TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+14.81 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը Հնդկաստանից հրետանային համակարգ է գնել. Արտյոմ Երկանյան

21:32 10.11.2022

Հնդկաստանի ու Հայաստանի միջև ստորագրվել է համաձայնագիր` ժամանակակից հրետանային համակարգերի գնման վերաբերյալ: Տեղեկությունն այս մասին տարածում են հնդկական լրատվամիջացները` վկայակոչելով Պաշտպանության նախարարության հավաստի աղբյուրները: Ի՞նչ տեսակի սպառազինության և ի՞նչ գումարի մասին է խոսքը: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր առավոտյան հնդկական ռազմարդյունաբերական «Հառաթ Ֆոռչ» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն իր դուստր ընկերություններից մեկը պատվեր […]

̰
Ջո Բայդենն ու Սի Ծինփինը Բալիում բանակցություններ կվարեն

21:00 10.11.2022

Սպիտակ տան մամուլի քարտուղարը հավելել է, որ երկու ղեկավարները նաև կքննարկեն տարածաշրջանային և համաշխարհային մի շարք հարցեր։

̰
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ջոֆրի ֆան Լեուվենի և Էրիկա Սխաուտենի հետ

20:51 10.11.2022

Նոյեմբերի 10-ին Նիդերլանդների Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նիդերլանդների վարչապետի Արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Ջոֆրի ֆան Լեուվենի և Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարության Քաղաքական հարցերով տնօրենի տեղակալ Էրիկա Սխաուտենի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ ԱԽ քարտուղարը ներկայացրել է […]

̰
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարն արտաքին քաղաքականության տարեկան ուղերձում վերահաստատել է Հայաստանին աջակցելու կարևորությունը

20:20 10.11.2022

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը նոյեմբերի 8-ին խորհրդարանում հանդես է եկել արտաքին քաղաքականության վերաբերյալ տարեկան ուղերձով, որի ընթացքում գովասանքի խոսքերով է անդրադարձել Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին՝ շեշտելով Հայաստանին աջակցելու կարևորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԳ նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում 2020 թ. պատերազմից հետո ԵՄ կարևոր միջնորդական առաքելություն է ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ժան Ասելբորնն ասել է. […]

̰
Կառավարությունում կայացել է ՀԲ կողմից մշակված «Մարդկային կապիտալի զարգացման դիտարկումներ» փաստաթղթի վերաբերյալ քննարկում

19:44 10.11.2022

Կառավարությունում կայացել է Համախարհային բանկի (ՀԲ) կողմից մշակված «Մարդկային կապիտալի զարգացման դիտարկումներ» փաստաթղթի վերաբերյալ քննարկում՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մարդկային կապիտալի գծով տարածաշրջանային տնօրեն Ֆադիա Սաադայի ու ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորությամբ: Ֆադիա Սաադայի կողմից «Մարդկային կապիտալի զարգացման դիտարկումներ» փաստաթղթի ներկայացումից հետո մտքեր են փոխանակվել կրթության, առողջապահության […]

̰
Խերսոնից զորքերի հետքաշումը Ռուսաստանի կողմից դրական քայլ է. Էրդողան

19:19 10.11.2022

Թյուրքական պետությունների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ուզբեկստան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ինքնաթիռում լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձել է նաև ուկրաինական ճգնաժամի վերջին զարգացումներին: Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Շեշտելով, որ իրենց միջնորդական գործունեությունն առանց դադարի շարունակվում է՝ Թուրքիայի նախագահը Ուկրաինայի Խերսոն քաղաքից զորքերը դուրս բերելու ռուսաստանի որոշումը դրական և կարևոր քայլ է համարել։ «Չգիտեմ G-20-ի գագաթնաժողովին Ռուսաստանը […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահը անդրադարձել են ադրբեջանական ագրեսիաների հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին

19:10 10.11.2022

Նոյեմբերի 10-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-լեհական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ հարցեր։ Նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի […]

