01:00 01.11.2022
Ռուսաստանի միջնորդությամբ ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մեր միջնորդական ջանքերը կշարունակենք»,- ասել է Պեսկովը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ ՌԴ նախագահը շնորհակալություն […]
00:55 01.11.2022
Ուկրաինայի տարածքում ռուսական հարվածները մասամբ կարելի է համարել Կիևի կողմից «ահաբեկչական» հարձակումների պատասխանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մասամբ այդպես էլ կա, բայց դա այն ամենը չէ, ինչ մենք կարող էինք անել», – ասել է Պուտինը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ուկրաինայի տարածքում այսօրվա զանգվածային հարվածները պատասխան են Սևաստոպոլի վերջին իրադարձություններին, քանի որ Ղրիմի […]
00:42 01.11.2022
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին տրամադրել քարտեզներ սահմանագծման և սահմանազատման համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով։ «Մենք պատրաստ ենք տրամադրել մեր տրամադրության տակ գտնվող քարտեզները, նաև խորհրդային բանակի գլխավոր շտաբի, դրանք ամենաճշգրիտ քարտեզներն են, ինչպես մենք հասկանում ենք»,- լրագրողներին […]
00:21 01.11.2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր դեռևս չկա, դրա բաղադրիչները փոխզիջումների առարկա են երկու կողմից, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Խաղաղության պայմանագիր դեռ գոյություն չունի, և այս փաստաթղթի հիմնական բաղադրիչների մասին խոսելն այստեղ դեռևս վաղաժամ է, քանի որ, ի վերջո, սա փոխզիջումների առարկա է, անկասկած, որին պետք է հասնել երկուստեք՝ միջնորդությամբ, եթե երկու պայմանավորվող […]
00:13 01.11.2022
Ավաևտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Սոչի: ՀՀ կառավարությունը լուսանկարներ է հրապարակել։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ Սոչի ժամանելու […]
23:34 31.10.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկուշաբթի Սոչիում կայացած Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով բանակցությունները ցույց են տվել, որ երկրները կարող են պայմանավորվել ապագայի մասին, հարաբերությունների կարգավորման հարցում շահագրգռված են բոլորը։ «Այսօրվա քննարկումը խոսում է այն մասին, որ մենք կարող ենք պայմանավորվել նաև մեր բոլոր երկրների ապագայի մասին։ ..․ ես նկատի ունեմ և՛ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ […]
22:56 31.10.2022
Պուտինը, Ալիևը և Փաշինյանը Սոչիում կայացած գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և դրա կիրառման սպառնալիքից։ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը վերահաստատել են 2020թ. նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների կատարման հանձնառությունը։ Հայտարարության տեքստը՝ ստորև․ «Մենք ՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ […]
22:35 31.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը պաշտոնական այցով մեկնելու է Թեհրան: Պաշտոնական տեղեկությունն այս մասին տարածել է Իրանի պետական ԻՌՆԱ գործակալությունը: Ի՞նչ հարցեր են քննարկվելու և Բաքվի ու Թեհրանի միջև առճակատումը նվազելու միտում նկատվո՞ւմ է. թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Հետաքրքիր է, որ հայկական պաշտոնական աղբյուրներն այս պաշտոնական այցի մասին տեղեկություն դեռևս մինչև […]
22:20 31.10.2022
Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարությունը, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այսօր մենք համաձայնեցրել ենք համատեղ հայտարարությունը։ Պետք է անկեղծ ասեմ, ամեն ինչ չէ, որ հաջողվել է համաձայնեցնել, որոշ բաներ ստիպված էինք հանել մասնագետների մակարդակով նախապես մշակված տեքստից»,- նշել է ՌԴ նախագահը։ «Այնուամենայնիվ, ես համաձայն եմ ընդհանուր գնահատականի հետ, որ […]
22:01 31.10.2022
Հոկտեմբերի 30-ին Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ գումարեց ու ընդունեց հայտարարության տեքստ, որտեղ նշված գլխավոր ուղերձներից մեկն էր` «Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում»։ Հայտարարության տեքստն Արցախի խորհրդարանն ընդունեց միաձայն: Նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում էր նաև Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ միաժամանակ հրավիրված էր մեծ հանրահավաք: Թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» […]
21:34 31.10.2022
