴ ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը։ Նշվում է, որ Կիևը Վրաստանից ուղղակիորեն պահանջել է «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի դեմ։ Գերագույն Ռադայի պատգամավոր Ֆյոդոր Վենիսլավսկու խոսքով՝ […]

̰
Ավստրալական Միությունում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ավստրալիայի գեներալ-նահանգապետին

10:21 09.12.2022

Դեկտեմբերի 8-ին Ավստրալական Միությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց Ավստրալիայի գեներալ-նահանգապետ Դեյվիդ Հարլիին: Այս մասին տեղեկացնում է Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում գեներալ-նահանգապետը հաջողություն մաղթեց դեսպանին կարևոր և պատասխանատու առաքելության մեկնարկի կապակցությամբ և խոստացավ ամենայն աջակցություն նրա հետագա գործունեությանը: Դեսպան Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի և […]

̰
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի անսահմանափակ զենքի մատակարարումները Ուկրաինային բարդացրել են իրավիճակը

22:43 08.12.2022

Ամերիկյան և եվրոպական զենքի անսահմանափակ մատակարարումները Ուկրաինա բարդացրել են իրավիճակը։ Հինգշաբթի նման կարծիք է հայտնել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոյի հետ հեռախոսազրույցում։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է պատերազմի շարունակմանը, այդ թվում՝ Ուկրաինայում: Մենք կարծում ենք, որ ամերիկյան և եվրոպական զենքի անսահմանափակ մատակարարումն Ուկրաինային ավելի է բարդացրել իրավիճակը», – ասել է Աբդոլլահիանը՝ […]

̰
Շվեդ լրագրողները հետաքննել են Բաքվի կողմից Եվրախորհրդարանի պատգամավորներին կաշառելու փորձերը

22:15 08.12.2022

Լրագրողական հետքննությունների գործում մասնագիտացող Blankspot շդեդական պարբերականը սենսացիոն բացահայտումներ է արել Բաքվի կողմից Եվրախորհրդարանի պատգամավորներին կաշառելու փորձերի մասին: Հատաքննողների հայտնաբերած փաստերը վկայում են այն մասին, որ խավիարային դիվանագիտությանը Բաքվում նոր զարկ են տվել: Կոնկրետ ի՞նչ է հայտնի և դա ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել եվրոխորհդարանականների մոտեցումների վրա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Մեր շվեդացի […]

̰
Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել և բանտարկել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. ԱՀՀ

20:51 08.12.2022

Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Ազգային պաշտպանության լիազորման ակտի (FY2023 NDAA) վերջնական տարբերակը, որը դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի համաձայնագրի սեպտեմբերյան խախտումները և հստակեցնում, որ «ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը դիվանագիտական նպատակներ հետապնդելու համար միանգամայն անընդունելի է»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է Ամերիկայի Հայկական Համագումարի տարածած հաղորդագրությունում: «Չնայած […]

̰
Ռուսական ԶԼՄ-ների շատ ներկայացուցիչներ կհայտնվեն ԵՄ պատժամիջոցների տակ․ Բորել

20:23 08.12.2022

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը հայտարարել է, որ «ռուսական լրատվամիջոցների շատ ներկայացուցիչներ» կհայտնվեն Ռուսաստանի նկատմամբ սահմանվող ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում։ Եվրահանձնաժողովը նախօրեին առաջարկություններ է արել հակառուսական պատժամիջոցների 9-րդ փաթեթի բովանդակության վերաբերյալ։ Դրանում, մասնավորապես, ասվում է, որ չորս ռուսական հեռուստաալիքներ կարող են հայտնվել սահմանափակումների տակ։ Կընդլայնվի նաև անհատական ​​պատժամիջոցների ցանկը։ Այն կընդգրկի շուրջ 200 ֆիզիկական անձանց […]

̰
Կարեն Փթուկյանը նշանակվել է Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ

