TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+9.36 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժողովրդավարությունն ինձ համար պետության զարգացման բանաձև է. ԿԸՀ նախագահի թեկնածու Վահագն Հովակիմյան

15:52 07.10.2022

Հայաստանի նման սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրների զարգացումը հնարավոր է մեկ ճանապարհով՝ ժողովրդավարությամբ: Այն մեր երկրի համար կենսական նշանակություն ունի: Իր ելույթում այս համոզմունքն է հայտնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Վահագն Հովակիմյանը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ազգային ժողովը հոկտեմբերի 7-ին պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ […]

̰
Կողոպուտներ մայրաքաղաքի կենտրոնում. ոստիկանների բացահայտումը

15:36 07.10.2022

Հոկտեմբերի 2-ին, գիշերվա ժամը երկուսին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 57-ամյա մի կին և հայտնել, որ մոտ ժամուկես առաջ Խորենացու փողոցում անհայտ անձը ձեռքից հափշտակել է իր բջջային հեռախոսն ու դիմել փախուստի: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Ձեռնրակվել են անհրաժեշտ գործողություններ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել […]

̰
Հունա-հայկական բարեկամության ընկերակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրագործված մահապատիժը

15:22 07.10.2022

Հունա-հայկական բարեկամության ընկերակցությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրագործված մահապատժի վերաբերյալ․ «Հունա-հայկական բարեկամության ընկերակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրագործված մահապատիժը և կոչ է անում անհապաղ բացահայտել և պատժելու մեղավորներին։ Հունա-հայկական բարեկամության ընկերակցությունը ողջունում է Հունաստանի և Կիպրոսի Հանրապետությունների Արտաքին գործերի նախարարությունների դատապարտող հայտարարությունները և կոչ է անում միջազգային […]

̰
Երևանում կայացել են ՀԱՊԿ անդամ պետությունների փոխարտգործնախարարների խորհրդակցություններ

14:49 07.10.2022

Հոկտեմբերի 7-ին ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում՝ Երևանում կայացան «բարձր մակարդակի խմբի» ձևաչափով անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների տեղակալների խորհրդակցություններ՝ Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի նախագահությամբ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀԱՊԿ Քարտուղարության և միացյալ շտաբի պատվիրակությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի գլխավորությամբ։ Հանդիպման մեկնարկին փոխնախարար Սաֆարյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում […]

̰
Ալիևը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

14:35 07.10.2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ալիևը կմասնակցելի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ: Վարչապետն այսօր կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

̰
ՀՀ ՄԻՊ-ը դիմել է Կլաարին՝ պահանջելով ադրբեջանցիներին ենթադրաբար խոշտանգելու նյութերը

13:51 07.10.2022

ՄԻՊ-ը դիմել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և խնդրել, որպեսզի իրեն տրամադրի այն տեսանյութերը, որոնք, Կլաարի համոզմամբ, կարող են խոսել ադրբեջանական գերիների կամ դիերի խոշտանգումների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով Կլաարի թվիթերյան գրառմանը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը: Նշենք, որ ադրբեջանցիների […]

̰
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ

13:34 07.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ: Վարչապետն այսօր կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

̰
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

13:27 07.10.2022

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ «Բանակցությունների ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման հարցերը, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը»,- ​​ասված է հաղորդագրության մեջ։ Էրդողանն ասել է, որ Անկարան պատրաստ է անել ամեն ինչ՝ ուկրաինական ճգնաժամի խաղաղ լուծում գտնելու համար՝ ի շահ բոլորի։

̰
Մանկավարժների և սովորողների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման ծրագրից օգտվում է շուրջ 7500 քաղաքացի

13:16 07.10.2022

2021 թվականի հունվարի 1-ից հանրակրթական ուսհաստատությունների մանկավարժներն ու սովորողներն օգտվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցումից: 2021 թ. փոխհատուցման կարգից օգտվել են 5030 մանկավարժ և 2769 դպրոցահասակ սովորող, փոխհատուցվող տրանսպորտային ծառայությունների ծախսը կազմել է 401 մլն 578 հազար ՀՀ դրամ: 2022 թ. մեկ […]

̰
Միշելը՝ քառակողմ հանդիպման արդյունքների մասին

12:25 07.10.2022

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել։ «Քննարկել ենք կայուն ապաէսկալացումն ու խաղաղ ջանքերի ակտիվացումը, որոնց ԵՄ-ն պատրաստ է աջակցել։ Սկզբունքորեն պայմանավորվել են ԵՄ-ի քաղաքացիական առաքելության մասին: Դա կօգնի ամրապնդել վստահությունը և աջակցել սահմանային հանձնաժողովների աշխատանքին, որը տեղի կունենա […]

