TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+20.1 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինսկը ՀԱՊԿ նախագահության ժամանակ առաջարկելու բան ունի. Վլադիմիր Մակեյ

23:47 22.11.2022

Բելառուսը 2023 թվականին ՀԱՊԿ նախագահության ժամանակ առաջարկելու բան ունի, հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը՝ Երևանում կազմակերպության գագաթնաժողովի նախօրեին։ «Մենք առաջարկելու բան ունենք: Եվ, հավատացեք ինձ, դրանք բացարձակապես ապագային միտված առաջնահերթություններ են, որոնք ուղղված են ինչպես կազմակերպության ամրապնդմանը, այնպես էլ այս կազմակերպության փոխգործակցությանը տարբեր միջազգային ինտեգրացիոն կառույցների հետ: Եվ ես համոզված եմ, որ […]

̰
Հայաստանում ՏՀՏ ոլորտում ավելի քան 43%-ը կանայք են. ԲՏԱ փոխնախարարը ՀՀ-ում Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է ոլորտի մարտահրավերները

23:31 22.11.2022

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Ողջունելով դեսպանին՝ Ռոբերտ Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող ընթացիկ աշխատանքների և նախատեսվող ծրագրերի վերաբերյալ: Նախարարն անդրադարձել է «Ինժեներական քաղաք» ծրագրին, Ազգային վենչուրային հիմնադրամին, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, տիեզերական տեխնոլոգիաների և թվայնացման […]

̰
ՀԱՊԿ-ն լիովին չի օգնում Մինսկին արտաքին ճնշմանը դիմակայելու համար. Բելառուսի ԱԳ նախարար

23:08 22.11.2022

Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրները լիովին չեն օգնում Մինսկին դիմադրել արտաքին ճնշմանը։ «Մենք միշտ հանդես ենք եկել բոլոր վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին, այն բանի համար, որ եթե կազմակերպություն ես ստեղծում, այն պետք է արդյունավետ գործի, որպեսզի օգնենք միմյանց, այդ թվում՝ միջազգային ասպարեզում, երբ անհիմն ճնշում է գործադրվում մեկ կամ […]

̰
Ի՞նչ հարցեր են քննարկվելու ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովում

22:43 22.11.2022

Վաղը Երևանում կմեկնարկի  ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստը: Կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել մի քանի կարևոր քաղաքական հայտարարություններ: Բացի դրանից, ըստ Զայնետդինովի, կողմերը հավանություն կտան մի քանի փաստաթղթի, որոնք կդրվեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը։ Ի՞նչ է […]

̰
Չի բացառվում, որ Թուրքիան Սիրիայում կրկին ցամաքային գործողություններ սկսի. արաբագետ

22:23 22.11.2022

Թուրքիան ռազմական գործողություն է սկսել Սիրիայի և Իրաքի հյուսիսում գտնվող քրդական խմբավորումների դեմ։ Երբեմն նման սրացումներ լինում են: Ի՞նչ է տեղի ունենում հիմա և որոնք դրա խորքային պատճառները: Այս թեմայի և տարածաշրջանային այլ զարգացումների շուրջ հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ: «Առիթը ամսի 13-ի Ստամբուլում տեղի ունեցած պայթյունն էր: Այս […]

̰
Քննարկելու ենք շատ կարևոր հարցեր, կարևոր մեր երկրների և, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ի համար․ Միրզոյան

21:24 22.11.2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման խոսքը ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով արտահերթ նիստի ընթացքում․ «Հարգելի գործընկերներ, Ողջունում եմ ձեզ Երևանում` արտաքին գործերի նախարարության շենքում: Ուրախ եմ տեսնել բոլորիդ: Այսօր մենք անցկացնում ենք արտաքին գործերի նախարարների հանդիպումը, իսկ վաղն առկա ձևաչափով տեղի կունենա ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի […]

̰
Ինչպե՞ս է արձագանքել Ադրբեջանը Ֆրանկոֆոնիայի հայանպաստ բանաձևին. զրույց Արտյոմ Երկանյանի հետ

20:53 22.11.2022

Թունիսի Ջերբա քաղաքում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի արդյունքում նոյեմբերի 20-ին ընդունվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ «Ֆրանկոֆոն տիրույթում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձևը, որով անդամ երկրներն իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնում Հայաստանին։ Ինչպե՞ս են սա մեկնաբանում Բաքվում: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: […]

