23:01 20.11.2022
Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթում է նոյեմբերի 20-ին կայացած նախագահական ընտրություններում՝ ընտրողների 85,52%-ի աջակցությամբ, ասվում է «Ամանաթ» կուսակցության հանրային քաղաքականության ինստիտուտի կողմից անցկացված exit poll-ի արդյունքներով։ «Կասիմ-Ժոմարտ Տոկաև՝ 85,52%»,- հարցման արդյունքները հայտնել է ինստիտուտի ներկայացուցիչը Աստանայի հեռուստաալիքի եթերում։ Ղազախստանցիները պետք է ընտրություն կատարեին վեց թեկնածուներից։ Գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ միասին պետության ղեկավարի պաշտոնին […]
14:15 20.11.2022
Թայվանի հարցը «կարմիր գիծ» է Թայվանի և ԱՄՆ-ի միջև, որը չի կարելի հատել։ Այդ մասին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նշել է G20 գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ երկկողմ հանդիպման ժամանակ։ Ինչպես հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Չինաստանի արտգործնախարար Վան Յիի մեկնաբանությանը, Չինաստանի ղեկավարը Բայդենին բացատրել է Թայվանի հարցի էությունը և Պեկինի դիրքորոշումը։ Ցզինպինն ասել […]
13:58 20.11.2022
Եգիպտոսում բախվել են մարդատար ավտոբուսն ու բեռնատարը։ Վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել, նոյեմբերի 20-ին հաղորդում է al-Masry al-Youm թերթը։ «Վթարի հետևանքով զոհվել է 12 մարդ, տուժել՝ 30-ը»,- թերթին հայտնել են հիվանդանոցի աղբյուրները: Վթարը տեղի է ունեցել կիրակի առավոտյան Ռաս Ղարիբ և Զաաֆարան քաղաքների միջև մայրուղու 40-րդ կմ-ին:
13:44 20.11.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20-ի գագաթնաժողովից վերադառնալուն պես հրաման է տվել Իրաքում և Սիրիայում գործողություն իրականացնել։ Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը։ Թուրքական ալիքը ցուցադրել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ Էրդողանի հանդիպման կադրերը։ Նա նախագահին զեկուցել է տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, որից հետո նրան ներկայացրել մի փաստաթուղթ, որը Էրդողանը ստորագրել է։ Թուրքիայի […]
13:29 20.11.2022
Ամերիկյան Վաշինգտոն նահանգում փոքր ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է չորս մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով շերիֆի գրասենյակին: Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Սնոհոմիշ շրջանում, ինքնաթիռն ընկել է դաշտի մեջ։ Վթարի պատճառը դեռ հայտնի չէ ։ «Քննիչները հաստատել են չորս մարդու մահվան մասին տեղեկությունները»,- հայտնել են շերիֆի գրասենյակից:
12:26 20.11.2022
Twitter սոցիալական ցանցն արգելաբացել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը։ Երկրի նախկին ղեկավարի բաժանորդների թիվը կտրուկ աճել է, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Թրամփի հետևորդների թիվն արդեն գերազանցել է երկու միլիոնը, որից 1,3 միլիոն մարդ բաժանորդագրվել է 40 րոպեի ընթացքում: Անժամկետ սառեցման պահին, որը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 8-ին, @realDonaldTrump-ի էջը ուներ մոտ 90 […]
11:39 20.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, նոյեմբերի 19-ի երեկոյան Թունիսի Ջերբա քաղաքում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի անունից տրված պաշտոնական ընթրիքին: Ընթրիքի ընթացքում հնչել են հայկական ժողովրդական և դասական կատարումներ, ցուցադրվել ռուանդական ժողովրդական պարային կատարումներ: Վարչապետի աշխատանքային այցը Թունիս ավարտվել է:
11:12 20.11.2022
Ղազախստանում կիրակի օրը բացվել են ընտրատեղամասերը և սկսվել է երկրի նախագահի թեկնածուների քվեարկությունը: Ղազախստանցիները պետք է ընտրություն կատարեն վեց թեկնածուներից։ Գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ միասին պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են Նուրլան Աուեսբաևը, Մեյրամ Կաժիկենը, Ժիգուլի Դայրաբաևը, Կարակատ Աբդենը, Սալթանատ Տուրսինբեկովան: Նորացված Սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով։ Ընդ որում, հաղթողը կարող […]
10:33 20.11.2022
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ Սիրիայի և Իրաքի հյուսիսում օդային գործողության ընթացքում ոչնչացվել են քրդական զինված կազմավորումների քարանձավները, թունելներն ու պահեստները: Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Անկարան օդային գործողություն է իրականացնում Սիրիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) սիրիական թևի դեմ Սիրիայի հյուսիսում և Իրաքի հյուսիսում: «Ահաբեկիչների թաքստոցները, բունկերները, քարանձավները, […]
