TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+11.98 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արևմուտքում քննարկում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հնարավոր պայմանները. ԶԼՄ-ներ

20:52 06.11.2022

Արևմտյան երկրները քննարկում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղության պայմանները, գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ավելի վաղ Washington Post-ը, վկայակոչելով քննարկումներին ծանոթ մարդկանց, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մասնավոր կերպով խնդրում է Ուկրաինայի ղեկավարությանը բաց լինել Ռուսաստանի հետ բանակցությունների համար։ Մինչդեռ, ըստ դիվանագետների, արևմտյան ղեկավարները մասնավոր կերպով քննարկում […]

̰
Եվրահանձնաժողովի ղեկավարը կներկայացնի Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի օգնության ծրագիր

19:12 06.11.2022

Եվրահանձնաժողովի  ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում ասել է, որ հաջորդ շաբաթ կներկայացնի Ուկրաինայի ֆինանսական աջակցության 2023 թվականին ծրագիրը, որը կհասնի 18 միլիարդ եվրոյի։ «Ֆոն ​​դեր Լայենը տեղեկացրել է Զելենսկիին, որ այս շաբաթ նա կներկայացնի զգալի ֆինանսական փաթեթ, որը կկազմի ամսական 1,5 միլիարդ եվրո, ընդհանուր գումարը կկազմի մինչև 18 միլիարդ, ինչը մեծապես […]

̰
Լաչինի միջանցքով Արցախ զինտեխնիկայի տեղափոխումը տեղեկատվական շանտաժ և ահաբեկչություն է․ Արցախի ԱԳՆ

18:58 06.11.2022

«Ադրբեջանական թելեգրամյան ալիքներով տարածվող այն տեղեկատվությունը, թե իբր Լաչինի միջանցքով Արցախ զինտեխնիկա է տեղափոխվում, նրանց բնութագրմամբ, «խաղաղապահ մարդասիրական օգնություն» անվան ներքո, իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է»,- այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ «Սա աշխարհաքաղաքական շանտաժ է, տեղեկատվական շանտաժ և ահաբեկչություն: Ողջ երկայնքով տեղադրված տեսախցիկներ կան։ Ամեն ինչ երևում է։ […]

̰
Աշխարհը գնում է դեպի անդունդ․ Գերմանիայի ԱԳ նախարար

17:25 06.11.2022

  Կլիմայի 2,5 կամ ավելի աստիճանով տաքացումը կնշանակի մարդկության անդունդը գլորել ընկնել, ասել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։ Այդ մասին գրում է Welt-ը։ «Մարդկությունը գնում է դեպի անդունդ․․․ Ավելի քան 2,5 աստիճան տաքացումը  կործանարար ազդեցություն կունենա միակ մոլորակի վրա, որը մենք ունենք»,- ասել է արտգործնախարարը Կլիմայի համաշխարհային համաժողովի նախօրեին։ Նրա խոսքով՝ աշխարհը կարող է սահմանափակել […]

̰
Նարիշկինը Լիզ Թրասի SMS-ի և «Հյուսիսային հոսք» գազատարներում տեղի ունեցած պայթյունի հետ անուղղակի կապ է տեսնում

17:06 06.11.2022

Մոսկվան անուղղակի հիմքեր ունի ենթադրելու, որ «ամեն ինչ արված է» տեքստային հաղորդագրությունը, որը նախկին վարչապետ Լիզ Թրասը կարող էր ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, վերաբերում էր «Հյուսիսային հոսք»  և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում տեղի ունեցած  ահաբեկչությանը: Այս մասին նոյեմբերի 6-ին հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության  տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ «Ես միայն անուղղակի հաստատում ունեմ, որ […]