̰
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

20:38 22.11.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Քննարկվել են 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում ձեռք բերված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների գործնական իրականացման, ինչպես նաև երեք երկրների բարձր մակարդակով նախորդ համատեղ հայտարարությունների վերաբերյալ հարցեր: Ընդգծվել է հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման և Հարավային […]

̰
Ովքե՞ր և երբվանի՞ց պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները. զրույց ֆինանսների փոխնախարարի հետ

20:31 22.11.2022

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հայտարարագրի իր եկամուտները։ Գործադիրն իր վերջին նիստում հաստատեց նախագիծը և ուղարկեց խորհրդարան` այն համարելով անհետաձգելի: Ըստ նախագծի` համաընդհանուր հայտարարագրման համակարգը կգործի 2023 թվականից: Թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի հետ: Այսպիսով՝ ի՞նչ է նշանակում, թե բոլոր քաղաքացիները պետք է հայտարագիր ներկայացնեն, […]

̰
Ամերիկացի սենատորները Սպիտակ տանը խնդրել են հարվածային անօդաչու սարքեր տրամադրել Կիևին

19:55 22.11.2022

  ԱՄՆ Կոնգրեսի 16 սենատորներից բաղկացած խումբը դիմել է նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ վերանայելու իրենց որոշումը՝ Ուկրաինային MQ-1C Gray Eagle հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր հատկացնելու վերաբերյալ: Այս մասին նոյեմբերի 22-ին հայտնել է The Wall Street Journal-ը։ Ըստ  աղբյուրի՝ նրանք նամակ են ուղարկել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինին՝ խնդրելով այդ անօդաչու սարքերը տրամադրել Կիևին։ Պնդելով, […]

̰
ԱՄՆ-ն Ուկրաինային 4,5 միլիարդ դոլար ուղղակի բյուջետային աջակցություն է տրամադրել

19:40 22.11.2022

ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է 4,5 միլիարդ դոլար լրացուցիչ ուղղակի բյուջետային աջակցություն: Այս մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 22-ին, հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Մեկ օր առաջ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ավելի քան 20 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային, նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը կշարունակի օգնել Ուկրաինային «որքան անհրաժեշտ է»: Նոյեմբերի […]

̰
Ֆինլանդիան, Նորվեգիան և Շվեդիան ուժեղացնելու են համատեղ պաշտպանությունը

19:28 22.11.2022

  Ֆինլանդիան, Նորվեգիան և Շվեդիան կամրապնդեն պաշտպանական համագործակցությունը, հատկապես հյուսիսային շրջաններում։ Համապատասխան համաձայնագիրը երեքշաբթի օրը Օսլոյում ստորագրել են այդ երկրների պաշտպանության նախարարները, հայտնում է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։ «Անվտանգության փոփոխված իրավիճակի լույսի ներքո առանձնահատուկ նշանակություն ունի համախոհ երկրների համագործակցությունն ու միասնությունը: Այդ իսկ պատճառով Ֆինլանդիան, Նորվեգիան և Շվեդիան ամրապնդում և բարելավում են եռակողմ պաշտպանական համագործակցությունը»,- ասվում […]

̰
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

19:20 22.11.2022

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում Սերգեյ Լավրովին դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: ՌԴ ԱԳ  նախարարը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

̰
ՀՀ ՏԿԵ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են  Լարսի անցակետում ստեղծված վիճակը

19:16 22.11.2022

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել ՌԴ-ի հետ տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ, տրանսպորտի, հանքաարդյունաբերության ոլորտների, ինչպես նաև միջռեգիոնալ համագործակցության վերաբերյալ հարցեր։ Մասնավորապես քննարկվել է ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության […]

̰
Հայկ Խանումյանը հեռանում է Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից

18:31 22.11.2022

  Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հեռանում է պաշտոնից։ Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։   «Նոյեմբերի 23-ին, մոտ 2 տարի պաշտոնավարելուց հետո, կդադարեմ զբաղեցնել ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը: Արցախում կառավարության նոր կազմ է ձևավորվում, որի մեջ ես չեմ լինի: Կառավարությունն Արցախում ամենակազմակերպված մարմինն է […]

