TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+13.41 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սուրեն Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անիլ Չաուհանի հետ

09:29 11.02.2025

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ «Aero India» ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների կոնկլավի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անիլ Չաուհանի հետ:

̰
Սուրեն Պապիկյանը մասնակցում է «Aero India» ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների կոնկլավին

08:33 11.02.2025

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցում է «Aero India» ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների կոնկլավին:

̰
Փաշինյանը ներկա է գտնվել Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին

08:26 11.02.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում ներկա է գտնվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին, որը կազմակերպվել էր Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի մասնակից երկրների և կառավարությունների ղեկավարների պատվին։ Ընթրիքի շրջանակում վարչապետը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել գործընկերների հետ։

̰
Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից. The Washington Post

01:39 11.02.2025

Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից: Այս վերնագրով հոդված է հրապարակել The Washington Post – ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը: Հոդվածը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին է: «Դոնալդ Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից։ Ես ուզում եմ պատմել Ռուբեն Վարդանյան անունով մի մարդու […]

̰
ՀՀ ԲՏԱ նախարարությունն և «Միստրալ ԷՅԱՅ» ընկերությունը միավորում են ուժերը՝ խթանելու արհեստական բանականության զարգացումը Հայաստանում

00:43 11.02.2025

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու «Միստրալ ԷՅԱՅ» ընկերությունը մեկնարկում են համագործակցություն՝ խթանելու արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում համատեղ նախաձեռնությունները։ Փետրվարի 10-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ԲՏԱ նախարարության և «Mistral AI» ընկերության միջև համաձայնագիր է ստորագրվել։ Գևորգ Մանթաշյանը նշել է, որ այս համագործակցությունը կարևոր գործոն է հզոր էկոհամակարգ ձևավորելու համար, որը կներգրավի տաղանդավոր մասնագետներին և կօգտագործի ԱԲ […]

̰
Բաքվի ու Մոսկվայի միջև դիվանագիտական լարվածությունն աճում է․ Ադրբեջանը պերսոնա նոն գրատա է հայտարարել ՌԴ պատգամավորի

23:46 10.02.2025

Մոսկվայի ու Բաքվի միջև լարվածությունը շարունակում է աճել: Կողմերը միմյանց դեմ դիվանագիտական գործիքներ են կիրառում: Ադրբեջանի արտգործնախարարը պերսոնա նոն գրատա է հայտարարել Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ռուսաստանի օդային տարածքում ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո Ադրբեջանում հակառուսական զանգվածային արշավ է սկսվել: Բաքուն պնդում է, որ ռուսաստանն իրեն մեղավոր […]

̰
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իրանի ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը

21:42 10.02.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով: Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից շնորհավորել է Իրանի ազգային տոնի կապակցությամբ և մաղթել հարատև խաղաղություն և բարօրություն: Փոխվարչապետը վերահաստատել է, որ Հայաստանը բարձր է գնահատում և հոգատարությամբ է վերաբերվում երկու երկրների […]

̰
Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման մի շարք հարցեր

21:33 10.02.2025

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ֆրանսիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և շնորհակալություն հայտնել Փարիզում անցկացվելիք Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար։ Նա կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումը և վերահաստատել Ֆրանսիայի աջակցությունը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման […]

̰
ՀԱՄԱՍ-ը հետաձգում է պատանդների նոր խմբի ազատ արձակումը

20:35 10.02.2025

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժումը  Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագրի խախտումների պատճառով հետաձգել է Գազայի հատվածում պատանդների նոր խմբի ազատ արձակման գործընթացը։ Պատանդները պետք է տուն վերադառնային փետրվարի 15-ին։ Այսպիսի հայտարարություն է արել ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւի՝ «Իզեդին ալ-Քասամ բրիգադներ» խմբավորման ներկայացուցիչ Աբու Ուբայդան։ «Վերջին երեք շաբաթվա ընթացքում մենք տեսել ենք հակառակորդի կողմից գործարքի պայմանների մշտական ​​խախտումներ: Այս կապակցությամբ […]

