16:59 28.10.2022
Նոյեմբերի 4-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կընդունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Սպասվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմին առնչվող զարգացումները, փոխանցում է Ermenihaber-ը։՝ Էրդողանը նոյեմբերի 8-ին էլ Անկարայում կհյուրընկալի Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնին, որի հետ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել: Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում […]
16:56 28.10.2022
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հետևողական պայքարն ապօրինի թմրաշրջանառության դեմ շարունակվում է։ Օրերս նրանք մայրաքաղաքում հայտնաբերել ու ձերբակալել են մի կնոջ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 7 գրամից ավելի հերոին ու 11 գրամից ավելի մեթամֆետամին: Դեպքի առթիվ Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որն ուղարկվել է քննչական […]
16:53 28.10.2022
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ս.թ. հոկտեմբերի 28-ին մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով: Նախքան նիստի մեկնարկը ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի անդամները հանդիպում են ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ելույթը ԱՊՀ մասնակից […]
16:36 28.10.2022
Հայաստան ենք եկել դժվար ժամանակահատվածում հայերի կողքին լինելու համար. ասել են Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նՆրանք տեղեկացրել են, որ «Վերածնունդ» խմբի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Ազգային ժողովում նախատեսվում է ընդունել բանաձեւ, որով որոշակի պատժամիջոցներ են նախատեսվում Ադրբեջանի նկատմամբ, դատապարտվում է ադրբեջանական ագրեսիան, […]
16:27 28.10.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 28-ին Սամարղանդում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Հանդիպման նպատակը երիտասարդության շրջանում մշակույթի ոլորտում համագործակցության եւ փորձի փոխանակման կազմակերպումն էր: ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն եւ Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Նատալյա Կոչանովան ներկայացրել են […]
16:21 28.10.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին Սոչիում՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ: Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Նախատեսվում է քննարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, Անդրկովկասում կայունության և […]
16:00 28.10.2022
Ադրբեջանն ու Հայաստանը մեկ պետության մաս էին, նրանք մեծ թվով կապեր ունեն, և դա հաշվի չառնելը անհնար է, բոլորը հետաքրքրված են՝ Հարավային Կովկասում խաղաղություն լինի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բոլորի համար պարզ է, բոլորի համար ակնհայտ է՝ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը ոչ վաղ անցյալում, ինչպես Ռուսաստանը, մենք բոլորս մեկ պետության մաս ենք եղել, […]
15:18 28.10.2022
Ռուսաստանն ավանդաբար մշտապես ուշադրություն է դարձնում տարածաշրջանում կայունությանը և աջակցում է Հայաստանին անվտանգության հարցերում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ։ Երկրի ղեկավարը նաև ընդգծել է, որ Մոսկվան անում է հնարավորը հայ-ադրբեջանական հակամարտության համապարփակ կարգավորման համար: Նրա խոսքով ՝ «խաղաղության միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը» […]
15:07 28.10.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստին հաջորդած ճեպազրույցին ամփոփել է երկօրյա աշխատանքները: Նա նշել է, որ գործընկերներին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ մասնավորեցնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան զինված ագրեսիային վերաբերող դրվագները: Ալեն Սիմոնյանի ելույթից հետո ադրբեջանական կողմի արձագանքը և Ալեն Սիմոնյանի պատասխանը՝ վերը ներկայացված […]
14:51 28.10.2022
Մեկնարկել է ՀԱՊԿ արտահերթ նիստը։ Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանին անվտանգության հարցերում, նիստի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ Մոսկվան ձգտում է կայունացնել Բաքվի և Երևանի հարաբերությունները։ Տեսանյութը՝ այստեղ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 28-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջան։ Նստաշրջանում կներկայացվեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները։ Նստաշրջանի շրջանակներում նախատեսվում է […]
