TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+25.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շոյգուն մեկ օրում բանակցություններ է վարել չորս երկրների պաշտպանության նախարարների հետ

20:17 23.10.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հոկտեմբերի 23-ին զրուցել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի, Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուի և ԱՄՆ-ի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ: Բանակցությունների ընթացքում նախարարները քննարկել են Ուկրաինայի իրադրությունը։ Շոյգուն նշել է, որ այն կայուն միտում ունի անվերահսկելի էսկալացիայի։ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Ֆրանսիայի գործընկերների հետ […]

̰
Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Սեբաստիեն Լեկորնուի հետ

18:00 23.10.2022

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր ֆրանսիացի գործընկեր Սեբաստիեն Լեկորնուի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ֆրանսիացի գործընկերոջը տեղեկություններ է փոխանցել Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» օգտագործմամբ հնարավոր սադրանքի մասին։ Այս մասին կիրակի օրը լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 23-ին հեռախոսազրույցներ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի […]

̰
Ռիշի Սունակը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում առաջադրվելու մասին

17:37 23.10.2022

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին կանցլեր Ռիշի Սունակը պայքարի մեջ է մտել Պահպանողական կուսակցության առաջնորդի և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար՝ Լիզ Թրասսին փոխարինելու համար։ Այս մասին 42-ամյա քաղաքական գործիչը հայտնել է կիրակի Twitter-ում,փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մեծ Բրիտանիան մեծ երկիր է, բայց մենք խորը տնտեսական ճգնաժամի մեջ ենք, այդ իսկ պատճառով ես հավակնում եմ Պահպանողական կուսակցության […]

̰
Իտալիայի պաշտպանության նախարարը հայտարարել է,որ քաղաքացիներին դժվար ժամանակներ են սպասվում

15:18 23.10.2022

Իտալացիներին դժվար ժամանակներ են սպասվում աշխարհում տնտեսական ճգնաժամի համատեքստում, հայտարարել է Իտալիայի պաշտպանության նոր նախարար, «Իտալիայի եղբայրներ» իշխող կուսակցության հիմնադիրներից Գվիդո Կրոզետոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Կիրակի օրը Հռոմի La Repubblica թերթում հրապարակված հարցազրույցում Կրոզետոն մտահոգություն է հայտնել երկրում սոցիալ-տնտեսական կայունության վերաբերյալ և խոստովանել, որ իտալացիներին շատ դժվար ժամանակներ են սպասվում: «Գնաճը, գազի, էներգիայի և […]

̰
Ջոնսոնն ու Սունակը բանակցություններ են վարել, հաղորդում են լրատվամիջոցները

14:16 23.10.2022

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը և ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը շաբաթ օրը բանակցություններ են վարել, սակայն ոչ մի համաձայնագիր չեն կնքել, հայտնում է Telegraph թերթը։ Ավելի վաղ Times-ը գրել էր, որ Ջոնսոնը կարող է հանդիպել Սունակի հետ այն լուրերի ֆոնին, որ նրանք կարող են առաջադրվել վարչապետի պաշտոնում: Ըստ Telegraph-ի, նախկին վարչապետի և ֆինանսների […]

̰
Թրամփը ակնարկել է, որ պատրաստ է մասնակցել 2024 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին

12:11 23.10.2022

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու իր պատրաստակամությունը, որը կկայանա 2024 թվականին։ Համապատասխան հայտարարությունն արել է հանրապետականը՝ շաբաթ օրը ելույթ ունենալով Տեխասում իր կողմնակիցների առջեւ կազմակերպված հանրահավաքում։ Թրամփը կրկնել է իր պնդումը, որ 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները, որում հաղթել է դեմոկրատ Ջո Բայդենը, կեղծվել են։ «Ես երկու անգամ առաջադրվեցի […]

̰
ԼԻզ Թրասը հրաժեշտի երկու երեկույթ է կազմակերպել՝ նշելու իր հրաժարականը

11:48 23.10.2022

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասը շաբաթ օրը երեկույթ է կազմակերպել իր հրաժարականի կապակցությամբ Լոնդոնի մերձակայքում գտնվող Չեկերսի երկրամասի նստավայրում, ևս մեկ երեկույթ է նախատեսված  այսօր։ Այս մասին հայտնում է The Sunday Times-ը փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ըստ նրա, շաբաթ օրը Թրասը միջոցառում է անցկացրել՝ շնորհակալություն հայտնելու իր ղեկավարած կառավարության նախարարներին։ Նախկին վարչապետը կիրակնօրյա երեկույթ է […]

