12:08 19.11.2022
Վրաց վերլուծաբանները, ամփոփելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցը Վրաստան և հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, նշում են, որ երկու երկրների միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և ընկերական, փոխանցում է Aliq.ge-ն։ Թբիլիսին և Երևանը, ըստ նրանց, կարողանում են պահպանել ու զարգացնել այդ հարաբերությունները: Վրաստանի ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեն […]
11:06 19.11.2022
Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի ԱԳ նախարար Նիկոլայ Միլկովի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Արարատ Միրզոյանը և Նիկոլայ Միլկովը բարձր են գնահատել պատմական առնչությունների և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-բուլղարական հարաբերությունների մակարդակը և պատրաստակամություն հայտնել առավել զարգացնելու երկկողմ բազմաոլորտ համագործակցությունը։ Այս առումով կարևորվել է բարձրաստիճան […]
09:45 19.11.2022
Նոյեմբերի 18-ին Թունիսում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անդորրայի Իշխանապետության ԱԳ նախարար Մարիա Ուբակ Ֆոնտի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հայաստանի և Անդորրայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Այս համատեքստում քննարկվել են զբոսաշրջության, կայուն զարգացման, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում արդյունավետ փոխգործակցության հաստատման հնարավորությունները: […]
02:50 19.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Թունիսի Հանրապետություն՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Ջերբա քաղաքի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը: Վարչապետին և տիկին Հակոբյանին դիմավորել է Թունիսի պաշտպանության նախարար Իմեդ Մեմիչը: Նոյեմբերի 19-20-ին անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ […]
00:05 19.11.2022
ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գործունեությանը՝ նրան համարելով ԱՄՆ պատմության ամենահաջողակ օրենսդիրներից մեկը: «Խոսնակ Նենսի Փելոսին կմնա որպես Ամերիկայի պատմության ամենահաջողակ օրենսդիրներից մեկը՝ կոտրելով պատնեշները, դռներ բացելով ուրիշների համար և ամեն օր աշխատելով ծառայել ամերիկյան ժողովրդին: Ես չէի կարող ավելի երախտապարտ լինել նրա ընկերության և […]
23:56 18.11.2022
Ուկրաինական բանակին մատակարարվող գերմանական Panzerhaubitze 2000 հաուբիցները չեն կարող կրակել պահեստամասերի բացակայության պատճառով, գրում է Spiegel-ը՝ խնդիրն անսպասելի անվանելով։ «Ընդհանուր առմամբ 14 Panzerhaubitze 2000 ինքնագնաց հաուբիցների առաքումից հետո ՊՆ-ն ժամանակ չունեցավ պատվիրել մի շարք պահեստամասերի հավաքածուներ՝ սպառազինության համակարգերի կանոնավոր սպասարկման և մարտական պատրաստության պայմաններում դրանց պահպանման համար»,- ասվում է հոդվածում։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ սպառվող նյութերի բացակայության […]
23:45 18.11.2022
Նոյեմբերի 18-ին Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բենինի Հանրապետության ԱԳ նախարար Օրելիեն Ագբենոնսիի հետ։ Կարևորելով երկկողմ շփումների ակտիվացումը՝ զրուցակիցները նշել են, որ Հայաստանի և Բենինի հարաբերություններում առկա ներուժը լիարժեքորեն իրացված չէ: Արարատ Միրզոյանը և Օրելիեն Ագբենոնսին արձանագրել են, որ այս տարի լրանում է Հայաստանի և Բենինի […]
23:36 18.11.2022
Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը դատապարտում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները և ակնկալում է միջազգային հանրության միջամտությունը՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու համար։ Չնայած մի շարք բանակցություններին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը շարունակվում է։ Սեպտեմբերի սկզբին Բրյուսելում երկու երկրների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպումից անմիջապես հետո, Բաքուն հերթական անգամ խախտեց զինադադարը, որը ստորագրվել էր […]
23:27 18.11.2022
Միացյալ Նահանգները լավագույնս պատրաստ է աշխարհում տարիներ շարունակ ղեկավարելու համաշխարհային տնտեսությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկրի վարչակազմի հետ տնտեսական հարցերով հանդիպման ժամանակ։ «Ինձ համար և մարդկանց մեծամասնության համար պարզ դարձավ անցյալ հանդիպումների ժամանակ, որ Միացյալ Նահանգները ավելի լավ վիճակում է, քան աշխարհի ցանկացած երկիր՝ տարիներ շարունակ ղեկավարելու համաշխարհային տնտեսությունը», – ասել է Բայդենը՝ […]
22:56 18.11.2022
