Մենք չենք պատկերացնում Ռուսաստանն առանց Հայաստանի և Հայաստանն առանց Ռուսաստանի. Պետդումայի պատգամավոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+25.09 oC

Մենք չենք պատկերացնում Ռուսաստանն առանց Հայաստանի և Հայաստանն առանց Ռուսաստանի. Պետդումայի պատգամավոր

14:45 10.11.2022

Հայաստանին ու Ռուսաստանին կապում են միասնական մշակույթը, պատմությունը, հավատքը, մեծ հաղթանակը, որոնք երբեք որևէ մեկը չի կարող խլել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի հետ համատեղ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաեւը: «Մենք չենք պատկերացնում Ռուսաստանն առանց Հայաստանի ու Հայաստանն առանց Ռուսաստանի»,- ասաց նա:

Նա հավելեց, որ Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած քննարկումն անցել է ընկերական և կառուցողական մթնոլորտում: «Պայմանավորվեցինք այն քայլերի վերաբերյալ, որոնք ապագայում երկու խորհրդարանականները պետք է իրականացնեն: Մենք ունենք բարեհաջող համագործակցության փորձ Վերին Լարսի վերաբերյալ»,-ասաց Տայսաևը՝ հավելելով, որ Լարսի հետ կապված խնդիրներ կան և այդ խնդիրների առնչությամբ աշխատանքային քարտեզ կձևավորվի, որը կօգնի հետագա քայլերում:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն էլ հյուրերին ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և Հայաստանի անվտանգային խնդիրները:

«Մանրամասն տեղեկություններ տրամադրվեցին Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ: Ընդգծվեց Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈՒ-երի անհապաղ դուրսբերման կարևորությունը»,-ասաց Հակոբյանը` արդյունավետ գնահատելով ռուս գործընկերոջ հետ հանդիպումը:

Նշենք, որ նիստի օրակարգային հարցերն էին խորհրդարանական համագործակցական շրջանակներում ԵԱՏՄ զարգացման հեռանկարներն ու առաջնահերթությունները` ներկա գլոբալ մարտահրավերների ընթացքում, ինչպես նաև Վերին Լարսի անցակետի աշխատանքներին առնչվող խնդիրները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության վերաբերյալ հարցերին, երկուստեք կարևորվել է խորհրդարանների պրոֆիլային հանձնաժողովների նիստերի անցկացման ձևաչափը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում ուժի մեջ է մտել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնելու մասին օրենքը

11:11 02.07.2025

Իրանում ուժի մեջ է մտել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնելու մասին օրենքը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել է օրենք, որը դադարեցնում է Թեհրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը, հաղորդում է Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը։ Նախագահի կողմից փաստաթուղթը ստորագրելու պահից օրենքը համարվում է ուժի մեջ մտած և պարտադիր է կատարման համար։ Հունիսի 25-ին Իրանի խորհրդարանի անդամները հաստատեցին Իսլամական Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) համագործակցությունը […] ...

Ադրբեջանական զորքերը շարունակում են օկուպացնել ՀՀ շուրջ 200 քկմ ինքնիշխան տարածք․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում

11:00 02.07.2025

Ադրբեջանական զորքերը շարունակում են օկուպացնել ՀՀ շուրջ 200 քկմ ինքնիշխան տարածք․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան 32-րդ նստաշրջանում: ՀՀ ԱԺ պատգամավորը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, 1951 թվականին վավերացված Ցեղասպանության կոնվենցիան սահմանել է մարդու դեմ ամենածանր հանցագործությունների կանխարգելման եւ պատժելու իրավական շրջանակը: Սակայն այսօր մենք կանգնած ենք ցավալի իրականության առջեւ, երբ այս պարտավորություններն անտեսվում են, իսկ […] ...

Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն․ Փաշինյան

10:52 02.07.2025

Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեեյսբուքի իր էջում գրել է, որ ՀԷՑ-ի որոշ աշխատակիցներ կազատվեն աշխատանքից։ «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 2-ին

10:45 02.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 457 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...

Գազայում 24 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ․ Al Jazeera

10:20 02.07.2025

Գազայում 24 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ․ Al Jazeera

Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով հուլիսի 1-ին զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ սպանվել է 109 պաղեստինցի, այդ թվում՝ 28 մարդ, ով սպասում էր մարդասիրական օգնության բաշխման կետերում սնունդ ստանալուն: Անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ մայիսի վերջից ի վեր մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների հետևանքով […] ...

Հզոր պայթյուն Կալիֆոռնիայի հրավառության նյութերի պահեստում

10:11 02.07.2025

Հզոր պայթյուն Կալիֆոռնիայի հրավառության նյութերի պահեստում

Կալիֆոռնիայի Յոլո շրջանում հրավառության պարագաների պահեստում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Հրդեհ է բռնկել, և հայտարարվել է տարհանում, հայտնել է շրջանի շերիֆի գրասենյակը: «Պայթյուն է տեղի ունեցել պահեստում, որտեղ պահվում էին հրավառության նյութեր, և ակտիվ հրդեհները շարունակվում են։ Մենք կոչ ենք անում բոլորին խուսափել տարածքից, որպեսզի հրշեջներն ու փրկարարները կարողանան անվտանգ կատարել իրենց աշխատանքը։ Դեպքի […] ...

BACK_TO_TOP