̰
Սլովենիայում նախագահական ընտրություններ են

10:05 23.10.2022

Սլովենիայում բացվել են երկրի նախագահական ընտրությունների ընտրատեղամասերը, ընտրելու իրավունք ունի մոտ 1,7 մլն քաղաքացի, հայտնել են հանրապետության ընտրական հանձնաժողովից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Սլովենիայի Ազգային ժողովի  նախագահ Ուրշկա Կլակոչար-Ժուպանչիչը հուլիսի 20-ին հաջորդ նախագահական ընտրությունները նշանակել է հոկտեմբերի 23-ին։ Երկրի տարածքում բաց են 2999 ընտրատեղամասեր, ևս 88-ը ծառայում են մշտական ​​գրանցման վայրից դուրս  գտնվողների համար: 2022 […]

̰
Սի Ցզինպինը երրորդ ժամկետով ընտրվել է Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության գլխավոր քարտուղար

09:38 23.10.2022

Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության  կենտրոնական կոմիտեն 20-րդ նստաշրջանի համագումարի ընթացքում, 3-րդ ժամկետով վերընտրել է Սի Ցզինպինին Չինաստանի Կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնում, ասվում է Սինհուա լրատվական գործակալության կողմից հրապարակված Կենտրոնական կոմիտեի որոշման մեջ, հաղորդում է ՌԻա Նովոստին։ Սի Ցզինպինը 3-րդ անգամ անընդմեջ ստանձնեց նաև  Կենտրոնական կոմիտեի ռազմական խորհրդի նախագահի պաշտոնը։ Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության քաղբյուրոյի նոր մշտական ​​հանձնաժողովում […]

̰
Չինաստանում բացատրել են, թե ինչու է ՉԺՀ նախկին նախագահը վաղաժամ լքել համագումարը

22:48 22.10.2022

Չինաստանի «Սինհուա» գործակալությունը բացատրել է, թե ինչու է Չինաստանի նախկին նախագահ Հու Ցզինտաոն վաղաժամ հեռացել Պեկինում Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարից: Ըստ հրապարակման՝ 79-ամյա քաղաքական գործիչն իրեն վատ է զգացել, ուստի երկու երիտասարդների օգնությամբ լքել է հանդիպումը։ Ցզինտաոն նստած էր Չինաստանի ներկայիս նախագահ Սի Ցզինպինի ձախ կողմում։ Նրա բացակայությունը անհանգստություն է առաջացրել հասարակության և լրատվամիջոցների […]

̰
Ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են Nissan-ն ու Volkswagen-ը․ կա վիրավոր

20:59 22.10.2022

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 17 կմ հատվածում բախվել են Երևանի բանկիչներ 28-ամյա Հարություն Ռ․-ի վարած Nissan մակնիշի և 36-ամյա Մարինե Տ․-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով Մարինե Տ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Նախաձեռնվել է վարույթ։

̰
Բրիտանուհին մահացել է ականջին կայծակի հարվածից

20:47 22.10.2022

Մեծ Բրիտանիայի բնակչուհին մահացել է կայծակի հարվածի հետևանքով, երբ երկու երեխաների հետ հանգստանում էր Խորվաթիայի Սպլիտ քաղաքում: Այս մասին հայտնում է The Sun պարբերականը ։ Լողափում կայծակը հարվածել է 48-ամյա Դանիելա Դիմամբրոյի ականջին, որի հետևանքով բրիտանուհին սրտի կանգ է ունեցել։ Ականատեսները փորձել են սիրտ-թոքային վերակենդանացում իրականացնել, ապա կնոջը տեղափոխել են հիվանդանոց։ Ավելի ուշ նրան տեղափոխել […]

̰
Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ ԵԽԽՎ 47 պատգամավորի` ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարությունը

20:00 22.10.2022

Միջազգային հանրությունը շարունակում է դատապարտել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան: Այս շաբաթ ԵԽԽՎ 47 պատգամավոր համատեղ գրավոր հայտարարությամբ պահանջեց ադրբեջանական զինուժի անհապաղ և անվերապահ դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից և բոլոր ռազմագերիների ու այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձում: Հայաստան ժամանեցին ԱՄՆ կոնգրեսականները և վերահաստատեցին Ամերիկայի դիրքորոշումը՝ Ադրբեջանը պետք է դուրս գա ՀՀ սուվերեն տարածքից: Միջազգային […]

̰
SHANTNEWS

19:59 22.10.2022

̰
Եվրամիությունն ամեն ամիս 1,5 միլիարդ եվրո կփոխանցի Կիևին

19:30 22.10.2022

Եվրամիությունը 18 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն կտրամադրի Ուկրաինային, գումարը կսկսի ամսական հոսել 2023 թվականից։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ ամեն ամիս Եվրամիությունը 1,5 միլիարդ եվրո կփոխանցի Կիևին։ Նա պարզաբանել է, որ այդ միջոցներն ուղղվելու են երկրի կառավարմանը։ «Ռուսաստանի հետ շարունակվող պատերազմի պատճառով Ուկրաինայի համար շատ կարևոր է […]

