19:37 12.10.2022
Հոկտեմբերի 12-ին Աստանայում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցերի։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքների վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը վերահաստատել են 2020թ. նոյեմբերի 9-ի, […]
19:30 12.10.2022
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին մտադիր է այս շաբաթ կրկին հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ քննարկելու Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ «Անցյալ շաբաթ գործադիր տնօրենը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, և նրանք կրկին կհանդիպեն այնտեղ այս շաբաթվա վերջին»,- ասվում է […]
19:21 12.10.2022
Հոկտեմբերի 11-ին ճանաչողական այցով Վայոց ձորի մարզում էր Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության, գյուղատնտեսության, գինեգործության, զբոսարջության ոլորտներին և համագործակցության գլխավոր ուղղություններին վերաբերող հարցեր: Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Նիկո Սխերմերսին՝ Վայոց ձորի մարզ այցի և համագործակցության պատրաստակամության համար։
19:13 12.10.2022
Աստանայում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Հիշեցնենք, ավելի վաղ Աստանայում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։
19:08 12.10.2022
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը «Երբեք մի ասա երբեք» հայտնի արտահայտությամբ մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելուց հրաժարվելը։ «Բոլորը գիտեն Զելենսկիի հայտարարություններն այն մասին, որ ինքը Պուտինի հետ չի բանակցելու։ Այդ կապակցությամբ ես կհիշեցնեմ հայտնի արտահայտությունը. «Երբեք մի ասա երբեք»,- լրագրողներին ասել է Ուշակովը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագրով […]
18:48 12.10.2022
Ղազախստանում Ուկրաինայի դեսպան Պյոտր Վրուբլևսկին անցանկալիի կարգավիճակ ունի և շուտով պետք է լքի երկիրը։ Այս մասին հոկտեմբերի 12-ին լրագրողներին հայտնել է երկրում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Բորոդավկինը։ «Ղազախստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով՝ Վրուբլևսկին մեր երկրում անցանկալիի կարգավիճակ ունի, ԱԳՆ-ում և այլ գերատեսչություններում հանդիպումներ նախատեսված չեն»,- ասել է նա։ Բորոդավկինը հավելել է, որ այս պահին Ղազախստանում […]
18:41 12.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-14-ն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Հայտնում են ՀՀ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետն Աստանայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
16:50 12.10.2022
Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարն ու Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը ռուս-թուրքական հարաբերություններից բացի քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և պաշտպանությանն առչնվող հարցեր: Ermenhaber-ի փոխանցմամբ՝ Աքարը, փոխանցելով Էրդողանի խոսքերը, ընդգծել է Ուկրաինայում հրադադար հաստատելու անհրաժեշտությունը տարածաշրջանում կայունություն և հանգստություն ապահովելու համար: Ըստ Աքարի՝ հրադադարի հարցում կա ընդհանուր կոնսենսուս, ինչը թուրքական կողմը գոհունակությամբ է […]
16:38 12.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահա էլ-Դեսուկիին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու առթիվ: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից՝ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման չորս տարվա ընթացքում հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում նրա ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: ՀՀ նախագահն ընդգծել է […]
16:26 12.10.2022
Սիսիան համայնքի նորընտիր ավագանին համայնքի ղեկավար է ընտրել Արմեն Հակոբջանյանին: Այս մասին հայտնել է Սիսիանի համայնքապետարանը: Սիսիանում համայնքի ղեկավարի ընտրությունը կայացել է երկու փուլով: Առաջին փուլում ավագանու անդամները չեն կարողացել համայնքի ղեկավար ընտրել: Երկրորդ փուլով ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հակոբջանյանը:
16:09 12.10.2022