19:42 08.12.2022

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Կարեն Փթուկյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ: Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Սարգսի Փթուկյանի կենսագրությունը Ծնվել է 1975 թվականի փետրվարի 1-ին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1999թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ և ԱԱՆ բարձրագույն դպրոցը: Աշխատանքային գործունեություն 1999-2001թթ. – ՀՀ […]

̰
Ռումինիայի և Բուլղարիայի Շենգենյան գոտուն միանալու դիմումները մերժվել են

19:27 08.12.2022

ԵՄ երկրների ներքին գործերի և արդարադատության նախարարների խորհուրդը կրկին մերժել է Ռումինիային և Բուլղարիային միանալ Շենգենյան գոտուն։ Միայն մեկ նոր երկիր է ընդունվել Շենգեն՝ Խորվաթիան։ Բուլղարիայի և Ռումինիայի ընդունելությունն արգելափակել են Ավստրիան և Նիդերլանդները, գրում է BBC-ն։ «Երբ մենք միասնական ենք, մենք ուժեղ ենք։ Եվ, իհարկե, Բուլղարիայի ու Ռումինիայի հարցում մենք միասնական չէինք։ Եվ սա […]

̰
Սաուդյան Արաբիան 5 մլրդ դոլար կփոխանցի Թուրքիային

18:56 08.12.2022

Սաուդյան Արաբիայի ևս 5 մլրդ․ ամերիկյան դոլար կփոխանցի Թուրքիայի Կենտրոնական բանկին։ Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարար Մուհամմեդ Էլ-Ջեդանը: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարարության խոսնակը հայտարարել էր Թուրքիայի Կենտրոնական բանկում 5 մլրդ դոլարի ավանդ ներդնելու Ռիադի մտադրության մասին: «Արժույթի պահուստների մասով կարող ենք հանգիստ գործել, քանի որ մի շարք […]

̰
«Ստանդարտներ պետք է սահմանենք բոլոր ոլորտներում». գործադիրի որոշումները

16:00 08.12.2022

Կստեղծվի վարչապետին ենթական պետական կառավարման մարմին՝ Արտաքին հետախուզության նոր ծառայություն, պետբյուջեից 1 միլիարդ 272 միլիոն դրամ կհատկացվի 8 մարզի 16 բնակավայրում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար: Երևանում էլ օդի աղտոտվածության շատ բարձր ցուցանիշներ են արձանագրվել. շինհրապարակներում խիստ ստանդարտներ կսահմանվեն: Նախագծերը քննարկվել և հավանության են արժանացել գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ալժիրը պատրաստ է հնարավորինս աջակցել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը․ դեսպանը՝ ՀՀ նախագահին

15:30 08.12.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի դեսպան Սմաիլ Բենամարան: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ նրա դիվանագիտական փորձառությունը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների սերտացմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Սմաիլ Բենամարան պատրաստակամություն է հայտնել ջանք չխնայել երկկողմ հարաբերությունների զարգացման, դիվանագիտական ու մշակութային շփումների մակարդակի բարձրացման համար: «Հավաստիացնում […]

̰
Ստեփանակերտի և Բաքվի միջև միջազգային ի՞նչ մեխանիզմներ կարող են գործել. Արմեն Գրիգորյանի հարցազրույցը

15:00 08.12.2022

Ի՞նչ է պատկերացնում հայկական կողմը Ստեփանակերտի և Բաքվի միջև միջազգային մեխանիզմներ ասելով: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասնել է հայկական կողմի պատկերացումները այս հարցում: Արմեն Գրիգորյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել դեկտեմբերի 8-ին՝ «Հորիզոնի» ժամը 22:00-ի թողարկմանը:

̰
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված` հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Հայաստանի ողջ տարածքում

14:27 08.12.2022

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում։ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները նախատեսվում է իրականացնել 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ: Սևանա լճում խիստ արգելը կիրառվի դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը: Հիշեցնենք, որ 2022 թվականի համար սիգի արդյունագործական որսի ընդհանուր չափաքանակ էր […]

