19:39 15.10.2022
Ճամբարակ խոշորացված համայնքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է 2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ձևավորված ավագանու առաջին նիստին, որի օրակարգում ընդգրկված էր նորընտիր համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի երդման արարողությունը։ Հանդիսավոր արարղությունը մեկնարկել է Ճամբարակ խոշորացված համայնքի ընտրված ղեկավար Վազգեն Ադամյանի երդման արարողությամբ, որին հաջորդել է օրհնության կարգը՝ մատուցված Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ […]
19:15 15.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հետ տարվող քննարկումների ընթացքին: Վարչապետը նշել է, որ ինչպես մինչ այժմ, այնպես էլ հետագայում Արցախի գործընկերներին տրամադրվելու է քննարկումների մասին ողջ տեղեկատվությունը:
19:10 15.10.2022
Եվրամիությունը պետք է բարեփոխվի և աստիճանաբար վերացնի արտաքին և հարկային քաղաքականության, ինչպես նաև այլ ոլորտներում որոշումների միանձնյա կայացնելու սկզբունքը։ Այս առաջարկով հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Եվրոպական սոցիալիստների կուսակցության համագումարում, գրում են արտասահմանյան լրատվամիջոցները։ «Ես հստակ ասում եմ՝ եթե աշխարհաքաղաքական Եվրոպան մեր պահանջն է, ապա ձայների մեծամասնության սկզբունքի վրա հիմնված որոշումները հաղթանակ են, […]
18:42 15.10.2022
Իրանի Իսլամական Հանրապետությունը զենք չի մատակարարել և չի մատակարարի ուկրաինական պատերազմին մասնակից որևէ կողմի։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Ամիր Աբդոլլահիանը և նրա պորտուգալացի գործընկեր Ժոաո Գոմես Կրավինյոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները և միջազգային հարցեր։ Մատնանշելով երկու երկրների ավելի քան հինգդարյա լավ կապերը՝ […]
18:03 15.10.2022
Հոկտեմբերի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում էին նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը և պաշտնատար այլ անձիք: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Արարատ Միրզոյանը մանրամասնորեն ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող […]
17:58 15.10.2022
Ուկրաինայում հակամարտությունը պետք է դադարեցվի, և պետք է վերադառնա բանակցություններին, սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դա ի վիճակի չէ անել, քանի որ նրան Արևմուտքի կողմնակիցներն արգելել են օգտագործել դիվանագիտության մեթոդները։ Այս մասին հոկտեմբերի 15-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Զելենսկին արգելել են բանակցել.․․ Ո՞վ․․ Գուշակեք երեք անգամից։ Նա անկախ չէ»,- […]
17:50 15.10.2022
Կանադայի փոխվարչապետ Քրիստիա Ֆրիլանդը կոչ է արել Ռուսաստանին բացառել Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) և G20-ից, միևնույն ժամանակ խոստովանել է, որ Օտտավան չի կարող ազդեցություն ունենալ իրավիճակի վրա: Bloomberg-ի փոխանցմամբ՝ Ֆրիլանդն ասել է, որ Կանադան կարող է միայն հրապարակայնորեն դատապարտել Ռուսաստանին։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 14-ին, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եվրոպական դեպարտամենտի տնօրեն Ալֆրեդ Կամերն ասել […]
17:33 15.10.2022
Հոկտեմբերի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ողջունել է առաքելության այցը Հայաստան և հայտնել առաքելության հետ համագործակցելու և առաքելությանն աջակցելու ՀՀ զինված ուժերի պատրաստակամությունը, ներկայացրել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը: Հանդիպման […]
17:22 15.10.2022
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է լուծվել մեկ շաբաթում։ «Եթե դուք՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, շահագրգռված եք տեսնել, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցվի, դա կարելի է անել մեկ շաբաթվա ընթացքում։ Նույնիսկ ավելի վաղ: Բայց դա ձեզ չի հետաքրքրում»,- ասել է Լուկաշենկոն։ Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ […]
17:16 15.10.2022
Ռումինիան մոտ 1,5 մլն դոլար կտրամադրի Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Հորդանանի պաշտպանական կարողությունները ուժեղացնելու համար։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է երկրի ԱԳՆ-ն։ «Արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է Ռումինիայից ՆԱՏՕ-ի հիմնադրամներին կամավոր նվիրատվություններ տրամադրելու մասին, որոնք նախատեսված են Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կայունության և պաշտպանունակության ամրապնդման համար՝ մինչև 1,4 միլիոն դոլար ընդհանուր […]
15:11 15.10.2022
Ղազախստանն ու Թուրքմենստանը ստորագրել են 2022-2024 թվականների համագործակցության համապարփակ ծրագիր, հաղորդում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Երկու երկրների նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Սերդար Բերդիմուհամեդով, ով առաջին պետական այցով է Աստանայում, շաբաթ օրը բանակցություններ են անցկացրել նեղ և ընդլայնված կազմով։ «Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահներիի միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն՝ 2022-2024 թթ.-ի համար երկկողմ համագործակցության համապարփակ ծրագիր»,-ասվում […]
