22:12 10.10.2022
Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ գյումրեցիներ, այսօր Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնից ազատման դիմում եմ գրել։ Այսուհետ իմ գործունեությունը շարունակելու եմ Ազգային ժողովում։ Իմ պաշտոնավարման ընթացքում եկել եմ այն եզրահանգման, որ իներցիոն կառավարումից խուսափելու համար անհրաժեշտ է կառավարման նոր համակարգեր ներդնել, չվախենալ ռեֆորմներից (ինչքան […]
20:55 10.10.2022
ՌԴ պաշտոնական այցի շրջանակում ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այսօր եւ վաղը հանդիպումներ է ունենալու Պետական դումայի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Հայ պատվիրակները հանդիպել են «ՌԴ կոմունիստական կուսակցություն» (КПРФ) խմբակցության ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր: Հանդիպում է եղել «Նոր […]
20:22 10.10.2022
2804-ամյա Երևանը միջնադարում ուներ 3 թաղ՝ Կոնդը, Շահարն ու Երկաթաղբյուրը։ Այսօրվա Երևանի կենտրոնում է գտնվում քաղաքի ամենահին թաղերից մեկը՝ Կոնդը՝ նեղ, անհարթ, զառիվեր փողոցներով ու հողաշեն տներով բացվող բլուր-թաղամասը։ Կոնդի մասին գրավոր առաջին հիշատակություններն արվել են դեռևս 17-րդ դարում: Քաղաքի կոլորիտային անկյունն այսօր ունի պահպանության ու վերակառուցման կարիք։ Տեսանյութը՝ այստեղ։
20:13 10.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Վարչապետը կարևորել է Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և ողջունել տիկին Դյումոնի ու պարոն Ռոքֆոյի այցը: Զրուցակիցները քննարկել են վարչապետ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ սեպտեմբերի 26-ին […]
19:39 10.10.2022
Ղազախստանի դեսպանատունը խնդրում է իր Հանրապետության քաղաքացիներին հնարավորության դեպքում լքել Ուկրաինայի տարածքը։ Այս մասին ասվում է Ուկրաինայում Ղազախստանի դեսպանատան պաշտոնական Telegram -ի էջում։ «Ուկրաինայում քաղաքացիական ենթակառուցվածքների և կառավարական օբյեկտների վրա հարձակումների կապակցությամբ Ղազախստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ Ուկրաինա մեկնելուց, իսկ երկրում գտնվողներին՝ չանտեսել օդային տագնապների ազդանշանները և մնալ ապաստարաններում և ռմբապաստարաններում: […]
19:15 10.10.2022
Վլադիմիր Զելենսկին ասել է, որ զրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի հետ, ընթացքում քննարկել են Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման և «Ռուսաստանի հետագա մեկուսացման»հարցերը։ «Հեռախոսազրույց ունեցանք վարչապետ Լիզ Թրասի հետ: Մենք հույս ենք դրել Միացյալ Թագավորության ղեկավարության վրա Ուկրաինային միջազգային քաղաքական և պաշտպանական աջակցության համախմբման հարցում, ներառյալ մեր երկինքը պաշտպանելը, ինչպես նաև Ռուսաստանի հետագա […]
19:10 10.10.2022
ՄԱԿ-ը չի դադարեցնում իր գործունեությունը Ուկրաինայում անվտանգության իրավիճակի վատթարացման պատճառով, աշխատակիցները չեն տարհանվել, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ժնևում կազմակերպության մամուլի քարտուղար Ալեսանդրա Վելուչին։ «Ես կարող եմ հաստատել, որ ՄԱԿ-ը չի դադարեցրել իր գործունեությունը Ուկրաինայում», – ասել է Վելուչին այն հարցին, թե արդյոք ՄԱԿ-ը կդադարեցնի գործունեությունը և կտարհանի անձնակազմը ռուսական հարվածներից հետո: Հիշեցնենք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր […]
18:48 10.10.2022
Աթենքում երթ է իրականացվել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ցմահ ազատազրկման 24-րդ տարելիցի առնչությամբ: Երթն իրականացվել է քրդական «Հեղափոխական երիտասարդության շարժում» կազմակերպության կողմից: Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Նշվում է, որ երթին մեծ թվով մարդիկ են մասնակցել: Մասնակիցները իրենց ձեռքում պահել են պաստառներ, որի վրա գրված է եղել «Առաջնորդ Օջալանին՝ ազատություն, Իսկ Քուրդիստանին՝ կարգավիճակ»: […]
18:40 10.10.2022
Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի: Զրուցակցիները մտքեր են փոխանակել հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման […]
18:27 10.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Վարչապետը բարձր է գնահատել սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքների վերացմանը միտված ամերիկյան կողմի ջանքերը և կարևորել այդ ուղղությամբ հետևողական քայլերը: Կողմերն ընդգծել են ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը: […]
