17:38 26.01.2025
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ իր առաջին արտասահմանյան այցը նոր նախագահական ժամկետի մեկնարկից հետո կարող է լինել Սաուդյան Արաբիա կամ Մեծ Բրիտանիա։ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի խոսքերը մեջբերված են Սպիտակ տան մամուլի ֆոնդի տարածած հաղորդագրության մեջ։ «Դա կարող է լինել Սաուդյան Արաբիան, դա կարող է լինել Միացյալ Թագավորությունը: Վերջին անգամ ես գնացի […]
15:13 26.01.2025
Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկն առաջարկել է Լա Մանշն անվանել ԱՄՆ առաջին նախագահի անունով` «Ջորջ Վաշինգտոնի ջրանցք»: «Անգլիան ու Ֆրանսիան բաժանող ջրերի նոր անվանում»,- գրել է Մասկը X սոցիալական ցանցի իր էջում՝ հրապարակմանը կցելով նեղուցի աշխարհագրական քարտեզը, որի վրա այն անվանված է Վաշինգտոնի անունով։
14:47 26.01.2025
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունը կցանկանար համագործակցել Միացյալ Նահանգների հետ։ «Մենք ցանկանում ենք համագործակցել նրանց հետ, մենք հասկանում ենք, որ ԱՄՆ-ը աշխարհում առաջատար երկիր է, լրջորեն ազդում է տնտեսության վրա, ներառյալ Բելառուսի, Ռուսաստանի հետ մեր միության, Չինաստանի վրա: Ամերիկան հետ չենք լուծի աշխարհի գլոբալ հարցերը, մենք գիտենք մեր տեղը», – ասել է […]
13:58 26.01.2025
Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը վստահություն է հայտնել, որ Միացյալ Նահանգները կստանա Գրենլանդիան։ «Կարծում եմ, որ մենք կլուծենք հարցը Գրենլանդիայի հետ, և ես կարծում եմ, որ Գրենլանդիայի բնակչությունը ցանկանում է մեզ հետ լինել։ Ես իսկապես չգիտեմ, թե Դանիան ինչի է փորձում հասնել՝ թույլ չտալով, որ դա տեղի ունենա»,-ասել է նա: Թրամփը պնդում է, որ […]
13:35 26.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Կանադան լիովին կախված է ԱՄՆ-ից։ «Կանադան ամբողջովին կախված է մեզանից, և, հետևաբար, այն չի կարող լինել առանձին պետություն։ Մենք տարեկան 250 միլիարդ դոլար ենք կորցնում Կանադայում: Ես կարող էի դա դադարեցնել մեկ օրում, և Կանադան գոյություն չէր ունենա որպես անկախ երկիր», – շաբաթ օրը ասել է ամերիկացի առաջնորդը։ […]
12:37 26.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է, որ ակնկալում է մոտ ժամանակներս խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա խոսքերը մեջբերված են Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ «Նա ցանկանում է խոսել, և մենք շուտով կխոսենք»,- ասել է Թրամփը։ Հինգշաբթի Թրամփը պնդել էր, որ «Ռուսաստանը պետք է ձգտի գործարք կնքել»՝ ուկրաինական ճգնաժամը լուծելու համար։ «Միգուցե […]
11:50 26.01.2025
Բելառուսում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Երկրի տարածքում գործում է ավելի քան 5300 ընտրատեղամաս։ Այս մասին հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու, այդ թվում՝ ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա երկիրը ղեկավարում է ավելի քան 30 տարի։ Ընտրությունները մեկնարկել են 08։00-ին և կավարտվեն 20։00-ին։
10:52 26.01.2025
Ֆրանսիան է համարում Բաքվի աջակցությունը Նոր Կալեդոնիայի անկախության կողմնակիցներին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Լեկորնուն։ ««Բաքվի խումբը» կրկին փորձեց ապակայունացնել մեր ազգային քաղաքական կյանքը Նոր Կալեդոնիայում։ Մեր անդրծովյան տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող այս ապարդյուն փորձերն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն»,- գրել է նա X-ում։ Այսպես է նախարարը պատասխանել Բաքվի նախաձեռնող խմբին, […]
10:37 26.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ տարածքը շուտով կարող է զգալիորեն մեծանալ։ Այդ մասին նա հայտարարել է Լաս Վեգասում ելույթ ունենալիս։ «Մոտ ապագայում մեր երկիրը կարող է զգալիորեն մեծանալ»,- ասել է նախագահը։ Նա չի բացատրել, թե ինչպես կարող է դա տեղի ունենալ։ Ամերիկացի նոր առաջնորդը նախկինում բազմիցս հանդես է եկել ԱՄՆ-ին Կանադայի միանալու […]
23:26 25.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը: Հարցուպատասխանը ներկայացվում է ամբողջությամբ: Պետրոս Ղազարյան – Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին: Այսօր մենք կզրուցենք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Բարի երեկո, պարոն Փաշինյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես եմ շնորհակալ: Պետրոս Ղազարյան – Մենք այսօր կզրուցենք […]
