15:57 03.11.2022
Ոստիկանության և ԱԱԾ սերտ համագործակցությունը հերթական արդյունքն է տվել հոկտեմբերի 30-ին։ Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, այցելել են Արարատի մարզի հրաձգարաններից մեկը։ Ըստ տեղեկությունների՝ հասարակական կազմակերպություններից մեկը հրաձգության վարժանք էր անցկացնելու և, օրինական զենքերից բացի, ունեն նաև ապօրինի զենք-զինամթերք: «Տեղեկությունները հավաստի էին։ Օրինական որսորդական հրացաններից զատ, […]
15:51 03.11.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին հայտնել է, որ մի քանի օրից Վաշինգտոնում հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
15:30 03.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Արին Կարապետին, ով Երևան է ժամանել՝ մասնակցելու Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին: Վարչապետը ողջունել է պարոն Կարապետի այցը Հայաստան և Հայրենիքի հետ մշտական կապի պահպանումը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-շվեդական միջխորհրդարանական և միջկառավարական հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ տնտեսության, Հայաստանի՝ ժողովրդավարական օրակարգի առաջմղման և […]
15:16 03.11.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 3-ին հանդես է եկել պետական նախարարի պաշտոնում իր գործունեությունն ամփոփող մամուլի ասուլիսով: Արտակ Բեգլարյանը մի շարք ուղղություններով ներկայացրել է հաշվետու ժամանակաշրջանում իրականացված համակարգային ձեռքբերումները, անդրադարձել առանձին խնդիրների ու բացթողումների՝ ճգնաժամային իրավիճակում առանձին ոլորտների կենսունակության ու հասարակության վարքագծի դիտանկյուններից: Հետպատերազմյան իրավիճակում ստանձնելով պատասխանատվությունը՝ Արտակ Բեգլարյանը առանձնացրել է հատկապես սոցիալական, […]
14:46 03.11.2022
Հայաստանի համար օրակարգի առաջնային հարցերի շարքում են շարունակում մնալ Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի տարաբնույթ հետևանքների վերացումը, ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումը ՀՀ տարածքից, հակամարտության վերջնական կարգավորումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը: […]
12:26 03.11.2022
ԱՊՀ-ի երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարները Մոսկվայի հանդիպմանը կքննարկեն միջուկային անվտանգության ապահովման և միջուկային զենքի չտարածման հարցերը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ «Կլսենք միջուկային անվտանգության ապահովման եւ միջուկային զենքի չտարածման հարցերի շուրջ տեղեկատվություն»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Պատրուշևը:
11:35 03.11.2022
Փարաքար-Էջմիածին մայրուղում հոկտեմբերի 25-ին կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին մասնակցել է շուրջ 1400 հոգի՝ տղամարդկանց և կանանց 2 տարիքային, դպրոցականների և առանձին գործող աթլետ մարզիկների խմբերում: Մրցաշարին մասնակցել են նաև օտարերկրյա քաղաքացիներ: Կին աթլետների խմբում հաղթել է Էլլադա Ալավերդյանը, երկրորդ տեղում է Ալեքսանդրա Գալինսկին, եռյակը եզրափակել է Լիանա Մարտիրոսյանը: Աթլետների տղամարդկանց […]
11:27 03.11.2022
Ոստիկանության Արմավիրի բաժնի պարեկապահակային ծառայության պետի տեղակալ Ա.Ս.-ն, տեղեկացված լինելով «Ընկերներ տրանս» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից մի շարք վարորդների միջոցով Արմավիր քաղաքի ավտոկայանի հարակից տարածքից դեպի Երևանի կենտրոնական ավտոկայան և հակառակ ուղղությամբ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) ապօրինի ուղևորափոխադրումներ իրականացնելու մասին, այդ աշխատանքները համակարգող, կարգավարի գործառույթներն իրականացնող Գառնիկ Երանոսյանից և Սիփան Հակոբյանից 2021 թվականի դեկտեմբերից մինչև […]
11:21 03.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձ է հղել Վահե Շահվերդյանի մահվան կապակցությամբ․ «ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի մահն անդառնալի կորուստ է հայ թատրոնի և արվեստի համար: Պարոն Շահվերդյանի ներդրումը Մայր թատրոնի և Վանաձորի թատրոնի շարունակական զարգացման գործում անգնահատելի է: Նա Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի ղեկը ստանձնեց ծանր ժամանակաշրջանում և չնայած դժվարություններին՝ Մայր […]
11:01 03.11.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել է միջնակարգ կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգը: Համաձայն հրամանի՝ միջնակարգ կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգը հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում է՝ որպես ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների կրեդիտների միջոցով չափման, հաշվառման և փոխանցման համակարգ: Կրեդիտային համակարգը կներդրվի հետևյալ փուլերով՝ Առաջին՝ նախապատրաստական փուլ․ 2 […]
