12:55 17.10.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 24-28-ը արձակուրդ կմեկնի: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին […]
12:41 17.10.2022
Հոկտեմբերի 18-ին աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտը: Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Այցի շրջանակներում Նորվեգիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի հետ:
12:26 17.10.2022
Հոկտեմբերի 15-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը, որի կազմում էին խորհրդարանականներ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը, Միշել Մատերն ու Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։ Հանդիպմանը մասնակցել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցը։ Քրիստիննե Գրիգորյանը, ողջունելով Շվեյցարիայի խորհրդարանականների պատվիրակությանը, շնորհակալություն է հայտնել Հայաստան և ՀՀ ՄԻՊ գրասենյակ այցի […]
12:14 17.10.2022
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը «կամիկաձե» ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել: Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Նրա խոսքով՝ «Կամիկաձե» դրոնների հարվածի հետևանքով վնասվել է մի քանի շենք։ «Մի քանի պայթյուններ են տեղի ունեցել Կիևի կենտրոնում՝ Շևչենկոյի շրջանում: Հարվածի հետևանքով վնասվել են մի քանի բնակելի շենք, հրդեհ է բռնկվել ոչ բնակելի շենքում»։ Տուժածների […]
11:53 17.10.2022
Երևան քաղաքում հոկտոմբերի 14-16-ը ծնվել է 154 երեխա՝75 տղա, 79 աղջիկ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
11:35 17.10.2022
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հովհաննես Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ավիացիայի պետ-վարչության պետ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հովհաննես ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ»,- ասված […]
11:31 17.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 17-ին պետական այցով կմեկնի Բուլղարիայի Հանրապետություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Հայաստանի նախագահը կհանդիպի Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ: Երկու երկրների նախագահների առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում: Նախագահները հանդիպումների արդյունքները կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Պետական այցի շրջանակում նախատեսված են նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումները Բուլղարիայի […]
11:17 17.10.2022
«Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մի քանի ամիս է, ինչ պաշտոնապես շրջանառվում է։ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,- այս մասին Twitter-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Հայաստանը չկատարի իր […]
10:56 17.10.2022
Ակնկալվում է, որ Եվրոպական Միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 17-ին կհաստատեն Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական դիտորդական առաքելությունը, փոխանցում է «Արմենպրես»-ը: ԵՄ անդամ երկրների արտսքին գործերի նախարարները հարցին կանդրադառնան Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 17-ին սպասվող պլանային նիստի ընթացքում։ Ռուսական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական Միության ներկայացուցիչը հայտնել է, որ Հայաստան ուղարկվելիք դիտորդական առաքելությունը կհաստատվի նիստի ընթացքում։ «Հոկտեմբերի 6-ին […]
09:07 17.10.2022
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Telegram-ի իր ալիքում ցուցադրել է Արևմտյան ռազմական օկրուգի «Իսկանդեր» հրթիռային համակարգերի՝ Ուկրաինայի Զինված ուժերի օբյեկտներին հարվածների տեսանյութը։ Կադրերում երևում է, թե ինչպես է «Իսկանդեր» հրթիռային համակարգի հրամանատարական կետը ստանում թիրախի կոորդինատները։ Հրամանը փոխանցվում է բջջային գործարկիչին: Թիրախը ստանալուց հետո «Իսկանդերը» ծածկից դուրս է շարժվում դեպի կրակային դիրք՝ հրթիռ արձակելու նպատակով։ Ինչպես նշել […]
22:46 16.10.2022
