23:53 09.10.2022
Սլովակիայի հետ սահմանին լրացուցիչ հսկողության համար՝ կապված անօրինական միգրանտների թվի ավելացման հետ, տեղակայվել են 320 չեխ զինվորականներ, հաղորդում է Պրահայի CNN Prima NEWS հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։ «Չեխիայի կառավարությունը, անօրինական միգրանտների թվի կտրուկ աճի պատճառով, հոկտեմբերի 8-ից երկարաձգել է Սլովակիայի հետ սահմանին ժամանակավոր սահմանային ռեժիմը ևս 20 օրով՝ մինչև հոկտեմբերի 28-ը, նաև որոշվել […]
23:41 09.10.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մոտ ապագայում կարող է այցելել Թուրքիա։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ չհստակեցնելով ժամկետները։ «Ֆրանսիայի արտգործնախարարի հետ ջանքեր են գործադրում, որպեսզի այցը կայանա մոտ ապագայում»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերել Anadolu գործակալությունը։ Նրա խոսքով՝ այցը տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Թուրքիայում Մակրոնի բանակցությունների օրակարգի գլխավոր […]
23:10 09.10.2022
Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի և երրորդ երկրների այն անձանց ու ընկերությունների համար, որոնք օգնում են շրջանցել պատժամիջոցները, գրում է Bloomberg-ը։ Հրատարակության համաձայն՝ նոր պատժամիջոցները Եվրոպային թույլ կտան սահմանափակումներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր օգնում են Մոսկվային շրջանցել արդեն իսկ ընդունված սահմանափակումները։ Բացի դրանից, պատժամիջոցներ կարող են կիրառվել նրանց նկատմամբ, ովքեր արգելված ռուսական ապրանքներ են […]
22:34 09.10.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինային հետագա օգնության և Ռուսաստանի նկատմամբ ճնշումների ընդյալնման հարցերը ։ Այս մասին ասվում է հոկտեմբերի 9-ին Սպիտակ տան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Բացի դրանից, Շոլցն ու Բայդենը քննարկել են համաշխարհային էներգետիկ շուկաում տիրող իրավիճակը և նշել էներգակիրների մատչելի մատակարարման կարևորությունը։ Ավելի […]
21:52 09.10.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղրիմի կամրջի պայթեցումն իրականացնողներն ու պատվիրատուները Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։ Հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա պայթյուն է որոտացել՝ պայթեցվել է բեռնատարը, որից հետո երկաթուղային հատվածի երկայնքով ընթացող գնացքի վառելիքով բեռնված յոթ ցիստեռն է բռնկվել։ Նախորդ գիշեր կամրջով երթեւեկությունը վերականգնվել է, սակայն հետընթաց ռեժիմով և միայն մեքենաների համար։ […]
20:55 09.10.2022
Ավստրիայի ներկայիս ղեկավար Ալեքսանդր Վան դեր Բելենը հաղթում է երկրում նախագահական ընտրությունների առաջին փուլում, հայտնում է Der Standart-ը՝ հղում անելով exit poll-ին։ Վան դեր Բելեն այս պահին հավաքում է ձայների մոտ 55%-ը։ Եթե տվյալները հաստատվեն, նա կարող է վերընտրվել առանց երկրորդ փուլի։ Երկրորդ տեղում Ավստրիայի Ազատության կուսակցության թեկնածու Վալտեր Ռոզենկրանցն է՝ առայժմ 18%-ից մի փոքր […]
20:40 09.10.2022
Արցախի մի քանի համայնքներում անցկացվել են ՏԻՄ արտահերթ ընտրություններ։ Ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր 5 ընտրատեղամասերը: Քվեարկության ավարտից հետո ԱՀ Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 698 ընտրող կամ ընտրողների 41.72 %: Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է. Մարտակերտի շրջան Ծմակահող– 168 ընտրողներից […]
19:40 09.10.2022
Ստամբուլը կարող է դառնալ Ռուսաստանի և արևմտյան չորս երկրների միջև բանակցությունների վայր, ՌԻԱ Նովոստիին ասել է Թուրքիայի և ԵՄ համատեղ խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իսմայիլ Էմրահ Քարայելը։ Milliyet թերթի սյունակագիր Օզայ Շենդիրն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիան ծրագրում է բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի միջև, համապատասխան առաջարկը դիվանագիտական ուղիներով ներկայացվել […]