10:40 03.11.2022
ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը հանդես է եկել ասուլիսով, որի ժամանակ խոսել է առաջիկայում սպասվող պետնախարարի փոփոխության մասին: «Շատ ուրախ եմ, որ Ռուբեն Վարդանյանը շարունակելու է պետնախարարի կարգավիճակում պաշտոնավարել, իհարկե տարբեր գործառույթներով, նպատակներով: Սա ես կարծում եմ, որ շատ մեծ հնարավորություն է Արցախի հանապետության համար՝ հաշվի առնելով փորձը, և ես աջակցելու եմ, որ կարողանա արդյունավետ ծառայություն […]
09:45 03.11.2022
ԱՄՆ նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ փորձում են խաթարել ամերիկյան ընտրական համակարգը։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ ներկայիս ղեկավար Ջո Բայդենը։ «Այժմ, սակայն, ծայրահեղական MAGA հանրապետականները կասկածի տակ են դնում ոչ միայն անցած ընտրությունների օրինականությունը, այլև ընտրությունները հիմա և ապագայում: MAGA Հանրապետական կուսակցության ծայրահեղական տարրը այս կուսակցության […]
00:05 03.11.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
22:21 02.11.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին այցելեց Իրան ու հանդիպում ունեցավ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Կարճատև աշխատանքային այցի ընթացքում ի՞նչ հայտարարություններ հնչեցին Իրանում և ո՞րն էր այցի նպատակը: Թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը զրուցել է իրանագետ Տիգրան Դավուդյանի հետ: «Բոլորս գիտենք, որ առաջիկա ամիսները կամ առաջիկա օրերը շատ ճակատագրական են լինելու մեր հանրապետության համար, և […]
22:00 02.11.2022
Իլհամ Ալիևը կրկին Ֆրանսիային սադրող հայտարարություններով է հանդես եկել: Այս անգամ Ադրբեջանի նախագահը մեղադրել է ֆրանսիացիներին մարդկության դեմ հանցանքներ կատարելու և ցեղասպանություն գործելու մեջ: Ի՞նչն է Ալիևը մարդկության դեմ հանցանք համարում: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Իլհամ Ալիևը մեկնել է Ալժիր, ուր այսօր իր աշխատանքն է սկսել արաբական երկրների լիգայի 31-րդ […]
21:51 02.11.2022
Սերբիայի զինված ուժերը երկրի տարածքում անհայտ անօդաչու սարք են խոցել։ Այս մասին նոյեմբերի 2-ին հայտնել է Blic թերթը։ Դրոնը խոցվել է Ռաշկա քաղաքում տեղակայված բանակային զորանոցների վրա։ Պարբերականի տվյալներով՝ սարքը հսկողություն և հետախուզություն է իրականացրել։ Նախօրեին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրահանգել էր ոչնչացնել թշնամու բոլոր անօդաչու սարքերը, որոնք կթռչեն Կենտրոնական Սերբիայի վրայով։ Դա տեղի է […]
21:40 02.11.2022
Սցենարիստ, նկարիչ և դերասան Ալեքսանդր Ադաբաշյանն իր կյանքի ընթացքում երեք անգամ մահից է փրկվել, բայց ամեն անգամ ճակատագիրը նրան ուղարկում էր այն մարդուն, ով փրկում էր։ Այդպիսի պահապան հրեշտակ է մի անգամ նրա համար դարձել Լեոնիդ Յարմոլնիկը։ «Россия 1» հեռուստաալիքի «Մարդու ճակատագիրը Բորիս Կորչևնիկովի հետ» հաղորդման ժամանակ դերասան Ալեքսանդր Ադաբաշյանը հիշել է մի քանի իրավիճակ, […]
21:00 02.11.2022
Մինսկի խումբը մշտապես հետևողականորեն հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, հայտարարել են Բելառուսի ԱԳՆ-ում: Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ Մինսկի դիրքորոշումն այս հարցում դաշնակցային չէ ։ «Գիտեք, Հայաստանի ԱԳՆ-ն բավական ինքնատիպ դիրքորոշում է որդեգրել։ […]
20:44 02.11.2022
ՀՀ պաշտպանության նախարարությունը 2022-ի հոկտեմբերի 10-ին Jadara Equipment and Defense Systems ընկերության հետ միակողմանի խզել է զենքի մատակարարման պայմանագիրը և պահանջել է տուգանք վճարել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան փաստաթուղթը, որը ստորագրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը, հրապարակված է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում: Փաստաթղթի մեջ ասվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և «Ջադարա էքուիփմենթ ընդ Դիֆենս […]
20:35 02.11.2022
Նոյեմբերի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Մուրացանի փողոցի թիվ 109 շենքի նկուղներից մեկում մի խումբ անձինք պահում են ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ: Տվյալներն իրացվեցին նույն օրը՝ երեկոյան, Էրեբունու բաժնի հատուկ նշանակության գումարտակի ծառայողների հետ։ Նկուղային հարկում հայտնաբերվեց ու ձերբակալվեց 9 անձ, ինն էլ Երևանի բնակիչ տղամարդիկ։ Նոր […]
