TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպումը

11:32 21.10.2022

Երևանում հոկտեմբերի 21-ին մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպումը: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար ժամանել են Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիոն […]

̰
Ադրբեջանի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ

11:05 21.10.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային միջոցի ուղղությամբ, ապատեղեկատվություն է, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

̰
Հայաստան է այցելել Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը. ՊՆ

10:29 21.10.2022

Զինծառայողների սոցիալական ապահովության ոլորտում համագործակցության շրջանակում հոկտեմբերի 19-ից 20-ը Հայաստան է այցելել Վրաստանի ՊՆ սոցիալական հարցերի և հոգեբանական աջակցության վարչության պատվիրակությունը, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Պատվիրակությանն ընդունել է ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը։ Գործընկերներին է ներկայացվել ՀՀ օրենսդրությամբ զինծառայողների և նրանց ընտանիքների համար սահմանված արտոնությունների ու երաշխիքների համակարգը, այդ ուղղությամբ պետության […]

̰
ԱԺ պատգամավորները Ստրասբուրգում ներկայացրել են Հայաստանին սպառնացող վտանգները

10:08 21.10.2022

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը Ստրասբուրգում շարունակել են հանդիպումները Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ: Շուրջ երկու տասնյակ հանդիպումներ են տեղի ունեցել, որոնք անցել են ջերմ, բարեկամական մթնոլորտում, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի […]

̰
Ես Արցախի ապագան՝ առանց ՌԴ երաշխավորության, կասկածի տակ եմ տեսնում. Արայիկ Հարությունյան

09:42 21.10.2022

Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ներդրումը պատերազմը կագնեցնելու հարցում և հետպատերազմյան երկու տարիներին խաղաղապահ առաքելության նշանակությունը Արցախի վերականգնման գործընթացում՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատկերացնում Արցախի ապագան առանց Ռուսաստանի Դաշնության ներկայության, պատմում է Արմենպրեսը։ Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ընթացքում նախագահ Հարությունյանը, հատկապես ներկա աշխարհաքաղաքական իրողություններում, երբ Արցախի համար կարևոր խնդիր է անկախությունն […]

̰
Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել են դիեր

08:49 21.10.2022

Հոկտեմբերի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դիեր կան,- հայտնում է shashyan.com-ը։ Ժամանել են ոստիկանության, ինչպես նաև Երևանի 103 շտապօգնության թիվ 22 բժիշկների բրիգադը, ովքեր արձանագրել են 2 տղամարդու մահը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական […]

̰
Բարձր ենք գնահատում բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը ՀՀ-ի տարածքային ամբողջականության վերաբերյալ․ Միրզոյան

00:03 21.10.2022

Ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսին․ «Հարգարժա՛ն պարոն նախարար, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ եմ Երևանում ողջունել իմ գործընկեր և լավ բարեկամ, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին: Պարո՛ն նախարար, շնորհակալ եմ հրավերս ընդունելու և մեր երկիր այցելելու համար: Թեև վերջին […]

̰
Ի՞նչ փուլում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը․ հարց Միրզոյանին

23:58 20.10.2022

Հաշվի առնելով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ի՞նչ առաջընթաց կա այդ կապակցությամբ՝ մանավանդ հաշվի առնելով Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին և նաև վերջին իրենց բանակցությունների ընթացքում իրենց հայտարարությունը Ադրբեջանին աջակցելու կապակցությամբ, ի՞նչ փուլում է, և ի՞նչ ակնկալիքներ կան, հետաքրքրվել են լրագրողները ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի […]

̰
Ի՞նչ փուլում է գտնվում Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը

23:54 20.10.2022

Ի՞նչ փուլում է գտնվում Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը, և ինչ հեռանկարներ այն կարող է բացել տարածաշրջանի երկրների համար, նաև ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այլ երկրներին, մասնավորապես Հնդկաստանին այս ծրագրում ներգրավելու ուղղությամբ, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է լրագրողների հարցերին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսին։ «Ավելացնելով հարգարժան […]