̰
Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան. ԱԳՆ-ն մեկնաբանել է տարածված տեղեկությունները

20:20 10.02.2025

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան։«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան, լինելու պարագայում կտեղեկացնենք»,-նշեց Բադալյանը:Ավելի վաղ, հայկական լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր տարածել, թե, իբր, հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը […]

̰
Միացյալ Նահանգները նպատակ է հետապնդում նոր գործարք կնքելու միջոցով Իրանին դրդել կապիտուլյացիայի. Արաղչի

17:06 10.02.2025

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նպատակ է հետապնդում նոր գործարք կնքելու միջոցով Իրանին դրդելու կապիտուլյացիայի, սակայն Թեհրանը մտադիր չէ բանակցություններ վարել ճնշման ներքո: «ԱՄՆ նախագահը վերադարձել է Իրանի ժողովրդի վրա առավելագույն ճնշման քաղաքականությանը։ Ամենահետաքրքրականն այն է, որ Իրանի վրա աննախադեպ ճնշում գործադրելու մասին հրամանագրի ստորագրման հետ մեկտեղ նա հայտարարություններ է […]

̰
Տրանսպորտային համակարգում արված բոլոր փոփոխություններն արդարացված են. Ավինյան

16:47 10.02.2025

Արդարացված են բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում տրանսպորտային համակարգում. այս մասին գործակարգավարական հերթական խորհրդակցությանն այսօր նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա նաև անդրադարձել է հանրային տրանսպորտում խուլիգանական պահվածքի դեպքերին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Իսրայելը պետք է 100 միլիարդ դոլար փոխհատուցի Գազայի հատվածը վերականգնելու համար․ Էրդողան

16:00 10.02.2025

Իսրայելը պատասխանատու է Գազայի հատվածի ցեղասպանության և ավերածությունների համար, որը գնահատվում է 100 միլիարդ դոլար, և պետք է աղբյուր գտնի վնասը փոխհատուցելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Գազայում ավերածությունների չափը գնահատվում է 100 միլիարդ դոլար: Դրա համար պատասխանատու են Իսրայելը և Բենիամին Նեթանյահուի կառավարությունը: Իսրայելի իշխանությունները նախ պետք է վճարեն […]

̰
Պեսկովը՝ Պուտինի և Թրամփի շփումների մասին

15:51 10.02.2025

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ևս մեկ անգամ հայտարարել է, որ չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել ՌԴ և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի շփումների մասին հրապարակումները։ «Ես երեկ հայտարարություն եմ արել այս հարցի վերաբերյալ, այլ բան չեմ կարող ասել ձեզ, չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել»,- պատասխանել է Կրեմլի խոսնակը լրագրողների […]

̰
Նախապատրաստվում են Սի Ծինփինի և Վլադիմիր Պուտինի փոխայցելությունները

15:44 10.02.2025

Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ նախապատրաստվում են Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փոխայցելությունները Մոսկվա և Պեկին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Խոսքը Մոսկվայում մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տարեդարձի և սեպտեմբերին Պեկինում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի տարեդարձի տոնակատարությունների մասին է։ «Այո, նախապատրաստվում են նման շփումներ, […]

̰
ԱՄՆ-ը կարող է միայն երազել Իրանին ծնկի բերելու մասին․ Փեզեշքիան

15:36 10.02.2025

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը խոսում է Իրանի հետ բանակցություններ սկսելու իր ցանկության մասին, սակայն այդ ընթացքում նոր դավադրություններ է ծրագրում նրա դեմ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Թրամփն անընդհատ ասում է, որ պատրաստ է բանակցել Իրանի հետ: Միևնույն ժամանակ նա ավելի ու ավելի շատ հրամանագրեր է ստորագրում հակաիրանական դավադրություններով: ԱՄՆ-ը կարող […]

