14:57 14.10.2022
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի տվյալներով Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի պատճառով Ադրբեջանի զինված ուժերի զոհերի թիվը 431 է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արցախի պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: «Այո, մենք ունեցանք զոհեր, մեր հակառակորդը ունեցավ ավելի շատ զոհեր: Այո, Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտպանենք՝ […]
14:48 14.10.2022
ՀՀ ԱԺ նախագահը հոկտեմբերի 14-ին ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատին եւ Միշել Մարտերին, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Պատգամավորները Հայաստանում են աշխատանքային այցով, նախատեսում են այցելել ադրբեջանական զինուժի կողմից հրաձգության ենթարկված բնակավայրեր: Հանդիպմանը կողմերը փաստել են՝ փոխգործակցության լայն ասպարեզ կա խորհրդարանների համար, ուստի, անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները: Այս համատեքստում կարեւորվել […]
14:41 14.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել ԱՊՀ առաջնորդների արարողակարգային տեսալուսանկարահանման արարողությունը, ապա նեղ կազմով նիստը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, Մինչ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգին անցնելը, ցանկանում եմ շնորհակալություն […]
14:32 14.10.2022
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկել են Պրահայում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն իրականացվելիք ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին, գործունեությանը և տեղակայմանը վերաբերող հարցեր:
14:21 14.10.2022
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը։ Ներկայացնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Մանրամասները՝ տեսանյութում։
14:04 14.10.2022
Բելառուսում բարձր ահաբեկչական վտանգի ռեժիմ է սահմանվել։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ գագաթնաժողովի կուլիսներում։ «Սրացման պատճառով նման բարձր ահաբեկչական վտանգի ռեժիմ է սահմանվել։ Դրա համար էլ մենք սկսել ենք միութենական տեղակայման ընթացակարգեր»,- նշել է Լուկաշենկոն: Հոկտեմբերի 10-ին Լուկաշենկոն հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի և եվրոպական երկրների ղեկավարությունը դիտարկում է Բելառուսի դեմ հնարավոր […]
13:53 14.10.2022
Հոկտեմբերի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում էին հայ-շվեյցարական բարեկամության խմբի անդամ Շտեֆան Մյուլեր Ալտերմատը, դաշնային պատգամավոր Միշել Մատերը, ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացը և հայ-շվեյցարական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը: ԱԽ քարտուղարը ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիան և դրա հետևանքները: Գրիգորյանն […]
13:35 14.10.2022
Հոկտեմբերի 14-ին Աստանայում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից՝ կողմերը քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների շրջանակներում, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Հանդիպման […]
13:00 14.10.2022
Հոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ գծով միջոցառումների շրջանակներում կայացել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եռակողմ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: «Նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերը։ Հաստատել են հավատարմությունը Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի […]
12:46 14.10.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի զրույցի ամսաթիվը դեռևս չկա, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ուրբաթ օրը Պուտինը ոչ կոռեկտ է անվանել Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները ԼՂ հակամարտությունում Ռուսաստանի դերի մասին և նշել, որ հնարավորության դեպքում այդ հարցը կքննարկի իր ֆրանսիացի գործընկերոջ հետ։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ […]
11:57 14.10.2022
Համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծումը կհաստատվի Սամարղանդում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում, ասել է UTC գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը։ Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը տեղի կունենա Սամարղանդում նոյեմբերի 11-ին։ «Մենք ավարտել ենք Թյուրքական ներդրումային հիմնադրամի ստեղծման աշխատանքները, որը կհաստատվի և կգործարկվի գագաթնաժողովում: Սա հսկայական առաջընթաց է մեր տնտեսական ինտեգրման ոլորտում»,- ասել է Ամրեևը Ուզբեկստան 24 հեռուստաալիքին տված […]