2022 թվականի նոյեմբերի 18-ին Բարձրագույն դատական խորհրդում ավարտվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը: Կողմերին լսելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարեց գործի քննության ավարտ և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի 2022 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 17:00-ին: Մանրամասները տեսանյութում:
22:00 18.11.2022
Լիբանանի քաղաքներից մեկում Բաքվի իշխանությունների նախաձեռնությամբ տեղադրվել է ղարաբաղյան երկրորդ պատերազմում հայերի դեմ կռված ադրբեջանցի շեհիդների հուշարձան: Հայ համայնքի շրջանում դա բողոքի ալիք է առաջացրել: Ովքե՞ր են կառուցողները, և ի՞նչ նպատակով է դա արվում: Թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Հուշարձանը տեղադրվել է Լիբանանի հյուսիսային Աքար նահանգի փոքր Քուաշար գյուղաքաղաքում, որտեղ բնակվում են […]
21:07 18.11.2022
Ֆրանսիայի Սենատի հայամետ բանաձևի, Եվրախորհրարանում տեղի ունեցած բավականին սուր ելույթների, ԱՄՆ-ի Սենատում Բոբ Մենենդեսի կոշտ քննադատության, ՀԱՊԿ-ի դիրքորոշման, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական, ներքաղաքական վերջին զարգացումների և սպասվող իրադարձությունների վերաբերյալ հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: «Միանշանակ ողջունելի է Ֆրանսիայի Սենատի որոշումը, և շնորհակալություն Ֆրանսիային, որովհետև առաջին հերթին Ֆրանսիան ապացուցեց, որ […]
21:00 18.11.2022
Եվրամիությունը մտադիր է մինչև դեկտեմբերի 5-ը ավարտել անհրաժեշտ կանոնակարգերի նախապատրաստումը, որոնք հնարավորություն կտան կիրառել էմբարգո սահմանելու որոշումը, ինչպես նաև ռուսական նավթի գնային շեմ սահմանել։ Այս մասին ուրբաթ օրը Reuters-ին տված հարցազրույցում ասել է էներգետիկայի եվրոպական հանձնակատար Քադրի Սիմսոնը։ «Մեր պատժամիջոցները վերաբերում են ԵՄ անդամ երկրների հում նավթին, ուստի մենք դեկտեմբերի 5-ից չենք գնի ռուսական նավթ: […]
20:55 18.11.2022
Լեհաստանը թույլ չի տա ռուսական պատվիրակությանը մասնակցել ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա դեկտեմբերի 1-2-ը լեհական Լոձում, հայտնում է Agence France Presse-ը՝ հղում անելով Լեհաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Լուկաշ Յասինային։ «Ֆրանս Պրես»-ի այն հարցին, թե արդյոք Մոսկվային թույլ չեն տալիս մուտք գործել ԵԱՀԿ դեկտեմբերյան հանդիպմանը, Յասինան դրական է պատասխանել»,- ասվում է գործակալության […]
20:41 18.11.2022
Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը Գյումրիում SHANTNEWS.am-ի հետ ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներխուժմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությանն ուղղված բանակցությունների գործընթացին։ Դեսպանը խոսել է նաև սեպտեմբերի 13-ին ադրբեջանական գնդակոծություններից տուժած հայկական բնակավայրեր կատարած շրջայցերից։ «Միացյալ Թագավորությունն իսկապես ցանկանում է աջակցել այս տարածաշրջանի խաղաղ կարգավորմանը։ Մենք կարծում ենք, որ տարածաշրջանի բոլոր երկրների […]
20:33 18.11.2022
Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի նավահանգիստներից պարենամթերքի արտահանման մասին համաձայնագրի կատարման հարցը, որը երկարաձգվել է 120 օրով։ Նախագահ Էրդողանի հետ հեռախոսազրույցում նրանք ողջունել են հացահատիկի գործարքի շարունակությունը: «Ես վստահեցրել եմ, որ Ուկրաինան կմնա պարենային կայունության երաշխավորը»,- գրել է Զելենսկին Twitter-ի իր էջում։ Զելենսկին նաև […]
20:18 18.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Թունիսի Հանրապետություն: Նոյեմբերի 18-19-ին Թունիսում՝ Ջերբա քաղաքում, կայանալու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովը, որի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագահությունը փոխանցելու է Թունիսին: Գագաթնաժողովում վարչապետ Փաշինյանը հանդես կգա ելույթով: Այցի շրջանակում վարչապետը կունենա նաև երկկողմ հանդիպումներ՝ տարբեր երկրների առաջնորդների հետ: Ջերբայում […]
20:14 18.11.2022
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն 2023 թվականի բյուջեի քննարկումներին մասնակցելու նպատակով մեջլիսում ելույթ ունենալիս երրորդ անգամ փոխել է միտքը՝ նշելով, թե Ստամբուլում օրերս ահաբեկչություն իրականացրած կինը եկել էր Սիրիայի Մանբիջ շրջանից: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ նախարարը հայտարարել էր, թե նա Աֆրինից (Սիրիա), իսկ հետո էլ, թե Իդլիբից (Սիրիա) է ներթափանցել Թուրքիա։ Սոյլուի՝ իրար […]
19:58 18.11.2022
Նոյեմբերի 18-ին Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 43-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ամփոփել է 2018թ․ Երևանի գագաթնաժողովում անդամ-պետությունների ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը և անցած չորս տարիների ընթացքում Հայաստանի նախագահությունը Կազմակերպությունում։ Երևանյան գագաթնաժողովի արդյունքում բացի Երևանի հռչակագրից ընդունվել էին վեց բանաձևեր ֆրանսախոս աշխարհում ճգնաժամային, հետճգնաժամային և խաղաղության ամրապնդման իրավիճակների, Փարիզի սկզբունքների 25-ամյակի, […]