̰
Գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազության դատախազներին

19:03 10.11.2022

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը նոյեմբերի 10-ին ընդունել է ՌԴ գլխավոր դատախազության դաշնային օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ, անչափահասների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ապահովման նկատմամբ վերահսկողության վարչության պետ Իրինա Րեբրինայի գլխավորած պատվիրակությանը:   Հանդիպումն անցկացվել է «Անչափահասների իրավունքների և օրինական շահերի ապահովման հարցերով փորձի փոխանակում» թեմայով միջոցառման շրջանակում՝ Հայաստանի […]

̰
ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները Բրյուսելում մասնակցել են Հայաստան-ԵՄ ենթակոմիտեի 12-րդ նիստերին

18:44 10.11.2022

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը և միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանը նոյեմբերի 7-ին և 8-ին Բելգիայի Թագավորությունում (Բրյուսելում) մասնակցել են ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության և Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ ենթակոմիտեի 12-րդ նիստերին։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Մարդու իրավունքների […]

̰
Մհեր Գրիգորյանը ՌԴ ԴԺ Պետդումայի պատվիրակությանն է ներկայացրել ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

15:59 10.11.2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակությանը: Փոխվարչապետը ողջունել է հյուրերին և կարևորել Ռուսաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, այդ թվում նաև՝ օրենսդիր մարմինների համագործակցության շնորհիվ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է […]

̰
ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեն քննարկել է նոր մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելը

15:27 10.11.2022

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմական կոմիտեն տեսակոնֆերանսի ռեժիմով նիստ Է անցկացրել, քննարկել Է նոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդելը: Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Նոյեմբերի 10-ին տեսակոնֆերանսի ռեժիմով տեղի Է ունեցել ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեի նիստ: Դրան մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պատվիրակությունները, […]

̰
Կենսաբանության միջազգային օլիմպիադայի անցկացման համար ձեռք բերված համակարգիչները կտրամադրվեն քոլեջներին և ուսումնարաններին

15:20 10.11.2022

ՀՀ կառավարության նոյեմբերի 10-ի որոշմամբ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները կհամալրվեն համակարգչային տեխնիկայով: Նախատեսվում է ուսումնական հաստատություններին տրամադրել հուլիսի 10-18-ը Հայաստանում կայացած Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի անցկացման նպատակով ձեռք բերված 320 դյուրակիր համակարգիչները: Նախարարության կողմից իրականացվել է ուսումնասիրություն ուսումնական հաստատություններում առկա համակարգիչների քանակի, ուսանողների թվի և ըստ կուրսերի՝ խմբերի քանակի վերաբերյալ: Հաշվի […]

̰
Մենք չենք պատկերացնում Ռուսաստանն առանց Հայաստանի և Հայաստանն առանց Ռուսաստանի. Պետդումայի պատգամավոր

14:45 10.11.2022

Հայաստանին ու Ռուսաստանին կապում են միասնական մշակույթը, պատմությունը, հավատքը, մեծ հաղթանակը, որոնք երբեք որևէ մեկը չի կարող խլել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի հետ համատեղ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՌԴ ԴԺ Պետական դումայի […]

̰
ՌԴ Պետդումայի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

14:19 10.11.2022

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակության անդամներն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 10-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ […]

̰
Հայաստանն Ադրբեջանին սահմանն ապառազմականացնելու առաջարկ է ներկայացրել

13:40 10.11.2022

Հայաստանը հայ-ադրբեջանական սահմանի ապառազմականացման առաջարկ է արել։ ՀՀ կառավարության նիստի ընթացքում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ապառազմականացման առաջարկ մենք արել և անում ենք նաև Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու մասով՝ առաջարկելով զորքերը ետ քաշել 1991 թվականին վերահաստատված սահմանից, սահմանի երկու կողմից ստեղծելով 3 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի: Այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, և […]

