19:24 23.11.2022
Ամերիկյան «Associated Press» (AP) լրատվական գործակալությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Սիրիայի նախագահ Ասադին մի առաջարկ է արել, որը, սակայն, մերժվել է։ Փոխանցում է Ermenihaber. am-ը։ Գործակալությունը, հղում անելով լիբանանցի մի քաղաքական գործչի, հայտնում է, որ վերոհիշյալ առաջարկը վերաբերել է օրերս Սիրիայի հյուսիսում թուրքական օդուժի կողմից սկսված գործողություններին։ Էրդողանը կոչ է […]
18:45 23.11.2022
ՀԱՊԿ գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հակիրճ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցերը, այդ աշխատանքը կշարունակվի պաշտոնական հանդիպման ժամանակ։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք արդեն հակիրճ մտքեր ենք փոխանակել վարչապետի հետ, այսօր մեր երկկողմ հանդիպման ժամանակ, իհարկե, ավելի մանրամասն կխոսենք»,- ասել է Պուտինը։
18:29 23.11.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է համարել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ հանդիպումը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ կարող է հանդիպել Սիրիայի առաջնորդ Բաշար ալ Ասադի հետ։ «Ասադի հետ հանդիպումը […]
18:27 23.11.2022
Սահմանների սահմանազատման, տրանսպորտի և հումանիտար հարցերի վերաբերյալ որոշումները Բաքվին և Երևանին թույլ կտան խաղաղության պայմանագիր կնքել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ գագաթնաժողովում, որն այժմ ընթանում է Երևանում, փոխանցում է Ռիա Նովոստին: «Միայն հետևողականորեն կատարելով այս (ավելի վաղ ձեռք բերված) պայմանավորվածությունները սահմանների սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հումանիտար խնդիրների վերաբերյալ, մենք կարող ենք հասնել […]
18:21 23.11.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսն Մարի ԼըՔլերին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունները և վստահություն հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում անհրաժեշտ է ընդլայնել […]
18:14 23.11.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով է մեկնարկել Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստը: Հիշեցնենք, միջոցառմանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար […]
18:10 23.11.2022
Պերմի Լենինյան շրջանային դատարանը սկսել է քննել ուսանողի գործը, ով փորձել է կես միլիոն ռուբլի ստանալ համալսարանում տեղի ունեցած հրաձգության պատմությունից, ՌԻԱ Նովոստիին հայտնել են դատարանում։ Նոյեմբերի 23-ին Պերմի Լենինյան շրջանի դատարանը սկսել է քննել Պերմի պետական համալսարանի նախկին ուսանող Ալեքսանդր Կալինինի դեմ գործը, որը մեղադրվում Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 159.2 հոդվածի 3-րդ մասով «Խարդախություն […]
18:02 23.11.2022
Նոյեմբերի 23-ին, ժամը 14:13-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Մակիչի փողոցում գտնվող կիսակառույց շինության ներսում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:36-ին, մարվել՝ 15:46-ին: Այրվել է մոտ 30 հակ անասնակեր։
17:32 23.11.2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի Երևանում կայացած նիստի մասնակիցների որոշմամբ Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Տասմագամբետովը 2023 թվականի հունվարի 1-ից կստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Պլանավորված ռոտացիայի շրջանակներում պետությունների ղեկավարները որոշել են 2023 թվականի հունվարի 1-ի, երեք տարի ժամկետով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակել Ղազախստանի […]
17:21 23.11.2022
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում չկա կոնսենսուս Հայաստանի սահմանին Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, ինչը վնասում է այս կառույցի իմիջին։ Այդ մասին նա հայտարարել է չորեքշաբթի օրը Երեւանում՝ ՀԱՊԿ խորհրդի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Այսօր ավարտվում է ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահությունը, այս շրջանը շատ հագեցած էր, մենք նշեցինք Հավաքական […]
16:57 23.11.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի է ունեցել «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» խորագրով փառատոնը: Փառատոնի նպատակն էր աջակցել Հայաստանի թանգարաններին՝ հուշանվերային արտադրանքը որպես թանգարանային գործունեության հանրահռչակման ժամանակակից միջոց դարձնելու և ավանդական արհեստների վերականգնման գործընթացն ապահովելու համար: Երկօրյա փառատոնը միավորել էր Հայաստանի 7 […]
16:50 23.11.2022
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14:04-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վահագնաձոր գյուղի մոտակա անտառածածկ տարածքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
16:36 23.11.2022
ՀՀ վարչապետի նախագահությամբ Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ խորհրդի նիստը։ Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Ինչպես տեղեկացնում են ՀԱՊԿ մամուլի […]
16:04 23.11.2022
«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անձամբ դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հատկանշական է, որ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների ղեկավարներին դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: SHANTNEWS.am-ը արդեն հայտնել էր, որ ՌԴ նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի նախագահությամբ Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստ։ Միջոցառմանը, ինչպես սպասվում […]
15:47 23.11.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Հայաստան։ ՌԴ նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի նախագահությամբ Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստ։ Միջոցառմանը, ինչպես սպասվում է, կմասնակցեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի […]