19:27 09.10.2022
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից ելք պետք է փնտրել դիվանագիտական ճանապարհով, ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։ «Այն, ինչ պետք է տեղի ունենա, այն է, որ երկու կողմերն էլ պետք է բանակցային ելք գտնեն դրանից՝ խաղաղ և դիվանագիտական ճանապարհով», – ասել է Քիրբին ABC News-ին տված հարցազրույցում: Նա ասել է, որ Վաշինգտոնը […]
17:50 09.10.2022
ԱՀ Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 17.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 596 ընտրող կամ ընտրողների 35.62 % : Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է. Մարտակերտի շրջան Ծմակահող– 168 ընտրողներից 114 կամ 67.86 % Մոխրաթաղ– 264 ընտրողներից 138 կամ 52.27 % Նոր Ղազանչի – 123 ընտրողներից 61 կամ […]
17:05 09.10.2022
Գերմանիայի կառավարությունը Ուկրաինային 11 միլիոն եվրոյի օգնության նոր փաթեթ է պատրաստել՝ ներառյալ ռազմական տեխնիկան, որը նախատեսված է ձմռան ամիսների համար։ Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտնել է գերմանական Der Spiegel ամսագիրը։ Փաթեթը ներառում է ջերմային ներքնազգեստի և ձմեռային այլ հանդերձանքի 100,000 հավաքածու, 100 տաքացվող հրամանատարական վրաններ, հարյուրավոր շարժական էներգիայի գեներատորներ և սննդի պաշարներ: Նշվում է, որ […]
16:25 09.10.2022
Եվրոպան առաջիկա 10-20 տարում կզգա ռուսական էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելու բացասական հետևանքները, հոկտեմբերի 9-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հոկտեմբերի 3-ին Միջազգային էներգետիկ գործակալությունը նախազգուշացրել է, որ ԵՄ-ում պահեստարանները փետրվարին կդատարկվեն մինչև 5% առանց ռուսական գազի և հեղուկ բնական գազի սահմանափակ մատակարարումների: Գործակալության զեկույցում ասվում է, որ կատարված հաշվարկների հիման վրա եվրոպական երկրները […]
16:14 09.10.2022
Մոլդովայի անվտանգության մարմինները փոխել են սահմանային հսկողության կարգավորումները ՝ վատ մտադրություններին Ռուսաստանից եկողների մուտքը թույլ չտալու համար, ասել է խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն։ Ավելի վաղ Մոլդովայի իշխանությունները հայտնել էին, որ հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ապրում են Ռուսաստանում, որոշել են վերադառնալ հայրենիք։ «Խոսքը երկքաղաքացիություն ունեցող մեր քաղաքացիների մասին է, և վտանգ կա, որ նրանք կզորակոչվեն, շատերը […]
15:56 09.10.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ աշխատանքային պատվիրակություն է մեկնելու Երևան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի և ՀՀ շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը: «Այցի հիմնական նպատակն է քննարկելու 2022թ․ հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը […]
15:35 09.10.2022
ԱՀ Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 433 ընտրող կամ ընտրողների 25.88 % : Տեղեկացնում են ԱՀ ԿԸՀ-ից։ Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է. Մարտակերտի շրջան Ծմակահող– 168 ընտրողներից 97 կամ 57.74 % Մոխրաթաղ– 264 ընտրողներից 122 կամ 46.21 % Նոր Ղազանչի – 123 […]
14:40 09.10.2022
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հանդես է եկել Իրանում բողոքի ցույցերը ցրելու համար պատասխանատու անձանց եվրոպական ակտիվները սառեցելու օգտին: «Մենք կապահովենք, որ ԵՄ-ն արգելի այս դաժան բռնաճնշումների համար պատասխանատուների մուտքը և սառեցնի նրանց ունեցվածքը ԵՄ-ում», – ասել է նա կիրակնօրյա Bild am Sonntag թերթին: Գերմանիայի ԱԳ նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ Գերմանիան և […]