«Հորիզոնին» տված հարցազրույցում Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը պատասխանել է նաև թե ի՞նչ է Արցախն ակնկալում այսօր Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումից: «Ակնկալիքները չափավոր են, քանի որ մենք էլ հասկանում ենք, որ բավականին մեծ դժվարություններ կան: Առնվազն ակնկալում ենք, որ հետընթաց չի լինելու առկա իրավիճակից, և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և հակամարտության արդարացի կարգավորման, և մեր […]
21:28 31.10.2022
Մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցությունները։ Առանձին-առանձին զրուցում են արտաքին գործերի նախարարները, ՏԱՍՍ-ին հայտնել է Պեսկովը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, նախատեսվում է քննարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման […]
21:23 31.10.2022
Ինչքանո՞վ կարող է օգնել Արցախում երեկ անցկացված մեծ հանրահավաքը՝ Արցախի սուբյեկտայնությունը բարձրացնելուն, ընդգծելուն: Թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ: «Կարող է օգնել: Առաջին հերթին պետք է ընդգծել, որ Արցախի ներկա բնակչության շուրջ կեսը՝ փորձագիտական հաշվարկներով, ներկա էր հանրահավաքին: Վերջին՝ թարմացված փորձագիտական հաշվարկները մեզ հուշում են, որ […]
21:15 31.10.2022
Հոկտեմբերի 27-ին համատեղության կարգով Անդորրայի Իշխանապետությունում (նստավայրը՝ Մադրիդ) ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Անդորրայի արտաքին գործերի նախարար Մարիա Ուբաչ Ֆոնտին։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Հայաստանի և Անդորրայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցության զարգացումն ու ընդլայնումը։ Դեսպանն Անդորրայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական […]
21:08 31.10.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե Ռուսաստանը պաշտպանի իր դիրքորոշումը, պատրաստ է ստորագրել Ռուսաստանի առաջարկած փաստաթուղթը, որը 15 կետից է բաղկացած: «Հորիզոնին» տված հարցազրույցում Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձել է նաև այս թեմային և ներկայացրել` ի՞նչ է մտածում Արցախը Ռուսաստանի առաջարկած այդ կետերի շուրջ: «Ես չեմ կարող ՀՀ-ն փոխարեն փակագծեր բացել, թե պայմանագրի […]
20:47 31.10.2022
Արցախից «Հորիզոնի» տաղավար միացած պետական նախարար Արտակ Բեգլարյանը նշել է, թե ինչպես են պատկերացնում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը: Վահագն Հակոբյանի այն հարցին՝ արդյո՞ք այս հարցում Դոմբասի հետ համեմատելը տեղին է, Բեգլարյանը պատասխանեց. «Իրականում Արցախի դեպքը շատ այլ կոնֆլիկների, այդ թվում Դոմբասի հետ համեմատելի չէ: Արցախի պարագան բավական նման է Կոսովոյի պարագային: Բայց բոլորս էլ հասկանում […]
20:33 31.10.2022
Սոչիում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։ Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցության ուղիները պետք է գտնվեն Երևանի լիակատար վերահսկողության տակ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման […]
19:55 31.10.2022
Կիևը չի հրաժարվում Զապորոժիեի ատոմակայանը իր վերահսկողության տակ վերադարձնելու ծրագրերից, ինչի կապակցությամբ Մոսկվան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և նրա արևմտյան հովանավորներին կոչ է անում դադարեցնել սադրանքները ատոմակայանում։ Այս մասին ասվում է է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։ Ինչպես նշել է դիվանագետը, Կիևի ռեժիմի սադրանքները, որոնք հարձակումներ են իրականացնում ԶԱԷԿ-ի կարևոր ենթակառուցվածքների […]
19:43 31.10.2022
Պուտինն իր հերթին նշել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը պատշաճ կերպով կատարում է իր առաքելությունը Լեռնային Ղարաբաղում։
19:35 31.10.2022
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մասնակի զորահավաքի շրջանակներում ռեզերվում քաղաքացիների զորակոչի հետ կապված բոլոր գործողությունները դադարեցվել են։ «Հետագայում զինկոմիսարիատների աշխատանքը ՌԴ զինված ուժերի համալրման հարցում կկազմակերպվի միայն պայմանագրով կամավորների և զինվորական ծառայության ընդունմամբ», – նշել են նախարարությունից։ Նրանք նաև նշել են, որ հավաքակագրման կայանները, որոնք օգտագործվել են այդ նպատակների համար, նախկինի պես կվերադառնան աշխատանքի։ […]
19:26 31.10.2022
Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման նպատակն է ապահովել 2020 և 2021 թվականներին բոլոր պայմանավորվածությունների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հանդիպումը կարևոր է։ Այս հանդիպման նպատակը, ինչպես տեսնում եմ, 2020 և 2021 թվականներին ձեռք բերված մեր բոլոր պայմանավորվածությունների կատարումն ապահովելն է։ Դուք […]
19:10 31.10.2022
ՀՀ ԱԺ ժողովի նախագահի տեղակալ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը Մայր Աթոռում հանդիպել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Խոսեցինք Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի մասին»,- հայտնում է Ռուբեն Ռուբինյանը։
18:57 31.10.2022
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ 2022 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Եվրոպական Խորհրդարանից պատգամավորների փաստահավաք առաքելություն է ժամանում Հայաստան։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից: «Ելնելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային հակազդելու և Արցախին պարտադրվող ադրբեջանական մեկուսացումը ճեղքելու հրամայականից, ինչպես նաև՝ Արցախյան հակամարտության շարունակական միջազգայնացումն ապահովելու և առհասարակ Հայ […]
18:41 31.10.2022
Առանց Ռուսաստանի մասնակցության Ուկրաինայից հացահատիկի արտահանումը դժվար թե իրականացվի, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Երկուշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ամեն ինչ կանի, որպեսզի հացահատիկի արտահանումը չդադարի։ Երկուշաբթի օրը մոտ 12 նավ է դուրս Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներից։ Լրագրողները Պեսկովին խնդրել են մեկնաբանել Թուրքիայի ղեկավարի այս հայտարարությունը և […]
18:33 31.10.2022
Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Իր խոսքում ՌԴ նախագահը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ինչպես Ղազախստանում ենք պայմանավորվել, այսօր հանդիպում ենք Սոչիում: Սոչին որպես հանդիպման վայր նույնպես ընտրվել էր Ձեր և նախագահ Ալիևի կողմից: Մենք նման ֆորմատով այստեղ ոչ մեկ անգամ ենք հանդիպել: Ներողություն […]
18:10 31.10.2022
Այսօր Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հայաստանի վարչապետը շեշտել է, որ հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը մինչև այժմ լուծված չէ։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանի տարածքում հաղորդակցության ուղիները պետք է գտնվեն Երևանի լիակատար վերահսկողության տակ։ Վլադիմիր Պուտինն իր հերթին […]
15:59 31.10.2022
Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը պետք է ավարտվի։ Հոկտեմբերի 31-ին կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: «Այս հակամարտությունը շարունակվում է արդեն տասնամյակներ, ուստի պետք է ամեն դեպքում ինչ-որ պահի ավարտել, հայտարարել է պետության ղեկավարը: Պուտինի խոսքով՝ ինքը տեսնում է, որ Փաշինյանը դրա […]
15:31 31.10.2022
Մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները։ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ բանակցությունները կանցկացվեն Սոչիի «Русь» հանգստավայրում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, նախատեսվում է քննարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, Հարավային Կովկասում […]
15:11 31.10.2022
Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հնարավորությունների պատուհան է տեսնում: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Փայլանն ընդգծել է, որ հարաբերությունների կարգավորմանը շատ մոտ են, սակայն նկատել է, որ հայերը չեն հավատում, որ հարաբերությունները կկարգավորվեն, սահմանները կբացվեն: Նրա խոսքով՝ հայերն ունեն նախապաշարումներ, որոնք հասկանալի են: «Վերջին երկու տարիներին շատ բաներ տեսանք, ապրեցինք, Թուրքիան պատասխանատու է հայերի […]
14:48 31.10.2022
Ադրբեջանը ցանկանում է արագացնել Իսրայելում դեսպանատուն բացելու գործընթացը: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով ադրբեջանական մամուլին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան-Իսրայել բարեկամության խմբի ղեկավար Արզու Նաղիևը ռուսական «Правда» պարբերականին թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել: «Երբեմն ասում են, թե որոշ պետությունների դուր չի գալիս, որ Ադրբեջանը դեսպանություն է բացում Իսրայելում, Ադրբեջանն ունի արտաքին քաղաքականություն, Ադրբեջան ինքն […]