TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+17.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահին

12:17 25.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և ջերմ բարեմաղթանքներս Ղազախստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով։ Անկախության ձեռքբերումից ի վեր Ղազախստանը զգալի հաջողությունների է հասել պետականության կայացման գործում՝ իր դինամիկ զարգացող տնտեսությամբ և միջազգային ասպարեզում զբաղեցրած արժանի դիրքով։ […]

̰
ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությունն այցելել է Ջերմուկ

12:10 25.10.2022

ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությունը հոկտեմբերի 24-ին այցելել է Ջերմուկ: Այս մասին իր էջում տեղեկացրել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը: «Նախքան պաշտպանական դիրքեր բարձրանալը տեղի ունեցած հանդիպման ընթացքում (որին ներկա էին գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանը և բարձրաստիճան զինվորականներ) նրանց ներկայացվել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո ստեղծված իրավիճակը, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասները, նաև վտանգները, որոնք […]

̰
Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության ընթացքում մեզ կհաջողվի համատեղ նոր ձեռքբերումներ արձանագրել. վարչապետը՝ Իտալիայի վարչապետին

11:23 25.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության վարչապետ Ջորջա Մելոնիին՝ պաշտոնում նշանակվելու առիթով: «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իտալիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ` մաղթելով արգասաբեր գործունեություն և մեծ հաջողություններ այս պատասխանատու պաշտոնում: Վստահ եմ, որ Ձեր հմուտ կառավարման շնորհիվ բարեկամ Իտալիան մեծ առաջընթաց կարձանագրի տարբեր բնագավառներում: Իտալիան մեզ համար բարեկամ երկիր […]

̰
Արտյոմ Սուջյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական

11:15 25.10.2022

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով Արտյոմ Սուջյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական: Արտյոմ Սուջյանը 2022 թվականից զբաղեցնում էր նախարարության Կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող ԱՆ խորհրդականի պաշտոնը 2014-2020թթ․ սովորել և ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը 2020-2022թթ․ սովորել և ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ «Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ» մասնագիտացմամբ։ Մասնագիտական գործունեության մանրամասները` […]

̰
Ամերիկայի Միացյալ Նահանգները շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ. Փրայս

10:27 25.10.2022

Ամերիկայի Միացյալ Նահանգները շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետական դեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը, փոխանցում է «Արմենպրես»-ը: «Իհարկե, մենք հստակ ներկայացրել ենք մեր շահագրգռվածությունը և ցանկանում ենք տեսնել կայուն Հարավային Կովկաս, տարածաշրջան, որտեղ մենք կարող ենք աշխատել և Հայաստանի, և Ադրբեջանի հետ այդ երկու երկրների միջև լարվածության, ինչպես նաև ցանկացած […]

̰
Վստահեցնում եմ, որ ես քաղաքից չեմ գնացել. Գյումրու նախկին փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը ստանձնեց պատգամավորի լիազորությունները

10:14 25.10.2022

ՀՀ ԱԺ-ն սկսել է հերթական նիստի աշխատանքները: Գրանցվել է 55 պատգամավոր, ներկա են միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները: Երեկ կայացած ԱԺ խորհրդի նիստում քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և հոկտեմբերի 25-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Ըստ այնմ՝ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարց: […]

̰
Ի՞նչ է ուզում հասկացնել Թեհրանը Անկարային՝ Թուրքիայի սահմանի մոտ զորավարժություն անցկացնելով

00:10 25.10.2022

Իրանի զինված ուժերը երեկ զորավարժություններ են սկսել Թուրքիայի սահմանի մոտ: Այդ տեղեկությունները պաշտոնապես հաստատել է իրանական «ԻՌՆԱ» պետական լրատվական գործակալությունը: Ի՞նչ նպատակ են հետապնդում այս զորավարժությունները, ինչպե՞ս են դրանք մեկնաբանում Անկարայում և արդյո՞ք Ադրբեջանի սահմանին ավարտվել են իրանական զորավարժությունները: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Զորավարժություններն անցկացվում են Թուրքիայի և Իրանի սահմանի […]