̰
Ճանապարհները պետք է մնան մեր սուվերենության ներքո և գործեն մեր օրենսդրության ներքո․ Միրզոյան

23:47 20.10.2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է լրագրողների հարցերին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսին։ Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապող միջանցքի կառուցման մասին հարցին։ «Կարծում եմ, այնուամենայնիվ, հարցի ձևակերպման մեջ որոշակի սխալ կար: Անշուշտ, 2020թ. Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայից հետո եռակողմ հայատարարությամբ ռազմական գործողությունները դադարեցվեցին, և դրան […]

̰
Նախագահ Խաչատուրյանը հանդիպել է Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

23:29 20.10.2022

Բուլղարիայի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման մեկնարկին Հանրապետության նախագահը Երախտագիտության մեդալով է պարգևատրել Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր, Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի նախագահ Աթանաս Զաֆիրովին՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար: «Ինձ համար մեծ պատիվ է ստանալ […]

̰
ԵՄ մոնիտորինգի կարողությունը ռազմական առաքելություն չէ, Հայաստանում կտեղակայվեն միայն քաղաքացիական դիտորդներ. ԵՄ-ն ներկայացրել է մի քանի փաստ առաքելության մասին

23:08 20.10.2022

Հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմի երկայնքով մոնիտորինգ իրականացնող փորձագետներ տեղակայելու Եվրոպական միության որոշումից հետո Հայաստանում ԵՄ մոնիտորինգային կարողությունները սկսեց գործել, նշվում է Եվրամիության պաշտոնական էջում հրապարակված հայտարարությունում: Այն ներկայացնում է մի քանի փաստ առաքելության մասին. Ինչո՞ւ է ԵՄ-ն մոնիտորինգի կարողություն ուղարկում Հայաստան. «ԵՄ մոնիտորինգային կարողությունն արձագանքում է նախագահ Ալիևի, վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի […]

̰
Ցավոք, մենք տեսնում ենք` այլ` երբեմն նույնիսկ անսպասելի երրորդ երկրներ, աջակցում են Հայաստանի տարածքով անցնելիք ճանապարհի ադրբեջանական ինտերպրետացիային. Միրզոյան

22:36 20.10.2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը  Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, անդրադարձավ ճանապարհների ապաշրջափակմանն ու Ադրբեջանին Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության հաստատման հնարավորություն ընձեռելուն: Միրզոյանը, մատնանշելով 2020 թ. եռակողմ հայտարարությունը, ասաց. «Այդ և դրան հաջորդած ու փոխկապակցված հայտարարություններով ընդգծվում էր տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը, այդ համատեքստում նաև […]

̰
Ադրբեջանի կողմից առերեսվում ենք միայն մաքսիմալիստական մոտեցումների. Արարատ Միրզոյան

22:08 20.10.2022

Տարբեր հանդիպումներում, տարեր ֆորմատներով բանակցություններում մեծ առաջընթաց ունենալու հիմնական խոչընդոտը Ադրբեջանի մաքսիմալիստական մոտեցումն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով իրանցի լրագրողի՝ Պրահայի քառակողմ հանդիպման վերաբերյալ հարցին: «Պրահայում կայացած քառակողմ հանդիպումը խաղաղության ջանքերի շրջանակում գործադրվող և կազմակերպվող միակ հանդիպումը […]

̰
Իրանը պատմական սահմանների որևէ փոփոխություն չի ընդունելու, դա մեր կարմիր գիծն է. Իրանի ԱԳ նախարար

21:44 20.10.2022

Արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել  Արարատ Միրզոյանի  և  Իրանի ԱԳ նախարարի առանձնազրույցը, որին  հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո երկու երկրների արտաքին գործերի նախարարները հանդես են եկել հայտարարություններով: Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը իր խոսքում մասնավորապես նշել է. «Շատ ուրախ եմ այսօր Երևանում գտնվելու կապակցությամբ: Մեր ներկայությունը Երևանում վերահաստատում է և վկայում է […]