22:23 25.01.2025
Իշխանության պլաններում արտահերթ ընտրություններ չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք սոցցանցերում նրա ակտիվությունը հուշում է արտահերթ ընտրությունների պատրաստվելու մտադրության մասին։ «Միանշանակ՝ ոչ, մեր պլաններում արտահերթ ընտրություններ չկան: Եվ ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ արտահերթ ընտրությունների նախապատրաստության մասին խոսակցություններ եղել […]
21:31 25.01.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանին: Անդրադարձ է եղել երեկ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկված «Եվրամիությանը ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծին: Արդյոք Եվրոպայում սպասում են մեզ, ո՞րն է երաշխիքը, որ այս օրենքը չի հանգեցնի նոր աշխարհաքաղաքական ռիսկերի, իսկ ի՞նչ է լինելու օրենքի ընդունումից հետո, ո՞րն […]
18:18 25.01.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցն ամբողջությամբ կհեռարձակվի 21:50-ին։
16:20 25.01.2025
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում Կատարի ԱԳ նախարարի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը և այն կայունացնելու ջանքերը, հայտնում է ՌԴ դիվանագիտական ծառայությունը։ «Մերձավորարևելյան տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ մտքերի փոխանակության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում և նրա շուրջ ստեղծված իրավիճակին։ Գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել ի պաշտպանություն այս երկրի ինքնիշխանության, անկախության, միասնության և […]
15:27 25.01.2025
Մի շարք դեմոկրատ կոնգրեսականներ կոչ են արել չեղարկել շաբաթվա սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ընդունված՝ այլ երկրներին օգնություն տրամադրելու դադարեցման մասին հրամանագիրը։ Կոնգրեսականները նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին: «Մենք կոչ ենք անում անհապաղ վերականգնել ԱՄՆ-ի արտաքին օգնության առկա ծրագրերի ֆինանսավորումը, որպեսզի կարողանանք շարունակել կատարել մեր պարտավորությունները և փրկել կյանքեր», – ասվում է […]
13:08 25.01.2025
Մեքսիկան մերժել է ամերիկյան ռազմական ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունը՝ ժամանակավորապես խափանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ անօրինական միգրանտներին արտաքսելու ծրագրերը: Այս մասին հաղորդում է NBC News-ը։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու C-17 ինքնաթիռ, որոնք տեղափոխում էին արտաքսված միգրանտներ, մեկնել են Գվատեմալա: Երրորդ չվերթը, որը նախատեսված էր դեպի Մեքսիկա, այդպես էլ չի իրականացվել: Մեքսիկայի կառավարության կողմից մերժման պատճառները […]
13:00 25.01.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարգադրել է 90 օրով սառեցնել գոյություն ունեցող արտաքին օգնության դրամաշնորհների մեծ մասի ծախսերը, հաղորդում է Politico-ն: Համապատասխան հանձնարարականը, որը եղել է թերթի տրամադրության տակ, ուղարկվել է բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին։ Փաստաթղթում նշվում է «գրեթե բոլոր առկա արտաքին օգնության դրամաշնորհների դադարեցումը» և ուժի մեջ է մտնում անմիջապես։ «Պետդեպարտամենտի պաշտոնյաներին ցնցած հրամանը, […]
11:11 25.01.2025
Չինաստանի հետ հարաբերություններում ԱՄՆ-ի առաջնահերթությունը կլինի ամերիկացի ժողովրդի շահերի հարգումը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հեռախոսազրույցում։ «Պետքարտուղարն ընդգծել է, որ Թրամփի վարչակազմը կզարգացնի Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև հարաբերություններ, որոնք առաջ են մղում ԱՄՆ շահերը և առաջին տեղում են դնում ամերիկացի ժողովրդին», – ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը: […]
21:10 24.01.2025
Հունիսի 24-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Անն-Մարի Դեկոտի հետ, հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ «Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությանն ու երկու ժողովուրդներին միավորող բարեկամական կապերի հետագա ամրապնդմանն առնչվող հարցեր։ Երկկողմ հարուստ օրակարգից զատ՝ կողմերն անդրադարձել են Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներին և […]