13:40 09.10.2022
Ամերիկայի Միացյալ Նահանգները Ուկրաինայի ազգայնականներին ուղղորդում է ռազմական գործողությունների հարցում։ Այս մասին կիրակի օրը՝ հոկտեմբերի 9-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։ Ինչպես նշել է դիվանագետը, Միացյալ Նահանգները շարունակում է Կիևի ռեժիմին ծանր սպառազինություն մատակարարել, հեշտացնում է օտարերկրյա վարձկանների հավաքագրումը, ինչպես նաև տրամադրում է տվյալներ ռազմական և առևտրային արբանյակներից։ […]
12:33 09.10.2022
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ են անցկացվում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ծմակահող (համայնքի ղեկավարի), Վանք, Նոր Ղազանչի, Մոխրաթաղ համայնքներում (ավագանու անդամների) և Մարտունու շրջանի Խերխան համայնքում (ավագանու անդամների): Հայտնում են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ ԱՀ Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացնում են, որ ժամը 8:00-ին բացվել են բոլոր 5 ընտրական տեղամասերը և քվեարկությունը […]
12:12 09.10.2022
Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը չեղարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Անխորտակելի եղբայրություն-2022» հրամանատարաշտաբային զորավարժությունները երկրի տարածքում։ Այս մասին կիրակի հայտնել է ղրղզական 24.kg գործակալությունը։ Ըստ աղբյուրի, զորավարժությունները նախատեսված էին հոկտեմբերի 10-ից 14-ը Էդելվեյս բազայի կենտրոնում։ Չեղարկման պատճառները չեն նշվում։ Զորավարժություններին պետք է ներգրավվեին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի խաղաղապահ ստորաբաժանումները։ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի […]
11:20 09.10.2022
Բելառուսում Ուկրաինայի դեսպան Իգոր Կիզիմը շաբաթ երեկոյան կանչվել է Բելառուսի ԱԳՆ, որտեղ նրան դիվանագիտական նոտա են հանձնել «երկրին հարվածելու Կիևի պլանների» համար։ Այս մասին կիրակի օրը հայտնել են Ուկրաինայի ԱԳՆ-ում։ «Հոկտեմբերի 8-ի երեկոյան Մինսկում Ուկրաինայի դեսպան Իգոր Կիզիմը հրավիրվել է Բելառուսի ԱԳՆ, որին հանձնվել է դիվանագիտական նոտա»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նոտայում ԱԳՆ-ն մանրամասնել է, […]
22:50 08.10.2022
Նիկոլ Փաշինյան- Ռեջեփ Էրդողան հանդիպումից առաջ թուրքագետ Նելլի Մինասյանը հայտարարել էր, որ մեծ սպասելիքներ չունի հանդիպումից: Հիմա ե՞րբ հանդիպումն արդեն կայացած է և պաշտոնապես հայտնի է, թե ինչի շուրջ են քննարկումներ տեղի ունեցել, ո՞րն է թուրքագետի գնահատականը. այս և այլ հարցերի Նելլի Մինասյանը անդրադարձել է «Հորիզոն»-ի տաղավարում: «Ես իսկապես հանդիպումից առաջ ասել էի, որ պետք […]
22:39 08.10.2022
«Իզվեստիա» հեռուստաալիքի ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը հոկտեմբերի 8-ին դեպքի վայրից ներկայացրել է, թե ինչպես են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ուժերը առաջխաղացում ունենում Դոնեցկի արվարձանների Պերվոմայսկոյե գյուղի ուղղությամբ։ Նախ հրետանին աշխատում է գյուղի ուկրաինական դիրքերի վրա։ Այնուհետև առաջ են շարժվում Ժողովրդական Միլիցիայի (ԺՄ) 11-րդ գնդի և Սոմալիի գումարտակի մարտիկները։ «Եկել է բավականին լարված պահ, երբ հրետանին […]
20:49 08.10.2022
«ORC» հետազոտական կենտրոնը հրապարակել է 2022-ի հունվար-ապրիլ ժամանակահատվածում մայրաքաղաք Անկարայում անցկացրած սոցհարցման արդյունքները։ Ըստ այդմ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) վարկանիշի անկում է գրանցել և զգալի թվով ձայներ կորցրել։ Մինչդեռ գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) ձայներն ավելացել են, տեղեկացնում է Էրբենիհաբեր կայքը: Սոցհարցումներին մասնակցել է 2420 քաղաքացի։ Արդյունքների ամփոփիչ պատկերը առաջին եռյակի […]
20:00 08.10.2022