14:43 15.10.2022
Թուրքիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Դմիտրի Կուլեբան հեռախոսով քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։ «Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի պատերազմին առնչվող վերջին իրադարձությունները: Կուլեբան նաև իր ցավակցությունն է հայտնել Բարթընի ածխահանքում տեղի ունեցած […]
12:34 15.10.2022
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը շարունակում եմ մտահոգություններ արտահայտել Արցախի ապագայի վերաբերյալ: ԱԳ նախարարության Ֆեյսբուքի էջում հրապարակվել է նրա եզրակացությունը՝ աշխարհի կողմից Արցախն Ադրբեջանի մաս դիտելու պարագայում: «Եթե նույն ժողովրդավարական աշխարհը դիտում է մեզ որպես Ադրբեջանի մաս, սա կլինի մի խարան նաև իրենց վրա դաջված, քանզի Արցախի ցեղասպանությունը կլինի նաև այդ քաղաքականության արդյունք», -ասել է […]
12:23 15.10.2022
Հոկտեմբերի 13-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել-Բրաուն Պիվեին։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, Հայաստանին սատար կանգնելու և հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար։ Հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանը հանգամանորեն անդրադարձ է կատարել ինչպես 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, այնպես […]
11:33 15.10.2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով՝ 2022 թվականի հոկտեմբերի 17-19-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) կգործուղվի հայկական պատվիրակությունը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի գլխավորությամբ: Այս մասին որոշումը ստորագրել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը: Որոշման մեջ նշվում է՝ գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների […]
09:12 15.10.2022
Արգենտինացի դատավոր Ֆեդերիկո Վիլենան թույլ է տվել վենեսուելական Emtrasur ընկերության անձնակազմի վերջին անդամներին, որը կալանավորվել էր Բուենոս Այրեսում, լքել երկիրը։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Todo noticias հեռուստաալիքը։ Ահաբեկչական գործողություններին մասնակցելու կասկածանքով հետաքննության տակ են մնացել անձնակազմի 19 անդամներից հինգը՝ երեք իրանցիներ և երկու վենեսուելացիներ։ Ըստ որոշման՝ դատավորը բավարար ապացույցներ չի գտել նրանց նկատմամբ […]
08:58 15.10.2022
Դոլարի և եվրոյի դերը համաշխարհային տնտեսության մեջ կշարունակի արագորեն նվազել առաջիկա ամիսներին, այդ թվում՝ Ռուսաստանի և նրա բարեկամ երկրների՝ ազգային արժույթներով հաշվարկների անցնելու պատճառով, Պրայմ գործակալությանը ասել է Sovcombank-ի գլխավոր վերլուծաբան Միխայիլ Վասիլևը։ Նա հիշեցրել է, որ կառավարությունը նախատեսում է մինչև 2025 թվականը կրկնապատկել արտաքին առևտրային հաշվարկների բաժինը ռուբլով, մինչդեռ բարեկամական արժույթների օգտագործումը կաճի գրեթե […]
23:59 14.10.2022
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հրապարակել է այն կոնգրեսականների անունները, որոնք առաջիկայում սպասվող բարձրաստիճան պատվիրակության կազմում կայցելեն Հայաստան։ «Շնորհակալություն կոնգրեսական Էնդի Լևինին, Ջիմ Կուպերին, Բիլի Լոնգին, կոնգրեսական Դիանա ԴեԳետին, կոնգրեսական Ջերի Քոնոլլիին և կոնգրեսական Դեյվիդ Փրայսին Հայաստան կատարելիք առաջիկա ուղևորության համար»,-գրված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Ֆեյսբուքի էջում:
22:15 14.10.2022
Պաշտպանը շարունակում է սերտ համագործակցությունը միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ՝ վերջիններիս ներկայացնելով Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն, հայտնում են ՄԻՊ գրասենյակից: «Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը վերլուծել է ադրբեջանցի զինծառայողների կողմից ս.թ. սեպտեմբերի 13-ին թվով յոթ հայ ռազմագերիների արտադատական սպանության տեսանյութը: Հոդվածում նշվում է, որ հայ ռազմագերիների արտադատական սպանությունը ռազմական հանցագործություն է և ենթակա […]
21:55 14.10.2022
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն անդրադարձել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և սթափության կոչ արել: «Աշխարհաքաղաքական հարափոփոխ այս օրերին բոլորիս մտածումները և անհանգստությունները բնականորեն կենտրոնացած են աշխարհի ալեկոծ ծովում նավարկող մի փոքր նավի և նրա մակույկի վրա։ Հայաստան և Արցախ՝ ահա այդ նավը և նրա փրկության մակույկը»,- նշել է նա։ Տեր Վրթանեսի խոսքով՝ այսօր […]
21:37 14.10.2022
Ֆրանսիական ռազմածովային ուժերն ուրբաթ օրը հայտնել են, որ սեպտեմբերի վերջին նկատել են ռուսական սուզանավ Ֆրանսիայի Բրետանի շրջանի Ատլանտյան ափերի մոտ: «Ռուսական սուզանավը, որը նկատվել է սեպտեմբերի 29-ին Բրետանի ափից 7 կմ հեռավորության վրա, ուղեկցել է «Նորմանդիա» բազմանպատակային ռազմանավը (FREMM տիպ)»,- գրել է գործակալությունը Twitter-ում։ Խոսքը «Նովոռոսիյսկ» դիզելային-էլեկտրական սուզանավի մասին է, ճշտել է գործակալությունը՝ հավելելով, որ […]
