TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+17.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները. հայտարարվել է ընդմիջում

10:10 26.10.2022

ԱԺ-ն այսօր շարունակում է հերթական նիստի աշխատանքները: Նշենք, որ երեկ խորհրդարանը քննարկել էր օրակարգի բոլոր հարցերն ու սպառել այն, այսօր տեղի են ունենալու դրանց քվերակությունները: Այսօրվա նիստին գրանցվել է 59 պատգամավոր: Ալեն Սիմոնյանը քվեարկության է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը: […]

̰
Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելվել է

01:54 26.10.2022

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր մուտքը Հայաստան արգելվել է։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։ Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում։ Հիշեցնենք՝ իր հրապարակային հարցազրույցներում Զատուլինը բազմիցս մեղադրել է ՀՀ իշխանությանը 44-օրյա պատերազմի պարտության համար: Ավելին՝ ներխուժելով Հայաստանի ներքաղաքական կյանք՝ Զատուլինը մեկ անգամ չէ, […]

̰
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները թևավոր հրթիռներով հարձակվել են Դամասկոսի վրա

23:38 25.10.2022

Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու F-16 ինքնաթիռներ թևավոր հրթիռներ են արձակել Դամասկոսի թիրախների ուղղությամբ։ Այս մասին հոկտեմբերի 25-ին հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ գեներալ-մայոր Օլեգ Եգորովը։ «Հոկտեմբերի 24-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու F-16 կործանիչները ութ թևավոր հրթիռներով ավիահարված են հասցրել Դամասկոս քաղաքում տեղակայված թիրախներին», – ասել է Եգորովը ճեպազրույցում։ Սիրիական հակաօդային […]

̰
Քերին հույս է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը չի ձգձգվի ևս մեկ տարի

23:26 25.10.2022

Կլիմայի փոփոխության հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ, նախկին պետքարտուղար Ջոն Քերին հույս է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը չի ձգձգվի ևս մեկ տարի և բանակցությունները համարել է խաղաղության հասնելու միակ ճանապարհը։ «Հուսով եմ, որ այս պատերազմը ևս մեկ տարի չի ձգվի: Ինձ թվում է, որ այն դադարեցնելու միակ միջոցը բանակցությունների միջոցով ինչ-որ լուծման գալն է», – ասել […]

̰
Հայաստանում Կանադայի դեսպանատան բացմամբ երկիրն ուղերձ է հղում աշխարհին, որ դրանով պաշտպանում է հայկական ժողովրդավարությունը. Կանադայի արտաքին գործերի քարտուղար

23:10 25.10.2022

Շարունակվում են ՀՀ ԱԺ պատվիրակության հանդիպումները Կանադայի խորհրդարանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը, նշել է, որ այսօր հանդիպել են խորհրդարանի պատգամավոր, արտաքին գործերի քարտուղար Ռոբերտ Օլիֆանթին։ «Հանդիպման ընթացքում պարոն Օլիֆանթը շատ բարձր գնահատեց 2018թ խաղաղ հեղափոխությունը և դրանից հետո մեկնարկած երկրի ժողովրդավարացման գործընթացները և հայտնեց Կանադայի […]

̰
Ո՞ր նվերների ընդունման դեպքում կպատժվի պաշտոնյան. ԱԺ-ն սկսել է լիագումար նիստերը և սպառել օրակարգը

22:29 25.10.2022

Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Դարձյալ առանց ընդդիմադիրների են ծավալվել հարցերի շուրջ քննարկումները: Իսկ օրակարգում ընդգրկված է եղել 27 հարց, որոնց մեծ մասը երկրորդ ընթերցմամբ են քննարկման: Պատգամավորները բավական արագ սպառել են օրակարգը: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Հնդկաստանը մտադիր է Հայաստանում զինտեխնիկա արտադրող համատեղ ձեռնարկություն հիմնել

22:00 25.10.2022

Երևանն ու Նյու Դելին բանակցում են Հայաստանում ռազմական տեխնիկայի համատեղ արտադրություն հիմնելու հնարավորության հարցի շուրջ: Այդ մասին տեղեկացրել է հնդկական India Narrative պարբերականը: Հայաստանն առաջին պետություններից մեկն է, որին Հնդկաստանը զենք է վաճառել: Մի՞թե զենքի մեր ուզած ծավալները կարող են հետաքրքիր լինել Հնդկաստանի համար, և հայ-հնդկական հարաբերություններում ի՞նչ դեր են խաղում պատմական ու հումանիտար գործոնները: […]

̰
Լևոն Ամիրջանյանը նշանակվել է Մերձավոր Արևելքում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ

21:40 25.10.2022

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն հոկտեմբերի 24-ին Լևոն Ամիրջանյանին նշանակել է Մերձավորարևելյան տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ (նստավայրը՝ Բեյրութ)։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լևոն Ամիրջանյանը ղեկավարելու է Բեյրութում առաջիկայում բացվող տարածաշրջանային գրասենյակը։

̰
Անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը

21:10 25.10.2022

Այսօր Փարաքար-Էջմիածին մայրուղում անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին մասնակցել են ավելի քան 1200 վազորդներ՝ տարբեր տարիքային խմբերից, Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից: Էջմիածնում եղանակն արևոտ ու տրամադրող էր: Մինչ մրցաշարի մեկնարկը, խճուղային մրցավազքի մասնակիցները նախ տարբեր նախավարժանքներով տաքացնում էին մկանները: Մրցաշարը մեկնարկեց ժամը 13-ին: 2-րդ և 3-րդ տարիքային խմբերի, ինչպես […]

̰
Արմեն Գրիգորյանը և Բայդենի հատուկ օգնական Ամանդա Սլոթը հեռախոսազրույց են ունեցել

20:44 25.10.2022

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բայդենի հատուկ օգնական և ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ամանդա Սլոթի հետ: Կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընդլայնման և զարգացման օրակարգը:

̰
Միրզոյանը Պիետրո Պառոլինին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգության հարցերի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները

20:31 25.10.2022

Հոկտեմբերի 25-ին պաշտոնական այցով Վատիկանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պիետրո Պառոլինի հետ: Ընդգծելով, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարում՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ քրիստոնեական արժեքների, պատմական և մշակութային կապերի վրա հիմնված երկկողմ կապերը դինամիկ կերպով […]

̰
Հատուկ հանձնարարություններով դեսպանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

19:27 25.10.2022

Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Այս համատեքստում Էդմոն Մարուքյանը Անջեյ Կասպրչիկին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիայի հետևանքները։ Հատուկ հանձնարարություններով դեսպանը առանձնահատուկ […]

̰
Արևմուտքը մտահոգված է, որ ռուսները Թուրքիայի միջոցով խուսափում են պատժամիջոցներից

19:07 25.10.2022

Ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր արևմտյան երկրներն ԱՄՆ-ի գլխավորությամբ Ռուսաստանի նկատմամբ սահմանել ու կիրառում են մի շարք պատժամիջոցներ, որոնց չի միացել Թուրքիան: Պատժամիջոցների շարքում է նաև ՌԴ քաղաքացիների ու հատկապաես օլիգարխների նկատմամբ կիրառվող ճամփորդության սահմանափակումն իրենց տարածքներում: Այս պատժամիջոցների շրջանակներում արգելք դրվեց նաև ռուս օլիգարխներին պատկանող գերթանկարժեք զբոսանավերի տեղաշարժման վրա, որոնք խարիսխ էին գցել արևմտյան […]

̰
Վրաստանի կառավարությունը հետընթաց է գրանցում. Նեդ Փրայս

18:47 25.10.2022

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսի խոսքով, Վրաստանի կառավարության գործողությունները հետընթաց են առաջացրել։ Փրայսը նշել է, որ ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել քաղաքական գործիչների և հասարակության մի հատվածի որոշ մտահոգիչ հայտարարությունների կապակցությամբ։ «Մենք մտահոգություն ենք հայտնել կառավարության որոշ գործողությունների վերաբերյալ։ Կառավարության գործողությունները, ներառյալ կարևոր ժողովրդավարական բարեփոխումների կասեցումը կամ հետաձգումը, հետընթաց են առաջացրել: Նրանք հետընթաց են ստեղծել վրաց […]

̰
Իտալիայի նոր վարչապետը խոստանում է աջակցություն Ուկրաինային

18:35 25.10.2022

Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնին խոստացել է առաջնորդել երկիրը դժվար ժամանակներում և աջակցել Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում, հայտնում է Reuters-ը։ Խորհրդարանում իր առաջին ելույթում Մելոնին ասել է, որ իր աջակողմյան կոալիցիայի ձայնը լսելի կլինի Եվրոպայում և շեշտեց, որ ինքը դեմ է ռասիզմին և խտրականությանը: Իտալիան կշարունակի աջակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ արևմտյան պատժամիջոցներին՝ չնայած Մոսկվայից […]

̰
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել բանակցությունները Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ

18:28 25.10.2022

ԱՄՆ-ն Իրանին տեղեկացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին։ Այս մասին հոկտեմբերի 25-ին հայտնել է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության  ղեկավար Մոհամմադ Էսլամին։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը երեք-չորս օր առաջ ծանուցում է ուղարկել Թեհրան։ Հոկտեմբերի 21-ին Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ […]

̰
Հնդկաստանը հրաժարվում է ռուսական նավթից

18:08 25.10.2022

Հնդկաստանի խոշոր նավթավերամշակման գործարանները դադարեցրել են Ռուսաստանից նավթի գնումները ԵՄ նոր պատժամիջոցներից հետո: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Refineries Indian Oil Corporation-ը և Bharat Petroleum Corporation Limited-ը հրաժարվում են ռուսական նավթի խմբաքանակներ գնել դեկտեմբերի 5-ից հետո: Այս օրն ուժի մեջ է մտնում նավթի եվրոպական էմբարգոն։ Աղբյուրները նշում են, որ հնդկական նավթավերամշակման գործարանները […]

̰
Մինչև այս տարվա վերջ Հայաստանում կբացվի արբանյակի կառավարման կենտրոն. Ավետ Պողոսյան

15:21 25.10.2022

«Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ պետությունների համագործակցության» կոնվենցիայի շրջանակում հնարավորություն կտրվի համագործակցել արբանյակային նավիգացիոն համակարգերի, դրանց հետ կապված տեխնոլոգիաների եւ ծառայությունների ոլորտներում: Այն հնարավորություն կտա նաեւ տիեզերական գործունեության արդյունքներն օգտագործել սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր ոլորտներում, պաշտպանել տիեզերական միջավայրը: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ […]

̰
Զատուլինը մեկնաբանել է իր՝ Հայաստան մուտքի արգելքը

15:05 25.10.2022

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտնել է, որ Հայաստանի խորհրդարանն անցանկալի է համարել նրա մուտքը երկիր Հայաստանի հասցեին հայտարարություններ հնչեցնելու համար: Telegram-ի ալիքում Զատուլինը հայտնել է, որ երեքշաբթի նամակ է ստացել Հայաստանի խորհրդարանից։ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ղեկավարության հանձնարարությամբ տեղեկացնում ենք ձեզ, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության հասցեին վերջին շրջանի Ձեր հրապարակային […]

̰
Հայաստանի պատվիրակությունը կապեր է հաստատում Բուբենրոյթի գործիքագործների հետ

14:45 25.10.2022

Երաժշտական գործիքների արտադրության ոլորտում տնտեսական կապեր են հաստատվում Հայաստանի և Գերմանիայի Բավարիա երկրամասի Բուբենրոյթ համայնքի միջև: «Bayern – Fit for Partnership» ծրագրի նպատակն է ուշադրություն հրավիրել տնտեսական կատարողականի վրա, հնարավորություն ընձեռել սեմինարների մասնակցելու, հաստատել կապեր և համագործակցության հնարավորություններ: «Հայաստանը երաժշտական մշակույթի երկիր է, ունի երկարամյա ավանդույթներ և մեծ թվով ճանաչված նվագախմբեր: Բավարիայի տնտեսության համար մեծ […]

̰
Կլիմայի փոփոխությունը սպառնում է էներգետիկ անվտանգությանը․ երկրները պետք է եռապատկեն ներդրումները վերականգնվող էներգիայի ոլորտում

14:40 25.10.2022

Այս տարվա Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) Կլիմայական ծառայությունների վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցը նվիրված է էներգետիկայի ոլորտին, քանի որ հենց էներգետիկան է հանդիսանում կայուն զարգացման և կլիմայի փոփոխության վերաբերյալ միջազգային համաձայնագրերի և մոլորակի առողջության բանալին: Զեկույցի համաձայն՝ մաքուր աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրությունը պետք է կրկնապատկվի առաջիկա ութ տարիների ընթացքում՝ սահմանափակելու համար գլոբալ ջերմաստիճանի աճը: Հակառակ դեպքում, վտանգ […]

̰
Մակրոնը Հռոմի պապին խնդրել է զանգահարել Պուտինին և Բայդենին

14:38 25.10.2022

ԱՄՆ-ը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Պետության ղեկավարի խոսքերը մեջբերվել են Point պարբերականում։ Ֆրանսիայի նախագահը վստահ է, որ միայն այդ դեպքում Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործընթացը կարող է շարժվել մեռյալ կետից: Ֆրանսիայի նախագահը Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարին խնդրել է զանգահարել Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինին և […]

̰
Չարլզ III-ն ընդունել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի հրաժարականը

14:24 25.10.2022

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն ընդունել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի հրաժարականը, ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ։ Թրասից հետո միապետի մոտ կուղևորվի նախօրեին ընտրված Պահպանողական կուսակցության ղեկավար Ռիշի Սունակը: Չարլզ III-ը նրան նշանակել է վարչապետ և հանձնարարել ձևավորել նոր կառավարություն: Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հրաժարական էր տվել 45-օրյա կառավարումից հետո։ Ռիշի […]