̰
Լիբանանն ու Սիրիան բանակցություններ են սկսում ծովային սահմանի սահմանազատման շուրջ

19:22 22.10.2022

Լիբանանի և Սիրիայի նախագահներ Միշել Աունը եւ Բաշար ալ-Ասադը պայմանավորվել են երկու հարևան երկրների միջև բանակցություններ վարել ծովային սահմանի սահմանազատման շուրջ։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Al-Akhbar թերթը։ Ըստ աղբյուրի՝ Լիբանանի և Սիրիայի ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում «որոշել են ստեղծել պաշտոնական կառավարական պատվիրակություններ՝ քննարկելու սահմանի հարցը»։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, երկու երկրների ղեկավարներն ասել […]

̰
Ֆինլանդիայի պատվիրակությունը Անկարայում կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցերը

19:16 22.10.2022

  Ֆինլանդիայի պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին Անկարայում կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու և ահաբեկչական կազմակերպությունների անդամների արտահանձնման հարցերը։ Այդ մասին հաղորդում է  TRT հեռուստաալիքը։ Թուրքիայի արդարադատության նախարարությունում բանակցություններ կանցկացնեն շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները։ Մասնավորապես, կքննարկվեն Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) և 2016 թվականին թուրքական իշխանությունների կողմից պետական ​​հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող FETO կազմակերպության անդամների արտահանձնման հետ կապված […]

̰
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության անդամներին

19:03 22.10.2022

Հոկտեմբերի 22֊ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությանը՝ ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկի գլխավորությամբ։ Ողջունելով առաքելության անդամներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ  ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությունը Հայաստանում, որի  անհրաժեշտությունն առաջացել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո, լիովին համապատասխանում է կազմակերպության մանդատին […]

̰
Ուկրաինայի վարչապետը Եվրոպային սպառնացել է «միգրացիոն ցունամիով»

18:55 22.10.2022

Ուկրաինան հումանիտար աղետի շեմին է, եթե Արևմուտքը նրան հակաօդային պաշտպանության համակարգ չտրամադրի, ապա նրան սպառնում է «միգրացիոն ցունամի»։ Այս մասին հոկտեմբերի 22-ին Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում ասել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը։ Նա մեղադրել է Ռուսաստանին նրանում, որ ձգտում է Ուկրաինային զրկել ենթակառուցվածքներից՝ էլեկտրաէներգիայից, ջեռուցումից և սանիտարական հանգույցներից՝ իբր Եվրոպայում փախստականների նոր ճգնաժամ ստեղծելու […]

̰
Թեհրանը զիջումների չի գնա Վաշինգտոնի հետ․ Իրանի ԱԳՆ

17:57 22.10.2022

Ամերիկացիները շտապում են Իրանի հետ որքան հնարավոր է շուտ համաձայնության գալ, շաբաթ օրը հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ հաստատելով, որ Թեհրանը Վաշինգտոնից երեք օր առաջ նոր ուղերձ է ստացել։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Մեկնաբանելով ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները, թե պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններն օրակարգից դուրս են, Իրանի նախարարը, Երևանում Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո, […]

̰
«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը պետք է արտացոլված լինեն խնդրին վերաբերող քաղաքական և իրավական փաստաթղթերում». Սերժ Սարգսյան

17:40 22.10.2022

Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևին: Տեղեկացնում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ զարգացումները՝ ադրբեջանական վերջին ագրեսիայի համատեքստում, Արցախյան հիմնախնդիրը, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր։ Հյուրի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է […]

̰
Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցողին

17:21 22.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևին: Վարչապետը բարձր է գնահատել պարոն Կովաչևի գործունեությունը և Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունը, որը բխում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգից: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ ԵՄ միջնորդական ջանքերը և ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել […]

̰
 Մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի համատեղ զորավարժությունները

17:17 22.10.2022

  Թուրքիայում մեկնարկել են «Eternity-2022» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որին մասնակցում են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զինվորականները։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ զորավարժությունները կկատարեն ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության կազմակերպման խնդիրները։ Երեք երկրների զինված ուժերի փոխգործակցության ամրապնդման և փոխգործակցության ապահովման նպատակով անցկացվող միջազգային զորավարժությունները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 28-ը։

̰
Աննա Հակոբյանը  հանդիպել է Բրիջիտ Մակրոնի հետ

12:47 22.10.2022

«Երեկ հյուրընկալվել էի Ելիսեյան պալատում, սիրելի Բրիջիտ Մակրոնի կողմից։ Տիկին Մակրոնին ներկայացրեցի, թե որքան է փոխվել Երեւանը 2018 թվականի հոկտեմբերից հետո, երբ տեր եւ տիկին Մակրոնները վայելեցին մեր քաղաքի տաք հյուրընկալությունը։ Ասացի՝ որ միայն պատկերացնել կարելի է, թե այս չորս տարվա ընթացքում դեռ որքան կզարգանար Հայաստանը, եթե չլիներ 2020 թվականի դավադիր պատերազմը։ Այդ դեպքում Եվրոպան […]