11:32 14.10.2022
Պուտինը հայտարարել է, որ զարմանքով կարդացել է Մակրոնի հայտարարությունները Ղարաբաղի հարցում ՌԴ դերի մասին։ Ուրբաթ օրը կայացած ԱՊՀ գագաթնաժողովում ՌԴ ղեկավարն ասել է․ «Ես զարմացա՝ երեկ կարդալով Ֆրանսիայի նախագահի որոշ մեկնաբանություններ»։ «Կարծում եմ, որ այդ հայտարարություններում բացակայում է հակամարտության բուն ընթացքի ընկալումը», – ասել է Պուտինը՝ նշելով, որ Մակրոնը, ըստ ամենայնի, տեղեկություններ չունի կողմերի դիրքորոշման […]
11:22 14.10.2022
Աստանայում այսօր ընթանում է ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանդիպում անցկացնել Ռուսաստանում։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ես ուրախ եմ հրավիրել և՛ Ադրբեջանի ղեկավարին, և՛ Հայաստանի վարչապետին: Դուք կարող եք պայմանավորվել ժամկետի շուրջ, […]
10:25 14.10.2022
Եվրամիությունը նախապատրաստում է իր դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, այս մասին Թվիթերի իր միկրոբլոկում գրառում է կատարել Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան, դիվանագետ Ջոնաթան Լաքոտը: «1988 թվականի հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ Ֆրանսիայի և ԵՄ նախաձեռնությամբ ստեղծվել է միջազգային ներկայություն տեղում»,-գրել է նա՝ կից հրապարակելով լուսանկար: L’Union européenne 🇪🇺 prépare le déploiement […]
10:04 14.10.2022
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպման ժամանակ կքննարկվի 2020 և 2021 թվականներին երկրների ղեկավարների եռակողմ համաձայնագրերի կատարումը՝ հասկանալու համար, թե «ինչպես առաջ գնալ», հայտնում է Ռիա Նովոստին: «Ելնելով այն հանգամանքից, որ ժամանակն արագ է ընթանում, իրադարձությունները բավականին արագ են զարգանում, կարծում եմ, որ այսօր շատ հարմար առիթ է […]
09:25 14.10.2022
Այսօր Երևան է ժամանում ԵՄ դիտորդների առաջին խումբը. այս մասին Թվիթերի իր միկրոբլոկում գրառում է արել Հարավային Կովկասի հարվերով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը լուսանկար է հրապարակե «27 անդամ պետությունները արագորեն գործել են՝ արձագանքելու հարցումին: Տեղակայման նպատակն է լինելու վերահսկել իրավիճակը և աջակցել տեղում կայունացմանը»,-գրել է նա և կից հրապարակել լուսանկար։
08:05 14.10.2022
Գերմանացի ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Հոլգեր Վինթերշտեյնը լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է Բեռլինի Հոլոքոստի հուշահամալիրի սալերից մեկի վրա՝ ձեռքերը պարզած, հայտնում է Daily Mail-ը։ Բացի դրանից, քաղաքական գործիչը պարել է հուշարձանի առջև։ «Պարոն Ուինթերշտեյն, բոլորը դիտում են, թե ինչպես եք պարում՝ դրանով իսկ խայտառակելով ձեր կուսակցությանը։ Վայելե՛ք ձեր փառքի ամոթալի պահը, քանի որ ձեր […]
23:59 13.10.2022
Միչիգանի համալսարանի գիտնականները պարզել են, որ կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ճարպային հյուսվածքն ավելի առողջ է դարձնում ՝ դրանով իսկ բարելավելով մարդու նյութափոխանակությունը նույնիսկ առանց քաշի կորստի: Газета.ru-ի փոխանցմամբ՝ արդյունքները հրապարակվել են The Journal of Physiology-ում։ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը խորհուրդ է տրվում գիրություն ունեցող մարդկանց՝ կանխելու 2-րդ տիպի շաքարախտը և սրտանոթային հիվանդությունները, սակայն գիտնականները դեռևս չեն հասկանում, թե […]
22:40 13.10.2022
Մուգ շոկոլադը ատամների համար ունի բազմաթիվ օգտակար հատկություններ, այդ թվում՝ կարիեսի զարգացումը կանխելու ունակություն, հայտարարել է բրիտանացի օրթոդոնտ Հալեդ Քասեմը Express պարբերականին, փոխանցում է Iz.ru-ն։ Նրա խոսքով՝ բերանի խոռոչի առողջությունը պահպանելու համար ավելի լավ է քաղցր սնունդ չօգտագործել։ Այնուամենայնիվ, դա չի վերաբերում մուգ շոկոլադին, որը, ընդհակառակը, ունի մի շարք օգտակար հատկություններ: «Ձեզ կարող է տարօրինակ […]
21:17 13.10.2022
ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդես են եկել հայտարարությամբ, որով Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերել ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։ Այս մասին գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Նրանք նաեւ մտահոգություն են հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների մասին ստացվող տեղեկությունների վերաբերյալ»,- գրել է Ռուբինյանը։ Մանրամասները՝ այստեղ։
21:00 13.10.2022