18:16 10.10.2022
Եվրամիության (ԵՄ) ներկայացուցիչները բանակցություններ են վարում 2023 թվականին Ուկրաինային մոտ 18 միլիարդ եվրո ֆինանսական օգնություն տրամադրելու շուրջ։ Այս մասին երկուշաբթի՝ հոկտեմբերի 10-ին, հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Պաշտոնապես օգնության փաթեթի մասին կարող է հայտարարվել հոկտեմբերի 18-ին, թեև այս ամսաթիվը ենթակա է փոփոխման։ Նշվում է, որ ներկայում Եվրահանձնաժողովը զբաղված է Ուկրաինայի համար ֆինանսավորման նոր առաջարկի […]
18:10 10.10.2022
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կդադարեցնի գործունեությունը Ուկրաինայի տարածքում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով կազմակերպության մամուլի քարտուղարին։ Նշվում է, որ որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ «Այսօր առավոտյան հրթիռներից մեկն ընկել է ԿԽՄԿ գրասենյակի մոտ՝ Կիևում»,- նշել է կոմիտեի մամուլի ծառայությունը՝ չհստակեցնելով, թե արդյոք կազմակերպության աշխատակիցներից որևէ մեկը տուժել է։
18:04 10.10.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հոկտեմբերի 10-ին հյուրընկալել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Գործընկերները փաստել են, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բազմակողմանի կապերն անշեղորեն զարգանում են բարեկամության եւ փոխըմբռնման պատմական ավանդույթների հունով: Զրուցակիցներն արձանագրել են, որ երկկողմ կապերի շարունակական զարգացման երաշխիքն ակտիվ երկխոսությունն է, որի շրջանակում առանձնացվել է խորհրդարանական փոխգործակցության […]
17:06 10.10.2022
Հոկտեմբերի 3-ից 10-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1591 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 145 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 134, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 277 անձ։ 35 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 13-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 1-ը՝ […]
16:01 10.10.2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի Ուկրաինա հնարավոր տեղափոխման մասին ասել է, որ Վրաստանի արդարադատության նախարարությունն անում է ամեն ինչ՝ բանտարկյալների առողջությունն ու իրավունքները պաշտպանելու համար։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ ոչ մի բանտարկյալ չպետք է արտոնյալ լինի: «Ես գիտեմ, որ պետությունը, տվյալ դեպքում՝ արդարադատության նախարարությունը, ամեն […]
15:57 10.10.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Ստրասբուրգ՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) խորհրդարանների նախագահների ժողովին։ Այցի շրջանակում նա թուրքական հյուպատոսարանում հանդիպում է ունեցել թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ, որտեղ անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով հայ-թուրքական կարգավորման գործընթացին՝ նա նշել է. «Մենք տարածաշրջանում կայունություն ենք ցանկանում։ Հայաստանի հետ կարգավորման հարցում առիթ է ստեղծվել […]
15:48 10.10.2022
Ուկրաինայի քաղաքներին հրթիռային հարվածների հետևանքով 10 մարդ է զոհվել, ևս 60-ը տուժել են: Telegram-ալիքում զոհերի թիվը հայտնել է երկրի ազգային ոստիկանությունը։ Ինչպես հայտնում են գերատեսչությունից՝ տեղում ոստիկաններ են աշխատում։ Նրանք օգնում են մարդկանց և արձանագրում հրթիռակոծությունների հետևանքները։ Ազգային ոստիկանությունում նաև կոչ են արել քաղաքացիներին չանտեսել օդային տագնապի ազդանշանները և միանգամից թաքնվել: Հոկտեմբերի 10-ի առավոտյան Ուկրաինայի […]
15:38 10.10.2022
Երևանի քաղաքապետրանում անցկացվել է գործակարգավարական հերթական նիստը: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին են զեկուցել մայրաքաղաքում իրականացվող տարբեր ծրագրերի, մրցույթների իրականացման ընթացքի, կատարված աշխատանքների մասին: Քաղաքապետն էլ իր դժգոհությունն է հայտնել ծրագրերի հապաղման, ժամկետներում չտեղավորվելու առումով: Մանրամանսերը՝ տեսանյութում:
15:00 10.10.2022
Ռուսաստանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցները լուրջ տարաձայնություններ չունեն: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ոչ»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ղրղզստանը չեղարկել է իր տարածքում ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2022» զորավարժությունները, սեպտեմբերին Երևանը նույնպես որոշել է չմասնակցել զորավարժություններին։
14:22 10.10.2022
Հայաստանի անվտանգությունը պետք է ապահովի Հայաստանը, այլ ոչ թե որեւէ այլ պետություն: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հոկտեմբերի 10-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը երաշխավորելու Հայաստանի անվտանգությունը: Պատգամավորի խոսքով՝ մեր խնդիրը մենք պետք է լուծենք՝ համախմբելով մեր ուժերը: Դրա համար […]
13:28 10.10.2022
Եռօրյա պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-ին հյուրընկալվել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Սիմոնյան-Վոլոդին մոտ մեկ ժամ տեւած առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, փոխանցում է ԱԺ մամուլի ծառայությունը։ Ալեն Սիմոնյանը, ողջունելով ռուս գործընկերներին, շնորհակալություն է հայտնել Վյաչեսլավ Վոլոդինին հրավերի համար՝ նշելով, որ հայ-ռուսական […]
13:21 10.10.2022
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է համատեղ տարածաշրջանային զորախումբ տեղակայելու մասին, հայտնել է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը: «Միութենական պետության արևմտյան սահմաններում իրավիճակի սրման կապակցությամբ մենք պայմանավորվել ենք Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածաշրջանային խմբավորման ծավալման մասին։ Դա մեր փաստաթղթերով է։ Եթե սպառնալիքի մակարդակը հասնում է ներկայիս մակարդակին, ինչպես հիմա […]
13:14 10.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ-ուռուցքաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Իվան Ստիլիդիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել ռուսական կողմի ցուցաբերած աջակցությունը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի վերազինման ու վերանորոգման ծրագրերում: Նախագահը հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական է լինելու մասնավորապես ՌԴ Բլոխինի անվան […]
12:57 10.10.2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «միջանցքի» մասին հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին, որևէ պաշտոնական բանակցությունում Հայաստանի ինքնիշխան տարածքով որևէ «միջանցքի» մասին խոսակցություն չկա և չի էլ կարող լինել: {որհրդարանական ճեպազրույցում այս մասին պաշտոնապես հայտարարեց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, հայտնում է «Արմենպրես»-ը: Պատգամավորն ընդգծեց՝ որքան էլ Ալիևը կամ Ադրբեջանի այլ պաշտոնյա խոսեն […]
12:46 10.10.2022
Հայ-ադրեբեջանական սահմանի երկայնքով Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը կնպաստի կայունացմանը և ադրբեջանական հնարավոր ագրեսիայի համար ևս մեկ լրացուցիչ զսպող գործոն կլինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցում նման տեսակետ է հայտնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: «Մեր դիրքորոշումը միանշանակ է և աներկբա՝ Ադրբեջանը պետք է դուրս գա մեր տարածքներից, որովհետև ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ […]
12:34 10.10.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Նախարարը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել սեպտեմբերի 29-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ Վարդենիս այցելության և Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքներին տեղում ծանոթանալու համար։ «Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է։ Հայաստանը շատ ժողովրդավար երկիր է։ Ճապոնիայի […]
12:08 10.10.2022
Իրանի իշխանությունները բազմիցս արևմտյան երկրներին կոչ են արել չմիջամտել իրենց երկրի ներքին գործերին և նրանց մեղադրել են երկակի ստանդարտներ կիրառելու մեջ։
23:53 09.10.2022
Սլովակիայի հետ սահմանին լրացուցիչ հսկողության համար՝ կապված անօրինական միգրանտների թվի ավելացման հետ, տեղակայվել են 320 չեխ զինվորականներ, հաղորդում է Պրահայի CNN Prima NEWS հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։ «Չեխիայի կառավարությունը, անօրինական միգրանտների թվի կտրուկ աճի պատճառով, հոկտեմբերի 8-ից երկարաձգել է Սլովակիայի հետ սահմանին ժամանակավոր սահմանային ռեժիմը ևս 20 օրով՝ մինչև հոկտեմբերի 28-ը, նաև որոշվել […]