12:37 10.11.2022
Գերմանիայում քննարկումների թեմա է դարձել ցեղասպանության և պատերազմական հանցագործությունների ժխտումը քրեականացնելու հարցը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ իրավաբանների դիտարկմամբ՝ կարող են պատժվել նաև նրանք, ովքեր կհերքեն Հայոց ցեղասպանությունը։
«Սոցիալ-դեմոկրատական կուսակցության» «Ազատ դեմոկրատական կուսակցության» և «Կանաչների կուսակցության» կողմից ստեղծված կոալիցիոն կառավարությունն օրենքի նախագիծը ներկայացրել է Բունդեսթագի (խորհրդարան) քննարկմանը և քվեարկմանը: Թեև ընդդիմադիր «Ձախ» և «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունները «դեմ» են քվեարկել, այդուհանդերձ, օրինագիծն ընդունվել է 514 պատգամավորի «կողմ» քվեարկության արդյունքում։
Գերմանիայի քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածում կատարված հիշյալ օրենսդրական փոփոխությունը նախատեսում է ազատազրկում (մինչև 3 տարի) կամ տուգանք բոլոր նրանց համար, ովքեր ատելություն և բռնություն կհրահրեն՝ ժխտելով ցեղասպանությունն ու պատերազմական հանցագործությունները։
Ըստ այդմ՝ պատժվելու են ոչ միայն Գերմանիայում Հոլոքոստը ժխտողները, այլև աշխարհի տարբեր մասերում ցեղասպանություններն ու պատերազմական հանցագործությունները ժխտողները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները հերքողները։
Թուրքական լրատվամիջոցներում անհանգստացած և տարակուսած են, թե արդյոք օրենքի վերոհիշյալ փոփոխությունը կվերաբերի Հայոց ցեղասպանության ժխտմանը։ Օրենքի փոփոխությանը կողմնակից Գերմանիայի արդարադատության նախարարությունն իր կայքում հրապարակած տեղեկատվական տեքստում որոշ պարզաբանումներ է տվել։ Նշվել է, որ եթե դատարանները չեն կարոցացել հաստատել տվյալ ցեղասպանության կամ ռազմական հանցագործության փաստը, ապա այդ դեպքում օրենքի նախատեսած պատիժը չի տարածվածի ենթադրյալ հանցագործությունը ժխտողի վրա։
«Բայց որոշ դեպքերում պատմական փաստերը կարող են հանրահայտ լինել, և այդ դեպքերում դատարանը ապացույցներ հավաքելու կարիք չունի»,-պարզաբանում է Գերմանիայի արդարադատության նախարարությունը։
Հիշեցնենք, որ Գերմանիայում 2016 թվականի հունիսի 2-ին Բունդեսթագը բանաձև էր ընդունվել, ըստ որի՝ 1915-1916թթ. Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանություն ու ջարդերը ճանաչվել են որպես ցեղասպանություն։
18:12 15.05.2025
Մի՛ լռիր, հաղորդի՛ր, փոխի՛ր. Հակակոռուպցիոն կոմիտեում արդեն թեժ գիծ է գործումՀայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում արդեն գործում է թեժ գիծ, որի միջոցով կարող եք շատ ավելի հեշտ ու արագ հաղորդել կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների կամ նմանատիպ այլ իրավախախտումների մասին։ Թեժ գծի հեռախոսահամարն է՝ 011 900–035: «Մենք երաշխավորում ենք ձեր կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը, իսկ յուրաքանչյուր հաղորդման կապակցությամբ կձեռնարկվեն համապատասխան իրավական գործընթացներ։ Կոռուպցիայի դեմ պայքարը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է, […] ...
18:06 15.05.2025
Ալեքսանդր Աղաբեկյանը որոնվում է որպես անհետ կորածՆԳՆ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1958 թվականին ծնված Ալեքսանդր Աղաբեկյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Կումայրիի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...
17:54 15.05.2025
Հայտնի են Ազգերի լիգայի եզրափակչի մրցավարներըՇվեյցարացի Սանդրո Շերերի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Ազգերի լիգայի 2025 թվականի եզրափակիչը։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Եզրերում նրան կօգնեն Ստեֆան դե Ալմեյդան և Յոնաս Էռնին, տեսաօգնականը կլինի Ֆեդայի Սանը (բոլորը` Շվեյցարիա), չորրորդ պաշտոնյան նիդերլանդցի Սերդար Գյոզյուբյույուկն է։ Մրցաշարի եզրափակիչը կկայանա հունսի 8-ին՝ Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում։ Ազգերի լիգայի կիսաեզրափակչում հունիսի 4-ին կկայանան […] ...
17:50 15.05.2025
Թուրքիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՀինգշաբթի օրը 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Քոնիայի նահանգում՝ Թուրքիայի մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը: Երկրաշարժի օջախը գտնվել է գրեթե 19 կիլոմետր խորության վրա։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Անկարայում և հարակից քաղաքներում։ ...
17:44 15.05.2025
Անկարայում ավարտվել է Էրդողանի և Զելենսկիի հանդիպումըԱնկարայում ավարտվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկիի բանակցությունները, հայտնում է Anadolu պետական գործակալությունը։ «Էրդողանի բանակցությունները Զելենսկիի հետ ավարտվել են մեկնարկից 2 ժամ 40 րոպե անց»,- հայտնում է գործակալությունը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահի հաղորդակցության բաժնի ղեկավարն ասել էր՝ սպասվում է, որ Էրդողանը կքննարկի ռուս-ուկրաինական հակամարտության վերջին զարգացումների բոլոր ասպեկտները՝ ընդգծելով Ուկրաինայում խաղաղ […] ...