̰
Վրաստանի Մուխրովանիում նոր ռազմաբազա կկառուցվի

18:19 22.11.2022

Մուխրովանիում հատուկ գործողությունների ուժերի նոր ռազմաբազա կկառուցվի: Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով հատուկ գործողությունների ուժերի ստեղծման օրվան նվիրված արարողության ժամանակ։ Վարչապետը նշել է, որ ռազմաբազան լիովին կհամապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին։ «Ծրագրի արժեքը կազմում է մինչև 70 մլն լարի, առաջին փուլում կառուցվելու են շտաբի շենքը, զորանոցը, ճաշարանը, բուժհաստատությունը, ավտոկայանատեղին […]

̰
Աշխարհը կոչ է անում Թուրքիային հարգել միջազգային իրավունքը

18:10 22.11.2022

Գերմանիայի կառավարությունն իր մտահոգությունն է հայտնել Իրաքյան Քուրդիստանի և Սիրիայի տարածքում թուրքական օդուժի սկսած ռազմական գործողությունների կապակցությամբ։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Քրիստոֆեր Բարգերը կոչ է արել թուրքական իշխանություններին գործել առավելագույնս զգույշ և չանտեսել միջազգային իրավունքը, ինչպես նաև շեշտել քաղաքացիական անձանց պաշտպանության անհրաժեշտությունը՝ ծայրաստիճան մտահոգիչ համարելով ռազմաօդային ուժերի գործողության հետևանքով եղած զոհերի քանակը։   […]

̰
Թուրքիայում Շվեդիայի դեսպանին ԱԳՆ են կանչել Էրդողանին վիրավորող նկարների համար

16:00 22.11.2022

Թուրքիայում Շվեդիայի դեսպան Ստեֆֆան Հերրստրոմը կանչվել է արտգործնախարարություն: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, մի քանի օր առաջ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց ակցիա է իրականացվել, որի ընթացքում, թուրքական կողմի համաձայն, Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» օգտին քարոզչություն է արվել: Նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորող լուսանկարներ են հրապարակվել: Թուրքական կողմը Շվեդիայից պահանջել է հետաքննել տեղի ունեցածը: […]

̰
Երիտասարդները հարվածներ են հասցրել միմյանց, իսկ պարեկներին նկատելով՝ փորձել են դիմել փախուստի

15:24 22.11.2022

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 00.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայի սրճարաններից մեկի մոտ վիճաբանություն է: Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նշված վայրում նկատել են մի խումբ երիտասարդների, որոնք բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ փոխադարձ հարվածներ էին հասցնում իրար: Նկատելով պարեկներին՝ նրանք փորձել էին դիմել փախուստի, […]

̰
«Սիրիայի հետ պետք է համագործակցել». թուրք գեներալ

15:09 22.11.2022

Թուրքիայի ԶՈւ պահեստազորի գեներալ Ահմեթ Յավուզն անդրադարձել է թուրք-սիրիական սահմանային հատվածներում տեղի ունեցող լոկալ ռազմական գործողություններին, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ Յավուզի՝ Սիրիայի սահմանին Թուրքիայի համար ռիսկերը մեծանում են, և Անկարայի կողմից Սիրիայի հյուսիսի որոշ շրջաններում տեղակայված քրդական ուժերին ավիահարվածներ հասցնելը չի կարող լուծել խնդիրը: «Այս ժամանակավոր կառույցը կշարունակի ռիսկային լինել, եթե սիրիական պետությունը չուժեղացնեն ու […]

̰
Կրեմլում մեկնաբանել են Էրդողանի խոսքերը

14:40 22.11.2022

Ռուսաստանն ու Թուրքիան նրբություններ ու երբեմն տարաձայնություններ ունեն Սիրիայում անվտանգության ապահովման հետ կապված հարցերում, սակայն Մոսկվայի և Անկարայի գործընկերային հարաբերությունները թույլ են տալիս դա բաց և կառուցողական քննարկել, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Որոշակի նրբերանգներ կան Ռուսաստանի և Թուրքիայի մոտեցումներում՝ կապված Սիրիայում իրավիճակի և նրա նկատմամբ, ում պարտավորությունները չեն կատարվել նույն […]

̰
Աներորդին ու ապօրինի հրազենը հայտնաբերվեցին. ոստիկանների բացահայտումը

13:41 22.11.2022

Հոկտեմբերի 20-ին Արտաշատի համայնքային ոստիկանները ստացել էին հավաստի տեղեկություն, որ նախորդ օրը` երեկոյան, Վերին Արտաշատ գյուղում երկու հարևան վիճել են, այդ ընթացքում «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայով վիճողներին է մոտեցել նրանցից մեկի աներորդին և մեքենայի միջից կրակոց արձակել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վիճողները` 39 և 36 տարեկան տղամարդիկ, ներկայացվել են բաժին: Պարզվել է, որ վեճը վերաճել էր […]