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի մրցակիցը չէ և վտանգ չի ներկայացնում Մոսկվայի համար. Այս մասին հոկտեմբերի 13-ին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ «ՆԱՏՕ-ն վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար, չի ձգտում առճակատման Ռուսաստանի հետ»,- ասել է նա ՆԱՏՕ-ի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով։ Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ դաշինքը չի ներգրավվի ուկրաինական հակամարտության մեջ, այլ կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել […]
20:55 13.10.2022
Իրաքի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել 78-ամյա Աբդել Լատիֆ Ռաշիդին։ Այս մասին հոկտեմբերի 13-ին հայտնել է Rudaw հեռուստաալիքը։ Երկրորդ փուլում նա հաղթել է ավելի շատ ձայներով, քան իր մրցակիցը՝ Իրաքի գործող նախագահ Բարհամ Սալեհը։ Ռաշիդը ստացել է 162 ձայն, Սալեհին աջակցել է 88 մարդ։ Ութ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Իրաքի նոր նախագահն արդեն երդում […]
20:35 13.10.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15:15-15:50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է: Տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
20:23 13.10.2022
ՆԱՏՕ-ն շուտով Ուկրաինային սարքավորումներ կմատակարարի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Որպես փաթեթի մաս ՆԱՏՕ-ն Ուկրաինային կմատակարարի սարքավորումներ մարտական անօդաչու սարքերի համար: Հարյուրավոր «խլացուցիչները» ռուսական և իրանական անօդաչու թռչող սարքերը կդարձնեն անարդյունավետ, կպաշտպանեն Մոսկվան ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ […]
20:16 13.10.2022
Պորտուգալիան Ուկրաինային կհանձնի ռուսական արտադրության ուղղաթիռներ Պորտուգալիայի կառավարությունը որոշում է կայացրել Ուկրաինա ուղարկել 6 հակահրդեհային ուղղաթիռներ, որոնք նախագծվել են «Kamov» բյուրոյում։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Էլենա Կարեյրասը։ «Ուկրաինայի խնդրանքով և ՊորտուգալիայիՆԳՆ-ի հետ միասին մենք Ուկրաինային տրամադրենք «Kamov» ուղղաթիռների մեր պարկը, որը ներկայում՝ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներով պայմանավորված, մենք չենք կարող […]
20:09 13.10.2022
Սեպտեմբերի 13-ին Գերմանիայի ՆԳՆ-ն նոր տվյալներ է հրապարակել Գերմանիայում ուկրաինացի փախստականների շրջանում տղամարդկանց թվի աճի վերաբերյալ, ինչը առաջացրել է գերմանական Die Welt հրատարակության ընթերցողների դժգոհությունը։ Այսպիսով, օտարերկրացիների կենտրոնական ռեգիստրի տվյալների համաձայն, եթե մինչև փետրվարի 24-ը Դոնբասի պաշտպանության ռուսական հատուկ գործողության մեկնարկը, Գերմանիայում ուկրաինացի տղամարդկանց թիվը կազմում էր մոտ 39000, ապա օգոստոսի վերջին արդեն այնտեղ կային […]
20:02 13.10.2022
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով, վրացական կողմը իրավական հիմք ունի Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինային հանձնելուց հրաժարվելու համար։ Հաղորդում է Aliq Media-ն։ Բրեգաձեն նշել է, որ այս փուլում Վրաստանը նման պաշտոնական հարցում չի ստացել։ «Նման պաշտոնական պահանջ չի եղել, ուստի մեր պատճառաբանությունը կարող է ինչ-որ տեղ անտեղի լինել։ Սաակաշվիլին […]
19:55 13.10.2022
«ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի՝ Իրան այցելության ընթացքում հանդիպեցինք Իրանի մեջլիսի փոխնախագահ Ալիռեզա Մեսրիին, արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր-Աբդոլլահիանին, մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Սեյեդ Մեհդի Ֆարշադանին և խմբի անդամներին, տնտեսական հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Ռեզա Փուրէբրահիմիին, գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Ջավադ Ասքարիին, արդյունաբերության, առևտրի և հանքերի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինին և մեջլիսի ազգային անվտանգության և […]
19:46 13.10.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 2-ին տված հարցազրույցում նշել էր, որ «Ռուսաստանն օգտվեց Հայաստան-Ադրբեջան հակամարտությունից, միջամտեց և ակնհայտորեն խաղաց Ադրբեջանի խաղը՝ Թուրքիայի հանցակցությամբ»։
19:40 13.10.2022
ՆԱՏՕ-ի անդամ 15 երկրներ պայմանավորվել են արդիականացնել եվրոպական հակաօդային պաշտպանության համակարգը։ Նշված երկրների պաշտպանության նախարարներն, այսպես կոչված, հռչակագիրը ստորագրել են Բրյուսելում ՆԱՏՕ-ի հանդիպման շրջանակներում, Եվրոպական «Sky Shield» նախաձեռնության մասին։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Ծրագիրը ներառում է՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Սլովակիան, Նորվեգիան, Լատվիան, Հունգարիան, Բուլղարիան, Բելգիան, Չեխիան, Ֆինլանդիան, Լիտվան, Նիդեռլանդները, Ռումինիան և Սլովենիան։ Ինչպես նշվեց, նախագիծը կնպաստի […]