15:12 23.11.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱԳՆ-ի բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում ընդունված որոշմանը, փոխանցում է Ermenihaber-ը։ Բանն այն է, որ Կալիֆորնիայի նահանգային ժողովը որոշում է ընդունել ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության հիշատակի օր և այդ օրը սահմանել որպես ոչ աշխատանքային օր։ «Oրենքի ընդունումից հետո ԱՄՆ-ի իշխանությունների կողմից արձանագրվել են մեր խստագույն արձագանքները։ Բացի […]
14:17 23.11.2022
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Հայաստան։ Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի նախագահությամբ Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստ։ Միջոցառմանը, ինչպես սպասվում է, կմասնակցեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Սադիր Ժապարովը, […]
13:58 23.11.2022
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ՝ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: Նրա խոսքով՝ հայցի առիթը նոյեմբերի 3-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր օգտահաշվով Աննա Մկրտչյանի կողմից արված արտահայտություններն են։
13:51 23.11.2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժամանել է Երևան։ Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի նախագահությամբ Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստ։ Միջոցառմանը, ինչպես սպասվում է, կմասնակցեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի […]
13:44 23.11.2022
ՆԱՏՕ-ի և այլ պետությունների կողմից Կիևին տրամադրվող զանգվածային աջակցությունը սպառնում է հակամարտության ընդլայնմանը՝ դրանում այլ երկրների ընդգրկման հաշվին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ պետությունները մեծացնում […]
13:26 23.11.2022
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ կազմակերպությունն ունի անհրաժեշտ ռեսուրսներ տաջիկա-ղրղզական սահմանին իրավիճակի կարգավորմանն օգնելու համար, եթե երկու պետություններն էլ դա անհրաժեշտ համարեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զասն այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում։ «Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում առանձնահատուկ նշանակություն ենք տալիս […]
13:14 23.11.2022
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Երևան՝ մասնակցելու ՀԱԿՊ նիստին։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի նախագահությամբ Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստ։ Միջոցառմանը, ինչպես սպասվում է, կմասնակցեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ […]
13:08 23.11.2022
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու որոշման նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցված է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: «Կովկասյան տարածաշրջանում դրական դեր է խաղում Հայաստանի և մյուս մասնակիցների ջանքերը […]
11:52 23.11.2022
Երևանում նոյեմբերի 23-ին մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը։ Ավելի ուշ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, հայտնում է «Արմենպրես»-ը: Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրները և ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները միջնստաշրջանային շրջանում: […]
11:28 23.11.2022
Գլխավոր դատախազությունը 2022 թվականի հոկտեմբերի 28-ին տեղեկացրել էր, որ 2001 թվականի սեպտեմբերի 25-ին, Երևան քաղաքի «Առագաստ» սրճարանի զուգարանի միջանցքում Պողոս Պողոսյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով փորձագետներ Շ.Գ-ի և Գ.Հ.-ի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու փաստով 2022 թվականի հոկտեմբերի 26-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: […]
11:24 23.11.2022
Ակնկալվում է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որը նախատեսված է չորեքշաբթի օրը Երևանում։ Այս մասին լրագրողներին հայտնել է հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Ռոման Վասիլենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Որքան գիտեմ, մասնակցություն է սպասվում»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե Տոկաևը ներկա կլինի՞ հանդիպմանը։ Նախատեսվում է, […]
10:09 23.11.2022
Ռուսական «Միր» վճարային համակարգի սպասարկումից ինը երկրներից վեցի հրաժարումը վերլուծաբանների կողմից գնահատվում է որպես Ռուսաստանի «կոլապս»՝ Visa-ին և Mastercard-ին այլընտրանք ստեղծելու համար: Այս մասին նոյեմբերի 22-ին հայտնել է Bloomberg-ը։ Նշվում է, որ այն երկրները, որոնցում օգտագործվել են «Միր» քարտերը, ԱՄՆ պատժամիջոցներից հետո ստիպված են եղել հրաժարվել դրանցից։ Հոդվածում ասվում է, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը զարմացել […]
09:04 23.11.2022
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ժամանել է Հայաստան, չորեքշաբթի հայտնել են ՌԴ Անվտանգության խորհրդի գրասենյակի մամուլի ծառայությունից, փոխանցում է Ռիա Նովոստին: «Երևանում Նիկոլայ Պատրուշևը կմասնակցի ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին»,- ասվում է զեկույցում։ Այսօր Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Կազմակերպության կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, […]
08:18 23.11.2022
Carnegie Mellon University-ի (CMU) մասնագետները նկարագրել են ռոբոտներին տեսախցիկի ուսուցման մեթոդ: Այս մասին հայտնում է MIT Technology Review ամսագիրը-: Ինժեներները պատմել են, որ փորձնական չորսոտանի ռոբոտին սովորեցրել են երթուղի կառուցել և քայլել տեսախցիկի միջոցով։ Մեքենան տեսողական սարքավորումների միջոցով ուսումնասիրում է շրջակա տարածքը և իր գործողությունները իրական ժամանակում կազմակերպում իրավիճակին համապատասխան։ Լրագրողները նշել են, որ սովորաբար […]