̰
Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը ՀՀ-ում անցկացնելու վերաբերյալ որոշում է ստորագրել

13:14 22.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի անցկացման վերաբերյալ որոշում է ստորագրել․ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2022 թվականի նոյեմբերի 22-23-ը Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստերը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու […]

̰
ՀՀ նախագահը շնորհավորել է Ղազախստանի նախագահին

11:41 22.11.2022

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Վստահ եմ, որ հայ-ղազախական երկկողմ արդյունավետ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցությունը կնպաստեն մեր երկրների միջև բարեկամության և վստահության ամրապնդմանը՝ ի նպաստ Հայաստանի և Ղազախստանի բարեկամ ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, […]

̰
Հայաստանը կանգնած է Լիբանանի կողքին. Փաշինյան

11:17 22.11.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաջիբ Միկաթիին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի եղբայրական ժողովրդին՝ Լիբանանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Հայ-լիբանանյան հարաբերությունները բնորոշվում են մեր ժողովուրդների բարեկամական պատմական կապերով, քաղաքակրթական ընդհանրություններով և դժվարին պահերին փոխադարձ աջակցության ավանդույթներով: Հայաստանը […]

̰
Ամփոփվել են միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ խստացված անասնահամաճարակային վերահսկողության օգոստոս-հոկտեմբեր ամիսների արդյունքները. ՍԱՏՄ

10:40 22.11.2022

Ամփոփվել են միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ խստացված անասնահամաճարակային վերահսկողության օգոստոս-հոկտեմբեր ամիսների արդյունքները, հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Մանրամասները՝ կառույցի ներկայացրած անիմացիոն տեսանյութում:

̰
Ղազախստանի նախագահի երդմնակալությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ին

10:13 22.11.2022

Ղազախստանի նախագահի երդմնակալությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ին, հայտնել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուրլան Աբդիրովը։ Ղազախստանում նոյեմբերի 20-ին տեղի են ունեցել արտահերթ նախագահական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ երկրի գործող ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթել է ձայների 81,31%-ով։ Ընտրողների ընդհանուր վերջնական մասնակցությունը կազմել է 69,44%: «Որոշված ​​է երդման օրը՝ 2022 թվականի նոյեմբերի 26-ը»,- […]

̰
Ղազախստանի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների վերջնական տվյալները

09:52 22.11.2022

Այսօր Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նոյեմբերի 20-ին երկրում կայացած նախագահական ընտրությունների վերջնական տվյալները։ Ըստ ներկայացված տեղեկատվության՝ Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթում է ձայների 81,31%-ով։ Այս մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 22-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուրլան Աբդիրովը։ «Տոկաև Կասիմ-Ժոմարտ Կեմելևիչ – 6,456,392 ձայն կամ ձայների 81,31 տոկոսը», – ասել […]

̰
Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում զսպվածություն ցուցաբերել Սիրիային և Իրաքին հարվածներից հետո

09:39 22.11.2022

Մոսկվան կոչ է անում Անկարային զսպվածություն դրսևորել սիրիական տարածքին հասցված հարվածների լույսի ներքո, և չի կարելի թույլ տալ, որ լարվածությունը սրվի, ասել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը։ «Մենք կոչ կանենք մեր թուրք գործընկերներին ցուցաբերել որոշակի զսպվածություն՝ կանխելու լարվածության աճը ոչ միայն Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններում, այլև ողջ տարածքում»,- ասել է […]

̰
Էրդողանը մեղադրել է Ռուսաստանին

09:30 22.11.2022

Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում և Իրաքում հակաահաբեկչական պարտավորությունները չկատարելու մեջ: Թուրքիայի նախագահը բացատրել է Սիրիայի հյուսիսում հատուկ գործողության պատճառները, նաև Ռուսաստանի՝ տարածաշրջանում ահաբեկիչներին ոչնչացնելուց հրաժարվելը։ Նրա խոսքերը մեջբերում է Daily Sabah թերթը։ «Չնայած Ռուսաստանին ուղղված մեր բազմաթիվ նախազգուշացումներին, որը, 2019 թվականի Սոչիի հուշագրի համաձայն, պատասխանատու է Հյուսիսային Իրաքում և Սիրիայում ահաբեկիչների ոչնչացման համար, Մոսկվան […]

̰
BACK_TO_TOP