̰
Արցախի նախագահը Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադարձել է հետպատերազմյան ժամանակաշրջանի ամենացավոտ թեմաներին

21:08 20.10.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադարձել է հետպատերազմյան ժամանակաշրջանի ամենացավոտ թեմաներին, որոնք առավել շատ են հուզում ժողովրդին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում: «Ձգտել եմ հնչեցնել սպառիչ պատասխաններ, քանի որ Արցախը հայկական պահելու, մեր ազգային ինքնությունը պահպանելու, քաղաքական ավելի քան երեսնամյա ճանապարհին ձեռք բերած արժեքների ամրագրման հնարավորությունները դարձել են […]

̰
ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը կմասնակցի «Թուրքմենստանի նավթ և գազ–2022» միջազգային 17-րդ համաժողովին

21:00 20.10.2022

ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը կմասնակցի «Թուրքմենստանի նավթ և գազ–2022» միջազգային 17-րդ համաժողովին։ «Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանին 2022 թվականի հոկտեմբերի 25-29-ը ներառյալ գործուղել Թուրքմենստան (Աշգաբադ)՝ «Թուրքմենստանի նավթ և գազ–2022» միջազգային 17-րդ համաժողովին մասնակցելու նպատակով»,- ասվում է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

̰
Փոխադարձ շահերի ըմբռնումը կարող է դառնալ բազմաթիվ հարցերի լուծման բանալին. վարչապետ

20:41 20.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում մեկնարկած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին: Այն անցկացվում է նեղ և ընդլայնված կազմերով, այսօր տեղի է ունեցել նեղ կազմով հանդիպումը: Նիստին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի […]

̰
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը

20:32 20.10.2022

Պաշտոնական այցով Հայաստանում է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Տեղի է ունեցել  ՀՀ և ԻԻՀ ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին հետևել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս պահին  ընթանում է երկու երկրների արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։  

̰
Իրանի ԱԳՆ-ն հերքում է Ռուսաստանին ԱԹՍ-ներ մատակարարելու մեղադրանքները

19:50 20.10.2022

Իրանը դեմ է Ուկրաինայում պատերազմին և լարվածության աճին. Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Հաղորդում  է IRNA գործակալությունը։ Իրանի ԱԳ նախարարը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում անհիմն է անվանել Ռուսաստանին իրանական արտադրության հրթիռ մատակարարելու մեղադրանքները՝ Ուկրաինայի պատերազմում օգտագործելու համար։ «Մենք պաշտպանական համագործակցություն ունենք […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բելառուսի վարչապետի հետ

19:24 20.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ: Նա Հայաստան է ժամանել՝ հոկտեմբերի 20-21-ը Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Ողջունելով Բելառուսի վարչապետին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի Ռոման Ալեքսանդրի, Հարգելի գործընկերներ, Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում և շատ ուրախ եմ այս հանդիպման համար: Հայաստանը և Բելառուսը […]

̰
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ՝ Ռուսաստանին անօդաչու սարքեր մատակարարելու համար

19:11 20.10.2022

ԵՄ խորհուրդը ռեկորդային ժամանակում համաձայնեցրել և հաստատել է Իրանի դեմ պատժամիջոցների փաթեթը Ռուսաստանին իրանական արտադրության Shahed-36  անօդաչու թռչող սարքերի մատակարարման համար, որոնք ռուսական բանակն օգտագործում է Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հարձակվելու նպատակով: Այս մասին հայտնում է BBC-ն։ Այս փուլում պատժամիջոցների տակ են հայտնվել Shahed Aviation Industries արտադրող ընկերությունը և երեք անձինք՝ Իրանի զինված ուժերի շտաբի պետ, […]

̰
Հետաձգվել է Ուկրաինայի և Իսրայելի պաշտպանության նախարարների հեռախոսազրույցը

18:50 20.10.2022

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի և ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի հեռախոսազրույցը, որը պետք է կայանար հինգշաբթի, հետաձգվել է Կիևի խնդրանքով։ Այս մասին հայտնում է իսրայելական հեռուստատեսության 13-րդ ալիքը։ Նրա խոսքով, ուկրաինական կողմը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ չորեքշաբթի Գանցը հայտարարել է, որ Իսրայելը ՆԱՏՕ-ի երկրների հետ միասին աջակցում է Ուկրաինային, սակայն դեռևս […]