20:50 24.01.2025
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ կազմակերպում են ՄԱԿ-ի մոդել 2025 համաժողով՝ Հայաստանի Հանրապետության՝ ՄԱԿ-ին անդամակցության 33-րդ ամյակի և ՀՀ դիվանագետի օրվա առթիվ։ «ՆԿԱՐԱԳԻՐ Համաժողովը կազմակերպվելու է երկու փուլով՝ տեսական դասախոսություններ ՀՀ ԱԳՆ դիվանագետների, արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանների և մշտական ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչների կողմից, որոնք հնարավորություն […]
19:47 24.01.2025
Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել, քանի որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ում լիազորությունների ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսին, «ցանկանում էր կռվել»։ Այս մասին հունվարի 23-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Լսեք, Զելենսկին որոշեց մրցել շատ ավելի մեծ, շատ ավելի հզոր երկրի հետ: Նա չպետք է դա […]
19:41 24.01.2025
Միացյալ Նահանգներում ձերբակալել են 538 անօրինական ներգաղթյալի, այդ թվում՝ ահաբեկչության մեջ կասկածվողի, և հարյուրավոր միգրանտների արտաքսել խոշոր հակամիգրացիոն գործողության շրջանակներում: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիտը։ «Թրամփի վարչակազմը ձերբակալել է հանցագործ անօրինական ներգաղթյալների, այդ թվում՝ ահաբեկչության կասկածյալի: Բացի դրանից, ռազմական ինքնաթիռներով արտաքսվել են հարյուրավոր հանցագործ անօրինական ներգաղթյալներ: Ընթացքի մեջ է պատմության […]
16:20 24.01.2025
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարել է, որ Երևանի և Թեհրանի հարաբերություններն աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում, և ինքը չի տեսել որևէ հարց, որում չի հաջողվել իրանական կողմի հետ հասնել համաձայնության։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով հարցին, որ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումից հետո […]
15:25 24.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ կարող է համաձայնության գալ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ ավելի արդար առևտուր կառուցելու շուրջ։ Այդ մասին նա հայտարարել է իր երդմնակալությունից հետո Fox News-ին տված հարցազրույցում։ «Ես կարող եմ դա անել, քանի որ մենք ունենք այն, ինչ նրանց պետք է»,- ասել է նա: Թրամփը պնդել է, որ […]
15:12 24.01.2025
Ռուսաստանը մնում է Փարիզի կլիմայի համաձայնագրի մասնակիցը, և Մոսկվան դրանից դուրս գալու որոշումներ չի կայացրել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողները Կրեմլի խոսնակին հարցրել են համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի և որոշ այլ երկրների մտադրությունների մասին։ «Ռուսաստանի Դաշնությունում այդ հարցի վերաբերյալ որոշումներ չեն կայացվել: Հետևաբար, այստեղ դեռ խոսելու ոչինչ չկա», – ասել է […]
14:16 24.01.2025
Ուկրաինայում ռազմական հակամարտությունից, ինչպես 2008-ին Հարավային Օսիայում, կարելի էր խուսափել, բայց դրանք սանձազերծվեցին համաշխարհային պատերազմով շահագրգռված ուժերի կողմից: Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Մենք երկար ժամանակ ասում էինք, որ Ուկրաինայում պատերազմից կարելի էր խուսափել, բայց, ցավոք, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, և դա կործանարար հետևանքներ բերեց մեր բարեկամ երկրի՝ Ուկրաինայի […]
13:53 24.01.2025
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ շփմանը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մոսկվան սպասում է ազդանշանների և ժամանակին կտեղեկացնի հնարավոր զրույցի մասին»,- ասել Պեսկովը։ Ավելի վաղ, Թրամփը ասել է, որ ցանկանում է «անհապաղ» հանդիպել Պուտինի հետ։ Սպիտակ տան ղելավարը նաև լրագրողներին ասել է, որ ազդանշաններ […]
13:45 24.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը համաշխարհային աղետի կհանգեցնի։ «Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ: Իսկ եթե ունենան, ապա բոլորը կունենան այն, և դա աղետ կլինի»,- ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում: Մինչդեռ հունվարի կեսերին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը NBC News-ին տված հարցազրույցում ասել էր, որ Թեհրանը միջուկային […]