̰
Արտաքին ուժերին չի հաջողվի գժտեցնել Մոսկվային ու Երևանին. Զախարովա

23:55 24.10.2022

Մոսկվային և Երևանին գժտեցնելու արտաքին ուժերի փորձերը հաջողություն չեն ունենա՝ չնայած Հայաստանի վրա գործադրվող բոլոր ճնշումներին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Ռիա Նովոստին: «Մեզ չեն կարող չանհանգստացնել Անդրկովկասում թափ հավաքող տագնապալի միտումները, որտեղ Արևմուտքն ակնհայտորեն փորձում է փոխանցել Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները։ Տեսնում ենք, թե ինչ աննախադեպ արտաքին ճնշման է […]

̰
Բայդենը միանգամայն օրինաչափ է համարել իր տարիքի հետ կապված անհանգստությունը

23:35 24.10.2022

Պետության ղեկավարի, ինչպես նաև այլ մարդկանց տարիքի հետ կապված մտահոգությունը միանգամայն իրավաչափ է, բայց նախ և առաջ պետք է նայել, թե ինչպես են նրանք կատարում իրենց պարտականությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը MSNBC-ին տված հարցազրույցում, որի լրացուցիչ հատվածը հրապարակվել է երկուշաբթի օրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Կարծում եմ, որ միանգամայն օրինաչափ է անհանգստանալ […]

̰
«Երևանը քաղաք է, գոմ չի էլի և արաբական հին ոճի բազար». Ավինյանը՝ փողոցային առևտրի արգելքի մասին

22:58 24.10.2022

Վերջին շրջանում փողոցում կատարվող առևտուրը դարձյալ հայտնվեց ուշադրության կենտրոնում և դարձյալ իրար բախվեցին մի կողմից էսթետիկան, հիգիենան, մյուս կողմից՝ սոցիալական խնդիրները: Մարդիկ ասում են՝ մեզ էլ հաճելի չի, երբ փողոցում շոգին ու ցրտին կանգնած առևտուր ենք անում, բայց լավ օրից չէ, որ էս քայլին ենք դիմել: Ինչը՞ պետք է այստեղ ավելի ծանրակշիռ լինի: Ըստ «Հեռանկար»-ին […]

̰
ԱԺ պատգամավորները Կանադայի Ներկայացուցիչների պալատի քարտուղարին են ներկայացրել ադրբեջանական վերջին ագրեսիայի մանրամասները

22:41 24.10.2022

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Կանադայում հանդիպել են Նեկայացուցիչների պալատի խորհրդարանական քարտուղար Էնթոնի Ռոտային՝ ներկայացնելով ադրբեջանական վերջին ագրեսիայի մանրամասները։ «Անդրադարձ կատարվեց նաև հայ-կանադական բարեկամության, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման, միջխորհրդարանական կապերի ամրապնդման և այլ հարցերին»,-գրել է Պապոյանը:

̰
Պուտինը նշել է կառավարության ամենակարևոր խնդիրը

22:11 24.10.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենակարևոր խնդիրն է անվանել բնակչության պահպանման, քաղաքացիների առողջության ու բարեկեցության ազգային նպատակը, փոխանցում է Ռիա Նովոստին: Երկրի ղեկավարի հետ հանդիպմանը փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն զեկուցել է իր վերահսկողության տակ գտնվող սպորտի զարգացման ոլորտում իրադրության մասին: «Շնորհիվ ազգաբնակչության, քաղաքացիների առողջության և բարեկեցության պահպանման ազգային նպատակի, որտեղ ձեր հանձնարարականով սիստեմատիկորեն սպորտով զբաղվողների թիվը հասցնել […]

̰
Մեկ տարվա ընթացքում ՀՀ հակակառուպցիոն կոմիտեի վարույթում քննվել է 1042 քրեական վարույթ. կառույցն ամփոփել է կազմավորման և գործունեության մեկ տարին

