13:24 20.10.2022
Օղին, որը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրան նվիրել է ծննդյան օրվա առթիվ, կարող է խախտել Եվրամիության սահմանափակումները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի ներկայացուցչին: «Եվրամիության երկրները պատասխանատվություն են կրում պատժամիջոցների պահպանման համար», — նշվում է հրապարակման մեջ: ԵՀ-ում նշել են, որ 2022 թվականի ապրիլից որոշում է կայացվել արգելել ալկոհոլային […]
12:30 20.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բուլղարիա կատարած պետական այցի շրջանակում այցելել է բարձր տեխնոլոգիական ոլորտի մի շարք առաջատար ընկերություններ: Նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Եվրոպայի ամենաարագ զարգացող ՏՏ ընկերություններից մեկը՝«EnduroSat»-ը, որը բացառիկ ծառայություններ է մատուցում նանոարբանյակների և տիեզերական գործունեության բնագավառում։ EnduroSat-ը նպատակ է հետապնդում փոխակերպել բարդ արբանյակային արդյունաբերությունը տվյալների պարզեցված ծառայության՝ թույլ տալով ակնթարթային մուտք և […]
12:22 20.10.2022
Հայաստանի ու Արցախի շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, Արցախի խնդրի լուծման շուրջ սրվող իրավիճակը, որից, առանց չափազանցության, կախված են և՛ Հայաստանի, և՛ Հայկական աշխարհի ճակատագրերը, ինձ չափազանց մտահոգում են: Այս մասին գրել է գործարար Ռուբեն Վարդանյանը։ «Ես գիտակցում եմ, որ այլևս երկար մտածելու ժամանակ չկա, և այս իրավիճակում այլ ճանապարհ չունեմ, քան արցախցիների կողքին գտնվելն ու […]
12:18 20.10.2022
ՀՀ Կառավարության որոշմամբ Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի թիվ 1 փողոցի մոտ 1.3 կմ և թիվ 8 փողոցի մոտ 0․2 կմ հատվածների հիմնանորոգման և ասֆալտապատման համար 94 մլն 303 հազար դրամ գումար է հատկացվել։ 2021- 2022 թվականների սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 235 մլն 759 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը 40 տոկոս է։ Շինարարական աշխատանքներն […]
11:26 20.10.2022
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Ազատ Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնից: Արդարադատության առաջին դասի խորհրդական Ազատ Լյուդվիգի Գևորգյանի կենսագրությունը Ծնվել է 1984 թվականի հունիսի 12-ին, Գյումրի քաղաքում: 2005թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի […]
11:09 20.10.2022
Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը, որպես քաղաքապետի թեկնածու, կմասնակցի հաջորդ տարի կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Ես, որպես «Երևան 2805» նախաձեռնության հիմնադիր, որոշում եմ կայացրել, որպես քաղաքապետի թեկնածու մասնակցել հաջորդ տարի կայանալիք` Երևանի ավագանու ընտրություններին: Պատրաստվում եմ հանդիպումներ և կոնսուլտացիաների շարք սկսել տարբեր ՀԿ-ների, և […]
10:55 20.10.2022
ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ դիտորդական առաքելություն տեղակայելու ԵՄ որոշումից երկու օր անց ԵԱՀԿ-ն որոշում է կայացնում կարիքների գնահատման առաքելություն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում։ «Այս որոշումը նշանավորում է Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննայի քայլերի արդյունքը՝ հայկական տարածքում Ադրբեջանի զինված հարձակումներից հետո։ ԵԱՀԿ-ի այս առաքելության տեղակայումը […]
10:50 20.10.2022
Ամերիկայի Միացյալ Նահանգների վերջնանպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորումն է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի կողմից ԵՄ առաքելության դիտորդների տեղակայումը կնպաստի տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը, փոխանցում է «Արմենպրես»-ը: «Դա մեր հույսն է: Եվ դա այն է, ինչ պետքարտուղարը […]
23:39 19.10.2022
Ֆրանսիայի ազգային ժողովի անդամ և Մարսելի փոխքաղաքապետն Վալերի Բուայեն Թվիթերի իր միկրոբլոգում ներկայացրել է Սենատում իր ելույթը, որի ժամանակ ներկաների ուշադրությունն է հրավիրել ադրբեջանցիների կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծած լայածավալ գործողություններին: «Արդյո՞ք հայերի կյանքն ավելի քիչ արժե, քան ուկրաինացիներինը: Այն, ինչ վավեր է Ռուսաստանի համար, պետք է վավեր լինի ադրբեջանական ինքնավարության համար: Այս պատժամիջոցներից հրաժարվելը նշանակում […]
23:21 19.10.2022
Ֆրանսիայի ԱԳՆ-ը արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեկնաբանությանը՝ կապված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների հետ։ «Այս խոսքերը ոչ մի կերպ չեն ազդում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջմղման ուղղությամբ Ֆրանսիայի ջանքերի համակողմանի մոբիլիզացիայի վրա։ Հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակներում Շառլ Միշելի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ կազմակերպված քառակողմ հանդիպումը կարողացավ […]
23:16 19.10.2022