̰
Միջուկային ապոկալիպսիսի ռիսկն այժմ առավելագույնն է վերջին 60 տարվա ընթացքում․ Բայդեն

12:10 07.10.2022

Միջուկային ապոկալիպսիսի ռիսկն այժմ առավելագույնն է 1962 թվականի Կարիբյան ճգնաժամից ի վեր, կարծում է Ջո Բայդենը: Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը չի կատակում, երբ սպառնում Է միջուկային զենքով, քանի որ «նրա զինված ուժերը, կարելի է ասել, զգալիորեն հետ են մնում»: «Ես չեմ կարծում, որ հնարավորություն կա հեշտությամբ կիրառել մարտավարական միջուկային զենք և չավարտել Արմագեդոնը»,- նշել է […]

̰
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր է հասնել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության. Փաշինյանը՝ Պուտինին

11:18 07.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիրի Պուտինին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ։ Պետական և քաղաքական գործչի Ձեր ողջ հարուստ փորձը ուղղված է ռուսաստանյան պետականության ամրապնդմանը, երկրի տնտեսական զարգացմանը և Ռուսաստանի ժողովրդի բարեկեցության բարելավմանը: Հայաստանում բարձր են գնահատում Ձեր վերաբերմունքը Հայաստանի […]

̰
Հայաստանում բարձր են գնահատում մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանն ուղղված քայլերը. ՀՀ նախագահը՝ Պուտինին

11:15 07.10.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Այսօր հայ-ռուսական հարաբերությունների գունապնակը հարուստ է մեր երկրների միջև համագործակցության նոր ոլորտներ ընդգրկող համատեղ նախաձեռնություններով։ Հայաստանում բարձր են գնահատում մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանն ուղղված քայլերը, որոնք ամուր հիմք են բոլոր […]

̰
Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ Մակրոնը՝ քառակողմ հանդիպումից հետո

07:47 07.10.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո։ «Հանուն Կովկասում խաղաղության։ Այսօր երեկոյան Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձառությունը Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որտեղ երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն […]

̰
Պրահայում շարունակվում է քառակողմ հանդիպումը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

01:12 07.10.2022

Պրահայում ընդմիջումից հետո շարունակվում է քառակողմ հանդիպումը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։ Ավելի վաղ  տեղեկացրել էինք՝ Պրահայում մեկնարկել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը։ ՀՀ վարչապետը Պրահայում մասնակցել է նաև Եվրոպական քաղաքական համայնքի […]

̰
«Հանուն Կովկասում հարատև խաղաղության». Մակրոնը լուսանկար է հրապարակել

00:30 07.10.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր էջում քառակողմ հանդիպումից լուսանկար է հրապարակել՝ մակագրելով. «Հանուն Կովկասում հարատև խաղաղության»: Հիշեցնենք՝ Պրահայում տեղի է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը։

̰
Հայաստանի սահմանների և տարածքի խախտումը որևէ կերպ չի կարող արդարացվել․ Բունդեսթագի SPD խմբակցության հայտարարությունը

00:21 07.10.2022

Բունդեսթագի SPD/ՍԴԿ խմբակցությունը հայտարարություն է տարածել՝  ի դեմս արտաքին քաղաքականության խոսնակ Նիլս Շմիդի և պատասխանատու զեկուցող Դիտմար Նիտանի, որի թարգմանությունը ներկայացրել է Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը։ «SPD խորհրդարանական խմբակցությունը մեծ անհանգստությամբ է հետևել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության վերջին սրմանը, ներառյալ հայկական տարածքում բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներին: «Ադրբեջանի զանգվածային ռազմական գործողություններով Հայաստանի սահմանների և […]

̰
Ադրբեջանն առասպելներ է փնտրում հայ զինվորների գնդակահարության տեսանյութի հետևանքները չեզոքացնելու համար

23:39 06.10.2022

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու արտգործնախարարությունն այսօր համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել: Առիթը զինաթափված հայ զինծառայողներին գնդակահարելու վերաբերյալ տեսանյութերի տարածումն է եղել: Թեմային հետևել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրամ Ալիևը հայտարարել է, որ իր հանձնարարությամբ իր գերատեսչությունում ստեղծված է հատուկ քննչական խումբ, որը պիտի քննի այդ տեսանյութի հանգամանքները: Ընդ որում, հետաքրքիր է. նա […]

̰
Լիբանանը խստորեն դատապարտում է հայ զինվորականների նկատմամբ ադրբեջանական զինվորականների գործողությունները

