13:18 10.11.2022
Ադրբեջանն իր գործելակերպով հիշեցնում է «Ալ քաիդա»-ին և ԻՊ-ին։ Այս մասին կառավարության նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է՝ արդարացի է նաև Լեռնային Ղարաբաղի հայության պահանջը՝ վերացնել ադրբեջանական զորքերի կողմից շփման գծի խախտումները և զորքերը դուրս բերել խաղաղապահների պատասխանատվության գոտուց, ինչպես նաև հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպան քաղաքականությունից:
«Այդ քաղաքականության դրսևորում էր 2022 թվականի մարտին աննախադեպ ցրտի պայմաններում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը բնական գազով ապահովող միակ խողովակի պայթեցումը և դրա վերականգնման տևական խոչընդոտումը: Նույն ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գիշերային ժամերին ուժեղ լուսարձակներով լուսավորում էին Լեռնային Ղարաբաղի մի շարք հայկական գյուղերի կոնկրետ բնակարաններ, թաղամասեր՝ սպառնալիքներ տեղալով բնակիչներին կոչ անում հեռանալ իրենց տներից, և կրակոցներով զուգորդված իսլամական աղոթքի հրավեր, «ազան» միացնում գերհզոր բարձրախոսներով:
Եվ հիմա այս գործելակերպի հեղինակներն ուզում են Հայաստանին մեղադրել հակաիսլամական գործելակերպի մեջ, մինչդեռ իսլամական կրոնի և քաղաքակրթության նկատմամբ մեր հարգանքն աներկբա է: Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը եղբայրական զգացմունքներ ու գործընկերային հարաբերություններ ունի տասնյակ իսլամական երկրների ու ժողովուրդների հետ, մինչդեռ Ադրբեջանը իր վերոհիշյալ գործելակերպով հիշեցնում է իսլամը վարկաբեկող Ալ Քաիդային և Իսլամական պետությանը,- նշել է Փաշինյանը:
18:58 15.05.2025
Շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում18:52 15.05.2025
Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիրՂազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների եւ տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր, որտեղ իր հարգանքի տուրքն է մատուցել 1930-1950 թվականների բռնաճնշումների ժամանակահատվածում ճամբար աքսորված կանանց հիշատակին: Ըստ թանգարանի տվյալների՝ բանտարկվածների թվում եղել են նաեւ շուրջ 80 հայ կանայք: Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է դրել նաեւ հայ կանանց հիշատակին նվիրված […] ...
18:48 15.05.2025
Ֆրանսիական Լիգա 1-ում առաջարկվել է չեմպիոնական փլեյ-օֆֆ անցկացնելՖրանսիայի Լիգա 1-ի հաղթողը մոտ ապագայում հնարավոր է՝ որոշվի չեմպիոնական փլեյ-օֆֆի միջոցով։ Այս մասին գրում է L’Equipe-ը։ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոն մի շարք բարեփոխումներ է առաջարկել, որոնք պետք է քննարկվեն երկրի Սենատում։ Աշխատանքային խմբեր են ձևավորվել, որոնցից մեկը զբաղվելու է Լիգա 1-ի հարցով։ Առաջարկվել է առաջնության վերջին տուրից հետո անցկացնել հատուկ փլեյ-օֆֆ, որին […] ...
18:42 15.05.2025
ՀՀ-ն ծավալուն աշխատանքներ է իրականացրել կենսաբազմազանության պահպանման ոլորտում և ունի մեծ ներուժ. COP-17-ին ընդառաջ՝ Երևանում կայացել է համաժողովԵրևանում կայացել է Կայուն զարգացման միջազգային համաժողով, որը յուրատեսակ կամուրջ է Բրազիլիայում կայանալիք COP30-ի և Հայաստանում կայանալիք COP17-ի միջև: Միջազգային հանրությունը պատրաստվում է մասնակցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին 2025 թվականի համաժողովին (COP 30), որը տեղի է ունենալու Բելեմ քաղաքում (Բրազիլիա, 2025 թվականի նոյեմբերի 10-21), և Հայաստանը նախապատրաստվում է ընդունել Կենսաբազմազանության մասին Կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը […] ...
18:36 15.05.2025
Ոստիկաններն ու փրկարարները խոսել են երիտասարդներին հետաքրքրող մի շարք կարևոր թեմաների մասինՀամայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի նախաձեռնությամբ Դեբեդ գյուղում՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի COAF Սմարթ կենտրոնում, կազմակերպվել է «Միասին կարող ենք…» խորագրով հանդիպում։ Այն համախմբել էր շուրջ 200 մասնակցի՝ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներ, ուսուցիչներ և բանախոսներ։ Բանախոսների թվում էին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը, Փրկարար ծառայության Լոռու փրկրարարական վարչության Գուգարքի […] ...
18:30 15.05.2025
Կական կարող է ընդգրկվել Անչելոտիի մարզչական շտաբումԼեգենդար ֆուտբոլիստ Կական կարող է ընդգրկվել Կառլո Անչելոտիի` Բրազիլիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Իտալացի մասնագետը ցանկանում է, որ Կական լինի իր օգնականներից մեկը։ Անչելոտին արդեն կապ է հաստատել նախկին ֆուտբոլիստի հետ։ Կական Անչելոտիի գլխավորությամբ հանդես է եկել «Միլանում» և Մադրիդի «Ռեալում»։ 65-ամյա Անչելոտին Բրազիլիայի հավաքականի ղեկը կստանձնի մայիսի վերջին: ...
18:24 15.05.2025
Նիկոլ Փաշինյանը Տիրանայում հանդիպում է ունեցել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ալբանիա` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին: Այցը մեկնարկել է Հայաստանի և Ալբանիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Էդի Ռամայի հանդիպմամբ: Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ողջունել է ՀՀ վարչապետի այցը Տիրանա և նշել, որ չնայած նրան, որ այցը միջազգային գագաթնաժողովի շրջանակում է` այսօրվա հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների […] ...