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել, մասնավորապես ասել է. «Ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր Հայաստանը միջանցք տրամադրելու պարտավորություն չի ստանձնել։ Բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե Հայաստանը նման բան է խոստացել, իրենց ցանկությունը ներկայացնում են որպես իրականություն»։ Neither in writing nor verbally Armenia did not make any commitments about providing […]
23:08 19.10.2022
Հոկտեմբերի 21-27-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն երկիր կուղարկի կարիքների գնահատման խումբ, հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: Հաղորդագրությունում նշվում է, որ թիմի այցի նպատակն է գնահատել իրավիճակը որոշ սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի ու փորձի համաձայն և նրա ինտեգրված անվտանգության հայեցակարգի շրջանակներում։ Միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից կազմված տեխնիկական թիմը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տարածքներ […]
21:53 19.10.2022
ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովը պատրաստել է ռազմական տեխնիկայի ստանդարտացման համաձայնագրի նախագիծը, չորեքշաբթի հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Չորեքշաբթի օրը Մոսկվայում տեղի է ունեցել հանձնաժողովի 20-րդ նիստը, որին մասնակցել են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները։ «Համաձայնագրի նախագիծը, որը մենք համաձայնեցրել ենք սպառազինությունների և ռազմական տեխնիկայի ստանդարտացման վերաբերյալ… բարդ փաստաթուղթ է, միջազգային պայմանագիրը ենթակա […]
21:49 19.10.2022
Հոկտեմբերի 17-ի գիշերը, ժամը 1.40-ին, «Ստեփանավան» բժշկանան կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին ստացվել է հաղորդում, որ «կրծքավանդակի և դաստակի կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Ստեփանավանի Պռոշյան փողոցի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ: Մեկնած օպերատիվ խմբին բժիշկը հայտնել է, որ վերքերը թափանցող են, տղամարդու վիճակը՝ ծանր, նա ի վիճակի չէ հաղորդում տալու: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական […]
21:45 19.10.2022
Մեր հայրենակից Փոլ Կրեկորյանն ընտրվել է ԱՄՆ բնակչությամբ երկրորդ մեգապոլիսի՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ: .Ի՞նչ է հայտնի Կրեկորյանի մասին և ինչպիսի՞ն կարող է լինել նրա հետագա կարիերան: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Նշեմ, որ քաղաքային խորհուրդը նրան միաձայն է ընտրել, և այժմ, ինչպես նշեցիր, Կրեկորյանը ԱՄՆ բնակչությամբ 2-րդ քաղաքի […]
21:38 19.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բուլղարիա կատարած պետական այցի շրջանակում դասախոսությամբ է հանդես եկել Սուրբ Կլիմենտ Օխրիդսկի պետական համալսարանում։ «Հայաստանի տնտեսություն. Առերեսվելով համընդհանուր և տարածաշրջանային մարտահրավերներին» խորագիրը կրող դասախոսությամբ նախագահը մասնավորապես անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացմանը, տեսլականին և գրավչությանը: Անդրադառնալով արտաքին տնտեսական կապերին Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանի տնտեսությունը սերտորեն ինտեգրված է Ռուսաստանի տնտեսության հետ՝ […]
21:23 19.10.2022
Պատպանության նախարարի Հնդկաստան այցի ֆոնին հնդկական մամուլը հրապարակումներ է անում սպառազինությունների հնարավոր ձեռքբերման մասին: Անվտանգային հարցերում համագործակցությունը ի՞նչ ուղղություններ կարող է ունենալ: Հնդկաստանի հետ համագործակցության և տարածաշրջանային այլ զարգացումների թեմայով հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ: «Ընդհանրապես Հնդկաստանի հետ համագործակցությունը բազմաշերտ, միանգամից մի քանի ուղղություններով զարգանալու, խորանալու բավականին մեծ ներուժ […]
21:19 19.10.2022
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նոր նախարար է նշանակվել Գրանտ Շապսը։ Այս մասին չորեքշաբթի ՝ հոկտեմբերի 19-ին, հայտնում է BBC-ն։ Հաղորդվում է, որ Շապսը զբաղեցրել է Տրանսպորտի նախարարության ղեկավարի պաշտոնը նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունում։ Ավելի վաղ նույն օրը հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սուելա Բրավերմանը հրաժարական է տվել ՝ դառնալով մեկ […]
21:14 19.10.2022
ԱՄՆ-ը պետք է հետևի Ռուսաստանի օրինակին և վերացնի քիմիական զենքի իր պաշարները։ Այս մասին հոկտեմբերի 19-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ սպառազինությունների չտարածման և վերահսկման դեպարտամենտի փոխտնօրեն Կոնստանտին Վորոնցովը։ «Ռուսաստանը բարեխղճորեն կատարում է քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի պարտավորությունները։ 2017 թվականին, քիմիական զենքի արգելման կազմակերպությունում հայտարարված ժամկետից երեք տարի շուտ, մենք ոչնչացրինք քիմիական զենքի խոշորագույն զինանոցներից […]
21:03 19.10.2022
