09:59 07.12.2022
ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համապատասխան հանձնաժողովների համաձայնությամբ՝ 2023 ֆինանսական տարվա (սկսած հոկտեմբերի 1-ից) երկրի պաշտպանական բյուջեի նախագիծը նախատեսում է առնվազն 800 միլիոն դոլարի հատկացում՝ Ուկրաինային անվտանգության ոլորտում օգնելու համար։
«Պաշտպանության բյուջեն նախատեսում է 800 միլիոն դոլար Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության համար, որն աջակցություն և օգնություն է տրամադրում Ուկրաինայի զինված ուժերին, ինչը 500 միլիոն դոլարով ավելի է, քան Սպիտակ տան բյուջեի պահանջը», – ասված է բյուջեի նախագծի բացատրական նյութերում։ Երեքշաբթի օրը հրապարակվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովի կողմից:
Օրենսդիրների կողմից համաձայնեցված փաստաթուղթը նաև «պահանջում է Ուկրաինային ամերիկյան օգնության վերահսկողության համակարգի համապարփակ գնահատում» և թույլ է տալիս Վաշինգտոնին «համալրել իր դաշնակիցների և գործընկերների համադրելի սարքավորումների պաշարները», որոնք նրանք նախկինում տրամադրել էին Կիևին։ Բացի դրանից, պաշտպանական բյուջեի նախագիծը նախատեսում է «արագացնել կարևորագույն զինամթերքի առաքումն Ուկրաինա և համալրել ԱՄՆ համապատասխան պաշարները՝ պարզեցնելով պետական գնումների պահանջները»:
Ավելի վաղ Կոնգրեսում երկու պալատների ներկայացուցիչներից կազմվել էր հանձնաժողով՝ համաձայնեցնելու համար Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից պատրաստված պաշտպանական բյուջեի տարբեր նախագծերի մանրամասները։ Այժմ կոնգրեսականներն ու սենատորները պետք է կողմ քվեարկեն համաձայնեցված փաստաթղթին։
Ակնկալվում է, որ այն քվեարկության կդրվի Ներկայացուցիչների պալատում այս շաբաթ՝ նախքան Սենատի քննարկումը: Բյուջեի վերջնական նախագիծը ստորագրության կուղարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...