23:59 19.11.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը Սպիտակ տանը շքեղ ու մասնավոր արարողությամբ կամուսնացնի իր սիրելի թոռնուհուն՝ Նաոմիին։ Սա տասնիններորդ հարսանիքն է ամերիկացի առաջնորդների նստավայրում, ովքեր նման տոնակատարությունների համար վճարում են իրենց գրպանից: CNN-ի փոխանցմամբ՝ 28-ամյա Նաոմի Բայդենի և 25-ամյա Փիթեր Նիլի հարսանիքը բաղկացած է երեք մասից։ Նախ՝ հարսանիք Սպիտակ տան հարավային մարգագետնում, բաց երկնքի տակ, […]
23:22 19.11.2022
ՆԱՏՕ-ն հակամարտություն չի փնտրում Ռուսաստանի հետ, բայց կշարունակի օգնել Ուկրաինային. Այս մասին նոյեմբերի 19-ին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։ «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, այն չի ձգտում առճակատման Ռուսաստանի հետ։ Նա վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար»,- ասել է Լլոյդը Կանադայում կայացած համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ Պենտագոնի ղեկավարը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն չի ներքաշվի ուկրաինական […]
22:18 19.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում, հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը և անդրադարձել Թունիսում անցկացվող գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցող քննարկումներին: Քննարկվել են կազմակերպության առաջնահերթություններին և հետագա ծրագրերին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը մտքեր են […]
22:02 19.11.2022
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցն այսօր հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Այս մասին պարզ է դառնում Թվիթերում արված նրա գրառումից: «Շնորհակալություն ձեր առաջնորդության համար, տիկի՛ն Փելոսի: Շնորհակալություն Հայաստանի ժողովրդավարությանը, պետականությանը, անկախությանը և հայ ժողովրդին աջակցելու համար»,- մասնավորապես գրել է նա։ Thank you for your leadership, Madam @SpeakerPelosi. Thanks for supporting #Armenia’s […]
21:41 19.11.2022
Միլիարդատեր և Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը ներողություն է խնդրել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի ելույթի համար Սինգապուրում Նոր տնտեսական ֆորումի ժամանակ, որտեղ Ջոնսոնը հանդես է եկել Չինաստանի հասցեին սուր քննադատությամբ, գրում է Guardian-ը։ Երեքշաբթի օրը Սինգապուրում կայացած ֆորումի ժամանակ Ջոնսոնը Չինաստանին, ըստ հրատարակության, անվանել է «հարկադրող ինքնավարություն»: Նշվում է, որ Ջոնսոնի ելույթին […]
21:30 19.11.2022
Այսօր Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Կանադայի վարչապետՋասթին Թրյուդոյի հետ: Վերջինս հանդիպումից հետո գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Մենք հավատարիմ ենք ժողովրդավարության ամրապնդմանը, մեր տնտեսությունների զարգացմանը և Կովկասում խաղաղության և անվտանգության առաջխաղացմանը: Ահա այն, ինչ այսօր քննարկել ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ հանդիպել ենք: Եվ մենք […]
21:07 19.11.2022
Հայաստանը հավատարիմ է մնում հակամարտության հետ կապված բոլոր հարցերի խաղաղ կարգավորմանը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովումը. Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարը: «Այսօր մենք այստեղ հավաքվել ենք բազմակողմանիության ճգնաժամի համատեքստում, որն ուղեկցվում է հակամարտությունների քանակի բազմապատկմամբ». Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին ՀՀ արտաքին գործերի նախարարի ելույթն այսպես […]
20:37 19.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսում է: Այդ երկրում է այս օրերին ընթանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը: Այնտեղ անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիվ վարքագծին` վարչապետն ասել է, թե ակնկալում է միջազգային հանրության արդար գնահատականը: Վարչապետը Թունիս է ժամանել նոյեմբերի 18-ի երեկոյան: Ջերբա քաղաքի միջազգային օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը դիմավորել է Թունիսի պաշտպանության նախարար Իմեդ Մեմիչը: Ֆրանկոֆոնիայի 18-րդ […]
19:55 19.11.2022
Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը փոխանցեց Թունիսին։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: «Այսօր Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը փոխանցեց Թունիսին։ Նախագահող երկրին մաղթում եմ հաջողություններ Ֆրանկոֆոնիայի առաջնահերթությունների իրականացման գործում»,- գրել է վարչապետը: Aujourd’hui, l’Arménie a transmis la présidence de l’Organisation internationale de la #Francophonie à la #Tunisie . […]
19:31 19.11.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ուկրաինայից ժամանած հայ գործարարների: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը: Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը կարևորել է տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների այցերը հայրենիք՝ Հայաստանի և Սփյուռքի միջև սերտ զարգացման և առևտրա-տնտեսական տեսանկյուններից: Իր խոսքում Հանրապետության նախագահը մասնավորապես ընդգծել է, որ ուկրաինահայ […]