20:00 02.11.2022
Իրանը գազ կգնի Ռուսաստանից և իր գազը կվաճառի այլ երկրներին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարին։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։ «Ռուսաստանի հետ Իրանի գազի առևտրի սցենարն այս երկրից գազ գնելն է, իսկ հետո սեփական գազը հարևան երկրներ արտահանելը։ Եթե մենք չգնենք կամ չփոխանակենք ռուսական գազը, Ռուսաստանը կհամագործակցի այլ երկրների հետ. Վերջերս […]
19:13 02.11.2022
Արևմտյան երկրներից Ուկրաինային մատակարարվող զենքերը հայտնվել են Եվրոպայի սև շուկաներում։ Այս մասին նոյեմբերի 2-ին գրել է իսպանական ABC թերթը։ Նշվում է, որ Հյուսիսային Եվրոպայի երկրների անօրինական գործող շուկաներում հայտնվել են նախկինում Կիև տեղափոխված ֆիննական զենքեր։ Այս կապակցությամբ մտահոգություններ են հնչել Եվրոպոլի (Եվրամիության ոստիկանական ծառայություն) և Ինտերպոլի ղեկավարություններից։ Զենքի ծավալն ու անունը չի բացահայտվում՝ գաղտնի […]
18:54 02.11.2022
Ուկրաինան պատրաստ չէ կրկին փոխզիջումների գնալ Ռուսաստանի հետ։ Նման որոշումները նախկինում եղել են Ուկրաինայի ամենամեծ սխալը, ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին չեխական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ համաշխարհային որոշ առաջնորդներ կցանկանային, որ Ուկրաինան համաձայնի Ռուսաստանի պայմաններին։ «Կարծում եմ, որ երկրների որոշ առաջնորդներ, իհարկե, կցանկանային փոխզիջումներ Ուկրաինայից, ես չեմ ուզում հիմա իմ գնահատականը տալ սրա վերաբերյալ, […]
17:00 02.11.2022
Հայաստանի ԱԳՆ-ն տեղին չի համարում մեկնաբանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված և ամենևին ոչ դաշնակցային-գործընկերային հայտարարությունները, որոնք հարցականի տակ են դնում ՀԱՊԿ շրջանակներում իր իսկ ստորագրած պարտավորությունները: Այս մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահն արդարացրել էր Արցախի դեմ Ադրբեջանի 2020 թ. սանձազերծած ագրեսիան, Հայաստանի […]
16:50 02.11.2022
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի հարցին, հստակեցրել է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանին կապող հնարավոր ճանապարհի դեպքում իրենք օգտագործում են ոչ թե «միջանցք», այլ «երթուղի» տերմինը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ «Անադոլու» գործակալության լրագրողը Մարիա Զախարովային հարցրել է, թե ինչպե՞ս է ՌԴ-ն գնահատում ջանքերը «Զանգեզուրի միջանցքի» […]
16:40 02.11.2022
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ հիմա ժամանակն է բացել Թուրքիա-Հայաստան սահմանը, մնայուն խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ «Արարատի միւս կողմէն կ՚անցնիմ այս կողմ։ Հիմա ժամանակն է բանալու Թուրքիա-Հայաստան սահմանը, մնայուն խաղաղութիւն հաստատելու Հայաստանի ու Ատրպէյճանի միջև… Պատերազմներով պարտուեցանք բոլորս։ Մնայուն խաղաղութեան համար բոլորս պատասխանատուութիւն առնենք, յաղթենք բոլորս …»,- ասված […]
16:27 02.11.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 30 տարվա ընթացքում ուկրաինական քաղաքականության ամենամեծ սխալն է համարում այն, որ անվտանգության ուժեղ համակարգ չի կառուցվել։ «Մենք Ուկրաինայում 30 տարի անվտանգության ուժեղ համակարգ չենք կառուցել, քանի որ նրանցից այդքան ագրեսիվ քայլեր չէինք սպասում։ Դա մեր երկրի, ուկրաինական քաղաքականության ամենամեծ սխալն էր», – ասել է նա չեխական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել […]
16:13 02.11.2022
Հարկային ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ փաստաթղթերն, ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի որոշումները հոկտեմբերի 1-ից հարկ վճարողներին ծանուցվում են էլեկտրոնային եղանակով և համարվում են պատշաճ ծանուցված՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու օրվանից, որը հավաստում է համակարգի կողմից: Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, նշելով, որ գործընթացն ավելի […]
16:08 02.11.2022
Ռուսաստանը վերսկսում է մասնակցությունը ստամբուլյան հացահատիկային գործարքին, քանի որ Ուկրաինայից բավարար երաշխիքներ է ստացել, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ «Մասնավորապես, ուկրաինական կողմը պաշտոնապես հավաստիացրել է, որ «ծովային հումանիտար միջանցքը կօգտագործվի միայն Սևծովյան նախաձեռնության» դրույթներին համապատասխան»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ: Կիևը ՄԱԿ-ի և Թուրքիայի աջակցությամբ նոյեմբերի 1-ին գրավոր երաշխիքներ է ուղարկել Համատեղ համակարգող կենտրոն, որ Սև […]