ԱՄՆ-ում ձերբակալվել է 538 անօրինական ներգաղթյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+14.31 oC

ԱՄՆ-ում ձերբակալվել է 538 անօրինական ներգաղթյալ

19:41 24.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Միացյալ Նահանգներում ձերբակալել են 538 անօրինական ներգաղթյալի, այդ թվում՝ ահաբեկչության մեջ կասկածվողի, և հարյուրավոր միգրանտների արտաքսել խոշոր հակամիգրացիոն գործողության շրջանակներում: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիտը։

«Թրամփի վարչակազմը ձերբակալել է հանցագործ անօրինական ներգաղթյալների, այդ թվում՝ ահաբեկչության կասկածյալի: Բացի դրանից, ռազմական ինքնաթիռներով արտաքսվել են հարյուրավոր հանցագործ անօրինական ներգաղթյալներ: Ընթացքի մեջ է պատմության մեջ ամենամեծ զանգվածային արտաքսման գործողությունը», – ասել է Լևիտը:

Ըստ հաղորդագրության` ձերբակալվածների թվում է վենեսուելական «Tren de Aragua» հանցավոր կազմակերպության չորս անդամ և մի քանի անօրինական ներգաղթյալ, որոնք դատապարտվել են անչափահասների նկատմամբ սեռական հանցագործությունների համար։

Սակայն զեկույցում չի նշվում, թե կոնկրետ ուր են արտաքսվել միգրանտները։

Երկուշաբթի օրը Թրամփը՝ որպես ԱՄՆ 47-րդ նախագահ, իր առաջին ելույթում խոստացավ անհապաղ դադարեցնել անօրինական ներգաղթյալների մուտքը ԱՄՆ և սկսել միլիոնավոր միգրանտների արտահանձնման գործընթացը։ Թրամփը նաև արտակարգ դրություն հայտարարեց Միացյալ Նահանգների հարավային սահմանին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ես ինքս եմ խճճվել վարկածների մեջ․ Թիկնիզյանի գործակալը շփոթված է

19:14 14.05.2025

Ես ինքս եմ խճճվել վարկածների մեջ․ Թիկնիզյանի գործակալը շփոթված է

«Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը նշել է, որ ինքն էլ է արդեն խճճվել տարբեր վարկածների մեջ, թե ինչու իր հաճախորդը չտեղափոխվեց «Զենիթ»՝ չնայած նախկինում շատ խոսակցություններ կային այդ հնարավոր տրանսֆերի մասին։ «Ինչո՞ւ Թիկնիզյանը չտեղափոխվեց «Զենիթ»։ Ես ինքս էլ եմ խճճվել վարկածների մեջ։ Սկզբում ասում էին՝ խնդիրը «Լոկոմոտիվն» է, որ նրանք շատ փող էին […] ...

Մարիամ Գևորգյանը նշանակվել է Բոլիվիայում և Պարագվայում ՀՀ դեսպան

19:03 14.05.2025

Մարիամ Գևորգյանը նշանակվել է Բոլիվիայում և Պարագվայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Բոլիվիայի Բազմազգ Պետությունում և Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանին, […] ...

Արագածոտնի մարզում «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին. կա տուժած

18:53 14.05.2025

Արագածոտնի մարզում «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին. կա տուժած

Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Էդգար Հ.-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Արտենի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնավածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում […] ...

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

18:44 14.05.2025

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնի ծառայողները նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, հատուկ հսկողություն են սահմանել դատապարտյալներ Ա․Հ․-ի և Ա․Ս․-ի, ինչպես նաև նրանց մոտ կարճատև տեսակցության եկած երկու քաղաքացու նկատմամբ։ Տեսակցությունների ընթացքում ծառայողները նկատել են, որ դատապարտյալ Ա․Հ․-ն փորձում է մյուս դատապարտյալին փոխանցել կասկածելի […] ...

Տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հանդիպումը

18:33 14.05.2025

Տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հանդիպումը

ՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028թթ․ ռազմավարության շրջանակում 2025 թ․ ընթացքում կատարման ենթակա միջոցառումները քննարկելու նպատակով այսօր տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հանդիպումը, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, կանանց հիմնահարցերի ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ընդգծելով Ռազմավարության մշակման և իրականացման գործընթացում փորձագիտական համայնքի, զարգացման գործընկերների ակտիվ մասնակցության դերը՝ […] ...

Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթով

18:23 14.05.2025

Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթով

Մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթով: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սուրեն Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասին և ներկայացրել ՀՀ նոր հանձնառությունները՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար համապատասխան պատրաստությամբ անձնակազմի տրամադրում, խաղաղապահների պատրաստության միջազգային դասընթացների կազմակերպում Հայաստանում և ՄԱԿ-ի առաքելություններում կին […] ...

BACK_TO_TOP