̰
ՀՀ ԱԳՆ-ի հակիրճ տեղեկանքը՝ հայ-իրանական հարաբերությունների մասին

18:44 20.10.2022

Հոկտեմբերի 20-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մասնակցությամբ տեղի կունենա Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը: Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են1992թ. փետրվարի 9-ին: 1992թ. ապրիլին Երևանում […]

̰
Մեկնարկել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնական այցը Հայաստան

18:39 20.10.2022

Մեկնարկել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի պաշտոնական այցը Երևան: Տեղի է ունենում ՀՀ և ԻԻՀ ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

̰
ԵՄ առաքելությունը սկսել է տեղակայվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին․ Ժոզեպ Բորել

18:38 20.10.2022

  Եվրամիությունը հինգշաբթի սկսել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մշտադիտարկման առաքելության տեղակայումը, ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Այս առաքելության տեղակայումը սկսվել է այսօր»,- Բորելը լրագրողներին ասել է Բրյուսելում եվրոպական գագաթնաժողովի մեկնարկից առաջ։ Նա նաև ասել է, որ մտադիր է եվրոպացի առաջնորդներին տեղեկացնել այս առաքելության վերաբերյալ հոկտեմբերի […]

̰
Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի ՀՀ–ին օգնություն տրամադրելու հարցը

15:56 20.10.2022

Այս պահին մշակվում է առաջիկայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջան անցկացնելու հարցը։ Ենթադրվում է, որ առաջիկա նիստի ընթացքում անդամ երկրների ղեկավարները տեսակոնֆերանսի ռեժիմով կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները։ Sputnik Արմենիա-ի փոխանցմամբ՝ այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Կարևոր է դաշնակիցների քաղաքական գնահատականը, Հայաստանը սպասում է ՀԱՊԿ–ի որոշմանը. Միրզոյան […]

̰
Պուտինը պարգևատրել է Կադիրովի մորը

15:42 20.10.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մորը՝ Աիմանի Կադիրովային, Պատվո շքանշան է շնորհել ակտիվ սոցիալական աշխատանքի համար, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։ «Ակտիվ սոցիալական աշխատանքի համար պարգևատրել՝ Պատվո շքանշան Կադիրովա Աիմանի Նեսիևնային՝  Ռուսաստանի հերոս Ախմատ Կադիրովի անվան տարածաշրջանային հասարակական հիմնադրամի նախագահին», – ասվում է փաստաթղթում:

̰
Նախագահ Խաչատուրյանը և Պլովդիվի քաղաքապետը քննարկել են փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր

15:10 20.10.2022

Բուլղարիայի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 19-ին Սոֆիայից մեկնել է հայաշատ Պլովդիվ քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել Պլովդիվի քաղաքապետ Զդրավկո Դիմիտրովի հետ։ Պլովդիվի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպմանը Զդրավկո Դիմիտրովը նշել է, որ մեծ ուրախությամբ և ոգևորությամբ էին սպասում Հայաստանի նախագահի այցին։ «Պլովիդում բավական մեծ հայ համայնք կա, ինչի համար մենք […]

̰
Արմեն Գրիգորյանն ու Փիթ Քրաքֆորդը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարները

14:58 20.10.2022

Հոկտեմբերի 20-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արևելյան Եվրոպայում բրիտանական պաշտպանական բաժանմունքի ղեկավար, ավիացիայի կոմանդոր (գեներալ) Փիթ Քրաքֆորդի ղեկավարած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Նորին Մեծություն Թագուհու դեսպան պարոն Ջոն Գալագերը: ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ երկկողմ համագործակցության համար առկա են լայն հնարավորություններ: Կողմերը քննարկել են […]

̰
BACK_TO_TOP