̰
Փարիզը միշտ կլինի Արցախի կողքին. Իդալգոն՝ Հարությունյանին

14:11 08.12.2022

Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Ֆրանսիա կապերի զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող տարբեր հարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել Անն Իդալգոյի ջանքերը՝ ուղղված Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, անկախության միջազգային ճանաչման […]

̰
ԿԸՀ-ն մանդատներ է տրամադրել 4 նոր պատգամավորի. «Հայաստան» դաշինքից 6-ը հրաժարվել էին մանդատից

14:03 08.12.2022

ԿԸՀ-ն այսօր նիստ է գումարել և ուժը կորցրած է ճանաչել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորների թեկնածուներ Ռիմա Ղազարյանի, Ռուբեն Մելքոնյանի, Ռոբերտ Հայրապետյանի, Մարիա Պետրոսյանի, Սայաթ Շիրինյանի, Դավիթ Սահակյանցի գրանցումը՝ նրանց ինքնաբացարկի դիմումների հիման վրա: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրանց փոխարեն պատգամավորական մանդատներ է տրամադրել Մհեր Սահակյանին, Արփինե Վարդանյանին, Արման Ղազարյանին ու Իրինա Գասպարյանին: «Հայաստան» […]

̰
Քննչական կոմիտեն կարճել Է Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը

12:54 08.12.2022

ՀՀ քննչական կոմիտեն կարճել Է Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: «Վարույթ իրականացնող մարմինը կայացրել է քրեական նշված վարույթի շրջանակներում երեք անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, մեղադրանք չառաջադրելու մասին որոշում: […]

̰
Կստեղծվի վարչապետին ենթակա պետական կառավարման մարմին՝ արտաքին հետախուզության նոր ծառայություն

12:26 08.12.2022

Հայաստանում կազմավորվելու է արտաքին հետախուզության ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա պետական կառավարման մարմին: Նախագիծը ներկայացվել է կառավարության այսօրվա նիստում և արժանացել գործադիրի հավանությանը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ ՊՆ-ում, և թե՛ ԱԱԾ-ում գոյություն ունեն համանման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում՝ ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի […]

̰
Սարավան բնակավայրում շչակներ են գործարկվելու

12:24 08.12.2022

Դեկտեմբերի 9-ին` ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություն։ Գործարկվելու են բնակավայրի շչակները: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։

̰
Որքանո՞վ է հավանական խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչև տարեվերջ. Արմեն Գրիգորյանի հարցազրույցը

12:00 08.12.2022

Հայաստանը շարունակում է պատրաստակամ մնալ մինչև տարեվերջ ունենալու խաղաղության պայմանագիր՝ իհարկե նկատի առնելով նաև սահմանափակումները: Այդ մասին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Հարցազրույցի ամբողջական տարբերակը դիտեք դեկտեմբերի 8-ին՝ «Հորիզոնի» ժամը 22։00-ի թողարկմանը:

̰
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը. գալիք տարվա պետական բյուջեն հաստատվել է

11:56 08.12.2022

Խորհրդարանը դեկտեմբերի 8-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի խումբ հարցեր եւ ընդունել դրանք: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով ակնկալվում է ապահովել վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարումը` համապատասխան լիազորող նորմեր սահմանող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունմամբ, մոր եւ մանկան […]

̰
Այսօր փորձարկում ենք Վիեննա-Երևան ուղիղ չվերթը. Տոյվո Կլաարը ժամանում է Հայաստան

10:58 08.12.2022

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանում է Հայաստան: Այս մասին նա գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Բարի առավոտ! Այսօր փորձարկում ենք Վիեննա-Երևան ուղիղ չվերթը։ Կեսօրից ակնկալում ենք բովանդակալից հանդիպումներ»,- գրել է նա: Good morning! Trying out the direct Vienna-Yerevan flight today. Looking forward to substantive meetings in the […]

̰
Ընդդիմությունը դեմ քվեարկեց 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծին

10:49 08.12.2022

ՀՀ ԱԺ-ն երկօրյա քննարկումներից հետո ավարտել է Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը, այսօր տեղի է ունեցել նախագծի քվեարկությունը: Քվերկել է 93 պատգամավոր: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 66, դեմ 28, ձեռնպահ՝ 0: Դեմ էր քվեարկել ընդդիմությունը: Նախագիծն ընդունվել է: Այսպիսով խորհրդարանը ավարտել է այսօրվա նիստի աշխատանքները: Նիստը վարող ԱԺ […]

̰
Սևծովյան նավատորմի նավը Սևաստոպոլում անօդաչու թռչող սարք է խոցել ծովի վրայով

10:35 08.12.2022

Սև ծովում Սևաստոպոլում անօդաչու թռչող սարք է խոցել Սևծովյան նավատորմի նավը. Այս մասին դեկտեմբերի 8-ին հայտարարել է շրջանի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։ «Առավոտյան Սևծովյան նավատորմի հերթապահ նավը ծովի վրայով անօդաչու թռչող սարք է խոցել։ Մեր զինվորականները, ինչպես միշտ, լավ են աշխատել»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում, փոխանցում է Իզվեստիա-ն:

̰
Զելենսկին կանխատեսել է ուկրաինական հակամարտության ավարտը

10:21 08.12.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 7-ին առաջարկել է, որ երկրում հակամարտությունը կավարտվի հաջորդ տարի։ Այդ մասին նա ասել է Politico-ին։ «Կարծում եմ, որ ուկրաինացիները նույնպես կլինեն ամենաազդեցիկները հաջորդ տարի, բայց արդեն խաղաղ ժամանակներում», – ասել է նա: Միաժամանակ, նույն օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հատուկ գործողությունը կարող է երկար տևել։ Ռուսաստանի Դաշնության […]

̰
11 տարում Ռուսաստանում կոռուպցիոն հանցագործությունների համար դատվել է մոտ 72 հազար տարբեր պաշտոնյա. ՔԿ նախագահ

09:56 08.12.2022

2011 թվականից ի վեր Ռուսաստանում կոռուպցիոն հանցագործությունների համար դատվել է մոտ 72 հազար տարբեր պաշտոնյա, Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է  ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը։ «2011 թվականից սկսած՝ Քննչական կոմիտեի կողմից հետաքննված գործերով դատավարության են ենթարկվել մոտ 72 հազար տարբեր պաշտոնյաներ», – ասել է Բաստրիկինը։ Նա խոսել […]

̰
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատանը հայտարարել են, որ պատժամիջոցները չեն ստիպի Ռուսաստանին հրաժարվել իր ընթացքից

09:45 08.12.2022

ԱՄՆ պատժամիջոցները չեն ստիպի Մոսկվային փոխել իր ընթացքը, իսկ ռուսական արտահանման դեմ նոր սահմանափակող միջոցները վնաս են հասցնում օտարերկրյա գործընկերներին, ասվում է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատանը։ ԱՄՆ-ն նախկինում արտահանման սահմանափակումներ է սահմանել 24 ընկերությունների նկատմամբ՝ «պետությունների ազգային անվտանգության կամ արտաքին քաղաքական շահերի դեմ գործելու համար»։ Ռուսական կազմակերպություններից ցուցակում են հայտնվել տասը ընկերություններ, այդ թվում՝ «Ռուսելեկտրոնիքս», «Միլանդր», […]

̰
ՄԱԿ-ը հաշվել է Եվրոպա ժամանած ուկրաինացի փախստականների թիվը

09:17 08.12.2022

Դեկտեմբերի 6-ի դրությամբ՝ Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության մեկնարկից ի վեր, Եվրոպա է ժամանել 7 832 493 ուկրաինացի փախստական։ Այս մասին են վկայում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) տվյալները։ Վիճակագրությունը թարմացվում է ամեն շաբաթ: Այսպես, նախորդ ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է տեղահանված քաղաքացիների թվի նվազում՝ նոյեմբերի 29-ին Ուկրաինայից 7 891 977 փախստական ​​է գրանցվել։ ՄԱԿ ՓԳՀ-ի […]

̰
BACK_TO_TOP