̰
Նիկոլ Փաշինյանը Փարիզում է

14:55 10.02.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ աշխատանքային այցով Փարիզում է։ Վարչապետը գրառումն ուղեկցել է համապատասխան տեսանյութով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Վարչապետը կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին: Նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:  

̰
Իրանը հայտարարել է, որ շահագրգռված չէ ԱՄՆ-ի հետ նոր համաձայնագրով

14:03 10.02.2025

ԱՄՆ-ի հետ նոր համաձայնագրի կնքումը չի բխի Իրանի ազգային շահերից։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։ «ԱՄՆ-ը երբեք վստահելի չի եղել և այժմ էլ չի կարելի վստահել: ԱՄՆ-ի հետ գործարքը պետք է շահավետ լինի երկու կողմերի համար: Այսօր մենք չենք կարծում, որ ԱՄՆ-ի հետ գործարքը կբխի մեր շահերից»,- ասել է […]

̰
Ֆրանսիան ԵՀ-ին կոչ է անում պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ը մաքսատուրքեր սահմանի

13:00 10.02.2025

Ֆրանսիան Եվրահանձնաժողովին կոչ է արել անհապաղ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր սահմանի ԵՄ ապրանքների վրա, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ «Իհարկե, դա զարմանալի չէ, Թրամփը դա արեց 2018-ին, և մենք այն ժամանակ արձագանքեցինք, այս անգամ մենք նորից կպատասխանենք»,- ասել է Բարրոն ՝ պատասխանելով TF1-ի հարցին, թե ինչ միջոցներ […]

̰
Թրամփը ակնկալում է Պուտինի հետ հանդիպել «ճիշտ ժամանակին»

11:33 10.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է ապագայում հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ «Կարծում եմ՝ կհանդիպեմ Պուտինի հետ, ճիշտ ժամանակին»,- ասել է նա ամերիկացի լրագրողներին՝ նախագահական ինքնաթիռում։ Հարցերին ի պատասխան՝ Թրամփը կրկնել է, որ շփումներ է ունեցել Պուտինի հետ։ «Դրանք եղել են»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Միաժամանակ, ամերիկացի նախագահը կրկին չի մեկնաբանել այդ […]

̰
ԱՄՆ-ն և ԵՄ-ն փորձում են ճնշում գործադրել Աբխազիայի և Հարավային Օսիայի վրա. ՌԴ ԱԳՆ

11:00 10.02.2025

ԱՄՆ-ն և ԵՄ-ն փորձում են ճնշում գործադրել Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի վրա, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Վաշինգտոնը և Բրյուսելը փորձում են ճնշում գործադրել նույնիսկ մեր ամենամոտ դաշնակիցների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի վրա: Տարածաշրջանում մենք սկզբունքորեն այլ տրամաբանություն և նպատակներ ունենք»,- ասել է նա:

̰
Խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը

10:17 10.02.2025

Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական քարոզչությունը ավելի ու ավելի շատ է կենտրոնանում այն թեզի վրա, թե Հայաստանը սպառազինվում է, պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա եւ հետեւաբար Ադրբեջանը պաշտպանվելու, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու իրավունք ունի: Եթե ավելի կարճ եւ ավելի պարզ վերարտադրենք ադրբեջանական քարոզչության այս թեզերը, ամեն ինչ հանգում է հետեւյալին. Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա, հետեւաբար ավելի […]

̰
Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

08:53 10.02.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Վարչապետը կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին: Նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

̰
Կրթության և հզորացման տեսլական․ Աննա Հակոբյանը Qatar Foundation-ում

19:45 09.02.2025

Փետրվարի 9-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի պատվիրակության անդամները և Կատարում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները շրջայց կատարեցին Կատարի խոշորագույն կրթական, հետազոտական և սոցիալական զարգացման հաստատություններից մեկում՝ Qatar Foundation-ում։ Այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացավ հիմնադրամի գործունեությանը, կրթական և հետազոտական ծրագրերին, ինչպես նաև սոցիալական ներառականության ոլորտում իրականացվող նախաձեռնություններին, հայտնում են «Իմ Քայլը» հիմնադրամից։ […]