19:25 19.11.2022
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակը Կիև կատարած այցի ժամանակ ասել է, որ Լոնդոնը Ուկրաինային կտրամադրի 125 ՀՕՊ՝ անօդաչու սարքերի դեմ պայքարելու համար, ինչպես նաև կօգնի երկրի վերականգնմանը։ Զելենսկու հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ Մեծ Բրիտանիան հակաօդային պաշտպանության հիմնական նոր փաթեթ կտրամադրի, որը կօգնի պաշտպանել ուկրաինացի խաղաղ բնակիչներին և երկրի ազգային ենթակառուցվածքները […]
19:02 19.11.2022
Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ որոշում կարող է կայացնել միայն Ուկրաինայի նախագահը, 1tv.ge-ի փոխանցմամբ՝ լրատվամիջոցներին ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների տնօրեն Ջոն Քիրբին։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ինքը կորոշի, թե երբ և ինչպես կանցկացվեն բանակցությունները։ «Զելենսկին ինքն է որոշում՝ պատրաստ է արդյոք բանակցություններին, և երբ և ինչպես կանցկացվեն այդ […]
18:53 19.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում, հանդիպում է ունեցել Մոնտենեգրոյի վարչապետ Դրիտան Աբազովիչի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, որը լավ հենք է տնտեսական համագործակցության խթանման համար: Կողմերը մտքեր են փոխանակել առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարների […]
18:40 19.11.2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը չնախատեսված այցով ժամանել է Ուկրաինա։ Այս մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 19-ին, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Սա Մեծ Բրիտանիայի կառավարության նոր ղեկավարի առաջին այցն է Ուկրաինայի մայրաքաղաք։ «Պատերազմի առաջին օրերից Ուկրաինան և Մեծ Բրիտանիան եղել են ամուր դաշնակիցներ: Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք կարևորագույն խնդիրները ինչպես մեր երկրների, այնպես էլ […]
18:03 19.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են ս.թ. հոկտեմբերին Պրահայում կայացած Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, ինչպես նաև Ֆրանսիայի ու Ադրբեջանի նախագահների հետ քառակողմ հանդիպման արդյունքներին: Ընդգծվել է Պրահայի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունն ու տարածաշրջանում […]
17:55 19.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-կանադական հաարբերությունների հետագա զարգացմանն առնչվող տարբեր հարցեր: Այս առումով, Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն կարևորել են Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու կանադական կառավարության որոշումը: Կողմերը վստահություն են հայտնել, որ Երևանում դեսպանատան գործունեությունը […]
17:39 19.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Զրուցակիցներն անդրադարձել են ս.թ. հոկտեմբերին Պրահայում կայացած Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, ինչպես նաև Ֆրանսիայի ու Ադրբեջանի նախագահների հետ քառակողմ հանդիպման արդյունքներին: Ընդգծվել է Պրահայի հայտարարությամբ ձեռք բերված […]
12:57 19.11.2022
Վիլնյուս կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ ունեցա Լիտվայի խորհրդարանի՝ Սեյմի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժիգամանտաս Պավիլիոնիսի հետ, գրել է պատգամավոր Արսեն Թորոսյանը։ «Հանդիպումների ժամանակ խոսել ենք հայ-լիտվական հարաբերությունների բարձր մակարդակի, ինչպես նաև դրանք հետագայում ավելի խորացնելու անհրաժեշտության մասին։ Քննարկել ենք նաև Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացման կարևորության և […]
12:43 19.11.2022
Նոյեմբերի 18-ին, ժամը 01.05-ին «Միքայելյան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 45-ամյա տղամարդ: Նա հիվանդանոցում հայտնել էր, Քանաքեռի գերեզմանատանն ընկել է: Ժամը 01.20-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից էր հաղորդում ստացվել. կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխվել 22-ամյա երիտասարդ: Նա հայտնել էր, որ տանն ընկել է: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի […]
12:39 19.11.2022
Նյու Դելիում ընթացող «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին գրառում է կատարել Արմեն Գրիգորյանը՝ կից հրապարակելով լուսանկար։
12:14 19.11.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները, ադրբեջանական կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ շարունակաբար դրսևորվող ագրեսիվ վարքը: Խորհրդակցության մասնակիցները իրենց մտահոգություններն են արտահայտել ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ, մտքեր […]