23:19 06.10.2022

Լիբանանի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական հանցագործությունների տեսանյութերի վերաբերյալ։ «Լիբանանը խստորեն դատապարտում է հրապարակված տեսանյութերում հայ զինվորականների նկատմամբ ադրբեջանական զինվորականների գործողությունները, որոնք Ժնևի 1949 թվականի բանաձևի կոպտագույն խախտումներ են։ Ողջունում ենք Ադրբեջանի դատախազության որոշումը` տեսագրության առթիվ հետաքննություն անցկացնելու վերաբերյալ։ Լիբանանը վերահաստատում է Ադրբեջանի իշխանություններին ուղղված իր պահանջը՝ անհապաղ ազատ արձակել բոլոր […]

̰
Էրդողանը հայտարարել է՝ հավատում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը

23:08 06.10.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավատում է Հայաստանի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը: «Հանդիպում ենք ունեցել նաև ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք կկարողանանք հասնել մեր նպատակին՝ մեր տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների հիման վրա»,- ասել է Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ […]

̰
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը

21:50 06.10.2022

Պրահայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Հունաստանի վարչապետներ` Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության, այդ թվում` Հունաստանի կողմից […]

̰
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը

21:15 06.10.2022

Տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։

̰
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը

20:58 06.10.2022

Փաթեթը ներառում է 7 միլիարդ եվրոյի ներմուծման արգելք, որի նպատակն է կրճատել Ռուսաստանի եկամուտները։

̰
Մոսկվան դեմ է աշխարհաքաղաքական ինտրիգներին․ Զախարովան անդրադարձել է Արևմուտքի ներգրավվածությանը բանակցություններին

20:42 06.10.2022

Զախարովան նշել է, որ նրանք, ովքեր փորձում են կասկածի տակ դնել կամ նվազեցնել Ռուսաստանի դերն այս գործընթացում, ցանկալին իրականության տեղ են ներկայացնում։

̰
Բայդենը չի բացառել Պուտինի հետ հանդիպումն առաջիկա գագաթնաժողովներին

20:21 06.10.2022

G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա Ինդոնեզիայի Բալի կղզում նոյեմբերի 15-16:

̰
Ազգային գեոպորտալի ստեղծում, դեղերի արտաքին գովազդի թույլտվության, հարկային օրենսգրքում փոփոխություններ. Կառավարության այսօրվա նիստը

20:12 06.10.2022

Սուբվենցիոն ծրագրերի իրականացման, ազգային գեոպորտալի ստեղծման, դեղերի արտաքին գովազդի թույլտվության, հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար Կառավարության այսօրվա նիստում ընդունվել են որոշումներ: Նիստը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Գործադիրը սուբվենցիոն ծրագրերի իրականացման հերթական նախագիծը հաստատեց: 7 մարզերի 20 բնակավայրերի արդեն իսկ հաստատված 21 ծրագրերի համար պետբյուջեից կտրամադրվի 508 մլն դրամ: Ծրագրերի մի մասն արդեն […]

̰
Մեկնարկել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը

19:28 06.10.2022

Պրահայում մեկնարկել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը: Ավելի վաղ  ՀՀ վարչապետը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև անվտանգության թեմայով կլոր-սեղան քննարկմանը: Այսօր նախատեսված է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի […]

̰
Քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել  Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարությունների միջև

19:08 06.10.2022

Հոկտեմբերի 6-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը ներկայացնում էին ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը և Միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանը, չեխականը՝ ԱԳՆ Անվտանգային քաղաքականության վարչության պետ Իվան Պոչուխը: Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցերի: Գոհունակությամբ […]

̰
Մոլդովան ևս երկու ամսով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը

19:00 06.10.2022

Մոլդովայի խորհրդարանը հինգշաբթի օրը կայացած նիստում հաստատել է արտակարգ դրության երկարաձգումը հոկտեմբերի 7-ից՝ ևս 60 օրով, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն։ Փետրվարի 24-ին Մոլդովայի իշխանությունները արտակարգ դրություն են սահմանել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Արտակարգ իրավիճակների հանձնաժողովն առաջարկել է այս ռեժիմը երկարացնել ևս 60 օրով, այս նախաձեռնությանը կառավարությունը սատարել է։ «Արտակարգ դրությունը 60 օրով երկարաձգելու […]

̰
Վարչապետ Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

18:52 06.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են չորս տասնյակից ավելի պետությունների առաջնորդներ` ԵՄ անդամ, ինչպես նաև ԵՄ գործընկեր երկրների ղեկավարներ: Գագաթնաժողովը կայացել է Պրահայի հին ամրոցում: Մասնակից երկրների ղեկավարներին դիմավորել է Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալան: Լիագումար նիստից հետո տեղի է ունեցել գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարահանման արարողությունը: Միջոցառման շրջանակում վարչապետ […]

̰
BACK_TO_TOP