̰
Հացահատիկի գործարքի թեման կքննարկվի Թուրքիայի նախարարների կաբինետի նիստում

16:18 06.11.2022

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երկուշաբթի նախարարների կաբինետի նիստում կքննարկի «հացահատիկի գործարքի» շուրջ ստեղծված իրավիճակը, RIA Novosti-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական ​​աղբյուրը։ Հոկտեմբերի 30-ին Ռուսաստանը հայտարարեց Ուկրաինայի նավահանգիստներից ապրանքների արտահանման դադարեցման մասին՝ Կիևի կողմից Սևծովյան նավատորմի նավերի և քաղաքացիական նավերի վրա Սևաստոպոլի ջրերում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո։ Ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Ռուսաստանը […]

̰
Բրիտանիայի թագավորական փաստաբանը Ուկրաինայի հակամարտության մեջ մեղավոր է ճանաչում Արևմուտքին

16:00 06.11.2022

Բրիտանական թագավորական խորհրդական և փաստաբան Ալփեր Ալի Ռիզան ուկրաինական ճգնաժամի սանձազերծման մեղավորներ է անվանել Միացյալ Նահանգներին և Եվրոպային: Այս կարծիքը նա հայտնել է  Cyprus Mail-ում հրապարակված հոդվածում: Նրա կարծիքով, Եվրամիության երկրների և Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությունը բոլոր հնարավորություններն ունեին կանխելու հակամարտությունը նախքան ռազմական գործողությունների սկսվելը։ «Ավելի իմաստուն և պրագմատիկ բրիտանական կառավարությունը՝ ամերիկյան ուժեղ ղեկավարության ներքո, […]

̰
Հայտնի է դարձել, թե ինչու է Ջոնսոնը հանել վարչապետի իր թեկնածությունը

15:47 06.11.2022

Բորիս Ջոնսոնը հրաժարվել է առաջադրվել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում, որպեսզի չկորցնի տարեկան առնվազն 10 միլիոն ֆունտ ստերլինգ իր ելույթներից և մեմուարների վաճառքից, հայտնում է The Observer-ը։ Իր հրաժարականից ի վեր Ջոնսոնը բանակցություններ է վարում զվարճանքի և տաղանդի գործակալությունների հետ, այդ թվում՝ Endeavor-ը, որը ղեկավարում է ամերիկացի գործարար Արի Էմանուելը և Harry Walker Agency-ը՝ դուստր ձեռնարկություններից […]

̰
Գերմանիայում փախստականների թիվը կաճի․ Բեռլինի քաղաքապետ

14:55 06.11.2022

  Բեռլին ժամանող փախստականների թիվը մոտեցել է 2015 թվականի մակարդակին և սպասվում է, որ առաջիկա ամիսներին կավելանա, ասել է քաղաքապետ Ֆրանցիսկա Գիֆայը։ Ինչպես նշել է քաղաքապետը, եթե Ուկրաինայում մարդիկ ձմռանը չունենան լույս, ջուր և ջեռուցում, նրանք կհեռանան։ «Ներկայում օրական միայն Բեռլին են ժամանում մոտ 150 ուկրաինացի և այլ երկրներից 150 ապաստան հայցող: Դա գրեթե նույն […]

̰
Ուկրաինան Իտալիայից ստացել է ծանր հրետանի, հրթիռային համակարգեր և այլ զինատեսակներ

14:30 06.11.2022

Ուկրաինան Իտալիայից ստացել է տարբեր տեսակի զինատեսակներ, այդ թվում՝ ծանր հրետանի, ինքնագնաց հրետանային կայանքներ և հրթիռային համակարգեր։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։ «Իտալիայից մենք արդեն ստացել ենք ծանր հրետանի, ինքնագնաց հրետանային կայանքներ, M113 զրահափոխադրիչներ, հրթիռային համակարգեր, տարբեր տրամաչափի պարկուճներ: Այժմ մեզ հատկապես անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության համակարգեր», – ասել է նա Corriere della […]

̰
Իրազեկման ակցիա՝ «Առողջ և անվտանգ ապրելակերպի կողմնացույց»

