18:42 15.10.2022
Իրանի Իսլամական Հանրապետությունը զենք չի մատակարարել և չի մատակարարի ուկրաինական պատերազմին մասնակից որևէ կողմի։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Հաղորդում է IRNA գործակալությունը։
Ամիր Աբդոլլահիանը և նրա պորտուգալացի գործընկեր Ժոաո Գոմես Կրավինյոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները և միջազգային հարցեր։ Մատնանշելով երկու երկրների ավելի քան հինգդարյա լավ կապերը՝ կողմերն ընդգծել են հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը։
Խոսելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի միջև կառուցողական բանակցությունների մասին՝ իրանցի նախարարը պնդել է ենթադրյալ օբյեկտների վերաբերյալ գործը փակելու մասին։
Հերքելով ուկրաինական պատերազմի մասնակից կողմերին զենքի մատակարարումը, Ամիր Աբդոլլահիանն ասել է.
«Մենք կարծում ենք, որ ճգնաժամի կողմերից մեկին զինելը կբերի պատերազմի երկարաձգման, ուստի պատերազմը ճիշտ որոշում չենք համարում ո՛չ Ուկրաինայում, ո՛չ Աֆղանստանում, ո՛չ Սիրիայում և Եմենում»։
Նա Իրանն անվանել է երկիր, որն արևմուտքում և արևելքում բախվում է ահաբեկչական խմբավորումների, ինչպիսիք են Ալ-Քաիդան, Ջեյշ ալ-Ադլը և ԴԱԻՇ-ը: «Նաև վերջին շաբաթների ընթացքում մենք տեսանք զենքի մուտքը երկրի արևմտյան և արևելյան սահմաններից», – հավելել է նա։։
«Մինչդեռ որոշ երկրներ իրենց ինտերվենցիոն հայտարարություններում անկարգություններն ու ահաբեկչական գործողությունները համարում են բողոքի ակցիա, սակայն գործնականում հրահրում են ապստամբների և ահաբեկիչների և անգամ ԵՄ Նախարարների խորհրդի առաջիկա նիստում բարձրացնում են բանաձևի ընդունման կամ պատժամիջոցների կիրառման հարցը։ Նման գործողության դեպքում Իրանի Իսլամական Հանրապետությունն անշուշտ հակաքայլեր կձեռնարկի»,- պարզաբանել է նախարարը։
Կրավինյոն նաև այս զրույցում բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը պատժամիջոցների վերացման բանակցությունների և ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցության վերաբերյալ։
Նա նաև Իրանին կոչ է արել համագործակցել ուկրաինական ճգնաժամը մեղմելու համար։
10:53 27.06.2025
Հրդեհ Շահումյան գյուղում10:53 27.06.2025
Հրդեհ Շահումյան գյուղումՀունիսի 27-ին, ժամը 03:15-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շահումյան գյուղի Մայիսյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։53-ին, մարվել՝ 04։35-ին: Այրվել են տանը կից խորդանոցը, լոգարանը և անասնագոմը (ընդհանուր մոտ […] ...
10:45 27.06.2025
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Աշոցքի բաժնի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նրանց վերաբերյալ քրեական վարույթը դատարանում էՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Աշոցքի բաժնի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել բազմաթիվ քաղաքացիներից՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի պահանջների խախտմամբ վերջիններիս հաշվառման գործընթացը կազմակերպելու համար: Մասնավորապես՝ պարզվել է, որ Աշոցքի բաժնի պետի պաշտոնը […] ...
10:39 27.06.2025
Մի խումբ անձանց կողմից ապօրինի ստեղծվել և ԶԼՄ-ներում տարածվել է ՀՀ Վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն. ՔԿ2025 թվականի հունիսի 26–ին համացանցում հրապարակված ձայնագրությունում առկա են առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ մի խումբ անձինք, գործելով նախնական համաձայնությամբ, իրավաբանական հետևանքներ առաջացնելու նպատակով, համացանցում տեղադրել են «Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարականը ԱԱԾ ու Քննչական պետերին» վերտառությամբ արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ ձայնագրություն, որում ՀՀ Վարչապետն իբրև թե կոնկրետ քրեական վարույթով հանձնարարություններ է տալիս ՀՀ իրավապահ […] ...
10:20 27.06.2025
Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքներըՀունիսի 26-ին, Չինաստան պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չինաստանի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ։ Նախարարները հանդես են եկել բացման խոսքով։ Հանդիպման օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ միջազգային ու տարածաշրջանային թեմաներ։ Երկկողմ հարաբերությունների համատեքստում […] ...
10:09 27.06.2025
Խաբի Ալոնսոն տարբեր սխեմաներ է փորձարկում«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կանգնած է տակտիկական երկընտրանքի առաջ, գրում է Marca-ն: «Պաչուկայի» դեմ ԱԱԱ-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում նա ցույց տվեց, թե որ տակտիկական սխեմաներն է դիտարկում՝ հաջորդ մրցաշրջանում կիրառելու համար: Մադրիդյան թիմը խաղը սկսեց 4-5-1 սխեմայով, իսկ Ռաուլ Ասենսիոյի հեռացումից հետո անցավ 4-4-1-ի: Երկրորդ խաղակեսում, երբ Ռյուդիգերը խաղադաշտ մտավ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի […] ...
10:00 27.06.2025
Հրդեհ Ծարավ Աղբյուր փողոցումՀունիսի 27-ին, ժամը 04:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային […] ...