21:15 14.10.2022
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեից ստացվել էր գրություն, որ «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները ամիսներ առաջ կատարված ուսումնասիրության ժամանակ նկատել էին, որ Աշտարակից դեպի Օշական ձգվող կոյուղու կոլեկտորից ապամոնտաժել և գողացել են պողպատե խողովակներ: Հոկտեմբերի 6-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ, գրությունը փոխանցվել էր ոստիկանության Աշտարակի բաժին: Աշտարակի համայնքային ոստիկանները, ստացված […]
21:00 14.10.2022
«Հորիզոնի» տաղավարում հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը զրուցել է «Շվեյցարիա- Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի» գլխավոր քարտուղար, «Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության» պատվավոր նախագահ Սարգիս Շահինյանի հետ, ով նախ խոսել է խորհրդարանական խմբի պարբերաբար փոխայցելություններից, ապա անդրադարձել այս վերջին այցին: «Առաջին հերթին ճգնաժամային կացությամբ պայմանավորված, քանի որ սեպտեմբերի 13-ին ինչ, որ տեղի ունեցավ, նշանակում է զանազան դիրքերի վրա կարևոր փոփոխություն, թե՛ […]
20:56 14.10.2022
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ՀՀ Շրջակա ﬕջավայրի Նախարար Հակոբ Սիﬕդյանի հետ այցելել է Դիլիջան ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն», որտեղ բաց են թողնվել 3 առանձնյակ: Միջոցառմանը ներկա է եղել նաև WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը: 2014 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան) շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացնում է […]
20:30 14.10.2022
Լիտվայում տեղի կունենան «Երկաթե գայլ» միջազգային խոշոր զորավարժությունները, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները, որոնց թիվը կազմում է մոտ 3,5 հազար մարդ 10 երկրներից։ Այս մասին հոկտեմբերի 14-ին հայտնել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը։ Զորավարժությունները կմեկնարկեն հոկտեմբերի 17-ին։ «Զորավարժությունների ընթացքում կփորձարկվեն Լիտվայի բանակի ստորաբաժանումների կողմից մարտական հարձակման և պաշտպանական գործողությունների պլանավորման և իրականացման ընթացակարգերը, կմշակվի փոխգործակցություն դաշնակիցների […]
20:10 14.10.2022
Վրաստանի հաշտության և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին ճանաչողական հանդիպում է ունեցել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ, Aliq Media-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է պետնախարարի գրասենյակը։ Պետնախարար Ախվլեդիանին շնորհավորել է Աշոտ Սմբատյանին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել դիվանագիտական գործունեության մեջ՝ Վրաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների հետագա […]
19:57 14.10.2022
Human Rights Watch կազմակերպությունն անդրադարձել է ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների մահապատժի տեսագրությանը՝ հոդվածում նշելով, որ դա պատերազմական հանցագործություն է, որի համար պետք է մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, և Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ իրենց դատախազության կողմից բացված հետաքննությունն արդյունավետ լինի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կազմակերպությունը վերլուծության է ենթարկել այդ տեսանյութը։ «Հանձնված զինվորների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է», – […]
19:44 14.10.2022
«Կարծում եմ, որ մոտ երկու շաբաթվա ընթացքում բոլոր զորահավաքային աշխատանքները կավարտվեն։Այս պահին Ռուսաստանում մոբիլիզացված է 300 հազար մարդուց 220 հազարը, »,-Աստանայում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ ՌԴ նախագահն ասել է նաև, թե ինչու էր անհրաժեշտ մոբիլիզացիան։ «Շփման գիծը 1100 կիլոմետր է, ուստի այն պահելը բացառապես պայմանագրային զինծառայողներից կազմված զորքերով գործնականում անհնար է, […]
18:16 14.10.2022
Մեր հիմնական ուղերձն այն է, որ մենք ձեր կողքին ենք, մենք այստեղ ենք, որովհետև մարդու իրավունքներն են ամենակարևորը՝ այս մասին խորհրդարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Շվեյցարիայի ազգային խորհրդի պատգամավոր Միշել Մատերը: Նա ընդգծել է, որ Ժնևից է, իսկ Ժնևն այն քաղաքն է, որտեղ մարդու իրավունքներն ամենակարևորն են. «Երբ մենք խոսում ենք մարդու իրավունքների […]
16:59 14.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է ԲԴԽ նախագահին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումները կշարունակվեն սկզբունքային ուղեգծով: Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և առանձնահատուկ ընդգծել, որ Հանրապետության նախագահի կողմից հետևողական ուշադրությունը դատական համակարգում կատարվող […]