̰
Ինչ շահեր է հետապնդում ԵՄ-ը Բաքվի ու Երևանի խաղաղ գործընթացում․ հայացք Բրյուսելից

14:13 25.10.2022

ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի բոլոր մակարդակներում, օրերս «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտնել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլարը: Նրա պնդմամբ՝ դրա վառ վկայություններից է ԵՄ-ի խորհրդի նախագահ Շարլ Միշելի գործունեությունը, ով չորս հանդիպումներ է անցկացրել Բրյուսելում ՀՀ-ի ու Ադրբեջանի առաջնորդների միջև, ինչպես նաև […]

̰
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ

14:02 25.10.2022

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ՝ Առաջին ալիքով «Մեծ խաղ» հեռուստաշոուի թողարկման կապակցությամբ։ Այս մասին հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ ասվում է, որ հոկտեմբերի 20-ին և 21-ին Առաջին ալիքի հաղորդման եթերում ռուս քաղաքագետներն ու հայազգի փորձագետները հանդես են եկել բացահայտ հակաադրբեջանական հարձակումներով, կասկածի տակ է դրվել նաև «երկրի տարածքային ամբողջականությունը […]

̰
Շուրջ 22,6 միլիոն եվրո վարկ. ԱԺ-ին է ներկայացվել կրթության բարելավման համար ՀԲ-ից վարկ վերցնելու մասին համաձայնագիրը վավերացնելու նախագիծը

13:47 25.10.2022

Խորհրդարանը սկսել է լիագումար նիստերի աշխատանքը: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, Դավիթ Առուշանյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը: Հիշեցնենք՝ նա փոխարինելու է ԿԸՀ նախագահ ընտրված Վահագն Հովակիմյանին: Իսկ օրակարգային առաջին հարցով պատգամավորներին է ներկայացվել կրթության բարելավման համար Համաշխարհային բանկից շուրջ 22,6 միլիոն եվրո վարկ վերցնելու մասին համաձայնագիրը վավերացնելու նախագիծը: «Առաջին գործողությամբ՝ 4 ավագ դպրոց կհիմնանորոգվի […]

̰
Դա անընդունելի պահվածք է. Փաշինյանը՝ հայ զինվորների մարմինների որոնողական աշխատանքները խոչընդոտելու մասին

13:25 25.10.2022

Սեպտեմբերի 14-ից սկսած՝ Ադրբեջանը տարբեր խոչընդոտներ է ստեղծում ադրբեջանական վերջին օկուպացիայի գոտում զոհված հայ զինվորների մարմինների որոնողական աշխատանքների համար։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դա հակահումանիստական և անընդունելի պահվածք է»,- գրել է Փաշինյանը։

̰
Նախատեսվում է հիմնանորոգել և վերակառուցել 4 ավագ դպրոց, 200 դպրոցում կստեղծվեն բնագիտական և ՏՏ լաբորատորիաներ․ օրենքի նախագիծ

13:14 25.10.2022

Ընթացիկ տարվա հունիսի 9-ին ստորագրված համաձայնագրով նախատեսվում է մեր երկրին հատկացնել 22,6 մլն եվրո գումար: Վարկի մարումը նախատեսված է 25 տարի ժամկետով. 14,5 տարին արտոնյալ է: Տոկոսադրույքը տարեկան 0,25 տոկոս է: Վարկի մարումը կսկսվի արտոնյալ ժամկետը լրանալուց հետո: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հոկտեմբերի 25-ի ԱԺ հերթական նիստերի ժամանակ: Ինչպես […]

̰
Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է․ ՀԺ

13:08 25.10.2022

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։ Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում։ Հիշեցնենք՝ իր հրապարակային հարցազրույցներում Զատուլինը բազմիցս մեղադրել է ՀՀ իշխանությանը 44-օրյա պատերազմի պարտության համար: Ավելին՝ ներխուժելով Հայաստանի ներքաղաքական կյանք՝ Զատուլինը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է, թե […]

̰
Բարսելոնայում կայացած համաժողովում արտահերթ կարգով քննարկվել է ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիայի հարցը

12:54 25.10.2022

Բարսելոնայում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) Եվրոպայի տարածաշրջանի 34-րդ համաժողովում Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հարցը քննարկվեց արտահերթ կարգով. այն օրակարգ ներառվեց հենց տեղում, պատվիրակությունների նախագահների խորհրդի որոշմամբ։ Արդեն լիագումար նիստերին հայկական պատվիրակությունը ներկայացրեց իրավիճակի բոլոր մանրամասները։ Այս մասին տեղեկացրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ «Ինձ համար ակնհայտ էր, որ հարցի նկատմամբ […]

̰
BACK_TO_TOP