16:17 18.11.2022
Վարուժան Ավետիսյանը մշտապես գտնվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» բժշկական անձնակազմի հսկողության տակ, տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Այսօր՝ նոյեմբերի 18-ին, քրեակատարողական հիմնարկում կատարված ընդունելության ժամանակ Վ.Ավետիսյանը ներկայացրել է, որ երեկ երեկոյան է ունեցել գանգատ ինքնազգացողության հետ կապված, որն այս պահին անցել է և ըստ դատապարտյալի` ներկա պահին որևէ դեղորայքի կարիք չունի: Դատապարտյալը ներկայացրել […]
15:45 18.11.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել է բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։ Նախագահի հրամանագրով առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հովագուիմիանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով: Նախագահ Խաչատուրյանը […]
14:17 18.11.2022
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ Արարատի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ մասնավորապես, դատախազը, N քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս, ճիշտ չի գնահատել առերևույթ հանցանք կատարած անձի արարքի քրեաիրավական որակման համար նշանակություն ունեցող փաստերը: Պարզվել է նաև, որ արարքի հանցավորությունը […]
14:10 18.11.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ ծրագրում է այցելել Հայաստան` ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի նախագահությամբ Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստ։ Միջոցառմանը, ինչպես սպասվում է, կմասնակցեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ […]
13:50 18.11.2022
Նոյեմբերի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Շնորհավորելով Հայաստանում Ուրուգվայի առաջին ռեզիդենտ դեսպանին նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը նրան մաղթեց բեղմնավոր աշխատանք և հաջողություն իր պատասխանատու առաքելության գործում: Իր հերթին շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Ուրուգվայի նորանշանակ դեսպանը նշեց, որ […]
13:39 18.11.2022
Վարչապետ Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է Քննչական կոմիտեում: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ քննչական մարմնից հայտնում են, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը 2022-ի մայիսի 4-ից շարունակվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում։ […]
13:09 18.11.2022
Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի նախագահությամբ Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստ։ Միջոցառմանը, ինչպես սպասվում է, կմասնակցեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Ինչպես […]
12:23 18.11.2022
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը նոյեմբերի 18-20-ը լինելու են Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում։ Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով ՀՀ ԿԸՀ անդամները միջազգային դիտորդական առաքելություն կիրականացնեն նոյեմբերի 20-ին Ղազախստանում սպասվող նախագահական ընտրություններում։
11:15 18.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Կրիշյանիս Կարինշին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լատվիայի բարեկամ ժողովրդին Լատվիայի ազգային տոնի՝ Անկախության հռչակման օրվա առթիվ։ Ավելի քան հարյուր տարի առաջ հռչակված անկախությունից ի վեր Լատվիան անցել է խոչընդոտներով […]
10:28 18.11.2022
Ջորջիայից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը համեմատել է Ուկրաինան 51-րդ նահանգի հետ։ Նրա խոսքերը հայտնում է RIA Novosti-ն։ Գրինը հիշեցրել է, որ Վաշինգտոնը ֆինանսավորում է Ուկրաինայի բյուջեն, իսկ աջակցության չափը կազմում է 11,8 մլրդ դոլար։ «Ուկրաինան այժմ ԱՄՆ-ի 51-րդ նահա՞նգն է: Իսկ ի՞նչ պաշտոն է զբաղեցնում Զելենսկին մեր կառավարությունում»,-հարցրել է Գրինը՝ իրավիճակը անվանելով աղաղակող […]
09:50 18.11.2022
ԱՄՆ-ը կոչ է արել բոլոր երկրներին դատապարտել Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը և կոչ է անում Փհենյանին լուրջ բանակցություններ վարել, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ «Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին դատապարտել այս խախտումները և կոչ ենք անում ԿԺԴՀ-ին լրջորեն բանակցել: Դիվանագիտության դուռը դեռ փակված չէ, բայց Փհենյանը պետք է անհապաղ դադարեցնի իր ապակայունացնող […]