14:15 28.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը: Վարչապետը ողջունել է պարոն Շտոքի այցը Հայաստան և կարևորել ՀՀ ոստիկանության և Ինտերպոլի միջև համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այցի շրջանակում տեղի ունեցող քննարկումները նոր ազդակ կհաղորդեն շուրջ երեք տասնամյակ […]
14:11 28.10.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստին հաջորդած ճեպազրույցին ամփոփել է երկօրյա աշխատանքները: Նա նշել է, որ գործընկերներին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ մասնավորեցնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան զինված ագրեսիային վերաբերող դրվագները: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ 2022 թ. սեպտեմբերի 13-ի ռազմական ագրեսիան Ադրբեջանի կողմից […]
14:09 28.10.2022
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը Երևանում է։ «Բարի լոյս Երեւանէն»,- գրել է Փայլանն ու Հանրապետության հրապարակից լուսանկարներ հրապարակել։
13:38 28.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը, որը գլխավորել է Անն-Լորանս Պետելը: Վարչապետը գոհունակությամբ ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները ստացել են նոր դինամիկա, ինչի արդյունքն է նաև տարբեր մակարդակներում հաճախակի փոխայցելությունները: «Այս ընթացքում բազմիցս համոզվել ենք, որ Ֆրանսիան մեզ համար բարեկամ երկիր է և դժվարին […]
12:13 28.10.2022
Պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին և ռազմական կցորդին: Հոկտեմբերի 28-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտին և ռազմական կցորդ, գնդապետ Թոմաս Ահամմերին: Սուրեն Պապիկյանը շնորհավորեց դեսպանին Ավստրիայի ազգային տոնի կապակցությամբ: Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրեց ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի […]
12:09 28.10.2022
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում: Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Խորհրդարանի ղեկավարն իր խոսքում մասնավորապես ասել է. «Մեծարգո՛ Վալենտինա Իվանովնա, Հարգելի՛ գործընկերներ, նիստի մասնակիցներ, Ուրախ եմ ելույթ ունենալ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 54-րդ լիագումար նիստում: Այսօր մեր հանդիպումն ընթանում է աշխարհաքաղաքական բարդագույն գործընթացների շրջանում: Ես […]
11:58 28.10.2022
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ֆինանսների փոխնախարար Տիմուր Մաքսիմովի գլխավորած պատվիրակությունը շրջել է ՀՀ մարզերի մի շարք դպրոցներում՝ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի կողմից ներդրված «Դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով: «Դպրոցական սնունդ» ծրագիրը դարձել է ներառական մոդել, որն աստիճանաբար փոխանցվում է ՀՀ կառավարությանը: Հայաստանի 10 մարզերի 1-4-րդ դասարանցիները ձեռք են բերել մաքրության, հիգիենայի, բնապահպանության, […]
11:23 28.10.2022
Ռուսաստանը կշարունակի օգնել և նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Այդ մասին ուրբաթ՝ հոկտեմբերի 28-ին, Ադրբեջանի Միլի Մեջլիսի (խորհրդարան.-Խմբ.) նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ ասել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, հայտնում է Իզվեստիա-ն: «Ռուսաստանը հանդես է եկել որպես միջնորդ և կշարունակի աջակցել երկու երկրներին խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում»,- ընդգծել է բանախոսը։ […]
11:03 28.10.2022
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է: Այս մասին նա տեղեկացրել է Թվիթերի իր միկրոբլոգում՝ հրապարակելով լուսանկար և կից գրելով. «Գեղեցիկ, բայց փոքր-ինչ ցրտաշունչ առավոտ Երևանում։ Շատ ժամանակ է անցել»: A beautiful, if somewhat chilly morning in Yerevan. It’s been a while. pic.twitter.com/oXneHznKex — Toivo Klaar (@ToivoKlaar) October 28, 2022