Հայաստանը երկրորդ հաղթանակն է տոնել բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում։ Այս անգամ ռինգից հաղթանակած է հեռացել 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան։ Մեր մարզուհին մրցել է վրացի Անա Կունջուայի հետ։ Թեև մրցակիցը ֆիզիկապես պինդ էր, բայց Սիչևան տեխնիկապես ավելի գրագետ էր գործում ու բոլոր ռաունդներում մենամարտը թելադրողի դերում էր։ «Արդյունքում՝ մրցավարները 5։0 հաշվով հաղթանակը շնորհեցին մեզ։ հոկտեմբերի […]
18:46 16.10.2022
2013 թվականից առ այսօր Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղը և շրջակա միջավայրի նախարարությունն իրականացնում են «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը, որին աջակցում են Գերմանիայի KfW զարգացման բանկը, Բնության համաշխարհային հիմնադրամը։ Ինչպես տեղեկացնում են ՇՄ նախարարությունից, Կովկասյան 14 առանձնյակը մեր երկիր բերվեց 2018 թվականին Իրանից: «Դիլիջան» ազգային պարկում դրանք նախ ադապտացվեցին նոր կլիմային: Մայրական խումբը […]
18:00 16.10.2022
Բելառուսում մի քանի մարդ է ձերբակալվել Հանրապետության տարածքում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով, հայտնել է «Բելառուս-1» հեռուստաալիքը: Թե որտեղ և ինչ հանգամանքներում են ձերբակալվել տղամարդիկ, չի հաղորդվում։ Հայտնի է, որ նրանք անօրինական զինվորական կազմավորումների մասնակիցներ էին, որոնք ուսուցում էին անցնում Լեհաստանում, իսկ հետո մարտնչում էին Ուկրաինայի տարածքում։ Հատուկ ծառայությունների տվյալներով՝ կասկածյալները հավաքագրվել են «BIPOL կազմակերպության և փախած […]
17:21 16.10.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք ցավակցություն են հայտնել Թուրքիայի ածխահանքերից մեկում պայթյունի կապակցությամբ։ Նա «Թվիթերում» գրառում է աևել ու հրապարակել է այդ երկրների դրոշները, որոնց թվում է նաև Հայաստանը: «Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում թուրք ժողովրդի անունից անկեղծ համերաշխության համար բարեկամ պետություններին ու ժողովուրդներին, որոնք կիսում են այն ցավը, որ […]
16:50 16.10.2022
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 16-ին, ժամը 15:09-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սևանի փողոցի թիվ 86/1 հասցեում գտնվող սուրճի գործարանից նկատվում է ծուխ։ Ինչպեստեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական […]
15:29 16.10.2022
Կիեւում պայթյուններ են լսվում, հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով ուկրաինական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում օրվա ընթացքում երրորդ անգամ օդային տագնապ են հայտարարել: Բացի այդ, հաղորդվում է Կիրովոգրադի մարզում պայթյունների մասին։ Ենթադրվում է, որ աշխատում է հակաօդային պաշտպանության համակարգը։ Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ուկրաինայի գրեթե բոլոր շրջաններում հոկտեմբերի 16-ին ադային […]
14:37 16.10.2022
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցում՝ «Սիփան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Տ. Օ., ծնված 1990 […]
13:41 16.10.2022
Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից: «Ի շարունակություն Աստանայում կայացած երկու երկրների ղեկավարների հանդիպման՝ նախարարները մտքեր են փոխանակել մի շարք հարցերի, այդ թվում՝ երկկողմ օրակարգի արդիական հարցերի շուրջ։ Կողմերը […]
12:51 16.10.2022
Չավուշօղլուն արձագանքել է Արարատ Միրզոյանի գրառմանը, որում ՀՀ արտգործնախարարը ցավակցել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին Թուրքիայի ածխահանքերից մեկում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի։ «Շնորհակալություն, պարոն նախարար, անկեղծ ցավակցությունների համար»,- նշել է նա Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ի երեկոյան Բարտին նահանգի ածխահանքում։ Պայթյունի վայրում գտնվել են 115 հանքափորներ, ովքեր հայտնվել են […]
11:52 16.10.2022
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պատվով կհաղթահարեն ամրության փորձարկումները, հայտարարել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը համաժողովում: «Բոլորիս համար բարդ այս շրջանում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն անցնում են ամրության փորձարկումներ, և ես համոզված եմ, որ այդ փորձարկումը, անկախ որևէ խոչընդոտից, երկրները պատվով կհաղթահարեն։ Մենք գնահատում ենք այն դիրքորոշումը, որին մեր հայրենակիցները հավատարիմ են Ուկրաինայում հատուկ […]