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը դատապարտել է Զապորոժիեի ատոմակայանի հանձնումը Ռուսաստանին՝ ընդգծելով, որ Բրյուսելը չի ճանաչում նման որոշումը։ «ԵՄ-ն խստորեն դատապարտում և չի ճանաչում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների անօրինական բռնակցումը: Հետևաբար, ատոմակայանի բռնակցման մասին հրամանագիրը անօրինական է և իրավաբանորեն անվավեր»,- կարծում է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։ Նրա կարծիքով, ատոմակայանը պետք […]
19:45 08.10.2022
Արևմտյան երկրները Բելգրադին առաջարկել են արագացնել Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացը և դրա դիմաց չխանգարել Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության անդամակցությանը ՄԱԿ-ին։ Այս մասին հոկտեմբերի 8-ին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Նա նշել է, որ կոնկրետ առաջարկներ չեն ստացվել, սակայն ակնարկ է եղել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցելու և զգալի տնտեսական օգուտների մասին։ «Ես պատասխանեցի, որ Սերբիայի համար, ըստ […]
19:34 08.10.2022
Հյուսիսային Կորեան կարող է նոր հրթիռային արձակումներ կամ միջուկային փորձարկումներ ձեռնարկել։ Այս մասին շաբաթ օրը՝ հոկտեմբերի 8-ին, հայտնել է NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ճապոնիայի կառավարության աղբյուրները։ Երկրի նախարարների կաբինետի տվյալների համաձայն՝ Հյուսիսային Կորեայի կողմից նոր սադրանքների, ներառյալ հրթիռների արձակման կամ միջուկային զենքի փորձարկման , կարելի է սպասել հոկտեմբերի 10-ից կամ անմիջապես հետո՝ Կորեայի Աշխատավորական կուսակցության […]
19:22 08.10.2022
Իրանում կարճատև հանգիստ վիճակից հետո կրկին բողոքի ցույցեր են սկսվել՝ կապված երիտասարդ իրանցի Մահսա Ամինիի մահվան հետ, հայտնում է Anadolu-ն։ Թեհրանում իշխանությունները անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկել։ Իրանի մայրաքաղաքում փողոցային ցույցերը փոխարինվել էին բողոքի ակցիաներով, որոնք կազմակերպվել են հիմնականում բուհերի և ճեմարանների տարածքում։ Սակայն հոկտեմբերի 8-ին ցուցարարները կրկին դուրս են եկել Թեհրանի փողոցներ։ Ցուցարարները վանկարկել […]
19:13 08.10.2022
Փարիզում հազարավոր ցուցարարներ պահանջում ենՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Ցույցը տեղի է ունենում «Դեղին բաճկոններ»և «Հայրենասերներ» շարժումների կոչով՝ Ֆլորիան Ֆիլիպոյի գլխավորությամբ։ Ցուցարարները պահանջում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը։ Նրանք նաև դեմ են Ֆրանսիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և Ուկրաինային զենք մատակարարելուն։ Սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայում համընդհանուր համազգային գործադուլ է տեղի ունեցել՝ […]
18:34 08.10.2022
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը հայտարարում է, որ Զապորոժիեի ատոմակայանի վրա հարձակման արդյունքում շարքից դուրս է եկել կայանի էլեկտրամատակարարման միակ արտաքին աղբյուրը։ Սա, ըստ նրա, մեծ վտանգ է ստեղծում: Հաղորդում է 1tv.ge-ն։ Այս մասին նշված է Ռաֆայել Գրոսի տարածած հայտարարության մեջ, որում նաև գրված է, որ ռեակտորի սառեցման համար անհրաժեշտ էներգիան այժմ կայանին մատակարարվում է […]
18:25 08.10.2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ելույթով է հանդես եկել է Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ անցկացված հանդիսավոր նիստի ընթացքում՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում նախաքննական գործառույթ իրականացնող մարմինների կազմում Քննչական կոմիտեի արձանագրած ձեռքբերումները, գնահատել կատարված աշխատանքի հիմնական արդյունքները և նախանշել առաջիկա անելիքները. «Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի արժանապատի՛վ ծառայողներ, Ջերմորեն ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա և համակարգի […]