12:57 06.11.2022

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ու «Զարգացում և համագործակցություն» հիմնադրամի, «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել «Առողջ և անվտանգ ապրելակերպի կողմնացույց» խորագիրը կրող միջոցառումը։ Այն նպատակաուղղված էր լսողության խնդիրներ ունեցող երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ Միջոցառման ընթացքում լսողության խնդիրներով երիտասարդները հանդես են եկել թատերական մնջախաղով՝ […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ

12:44 06.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Քննարկվել են հայ-վրացական համագործակցությանն առնչվող օրակարգային տարբեր հարցեր: ՀՀ վարչապետը Վրաստանի գործընկերոջը տեղեկատվություն է փոխանցել հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքների մասին: Նիկոլ Փաշինյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

̰
Նիկոլ Փաշինյանը ստանձնում է ՔՊ-ի վարչության նախագահի պաշտոնը

11:37 06.11.2022

Նիկոլ Փաշինյանը ստանձնում է ՔՊ-ի վարչության նախագահի պաշտոնը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում: «Այսօրվանից ստանձնում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի պաշտոնը։ Մեծ պատիվ ու մեծ պատասխանատվություն Է։ Շնորհակալ եմ ՔՊ 6-րդ համաժողովի բոլոր պատվիրակներին, նորընտիր վարչության բոլոր անդամներին»,- գրել է Փաշինյանը:

̰
ԱՄՆ-ը ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Իրանի ուղղությամբ․Washington Post

11:18 06.11.2022

ԱՄՆ-ը ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Իրան այն բանից հետո, երբ վերջին հաղորդումները ստացվեցին այն մասին են, որ Իրանը հարձակում է նախապատրաստում Սաուդյան Արաբիայի վրա, գրում է Washington Post-ը: Թերթը չի նշում, թե կոնկրետ երբ է ԱՄՆ-ն ուղարկել ինքնաթիռները։ «Երբ հետախուզության վերջին զեկույցները նախազգուշացնում էին Սաուդյան Արաբիայի թիրախների վրա իրանական բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի […]

̰
Քանի դեռ չկա պարտադրանք, այս հայտարարությունները չեն ապահովի կայունություն. քաղաքագետ

20:45 05.11.2022

Շաբաթվա սկզբին տեղի ունեցավ Փաշինյան- Պուտին- Ալիև հանդիպումը: Առաջիկայում սպասվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԱՄՆ միջնորդությամբ: Ինչ են նշանակում այս հանդիպումները, և ինչ հնարավորություններ են բացում: Այս ու այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը զրուցել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ: «Սոչիի հանդիպումը մեծ հաշվով, վերջին մեկ տարվա ընթացքում ռուսական միջնորդությամբ տեղի […]

̰
Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Անդորրայի համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր

20:28 05.11.2022

Անդորրա իրականացրած այցի շրջանակներում դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Անդորրայի զբոսաշրջության և հեռահաղորդակցության նախարար Ժորդի Տոռես Ֆալկոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտում երկկողմ համագործակցության խթանմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։

̰
Բազմիցս ընդգծել ենք, որ խաղաղ բնակավայրերի հարևանությամբ գտնվող ռազմական հենակետերն ուղիղ սպառնալիք են խաղաղ բնակչության կյանքի և տարրական այլ իրավունքների համար․ Արցախի ՄԻՊ

19:27 05.11.2022

Այսօր Արցախի Խրամորթ գյուղի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ արձակված թիրախային կրակոցներն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող էթնիկ ատելության և ցեղասպանական քաղաքականության հերթական ապացույցն են։ Այս մասին ֆեյսբության իր էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկությունների համաձայն՝ դեպքն արձանագրվել է նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:30 […]

̰
Հռոմում հազարավոր մարդիկ երթի են դուրս եկել՝ պահանջելով դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումները

18:43 05.11.2022

Հռոմի կենտրոնում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ հանուն խաղաղության և Ուկրաինային զենքի մատակարարումների դադարեցման։ Ցույցին մասնակցում են հասարակական և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ակցիայի կազմակերպիչները հայտարարել են, որ սպասում են մինչև 50 հազար մասնակցի։ Բողոքի ակցիային աջակցել են նաեւ մի շարք քաղաքական գործիչներ։ Նրանց թվում է Իտալիայի նախկին վարչապետ, «5 աստղ» ընդդիմադիր շարժման առաջնորդ Ջուզեպպե […]

̰
Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան և Հունգարիան խոշոր զորավարժություններ են անցկացնում

18:00 05.11.2022

Լեհաստանի Նովայա Դեմբա պոլիգոնում սկսվել են Վիշեգրադյան խմբի երկրների (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա և Հունգարիա) ամենախոշոր զորավարժությունները՝ «Puma-2022» անունով, գրում են արտասահմանյան լրատվամիջոցները։ Մինչև նոյեմբերի 9-ը կայանալիք զորավարժություններին մասնակցում է մոտ 2000 զինծառայող և մոտ 300 միավոր զինտեխնիկա, ինչպես նաև զինվորականներ Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից։ Զորավարժությունների նպատակն է բարձրացնել դաշնակից ուժերի համախմբվածությունը, ինչպես նաև փորձարկել դաշնակիցների […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Արին Կարապետին

17:51 05.11.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արին Կարապետին: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է պատգամավորին՝ Շվեդիայի խորհրդարանական ընտրություններում նրա ներկայացրած կուսակցության հաղթանակի կապակցությամբ և հույս հայտնել, որ դա ևս մեկ խթան կհանդիսանա Շվեդիա-Հայաստան փոխգործակցության համար: Արին Կարապետը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ մշտական կապի մեջ է […]

̰
ՆԱՏՕ-ն մտադիր չէ փոխել իր միջուկային դիրքերը․ Ստոլտենբերգ

17:26 05.11.2022

  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ փոխել իր միջուկային դիրքերը։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը երբեք ակտիվորեն ոչինչ չի ասել միջուկային զենքի կիրառման մասին, իսկ Ռուսաստանի կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորության մասին թեզը պարտադրելը օգտագործվում է Ռուսաստանին բարեկամ երկրների վրա բացասաբար ազդելու համար։ «ՆԱՏՕ-ն […]

̰
Թեհրանը Մոսկվային ԱԹՍ-ներ է մատակարարել նախքան Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկը․ ԱԳՆ

17:07 05.11.2022

Իրանը Ռուսաստանին անօդաչու սարքեր է մատակարարել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ։ Այս մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 5-ին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հաղորդում է IRNA գործակալությունը։ «Արևմտյան որոշ երկրների բարձրացրած աղմուկը, թե Իրանը Ռուսաստանին հրթիռներ և անօդաչու սարքեր է տրամադրել՝ ուկրաինական հակամարտությունում օգնելու համար, լիովին սխալ է: […]

̰
Վանեցյանը չի բացառում մասնակցությունը Երևանի քաղաքապետի ընտրություններին

16:29 05.11.2022

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը չի բացառում, որ կմասնակցի 2023 թվականի Երևանի քաղաքապետի ընտրություններին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա ասել է նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում կազմակերպված Միասնության հանրահավաքի ընթացքում՝ լրագրողների հետ զրույցում։ «Երևանի քաղաքապետի ընտրություններին դեռ բավական ժամանակ կա։ Ոչ բացառում եմ իմ մասնակցությունը, ոչ էլ չեմ բացառում։ Այս պահին կթողնեմ առանց մեկնաբանության։ […]

̰
Լուկաշենկոն պատմել է՝ սև խավիար է հյուրասիրել Պուտինին և Ալիևին

16:21 05.11.2022

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ սև խավիար է հյուրասիրել ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Տեսանյութը հրապարակել է Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայությանը մոտ կանգնած Telegram ալիքը։ «Ես հատուկ [նվիրել եմ] Իլհամ Ալիևին կամ Պուտինին»,- ասել է Լուկաշենկոն հանրապետության ազգային կենսատեխնոլոգիական կորպորացիա կատարած այցի ժամանակ։ Ինչպես պնդում է Բելառուսի ղեկավարը, Կրեմլում […]