̰
Շոլցը խոսել է Պուտինի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին

12:21 22.10.2022

Ռուսաստանը երբեք Գերմանիային չի սպառնացել ուկրաինական ճգնաժամի սրմամբ. Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է Die Welt թերթը,փոխանցում է Lenta.ru-ն։ Քաղաքական գործչի խոսքով՝ արեւմտյան լրատվամիջոցները բավականին ազատ են մեկնաբանում Բեռլինի եւ Մոսկվայի միջեւ բանակցությունների մասին պաշտոնական հաղորդագրությունները։ Շոլցը նշել է, որ հարգելի պատճառներով չի խոսում այն ​​բանակցությունների մասին, որոնք վարում է ՌԴ […]

̰
Գերմանիան խնդրել է 2,2 միլիարդ եվրո հատկացնել Կիևին ռազմական օգնության համար

12:08 22.10.2022

Գերմանիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Աննալենա Բերբոքը և Քրիստին Լամբրեխտը խնդրել են 1,5 միլիարդ եվրոյով ավելին, Կիևին զենք մատակարարելու բյուջե հատկացնել։ Այս մասին հայտնում է Spiegel ամսագիրը՝ հղում անելով նամակին, որը նրանք ուղարկել են Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լամբրեխտին,փոխանցում է Lenta.ru-ն։ Հրատարակության համաձայն՝ 2023 թվականի Գերմանիայի բյուջեով նախատեսված է գրեթե 700 միլիոն եվրո Կիևին […]

̰
Շոտլանդիայում  Թրասի հրաժարականից հետո կրկին մտածում են անկախության մասին

10:22 22.10.2022

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթարջենը նոր փաստարկներ է անվանել ինքնավարության անկախության օգտին։ Նա իր կարծիքն է հայտնել The Courier-ի էջերում։ Ըստ Սթարջենի, այդպիսի գործոններն են Մեծ Բրիտանիայի կառավարական ճգնաժամը և իշխող Պահպանողական կուսակցության ներսում իշխանության համար պայքարը։ Նա քննադատել է պահպանողականների՝ կուսակցության ներսում նոր քվեարկություն անցկացնելու ծրագրերը՝ առանց հասարակության կարծիքը հաշվի առնելու։ Նաև, ըստ քաղաքական […]

̰
Վահագն Ալեքսանյանը Հելսինկիում ներկայացրել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հանգամանքները

10:12 22.10.2022

Այս շաբաթ Վահագն Ալեքսանյանը Հելսինկիում մասնակցել է ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարին։ «Ներկայացված պետությունների խորհրդարանականների հետ շփումների ժամանակ ներկայացրել եմ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հանգամանքները ու դրա միջազգային դատապարտման անհրաժեշտությունը։ Պատգամավորներին նաև վստահեցրել եմ այն հաստատակամության մեջ, որն ունի Հայաստանի ժողովուրդը ժողովրդավարական արժեքների պահպանման և ամրապնդման շուրջ։ Բուն սեմինարի ընթացքում քննարկվող հիմնական թեմաներն  էին ռուս-ուկրաինական […]

̰
«Պուտինը շատ ավելի մեղմ է դարձել». Էրդողանը հավատում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին

09:27 22.10.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալուց հետո ինքնաթիռում զրուցել է լրագրողների հետ, հայտնում է Hürriyet թերթը։ Լրատվամիջոցների խոսնակը հարցրել է Թուրքիայի ղեկավարին, թե արդյոք նա քննարկել է պարենային գործարքի երկարաձգման հարցը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի կամ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ: Էրդողանը պատասխանել է, որ իր տվյալներով՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-ի դրությամբ 363 նավ […]

̰
Ո՞վ է լինելու Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը. Հավակնորդներն են Ջոնսոնը, Սունակը և Մորդոնտը

09:07 22.10.2022

Վարչապետ Լիզ Թրասի հրաժարականի մասին հայտարարությունից հետո Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունում կրկին պայքար է ծավալվում առաջնորդության համար։ Բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են ակտիվորեն ստանալ իրենց կուսակիցների աջակցությունը, իսկ կուսակցության ղեկավարի և կառավարության ղեկավարի պաշտոնի ամենահավանական հավակնորդները, ըստ փորձագետների, նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնն են, նախկին ֆինանսների նախարար Ռիշի Սունակը և Համայնքների պալատի ղեկավար Պենի Մորդոնտը։ Լիզ Թրասը […]

̰
BACK_TO_TOP