Գերմանիան կցանկանար մասնակցել Հայաստանում դիտորդական առաքելությանը և նախատեսում է իր փորձագետներին առաջարկել նոյեմբերից սկսվող աշխատանքերի համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` այս մասին հայտնել է Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։ «Դաշնային կառավարությունը ձգտում է, որպեսզի Գերմանիան մասնակցի Հայաստանում դիտորդական առաքելությանը և կարող է փորձագետներ գործուղելու մասին առաջարկով հանդես գալ՝ սկսած նոյեմբերից», – նշել է Գերմանիայի […]
20:27 19.10.2022
Միջազգային իրավապաշտպան «Freedom House» կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունը համացանցում» տարեկան զեկույցը, համաձայն որի Թուրքիան դասվել է անազատ երկրների շարքում, փոխանցում է Ermenihaber-ը։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցն ընդգրկում է 2021-ի հունիսի 1-ից 2022-ի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը։ Դրանում դիտարկվել են 70 երկրներ։ Նշվել է, որ այս տարի համացանցը եղել է ազատ 17 երկրում, մասնակի ազատ՝ 32 […]
20:00 19.10.2022
Ուկրաինայի ղեկավարությունը Իսրայելին պաշտոնական հարցում է ուղարկել հակաօդային և հակահրթիռային պաշտպանական համակարգերի, այդ թվում՝ նորագույն Iron Beam լազերային համակարգերի գնման վերաբերյալ։ Այս մասին չորեքշաբթի՝ հոկտեմբերի 19-ին, հայտնել է է Axios պորտալը՝ վկայակոչելով Ուկրաինայի դեսպանատնից Իսրայելի ԱԳՆ-ին ուղարկված նամակը։ Փաստաթղթում անդրադարձ կա նաև Barak-8, Patriot զենիթահրթիռային համակարգերին, Iron Dome հակահրթիռային պաշտպանական համակարգերին, ինչպես նաև David Sling […]
19:48 19.10.2022
Էրդողանը և Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են Ուկրաինայի վերջին զարգացումները։ Էրդողանը Զելենսկիին հայտնել է, որ ցանկացած պարագայում պետք է դիտարկել Ուկրաինայի հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու տարբերակը։ Էրդողանը Զելենսկու հետ զրույցում շեշտել է, որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ ներդրում ունենալ ուկրաինական հակամարտության կարգավորմանը՝ բանակցությունների միջոցով։
18:38 19.10.2022
Արևմուտքը զայրացած է է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «սրտանց» հարաբերությունների պատճառով։ Այժմ Անկարան կարևոր գործընկեր է դառնում Մոսկվայի համար, որը շատ ոլորտներում սահմանափակված է պատժամիջոցներով, գրում է Bloomberg-ը։։ Ուստի Վաշինգտոնի պաշտոնյաները բանակցություններ են վարել թուրք պաշտոնյաների հետ Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական սահմանափակումների պահպանման վերաբերյալ։ «Սա կարելի է անվանել Արևմուտքի վերջին […]
16:54 19.10.2022
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ամստերդամի քաղաքային դատարանի նախագահ տիկին Էսթեր դե Ռուույը հոկտեմբերի 19-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի ուղեկցությամբ: «Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում […]
16:38 19.10.2022
Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ժողովրդավարության դաշտ» վավերագրական ֆիլմին տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը` անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը։ «Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի, և այդ նպատակին հասնելու համար Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես զորավարժություն է […]
15:51 19.10.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում տեսակոնֆերանսի ռեժիմով խորհրդակցություն է անցկացնում անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ Պուտինը հայտնել է ՌԴ չորս նոր շրջաններում ռազմական դրություն մտցնելու հրամանագրի ստորագրման մասին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հոկտեմբերի 20-ից ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում ռազմական դրություն է մտցվում, Կրեմլի մամուլի ծառայությունը մեջբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի […]
15:38 19.10.2022
Հոկտեմբերի 18-ին ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությանը ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար գնդապետ Վահրամ Գրիգորյանի և Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ ուղեկցել ենք Վարդենիս համայնքի՝ 2022 թվականի ադրբեջանական ագրեսիայի արդյունքում տուժած Տրետուքի եւ Կուտական բնակավայրերի սահմանամերձ գոտիներ։ Այս մասին տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: «Հանգամանալից ներկայացրի թշնամու ձեռնարկած ագրեսիայի արդյունքում Ճամբարակ եւ […]
14:48 19.10.2022
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդն ասել է, որ ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է Վրաստանի և Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկությանը, փոխանցում է Aliq.ge-ն։ Դոնֆրիդը նշել է, որ Մոլդովայի և Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղին շատ պարզ է, այս պետությունները գիտեն, թե ինչ պետք է անեն և պատրաստ են դա անել: «Մենք շարունակում ենք աշխատել […]