Ծխելը ռիսկի գործոն է շատ ծանր հիվանդությունների համար, որոշ հետազոտությունների արդյունքով Հայաստանում ծխողների քանակը մոտ 28 տոկոս է: Հոկտեմբերի 12-ը ծխելու դեմ պայքարի ազգային օրն է: Ի՞նչ խնդիրներ կան ոլորտում և ի՞նչ է անում պետությունն այս ուղղությամբ: Թեմայի շուրջ ասուլիս են տվել առողջապահության ոլորտի ներկայացուցիչները: Մանրամասները՝ տեսանյութում:
15:50 12.10.2022
2020-21թթ-ին մանկապարտեզ, նախակրթարան հաճախող երեխաների թիվը, հատկապես գյուղերում, քիչ ընդգրկվածություն է ունեցել՝ պայմանավորված համավարակով՝ չնայած նրան, որ բարեփոխումներին, ապահով միջավայր ստեղծելուն ուղղված, պետությունը կառուցել է նոր նախակրթարաններ, հաստատություններ՝ 500 մանկապարտեզ ունենալու տեսլականով: Նախադպրոցական կրթության համակարգում էլ ի՞նչ բարեփոխումներ են իրականացվելու: Թեմայի շուրջ ասուլիս է տվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, խոսել […]
15:44 12.10.2022
Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում դասադուլ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը կազմակերպված դասադուլի շրջանակում նշեց, որ հոկտեմբերի 11-ին են իմացել կառավարության որոշման նախագծի մասին, որով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու Վալերի Բրյուսովի համալսարանը միավորվելու են Մանկավարժական համալսարանին: «Մենք համալսարանի անունից պաշտոնապես դիմելու ենք ԿԳՄՍ նախարարին, […]
15:16 12.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետն արդյունավետ է գնահատել պարոն Դիսուկիի դիվանագիտական գործունեությունը ՀՀ-ում և հայ-եգիպտական կապերի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքը, ինչը նպաստել է երկկողմ հարաբերություններում դրական դինամիկայի արձանագրմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ […]
13:30 12.10.2022
Հոկտեմբերի 12-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովի հետ: Ինչպես տեղեկացնում են ԱԽ գրասենյակից՝ Հանդիպմանն ԱԽ քարտուղարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա լայն աշխարհաքաղաքական համատեքստը: Ա. Գրիգորյանն ընդգծել է, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից և Երևանը շարունակում […]
13:21 12.10.2022
Միացյալ Նահանգներն առաջիկայում շարունակելու է ակտիվորեն ներգրավված մնալ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում՝ այդ թվում և ամենաբարձր մակարդակներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։ Նա հիշեցրել է Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ ընդգծելով, որ սա վերջին ռազմական գործողություններից հետո […]
13:12 12.10.2022
Երևանում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի հանդիպումը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետի աշխատակազմից նաև հայտնեցին, որ նման հանդիպումները կրում են պարբերական բնույթ: Հոկտեմբերի 9-ին հայտնի էր դարձել, որ Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանելու է Երևան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի […]
12:39 12.10.2022
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից այսօր տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ: Օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ […]
10:30 12.10.2022
Սեպտեմբերի 27-ին Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Սերբիայի նորընտիր խորհրդարանում։ Դեսպանին ընդունել են խորհրդարանի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Սերբիայի պատվիրակության ղեկավար Սանդրա Բոժիչը, խորհրդարանի փոխնախագահ, Եվրոպական ինտեգրացման հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Սերբիայի պատվիրակության անդամ Էլվիրա Կովաչը և ԵԽԽՎ-ում Սերբիայի պատվիրակության ղեկավար Բիլյանա Պանտիչ Պիլյան, հայտնում է Պրահայում Հայաստանի դեսպանությունը: Դեսպանը մանրամասն ներկայացրել […]
10:03 12.10.2022
Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում, ՌԻԱ Նովոստիին ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին։ «Այո, իհարկե»,-պատասխանել է Վելայաթին այն հարցին, թե արդյոք Իրանը պատրա՞ստ է միջնորդ լինել հարևան Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։ Նա նշել է, որ Իրանի կողքին գտնվող տարբեր շրջանների շարքում առանձնահատուկ […]