20:42 24.10.2022

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի` որպես իրավապահ նոր մարմնի ստեղծման և ձևավորման ուղղությամբ կատարված մեկ տարվա աշխատանքներն ամփոփելու նպատակով այսօր կազմակերպվել էր Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողի օրվա և Կոմիտեի կազմավորման առաջին տարեդարձին նվիրված  միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ […]

̰
Ք. Գրիգորյանը ՄԻ ազգային ինստիտուտների բարձրաստիճան հանդիպմանն առաջարկել է կենտրոնոնալ դատական անկախ մարմինների քաղաքականացման միտումներին

20:30 24.10.2022

Հոկտեմբերի 24-ին Սոֆիա քաղաքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է «Վերանայելով օրենքի գերակայության շուրջ համատեղ աշխատանքի մոտեցումը» խորագրով Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) բարձրաստիճան հանդիպմանը, հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Հանդիպումը նպատակ ուներ ինտերակտիվ քննարկում անցկացնել մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ղեկավարների և Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) բարձրաստիճան փորձագետների միջև՝ […]

̰
Պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մարտական հրաձգության դասընթացներ, որոնց մասնակցելու են զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները

20:19 24.10.2022

Հաշվի առնելով քաղաքացիներից ստացվող բազմաթիվ խնդրանքներն ու առաջարկները, պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մարտական հրաձգության դասընթացներ, որոնց մասնակցելու են զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Հրաձգության դասընթացներին մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետին մնացել է մեկ շաբաթ: «Դասընթացները ներառելու են հրաձգության տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներ՝ մարտական զենքով։ Առաջին փուլի հերթագրումն իրականացվելու է Երևան քաղաքի բնակիչների […]

̰
Պենտագոնը հայտնել է, որ պատրաստ է խոսել ՌԴ ՊՆ ներկայացուցիչների հետ

19:50 24.10.2022

ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները մնում են բաց, և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը պատրաստ է ռուսական կողմի հետ խոսակցություններ ունենալ, որքան անհրաժեշտ է: «Հաղորդակցության ուղիները բաց են: Եվ, իհարկե, նախարարը պատրաստ է այնքան զրույցներ վարել, որքան անհրաժեշտ է, ոչ միայն Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների, այլ նաև մեր գործընկերների հետ: […]

̰
ԱՄՆ-ը վիզաներ չի տրամադրել ռուսական պատվիրակությանը ՄԱԳԱՏԷ-ի համաժողովին մասնակցելու համար

19:31 24.10.2022

ԱՄՆ-ը վիզաներ չի տրամադրել ռուսական պատվիրակությանը ՄԱԳԱՏԷ-ի «Միջուկային էներգիան 21-րդ դարում» միջազգային նախարարական համաժողովի ներկա գտնվելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հոկտեմբերի 26-28-ը Վաշինգտոնում տեղի կունենա ՄԱԳԱՏԷ-ի «Միջուկային էներգիան 21-րդ դարում» միջազգային նախարարական համաժողովը, որին նախատեսված էր ռուսական պատվիրակության մասնակցությունը՝ բաղկացած «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի և «Ռոստեխնադզոր»-ի ներկայացուցիչներից։ «ԱՄՆ-ը վիզաներ չի տրամադրել ռուս […]

̰
Դիարբեքիրում Էրդողանին դիմել են Օջալանի պատվանունով՝ Սերոք Էրդողան

19:18 24.10.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քրդաբնակ Դիարբեքիրում մասնակցել է «Առաջին քվես Էրդողանին, առաջին քվես ԱԶԿ-ին» միջոցառմանը, որի ընթացքում հանդիպել է տեղի երիտասարդների հետ: Դահլիճում հավաքվածների հետ հարցուպատասխանի ժամանակ երիտասարդներից մեկը Թուրքիայի նախագահին դիմել է՝ ասելով «Բարով եկաք, Սերոք (առաջնորդ, նախագահ) Էրդողան»: Դրանից հետո էլ ներկաները բղավել են քրդերեն «Բիժի Սերոք Էրդողան»՝ (Կեցցե՛ առաջնորդ Էրդողանը): Ermenihaber. am-ի […]