00:00 16.10.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի Կապան-Գորիս և Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]
23:44 15.10.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին Թուրքիայի ածխահանքերից մեկում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի։ «Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Բարտինի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և մերձավորներին։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին»,- գրել է Միրզոյանը։ Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ի երեկոյան Բարտին […]
20:43 15.10.2022
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ՝ Հարավային Կովկասում ՌԴ-ի դերի վերաբերյալ «այլասերված և անընդունելի» հայտարարությունը կարելի է բացատրել իրականության թերի ընկալման դիրքորոշմամբ: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները սադրելու համար: «Ի՞նչ է տեղի ունեցել սահմանին վերջին երկու տարում։ […]
19:58 15.10.2022
ԵՄ դեսպանները համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, երեկ էլ հայտնի դարձավ, որ դիտորդների նախնական թիմը ժամանել է Երևան` նախապատրաստելու այս ամիս սպասվող Եվրամիության բուն դիտորդների այցը Հայաստան։ Ո՞րն է ի վերջո լինելու այս առաքելության գործառույթները և ի՞նչ կարող է սա տալ Հայաստանին: Թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է Անվտանգային քաղաքականության հետազոտական […]
19:50 15.10.2022
Միացյալ Նահանգները շուտով ստիպված կլինի փոխել քաղաքական կուրսը Ուկրաինայի հարցում՝ զենքի պաշարների սպառման պատճառով, Fox News-ին ասել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ավագ խորհրդական Մարկ Կանչիանը։ Փորձագետի խոսքով, նա բավականաչափ տեղեկատվություն է հավաքել ԱՄՆ-ում զենքի եղած պաշարների և երկրի արդյունաբերական հզորությունների մասին, ինչպես նաև տեղեկատվություն է ստացել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աղբյուրից։ Ստացված տվյալները […]
19:39 15.10.2022
Ճամբարակ խոշորացված համայնքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է 2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ձևավորված ավագանու առաջին նիստին, որի օրակարգում ընդգրկված էր նորընտիր համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի երդման արարողությունը։ Հանդիսավոր արարղությունը մեկնարկել է Ճամբարակ խոշորացված համայնքի ընտրված ղեկավար Վազգեն Ադամյանի երդման արարողությամբ, որին հաջորդել է օրհնության կարգը՝ մատուցված Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ […]
19:15 15.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հետ տարվող քննարկումների ընթացքին: Վարչապետը նշել է, որ ինչպես մինչ այժմ, այնպես էլ հետագայում Արցախի գործընկերներին տրամադրվելու է քննարկումների մասին ողջ տեղեկատվությունը:
19:10 15.10.2022
Եվրամիությունը պետք է բարեփոխվի և աստիճանաբար վերացնի արտաքին և հարկային քաղաքականության, ինչպես նաև այլ ոլորտներում որոշումների միանձնյա կայացնելու սկզբունքը։ Այս առաջարկով հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Եվրոպական սոցիալիստների կուսակցության համագումարում, գրում են արտասահմանյան լրատվամիջոցները։ «Ես հստակ ասում եմ՝ եթե աշխարհաքաղաքական Եվրոպան մեր պահանջն է, ապա ձայների մեծամասնության սկզբունքի վրա հիմնված որոշումները հաղթանակ են, […]
18:42 15.10.2022
Իրանի Իսլամական Հանրապետությունը զենք չի մատակարարել և չի մատակարարի ուկրաինական պատերազմին մասնակից որևէ կողմի։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Ամիր Աբդոլլահիանը և նրա պորտուգալացի գործընկեր Ժոաո Գոմես Կրավինյոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները և միջազգային հարցեր։ Մատնանշելով երկու երկրների ավելի քան հինգդարյա լավ կապերը՝ […]
18:03 15.10.2022
Հոկտեմբերի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում էին նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը և պաշտնատար այլ անձիք: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Արարատ Միրզոյանը մանրամասնորեն ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող […]