18:43 11.10.2022
Հոկտեմբերի 12-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
18:35 11.10.2022
ԱՄՆ-ի հայտարարությունները, թե Ռուսաստանը, իբր, հրաժարվում է ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններից, չեն համապատասխանում իրականությանը, և Մոսկվան նման առաջարկներ չի ստացել։ Այս մասին երեքշաբթի՝ հոկտեմբերի 11-ին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սուտ է։ Կապի մեջ մտնելու լուրջ առաջարկներ չենք ստացել։ Եղել են ոչ այնքան լուրջ քայլեր, որոնց համար առաջարկել ենք կոնկրետ առաջարկներ ձեւակերպել։ […]
18:27 11.10.2022
Հոկտեմբերի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին: Կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների շարունակական ներգրավվածությանը միջազգային խաղաղապահ առաքելություներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Հայկական կողմը կարևորել է ադրբեջանական զինված […]
18:20 11.10.2022
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից սկսված ռազմական գործողությունների արդյունքում Տավուշի ու Գեղարքունիքի մարզերում սահմանամերձ համայնքների բնակիչների համար ստեղծված խոցելի իրավիճակով պայմանավորված Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբերի կողմից 2022 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին այցեր են կատարվել Տավուշի և Գեղարքունիքի մարզեր տեղում առկա խնդիրներին ծանոթանալու, Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական մանդատի շրջանակներում դրանց լուծման ուղղությամբ […]
15:48 11.10.2022
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Շվեդիայի պատվիրակ Բորիանա Աբերգը Ադրբեջանին կոչ է արել դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շվեդ պատգամավոր Բորիանա Աբերգն Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին է խոսել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների, նաև քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ հարցերի քննարկման շրջանակում: «Օրեր առաջ հայ ռազմագերի […]
15:46 11.10.2022
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղարությունը նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարականին համապատասխան սկսել է երկրի զինված ուժերի ստուգումը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը Telegram-ի ալիքում։ ««Հոկտեմբերի 11-ից Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղարությունը, համաձայն նախագահի հանձնարարականի, ստուգում է իրականացնում Բելառուսի զինված ուժերում, այն կրում է համապարփակ բնույթ և ընդգրկում է կարևորագույն խնդիրները»,- նշվում […]
15:28 11.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Վան Գրիգորյանին և Էնթոնի Բարսամյանին, համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին: Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել մշտապես պետականության կողքին կանգնելու Ամերիկայի հայկական համագումարի սկզբունքային դիրքորոշումն ու 1990-ականներից ի վեր իրականացված բազմաթիվ ծրագրերը: «Դուք միշտ եղել եք պետության կողքին, անկախ նրանից թե ինչ իշխանություն է […]
15:24 11.10.2022
Ուկրաինայի բոլոր շրջաններում oրվա ընթացքում երկրորդ անգամ oդային տագնապ է հայտարարվել: Այս մասին հայտնել է ուկրաինական «Strana.ua» կայքը։ Կիևի մարզում արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պայթյունների սպառնալիքի մասին արտակարգ ծանուցումներ է ուղարկել: Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնում են նաև Դնեպրոպետրովսկի շրջանում նոր պայթյունների մասին։ Նախնական տվյալներով՝ աշխատում է հակաօդային պաշտպանության համակարգը։ Ավելի վաղ հաղորդվել էր Կիևի, Օդեսայի, Վիննիցայի, […]
15:15 11.10.2022
Հոկտեմբերի 10-ին կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդես է եկել ելույթով։ Իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նա, մասնավորապես, ընդգծել է այս ծանր ժամանակահատվածում կրթության շարունակականության ապահովման կարևորությունը, որը պահանջում է […]
14:37 11.10.2022
Իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանը ԵԽԽՎ լիագումար նիստում բարձրաձայնել է Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժման մասին, շեշտել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների, քաղաքացիական ենթակառուցվածքները, թիրախավորելու փաստերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փոլ Գավանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների, նաև քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ հարցերի քննարկման շրջանակում: ԵԽԽՎ պատգամավորը հստակ ընդգծել է, որ բախումները սեպտեմբերին տեղի […]
14:34 11.10.2022
Ակնկալվում է, որ Եվրամիության անդամ երկրների դեսպանները հոկտեմբերի 11-ին Բրյուսելում կքննարկեն ու որոշում կկայացնեն Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական առաքելության վերաբերյալ, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանին՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։ Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, այդ մասին Եվրախորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Առաքելություն ուղարկելու մասին որոշումը […]
14:26 11.10.2022
Ֆրանսիա-Հայաստան հարաբերություններն առանձնաշնորհյալ են. Ֆրանսիան Հայաստանի համար ունի անկյունաքարային դերակատարում: Ոգեւորող է, որ Ֆրանսիայի խորհրդարանի մեծությամբ երկրորդ խմբակցության ներկայացուցիչը Հայաստանում է եւ նման հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների նկատմամբ: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հոկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Սեբաստիեն […]
13:57 11.10.2022
Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Վրաստանում երեքշաբթի մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի հետ համատեղ հատուկ նշանակության ուժերի «Կովկասյան արծիվ 2022» զորավարժությունները: Եռակողմ մարտավարական դաշտային զորավարժությունների նպատակն է խորացնել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև կարողությունների համակարգումը, փորձի փոխանակումը, փոխգործունակության բարձրացումը և բազմազգ միջավայրում կառավարման ու վերահսկողության բարելավումը։ «Կովկասյան արծիվ 2022» […]
13:50 11.10.2022
Անկարան հույս ունի, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն հոկտեմբերի 12-ին Աստանայում, հաղորդում է France Press գործակալությունը՝ վկայակոչելով անանուն թուրք պաշտոնյային: Կրեմլում չեն բացառել, որ Պուտինը կարող է հանդիպել Էրդողանի հետ Աստանայում՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ Խորհրդակցության շրջանակում։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-13-ը Աստանայում կկայանա Ասիայում փոխգործակցության և […]
12:38 11.10.2022
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը շարունակում է աշխատել` միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ և հասանելի միջոցները: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: Հունանյանը նաև հայտնել է, որ հոկտեմբերի 10-ին Կիևին հասցրած հարվածներից ՀՀ դեսպանության շենքը չի վնասվել: Ուկրաինական լրատվամիջոցները հոկտեմբերի 10-ին հայտնեցին Ռուսաստանի կողմից երկրի տարբեր հատվածներում ավելի քան 84 […]
12:30 11.10.2022
Եռօրյա պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով հայ խորհրդարանականները հոկտեմբերի 11-ին հանդիպել են Պետական դումայի «Միացյալ Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության խմբակցության ներկայացուցիչների հետ: «Մենք հիմա շատ անհանգիստ ժամանակներում ենք ապրում, ինչն անմիջական ազդեցություն է ունենում երկրների ու ժողովուրդների վրա»,-հանդիպման […]
12:15 11.10.2022
Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունը անդրադարձել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանին Հայաստանի մասնակցությանը: 2022թ․-ի սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 7-ը Ժնևում տեղի ունեցավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանը: Նստաշրջանի ինտերակտիվ երկխոսությունները և պանելային քննարկումները կենտրոնանում էին Խորհրդի օրակարգի այնպիսի առանցքային հարցերի շուրջ, ինչպիսիք են ճշմարտության, արդարության, փոխհատուցման և չկրկնման երաշխիքները, կամայական կալանավորման, բռնի անհետացումների և վարձկանների […]
11:49 11.10.2022
Հոկտեմբերի 2-ից 8-ը աշխատանքային այցով Թունիսում գտնվող ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպումներ է ունեցել Թունիսի արտաքին գործերի, միգրացիայի և Սփյուռքի հարցերով նախարարության գլխավոր տնօրեն Խալիլ ալ-Թազարկիի, ինչպես նաև Թունիսի բարձրագույն կրթության և գիտական ուսումնասիրությունների նախարար Մոնսիֆ Բուքթիրի հետ։ Թունիսի արտաքին քաղաքական գերատեսչությունում կայացած հանդիպումների ընթացքում թունիսյան կողմի հետ քննարկվել են երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության […]
11:43 11.10.2022
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջույնի խոսքով է հանդես եկել «Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներն ու վտանգները» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ: Դրանում մասնավորապես ասել է. «Հարգելի´ ներկաներ, Այսօր Արցախը կանգնած է ոչ միայն մշակութային ժառանգության ոչնչացման վտանգների, այլև գոյաբանական սպառնալիքների առջև։ Բացահայտ ճշմարտություն է, որ Ադրբեջանն իր ձևավորումից ի վեր (1918 թ.) վարել […]
00:05 11.10.2022
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Պետքարտուղարը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի կողմից տևական խաղաղ համաձայնության հասնելու համար ձեռնարկվող դրական քայլերի համար, ներառյալ վերջերս արտաքին գործերի նախարարների և առաջնորդների միջև ուղիղ բանակցությունները»,- ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ: «Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը, այդ թվում՝ սահմանի հստակ սահմանազատման, տրանսպորտային […]
23:57 10.10.2022
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: «Զրույցի ընթացքում քննարկվել են Պրահայում Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի ղեկավարի քառակողմ հանդիպման արդյունքները, դրանից բխող հարցերն ու տարածաշրջանում տիրող իրավիճակը», – հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ զրույցի […]
23:17 10.10.2022
Հոկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:շ «Շնորհակալություն եմ հայտնել Ֆրանսիայի կառավարությանը` Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան խստորեն դատապարտելու, ճշգրիտ և հասցեական գնահատականներ տալու, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին աջակցելու համար: Ներկայացրել […]
22:12 10.10.2022
Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ գյումրեցիներ, այսօր Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնից ազատման դիմում եմ գրել։ Այսուհետ իմ գործունեությունը շարունակելու եմ Ազգային ժողովում։ Իմ պաշտոնավարման ընթացքում եկել եմ այն եզրահանգման, որ իներցիոն կառավարումից խուսափելու համար անհրաժեշտ է կառավարման նոր համակարգեր ներդնել, չվախենալ ռեֆորմներից (ինչքան […]
20:55 10.10.2022
ՌԴ պաշտոնական այցի շրջանակում ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այսօր եւ վաղը հանդիպումներ է ունենալու Պետական դումայի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Հայ պատվիրակները հանդիպել են «ՌԴ կոմունիստական կուսակցություն» (КПРФ) խմբակցության ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր: Հանդիպում է եղել «Նոր […]
20:32 10.10.2022
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։ « Ներկայացրեցի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքները։ Այս համատեքստում քննարկեցինք ԵԽ դերը»,- գրել է Ռուբինյանը։
20:22 10.10.2022
2804-ամյա Երևանը միջնադարում ուներ 3 թաղ՝ Կոնդը, Շահարն ու Երկաթաղբյուրը։ Այսօրվա Երևանի կենտրոնում է գտնվում քաղաքի ամենահին թաղերից մեկը՝ Կոնդը՝ նեղ, անհարթ, զառիվեր փողոցներով ու հողաշեն տներով բացվող բլուր-թաղամասը։ Կոնդի մասին գրավոր առաջին հիշատակություններն արվել են դեռևս 17-րդ դարում: Քաղաքի կոլորիտային անկյունն այսօր ունի պահպանության ու վերակառուցման կարիք։ Տեսանյութը՝ այստեղ։
20:13 10.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Վարչապետը կարևորել է Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և ողջունել տիկին Դյումոնի ու պարոն Ռոքֆոյի այցը: Զրուցակիցները քննարկել են վարչապետ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ սեպտեմբերի 26-ին […]
19:52 10.10.2022
Այսօր հրթիռակոծվել են ուկրաինական մի շարք քաղաքներ, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևը։ Հարվածների հետևանքով կա 11 զոհ, 87 վիրավոր։
19:39 10.10.2022
Ղազախստանի դեսպանատունը խնդրում է իր Հանրապետության քաղաքացիներին հնարավորության դեպքում լքել Ուկրաինայի տարածքը։ Այս մասին ասվում է Ուկրաինայում Ղազախստանի դեսպանատան պաշտոնական Telegram -ի էջում։ «Ուկրաինայում քաղաքացիական ենթակառուցվածքների և կառավարական օբյեկտների վրա հարձակումների կապակցությամբ Ղազախստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ Ուկրաինա մեկնելուց, իսկ երկրում գտնվողներին՝ չանտեսել օդային տագնապների ազդանշանները և մնալ ապաստարաններում և ռմբապաստարաններում: […]
19:15 10.10.2022
Վլադիմիր Զելենսկին ասել է, որ զրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի հետ, ընթացքում քննարկել են Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման և «Ռուսաստանի հետագա մեկուսացման»հարցերը։ «Հեռախոսազրույց ունեցանք վարչապետ Լիզ Թրասի հետ: Մենք հույս ենք դրել Միացյալ Թագավորության ղեկավարության վրա Ուկրաինային միջազգային քաղաքական և պաշտպանական աջակցության համախմբման հարցում, ներառյալ մեր երկինքը պաշտպանելը, ինչպես նաև Ռուսաստանի հետագա […]