̰
Ռումինիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների օգտին հայտարարությունների պատճառով

19:12 24.10.2022

Ռումինիայի պաշտպանության նախարար Վասիլե Դինկուն հրաժարական է տվել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի հետ տարաձայնությունների պատճառով։ Այդ մասին նա հոկտեմբերի 24-ին գրել է Facebook-ի իր էջում՝ հրապարակելով համապատասխան նամակ՝ ուղղված Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկեին։ Խորհրդարանական «Միություն հանուն Ռումինիայի փրկության» կուսակցությունը ավելի վաղ խնդրել էր վարչապետ Նիկոլաե Չուկեին հեռացնել Դինկուին զբաղեցրած պաշտոնից՝ նրա հայտարարություններից հետո, թե ուկրաինական […]

̰
Մոտ 2 հազար մարդ COVID-19-ի պատճառով կարող է մեկուսացվել Ավստրալիայի զբոսանավում

18:35 24.10.2022

Արևմտյան Ավստրալիայի Բրում քաղաքում խարսխված Coral Princess զբոսաշրջային նավի վրա մոտ 2000 մարդ կարող է հինգ օրով մեկուսացվել կորոնավիրուսի բռնկման պատճառով։ Այս մասին հոկտեմբերի 24-ին հայտնել է The Australian-ը։ Նշվում է, որ այժմ նավի վրա COVID-19-ով հիվանդ է մինչև 100 մարդ։ «Հյուրերի շրջանում դեպքերի աճը օպերատիվորեն վերահսկվում է, և միջոցառումներն   ունեն ավելի խիստ չափանիշներ, քան […]

̰
Իսրայելը զենք չի մատակարարի Ուկրաինային․ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

18:21 24.10.2022

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հեռախոսազրույց են ունեցել։ Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հաստատել է, որ Իսրայելը զենք չի մատակարարի Ուկրաինային, սակայն կարող է տրամադրել քաղաքացիական պաշտպանության համակարգեր։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Պաշտպանության նախարար Գանցը  անկեղծ ցավակցություններ է հայտնել զոհերի և մարդասիրական ծանր ճգնաժամի կապակցությամբ […]

̰
Կրեմլն արձագանքել է Կիևի ստեղծած «կեղտոտ ռումբին» հավատալու ՆԱՏՕ-ի մերժմանը

16:00 24.10.2022

Կիևի կողմից ստեղծված «կեղտոտ ռումբի» մասին տեղեկատվության նկատմամբ ՆԱՏՕ-ի անվստահությունը չի նշանակում, որ սպառնալիքը դադարում է գոյություն ունենալ։ Այս մասին երկուշաբթի՝ հոկտեմբերի 24-ին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սպառնալիքը կա: Այս տեղեկությունը զրուցակիցների ուշադրությանն է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարը, նրանց գործն է՝ հավատալ, թե չհավատալ»,- ասել է նա։

̰
ԲԸՏՄ-ն արձանագրել է սևահողի ապօրինի տեղափոխման դեպք Արագածոտնում

15:34 24.10.2022

Հոկտեմբերի 22-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական շրջայցի ընթացքում արձանագրել են սևահողի ապօրինի տեղափոխման դեպք, հայտնում է ԲԸՏՄ-ն: Աշտարակ-Երևան ճանապարհին քաղաքացի Տ.Հ-ն «Մազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով ապօրինի տեղափոխել է շուրջ 12 խմ սևահող։ Բեռնատարի թափքում առկա սևահողն առգրավվել և հանձնվել է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքին։ Հարուցված վարչական վարույթի շրջանակում իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության […]

̰
Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության վերելք է ակնկալվում. India Narrative

15:00 24.10.2022

Հնդկական India Narrative կայքը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Հնդկաստան կատարած այցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կայքը գրում է,որ ակնկալվում է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցությունը վերելք է ապրում այն բանից հետո, երբ Հայաստանից բարձր մակարդակի պատվիրակությունն այցելել է Հնդկաստան և մասնակցել Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդեսին: Նշվում է, որ […]

̰
Գեղարքունիքի մարզպետը Հայկական Կարմիր խաչի գործադիր տնօրենին է ներկայացրել հրետակոծված բնակավայերում խնդիրները

14:13 24.10.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարանին և Հայկական Կարմիր խաչի ընկերության Գեղարքունիքի մարզի նախագահ Մակիչ Մնացականյանին: «Հանդիպման սկզբում Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրենը խոսեց այն ծրագրերի մասին, որոնք իրականացվել են Գեղարքունիքի մարզում՝ միայնակ, առավել խոցելի տարեցների, հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի, տուբերկուլյոզով հիվանդների, այլ խոցելի խմբերի, Ղարաբաղյան հակամարտության […]

̰
Եթե չեք ծրագրում նոր ագրեսիա, ապա ինչո՞ւ եք այդքան նյարդայնանում ՀՀ-ում սպասվող միջազգային ներկայությունից. Մարուքյան

14:00 24.10.2022

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը իր թվիթերյան էջում գրառում է կատարել` նշելով նաև Ադրբեջանի նախագահի թվիթերյան էջը։ «Ադրբեջանական լրատվամիջոցները լի են «փորձագիտական» քննարկումներով՝ ընդդեմ ԵՄ-ի և ԵԱՀԿ դիտորդների Հայաստան ժամանելու։ Եթե ​​դուք չեք օկուպացրել հայկական հողերը և չեք ծրագրում նոր ագրեսիա, ապա ինչո՞ւ եք այդքան նյարդայնանում Հայաստանում սպասվող միջազգային ներկայությունից»,- այս մասին իր թվիթերյան […]

̰
Իրանի օդային տարածքի անվտանգությունը ՀՕՊ կարմիր գիծն է. ԻԻՀ ՀՕՊ հյուսիսարևմտյան շրջանի հրամանատար

13:44 24.10.2022

Թավրիզում տեղակայված ԻԻՀ ՀՕՊ հյուսիսարևմտյան շրջանի հրամանատարը հայտարարել է, որ Իրանի օդային տարածքի անվտանգությունը ՀՕՊ կարմիր գիծն է: Բրիգադի գեներալ Աբբաս Ազիմին երկուշաբթի օրը ստորաբաժանման ծառայողների ու նրանց ընտանիքների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Իրանի օդային տարածքի ցանկացած խախտում կարժանանա հակաօդային պաշտպանության արագ և վճռական պատասխանին»։ Parstoday-ի փոխանցմամբ՝ նա հավելել է. «Իսլամական հեղափոխության սկզբից մինչ […]

̰
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Վատիկան

13:15 24.10.2022

Հոկտեմբերի 25-26-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Վատիկանում, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Այցի շրջանակներում նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Սուրբ Աթոռի ու Մալթայի Ինքնիշխան Ուխտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Սանտա Մարիա Մաջիորե պապական տաճարում Արարատ Միրզոյանը ներկա կգտնվի «Խաղաղություն Հայաստանին» խորագրով պատարագին:

̰
Հայտնի է ՝ երբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները

13:04 24.10.2022

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով երկու երկրների պետական հանձնաժողովների երրորդ նիստը կայանալու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում՝ Բրյուսելում, «Ազատությանը» փոխանցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ այլ մանրամասներ չհաղորդելով։ Օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած եռակողմ և հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպումների արդյունքում որոշվել էր սահմանազատման հանձնաժողովների նիստը անցկացնել նախ նոյեմբերին, […]

̰
Աշտարակ համայնքում շչակներ են փորձարկվելու

10:44 24.10.2022

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում շչակներ են փորձարկվելու։ ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:

̰
BACK_TO_TOP