̰
Ադրբեջանն իր գործելակերպով հիշեցնում է «Ալ քաիդա»-ին և ԻՊ-ին. Փաշինյան

13:18 10.11.2022

Ադրբեջանն իր գործելակերպով հիշեցնում է «Ալ քաիդա»-ին և ԻՊ-ին։ Այս մասին կառավարության նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է՝ արդարացի է նաև Լեռնային Ղարաբաղի հայության պահանջը՝ վերացնել ադրբեջանական զորքերի կողմից շփման գծի խախտումները և զորքերը դուրս բերել խաղաղապահների պատասխանատվության գոտուց, ինչպես նաև հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպան քաղաքականությունից: «Այդ քաղաքականության դրսևորում էր 2022 […]

̰
Ալեն Սիմոնյանն ու Կազբեկ Տայսաևը քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը

13:11 10.11.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 10-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաեւի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ ՀՀ ԱԺ նախագահն առանձնակի կարեւորել է Հայաստանի եւ Ռուսաստանի օրենսդիր մարմինների միջեւ երկկողմ եւ բազմակողմ ակտիվ փոխգործակցությունը: Նա ընդգծել է […]

̰
Գերմանիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողները կարող են պատժվել բանտարկությամբ կամ տուգանքով

12:37 10.11.2022

Գերմանիայում քննարկումների թեմա է դարձել ցեղասպանության և պատերազմական հանցագործությունների ժխտումը քրեականացնելու հարցը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ իրավաբանների դիտարկմամբ՝ կարող են պատժվել նաև նրանք, ովքեր կհերքեն Հայոց ցեղասպանությունը։ «Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության» «Ազատ դեմոկրատական ​​կուսակցության» և «Կանաչների կուսակցության» կողմից ստեղծված կոալիցիոն կառավարությունն օրենքի նախագիծը ներկայացրել է Բունդեսթագի (խորհրդարան) քննարկմանը և քվեարկմանը: Թեև ընդդիմադիր «Ձախ» և «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունները […]

̰
Արտաշատ համայնքում շչակ է փորձարկվելու

12:22 10.11.2022

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքում անցկացվելու է «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է համայնքում առկա շչակը։ ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։

̰
Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև արդեն նախապատրաստում է ԼՂ հայության ցեղասպանություն. Փաշինյան

12:13 10.11.2022

Ադրբեջանի կողմից եռակողմ և այլ ձևաչափերում ընդունված հայտարարությունների ու պայմանավորվածությունների խախտումները խրոնիկ բնույթ ունեն: Կառավարության նիստում ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2020 թվականի դեկտեմբերին Ադրբեջանն ապօրինի կերպով օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերը և հարակից տարածքները՝ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի […]

̰
Փաշինյանը՝ Ալիևի տխրահռչակ ելույթի ու ցեղասպան մտադրությունների մասին

11:51 10.11.2022

Երկու օր առաջ՝ նոյեմբերի 8-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական հայտարարությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի և ավելի լայն՝ տարածաշրջանի անվտանգության և կայունության համար: Այս մասին կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ վարչապետի, միջազգային հանրությանն ուղղված անհասցե և ՀՀ-ն ուղղված […]

̰
ՄԻՊ-ը Բրյուսելում ԵՄ մարդու իրավունքների հարցերով հատուկ հանձնակատարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյացության քաղաքականությունը

09:54 10.11.2022

Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպումներ է ունեցել ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ԵՄ մարդու իրավունքների հարցերով հատուկ հանձնակատար Իմոն Գիլմորի, Արտաքին գործողության եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինի, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման […]

̰
Արմեն Գրիգորյանը լիտվացի գործընկերներին է ներկայացրել ՀՀ շուրջ ստեղծված անվտանգային մարտահրավերները և դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի տեսակետներն ու դիրքորոշումները

09:45 10.11.2022

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 9-ին Լիտվայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Լիտվայի Ազգային անվտանգության նախագահի գլխավոր խորհրդատու Կեստուտիս Բուդրիսի, Լիտվայի վարչապետի՝ Արևելյան հարևանության և ժողովրդավարության խթանման հարցերով խորհրդատու Գալինա Վաշչենկայտեի և Լիտվայի Արտաքին գործերի փոխնախարար Մանտաս Ադոմենասի հետ: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Քննարկել ենք Հարավային Կովկասում ու Հայաստանի շուրջ […]