̰
Սա էլ մտածելու թեմա է․ Նիկոլ Փաշինյան

18:37 09.02.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ավտոբուսի կանգառում մի տաքսու վարորդ մոտեցավ և ասաց, որ «30 հազար դոլարի» չվճարած տուգանքներ ունի և ակնկալում է, որ անհույս վարկերի նման մի ծրագիր էլ իրենց համար անենք: Իրեն անկեղծ ասացի, որ հիշում եմ, որ 2018թ. տուգանքների համաներումը դուր չեկավ շատ վարորդների, ովքեր տուգանքները պարտաճանաչ […]

̰
ԱԺ-ում աշխատանքային քննարկում է եղել 1988-ի երկրաշարժից մինչ օրս չլուծված խնդիրների շուրջ

16:05 09.02.2025

1988-ի եկրաշարժից մինչ օրս կան դեռեւս չլուծված շատ խնդիրներ. աղետից տուժած քաղաքացիներից շատերի համար օրհասական է մնում անօրինական կառուցված ինքնակամ կառույցների հաշվառման հարցը։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «Խնդրի խորությունը հասկանալու ու համակարգային լուծում գտնելու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը հրավիրել էր աշխատանքային քննարկում»,-ասված է հաղորդագրության […]

̰
Ի՞նչ կլինի Հայաստանի թոշակառուների արձագանքը, եթե Կառավարությունը ծրագրեր նախաձեռնի սոցիալական բիզնես նախաձեռնություններին աջակցելու համար․ Փաշինյան

13:35 09.02.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «Երեկ ավտոբուսում թոշակառու տիկնոջը հարցրեցի, թե ինքն ինչով է լցնում իր օրը: Ասաց, որ իրականում զբաղմունքի խնդիր ունի: Ես էլ ասացի, որ հիմա տարբեր երկրներում շատ եմ տեսնում սոցիալական բիզնեսներ, որ թոշակառուներն իրենք են նախաձեռնում: Վերջերս Գերմանիայում առիթ ունեցանք նախաճաշել մի սրճարանում, որտեղ աշխատողների մեծ մասը թոշակառուներ […]

̰
Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները բիզնեսի ներկայացուցիչների բնորոշմամբ հարվածում են իրենց գրապանին

12:22 09.02.2025

ՀՀ ԱԺ-ն տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ՓՄՁ աշխատանքային խմբի արտահերթ քննարկումից տեսանյութ է ներկայացրել։ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները բիզնեսի ներկայացուցիչների բնորոշմամբ հարվածում են իրենց գրապանին։ Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Կապի մեջ ենք Օհանի հարազատների հետ, կփորձենք աջակցել բուժման իրականացմանը. Արսեն Թորոսյան

11:28 09.02.2025

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, համացանցում տեղեկատվություն է տարածվում Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արաքսավան գյուղի բնակիչ Օհան Մինասյանի առողջական վիճակի և բուժօգնության շուրջ ծագած հարցերի վերաբերյալ։ Իմ հանձնարարությամբ ԱԺ առողջապահության հանձնաժողովի փորձագետը այցելել է բուժհաստատություն, որպեսզի մանրամասն տեղեկանա թե՛ Օհան Մինասյանի […]

̰
ԱՄՆ կոնգրեսականները պետքարտուղար Ռուբիոյին հորդորել են շարունակել զարգացնել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը

02:22 09.02.2025

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի երկկուսակցական համանախագահները նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին: Դրանում կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Բրեդ Շերմանը և Դեվիդ Վալադաոն հորդորել են Վաշինգտոնին շարունակել զարգացնել ԱՄՆ – Հայաստանի հարաբերությունները: Փրենկ Փալոնը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ իրենք (խմբ. կոնգրեսականները) պատրաստ են աշխատել և պետքարտուղար Ռուբիոյի, և պետդեպարտամենտի հետ՝ զարգացնելու […]

̰
BACK_TO_TOP