23:59 11.10.2022
Եվրամիության դեսպաններն այսօր համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում: Սա արդեն վերջնակա՞ն որոշումն է, թե ևս ինչ-որ գործընթացներ պետք է իրականացվեն. «Հորիզոնի» տաղավարում թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Որոշումը պետք է հավանության արժանանա Եվրամիության անդամ […]
23:10 11.10.2022
Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ առաքելության ստեղծման մեջ տեսնում է Ռուսաստանի Դաշնության միջնորդական փորձերով խաղաղ կարգավորման մեջ միջամտելու փորձ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «ԵՄ-ի պաշտոնական որոշումն այդ կապակցությամբ (Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ առաքելության ստեղծման մասին-խմբ.) դեռևս չի ընդունվել։ Մենք դրանում, ցավոք, տեսնում ենք ԵՄ-ի հերթական փորձերը՝ ցանկացած կերպ միջամտել […]
22:10 11.10.2022
ՆԱՏՕ-ն կուժեղացնի դաշինքի երկրների կրիտիկական ենթակառուցվածքի պաշտպանությունը՝ ի պատասխան Բալթիկ ծովում ռուսական «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազամուղներում ենթադրյալ դիվերսիաների: «Մենք Հյուսիսային և Բալթիկ ծովերում մեր ներկայությունն ավելացրել ենք մինչև 30 նավ»,- հոկտեմբերի 11-ին Բրյուսելում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նրա խոսքով՝ այդ նավերն աջակցություն են ստանում օդից և ստորջրյա սարքերի օգնությամբ: Բացի […]
19:52 11.10.2022
Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը նախաձեռնել է օրենքի նախագիծ, որով Ռուսաստանից ժամանող քաղաքացիների համար մուտքի արտոնագիր է պահանջվելու։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ օրենքի նախագծի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն օգտվում են առանց վիզայի Վրաստան մուտք գործելու և 1 տարի ժամկետով գտնվելու իրավունքից։ Նման ազատական մոտեցումը և այցելուների հոսքի վերջին աճը տրամաբանորեն կապված են սպառնալիքների ավելացման հետ, որի համար […]
19:41 11.10.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է քննարկել G20-ի գագաթնաժողովում Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպելու առաջարկը, եթե Սպիտակ տունը նախաձեռնի։ Այս մասին, ըստ ռուսական լրատվամիջոցների, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Եթե առաջարկ լինի, մենք կդիտարկենք այն»,- ասել է նա։ Արտգործնախարարը հավելել է, որ Մոսկվան երբեք չի հրաժարվել Վաշինգտոնի հետ շփումներից։ Ավելի վաղ Ջո […]
19:30 11.10.2022
Թուրքիան երբեք միակողմանի չի միանա պատժամիջոցներին, դա մեր երկրի հիմնարար քաղաքականությունն է, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Հայտնում է Anadolu-ն։ Նա նշել է, որ Թուրքիան պարզապես կարող է միանալ ՄԱԿ-ի պատժամիջոցներին։ Չավուշօղլուն հավելել է, որ անհրաժեշտ է երկխոսություն ոչ միայն Ռուսաստանի և Ուկրաինայի, այլ նաև Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Ընդգծելով Ուկրաինայի […]
19:23 11.10.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի առաջարկել է միջազգային դիտորդների առաքելություն տեղակայել Բելառուսի հետ սահմանին և խնդրել է G7 երկրների ղեկավարներին աջակցել այդ գաղափարին։ «Ուկրաինան չի ծրագրել և չի ծրագրում ռազմական միջոցներ Բելառուսի դեմ»,- ասել է Զելենսկին՝ երեքշաբթի օրը տեսակապով խոսելով G7-ի առաջնորդների առցանց հանդիպման մասնակիցների հետ։ «Այն նարատիվները, որոնք հնչում են Բելառուսի նախագահ Լուկաշենկոյից ամբողջությամբ […]
19:11 11.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ […]
19:07 11.10.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին։ Հայտնում են Սյունիքի մարզպտերանից։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ այս դժվարին ժամանակահատվածում Սյունիք այցելելու համար՝ նշելով, որ միջազգային գործընկերների այցերն ու աջակցությունը շատ կարեւոր են մարզային իշխանության համար։ Պատասխանելով դիվանագետի հարցերին՝ Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է սեպտեմբերյան պատերազմի օրերին մարզում ստեղծված […]