̰
Արարատ Միրզոյանը Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ, կմասնակցի խաղաղության հինգերորդ համաժողովին

09:25 10.11.2022

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ից աշխատանքային այցով կգտնվի Փարիզում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Այցի շրջանակներում նախատեսված է նախարար Միրզոյանի հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և ֆրանսիացի այլ գործընկերների հետ: ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի նաև Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովին:

̰
Մակրոնը Ֆրանսիան պատրաստում է պատերազմի. Le Figaro

08:34 10.11.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստվում է ներկայացնել ազգային ռազմավարության նոր դոկտրին, որը ենթադրում է երկիրը նախապատրաստել հնարավոր պատերազմին, գրում է Le Figaro-ն, փոխանցում է Ռիա Նովոստին: Նոր դոկտրինը կլինի 2017 թվականին ընդունված փաստաթղթի շարունակությունը, ներառում է տասը ռազմավարական նպատակներ Ֆրանսիայի համար՝ պաշտպանելու իր շահերը։ Ի թիվս այլ բաների, կա նաև պատերազմի տնտեսության մասին կետ. Ընդ […]

̰
Հակոբ Արշակյանը Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիային

00:09 10.11.2022

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեին: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «Շնորհակալություն եմ հայտնել ջերմ ընդունելության համար՝ երախտիքի խոսքեր հղելով ծանր մարտահրավերներ դիմակայող Հայաստանին և հայ ժողովրդին Ֆրանսիայի դրսևորած բացառիկ համերաշխության ու սատարման և մասնավորապես ՀՀ միջազգայնորեն ճանաչված և ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական […]

̰
ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորող խաղաղության պայմանագիրը անհրաժեշտություն է. ԵԽ պատգամավոր

22:16 09.11.2022

Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը «Թվիթեր»-ի իր էջի գրառում է արել՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրին: Նա մասնավորապես ասել է. «Երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը հրադադարի համաձայնագրով ավարտվեց: Սակայն այն չլուծեց կոնֆլիկտը. լուծման հնարավոր է հասնել միայն բանակցությունների միջոցով: Եվրոպական միության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությունը դառնում է ավելի […]

̰
Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ՊՆ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն

21:29 09.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից՝ քննարկվել է «ՀՀ զինված ուժերի 2023-2027 թթ. զարգացման պլանի»-ի նախագիծը:

̰
«Նենսի Փելոսին կզրկվի պաշտոնից». զրույց Արտյոմ Երկանյանի հետ

21:15 09.11.2022

Վերջին տեղեկությունները ԱՄՆ կոնգրեսի ընտրություններից: Այս անգամ ընտրվում էր Ներկայացուցիչների պալատի ողջ կազմն ու սենատի մեկ երրորդը: Պալատում վերահսկողությունն անցնում է հանրապետականներին, իսկ սենատում տեղերը գրեթե հավասար են բաշխվել: Հանրապետականներին, ըստ NBC-ի, հաջողվել է զբաղեցնել 220 տեղ, իսկ դեմոկրատներին՝ 215 տեղ: Արդեն իսկ հայտնի է, որ ազդեցիկ հանրապետականները հաղթել են Ֆլորիդայի, Տեխասի և Ջորջիայի նահանգապետի […]

̰
ՀԲ-ի հետ քննարկվել է առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հարցը

21:00 09.11.2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հարցը։ Հայկական կողմը ներկայացրել է համակարգի ներդրման մեխանիզմները, ընդգծել, որ այն իրագործվելու է մի շարք բարեփոխումներին զուգահեռ։ Ներկայացվել են նաև ապահովագրական ֆոնդի վերաբերյալ մանրամասներ։ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները գոհունակությամբ ընդգծել են, որ ապահովագրական համակարգի անցմանը զուգահեռ բարեփոխվելու են […]

̰
BACK_TO_TOP