̰
Իրանը երկխոսության ճանապարհը բաց է պահել միջուկային համաձայնագիրը պահպանելու համար․ Ամիր Աբդոլլահիան

15:47 05.11.2022

Անդրադառնալով միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուն և ՄԱԿ-ի բանաձևի ակնհայտ թերությանը, Իրանի արտգործնախարարն ասել է, որ Իրանը երկխոսության ճանապարհը բաց է պահել համաձայնագիրը պահպանելու համար, փոխանցում է ParsToday-ը։ Շաբաթ օրը Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Թեհրանում ՄԱԿ-ի բարեկամների կանոնադրության առաջին միջազգային հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է մնացել միջուկային խնդրի խաղաղ կարգավորմանը՝ չնայած Արևմուտքի […]

̰
Հայտնի է Գեղամասար-Նորակերտ ճանապարհին ողբերգական վթարից տուժածների ինքնությունը

15:15 05.11.2022

Նոյեմբերի 4-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գեղամասար-Նորակերտ գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 36-ամյա Էդգար Մելքոնյանը, և «ՎԱԶ-2101»-ի ուղևորը՝ 52-ամյա Սուսաննա Քալանթարյանը, մահացել են, իսկ «ՎԱԶ-2107»-ի ուղևորը և «ՎԱԶ-2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ մահացել է նաև «ՎԱԶ-2101»-ի վարորդը՝ 54-ամյա Հայկարամ Մնացականյանը: Կատարվում է նախաքննություն:

̰
Վրաերթի ենթարկվածը կնոջ կյանքը փրկել չի հաջողվել

15:00 05.11.2022

Նոյեմբերի 4-ին, ժամը 01.20-ին, «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել անձը չպարզված կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նոյեմբերի 4-ին, ժամը 12.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված կինը մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրա ինքնությունը պարզելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն

̰
Փորձել են ապօրինի հատել Վրաստանի սահմանը և միգրանտ տեղափոխել․ կան ձերբակալվածներ

14:46 05.11.2022

Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչության սահմանային կառավարման և համակարգման գլխավոր բաժնի և պարեկային ոստիկանության Աջարիայի գլխավոր բաժնի քննչական բաժանմունքի ծառայողները ձերբակալել են օտարերկրյա երկու քաղաքացի՝ 1971 թվականին ծնված Ս.Ք.-ին և 1990 թվականին ծնված Ս.Հ.-ին՝ Սարփիի սահմանային անցակետում, փոխանցում է Վրաստանի Առաջին ալիքը։ Ըստ ՆԳՆ-ի, Ս.Ք-ին՝ Վրաստանի պետական ​​սահմանին միգրանտին ապօրինի տեղափոխելու փորձի մեղադրանքով, իսկ […]

̰
Ֆիլիպիններում փոթորիկը 155 մարդու կյանք է խլել

14:03 05.11.2022

Ֆիլիպիններում մոլեգնող «Նալջի» արևադարձային փոթորիկն ազդել է ավելի քան 4,23 միլիոն մարդու վրա: Ըստ ռիսկերի կանխարգելման և տարերային աղետների վերացման ազգային խորհրդի տեղեկատվության՝ փոթորկի հետևանքով զոհվել է 155 մարդ: Ներկայումս ավելի քան մեկ միլիոն տեղացիներ գտնվում են 1038 տարհանման կենտրոններում: Իրենց տներից նախապես հեռացել է ավելի քան 355,4 հազար մարդ։ Երկրի 13 շրջաններում գրանցվել է […]

̰
Ավարտվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

13:45 05.11.2022

Նոյեմբերի 1-4-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: «Ժողովն ատենապետեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, նիստերը վարեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքի, Տաճարի օծման […]

̰
BACK_TO_TOP