10:54 28.10.2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հինգշաբթի օրը հանդիպում է ունեցել ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի անդամների հետ, որի ընթացքում նա կոչ է արել վերացնել պատնեշները և կանխել պրոտեկցիոնիզմը։ Այս մասին հայտնում է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Պետության ղեկավարը կոչ է արել վերացնել խոչընդոտները, կանխել պրոտեկցիոնիզմը, ստեղծել բարենպաստ սակագնային պայմաններ, պարզեցնել վարչական ընթացակարգերը ԱՊՀ-ում»,- […]
10:38 28.10.2022
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Կանադայի խորհրդարանում հանդիպել են Կանադա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին։ «Ներկայացրեցինք ադրբեջանական վերջին ագրեսիայի մանրամասները, ադրբեջանական վայրագություններն ու հակահումանիստական գործողությունները։ Պայմանավորվեցինք խորացնել խորհրդարանական կապերը՝ այդ թվում երկկողմ փոխայցելությունների միջոցով»,-գրել է նա։
10:25 28.10.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա և պատրաստ է դա հաստատել Սոչիում։ «Հուսով ենք, որ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին»,- նշել է Փաշինյանը: Հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը […]
23:39 27.10.2022
Միացյալ Նահանգներում ընտրարշավը վճռորոշ փուլ է մտնում: Խորհրդարանական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ն: Ինչո՞ւ են այս ընտրությունները կոչվում միջանկյալ: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը: «Օրենսդիր մարմինը վերընտրվելու է ոչ ամբողջությամբ: Ամբողջությամբ կվերընտրվի միայն Ստորին Պալատը՝ բոլոր 435 կոնգրեսականները, իսկ Վերին Պալատի սենատի միայն մեկ երրորդը ընտրությունների միջոցով այս անգամ հայտնի կդառնա, մնացածը պահպանում են իրենց […]
21:00 27.10.2022
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը խորհրդարանական քննարկումների ժամանակ բարձրացրել է Հայաստանի հանդեպ պարտավորությունները չկատարելու և պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանին Միացյալ Թագավորության կառավարության կողմից պատասխանատվության ենթարկելու, իսկ Լորդ Հուսեինը՝ ԵՄ գլխավորած միջնորդական ջանքերին Բրիտանական կառավարության աջակցությունը վերահաստատելու մասին հարցերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քերոլայն Քոքսը նշել է․ «Այս տարի երկու անգամ այցելել եմ Հայաստան և ականատես […]
20:21 27.10.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է 2022 թվականի պաշտպանական բյուջեում փոփոխություններ կատարելու մասին օրենքը։ Այս մասին հայտնում է Գերագույն ռադայի կայքը։ Օրենքն ավելացրել է ազգային անվտանգության և պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը 386,9 միլիարդ գրիվնայով (10,48 միլիարդ դոլար): Միջոցների մեծ մասը հատկացվել է պաշտպանության նախարարությանը՝ 365,2 մլրդ գրիվնա (9,89 մլրդ դոլար)։ Մնացած միջոցները բաշխվում են Ներքին գործերի […]
20:10 27.10.2022
ՀՀ ոստիկանության պետի հրավերով հոկտեմբերի 27-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շթոքը։ Նրան ոստիկանությունում ընդունեց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։ ՀՀ ոստիկանության պետը, Ինտերպոլի գլխավոր քարտուղարն ու ոստիկանության կոլեգիայի անդամները ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր […]
20:03 27.10.2022
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 27-ին Ստրասբուրգում ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 43-րդ լիագումար նիստում: Հայտնում է ՀՀ Աժ-ի պաշտոնական կայքը։ «Հարգելի’ պարոն նախագահ, Հարգելի’ գլխավոր քարտուղար, Կոնգրեսի հարգելի’ անդամներ Նախ, որպես Խորհրդարանական վեհաժողովի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող, կցանկանայի պատրաստակամությունս […]
19:40 27.10.2022
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Հայկ Գրիգորյանին»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ:
19:22 27.10.2022
ՀՀ ԱԺ նախագահը հոկտեմբերի 27-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին: Ներկաները շնորհավորել են նիստը նախագահող Վալենտինա Մատվիենկոյին ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ Նիստին արձանագրվել է, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը կարեւոր ջանքեր է գործադրում երկրների միջեւ խորհրդարանական հարաբերությունների խորացման ուղղությամբ: Մտքեր են փոխանակվել ԱՊՀ խորհրդարանականների փոխգործակցության […]