TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.89 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել․ Փեզեշքիան

10:50 15.01.2025

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծելու նպատակ չի հետապնդում։ «Մենք չենք ձգտում միջուկային զենք ստեղծել, բայց մեզ մեղադրում են, թե իբր ռումբ ենք մշակում։ Սա այն սխեման է, որը նրանք փորձում են օգտագործել պատրվակ ստեղծելու համար։ Դա ճիշտ չէ», – ընդգծել է հանրապետության նախագահը NBC News-ի հետ զրույցում:

̰
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են խուսափել հակամարտությունից

10:42 15.01.2025

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Վաշինգտոնը կկարողանա խուսափել Չինաստանի հետ հակամարտությունից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության ապագա օգնական Մայք Ուոլցը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններում բազմաթիվ խնդիրներ կան։ «Նորընտիր նախագահը համոզված է, որ մենք կարող ենք խուսափել Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության հետ հակամարտությունից, քանի որ նրանք […]

̰
Իրանի նախագահը հերքում է Թրամփի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքները

10:35 15.01.2025

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կտրականապես հերքել է Իսլամական Հանրապետության հասցեին հնչած՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքները։ «Սա հերթական հորինվածքն է, որը տարածվում է Իսրայելի և այլ երկրների կողմից՝ նպատակ ունենալով սրել իրանաֆոբիան։ Իրանը երբեք նման փորձեր չի ձեռնարկել», – ընդգծել է Իրանի նախագահը NBC News-ի հետ զրույցում: Թրամփի դեմ մահափորձեր են […]

̰
Hürriyet. Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդը մտադիր է իր առաջին այցը կատարել Թուրքիա

10:28 15.01.2025

Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան նախատեսում է իր առաջին արտասահմանյան այցը կատարել Թուրքիա։ Այս մասին հայտնում է կառավարամետ Hürriyet թերթը։ Հրատարակությունը պարզաբանում է, որ այցը կկայանա այն բանից հետո, երբ Սիրիայի նոր խորհրդարանի կողմից երկրի ղեկավար կընտրվի Ալ-Շարաան։ Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ այցը պետք է կայանար առաջիկա օրերին, սակայն հետաձգվել է […]

̰
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ամբողջական տեքստը

09:56 15.01.2025

Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։ ՀՀ կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ կողմից՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ստորև ներկայացված է Կանոնադրության ամբողջական տեքստը։ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրություն Նախաբան Հայաստանի Հանրապետությունը և […]

̰
ՔՊ վարչության նիստում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքները

22:55 14.01.2025

Հունվարի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքները։ Մեծամորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Վահրամ Խաչատրյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, Կուսակցության Եղեգնաձորի Տարածքային կազմակերպության աշխատանքի հետ կապված, ինչպես նաև կարգապահական բնույթի հարցեր։

̰
Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը կնպաստի ավելի դիմացկուն, ավելի խաղաղ Հարավային Կովկասին․Բլինքեն

22:52 14.01.2025

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համոզմունք է հայտնել, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը կնպաստի ավելի դիմացկուն, ավելի խաղաղ, ավելի ապահով, ավելի անկախ Հարավային Կովկասին: «Մենք ստեղծում ենք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողով: Այն մեզ հնարավորություն է տալիս ընդլայնել համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ տնտեսական հարցերում, անվտանգության և պաշտպանության ոլորտում, ժողովրդավարության, արդարադատության հարցերում»,-ասել է Բլինքենը:

̰
Ի՞նչ կտա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը

21:51 14.01.2025

Հայաստանը ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսության մակարդակից անցում է  կատարում ռազմավարական գործընկերության մակարդակի: Ի՞նչ նշանակություն ունի հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը: Հարաբերությունների ի՞նչ զարգացումներ կարող է այն ենթադրել: Այս ու այլ հարցերի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Ի՞նչ է նշանակում ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարաբերությունների մասին համաձայնագրի կնքումը

21:20 14.01.2025

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման շուրջ քննարկումները չեն դադարում. բովանդակությունը հայտնի՞ է: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դե, սպասվում էր այս համաձայնագիրը: Դեռևս հունիսի 11-ին, երբ Երևանում գումարվեց ռազմավարական երկխոսության խմբի հերթական նիստը, հայտարարվեց, որ որոշվել է այս ձևաչափը վերանայել, հասցնել ավելի բարձր մակարդակի և այն […]

̰
Արդարադատության նախարարն ամփոփել է 2024թ.-ը

20:38 14.01.2025

«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, իսկ այսօրվա Սահմանադրության տեքստը որևէ խոչընդոտ չի պարունակում խաղաղության գործընթացի իրականացման առումով». այս մասին այսօր ասել է Արդարադատության նախարարն՝ իր ամփոփիչ ասուլիսին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային

20:22 14.01.2025

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Զրուցակիցները ողջունել են երկկողմ հարաբերությունների համակողմանի խորացման ու զարգացման ընթացիկ դինամիկան և արձանագրել, որ առկա ներուժն անհրաժեշտ է լավագույնս իրացնել և Հայաստանի ու Հնդկաստանի միջև բարեկամությունը որակապես նոր մակարդակի բարձրացնել: Հանդիպման ընթացքում արծարծվել են փոխգործակցության ընդլայնման, կրթության, մշակույթի […]

̰
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են միջազգային տնտեսական վարկանիշային աղյուսակներում ՀՀ դիրքի բարելավմանն ուղղված քայլերը

19:13 14.01.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ իրականացված աշխատանքները: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է ռազմավարության 7 առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ իրականացվել են աշխատանքները: Ըստ այդմ՝ հաշվետու ժամանակահատվածում աշխատանքներ են իրականացվել, որոնք միտված են եղել բարձրացնել գյուղատնտեսության ոլորտի մրցունակությունը […]

̰
Երեւանում էին ԻԻՀ Մեջլիսի պատվիրակները

18:43 14.01.2025

ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանի հրավերով Երեւանում էին ԻԻՀ Մեջլիսի պատվիրակները։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ «Հայաստանը մեծապես կարեւորում է բարեկամ Իրանի հետ բազմադարյա պատմություն ունեցող կապերը եւ համապարփակ համագործակցության խորացումը․ ընդլայնված կազմով քննարկումը սկսվեց այս շեշտադրմամբ։ Կողմերը քննարկեցին համագործակցության բազմոլորտ ուղղություններ, անդրադարձան տնտեսական համագործակցությանն ու առեւտրաշրջանառության ծավալներին»։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Ուժի միջոցով խաղաղության հասնելը կարևոր է Ուկրաինայի գոյատևման համար․ Բլինքեն և Օսթին

18:30 14.01.2025

Ուժի միջոցով խաղաղության քաղաքականություն վարելը կենսական նշանակություն ունի Ուկրաինայի գոյատևման համար։ Սա կազդի նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների անվտանգության վրա։ Այս մասին հայտարարել են պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը The New York Times-ում համատեղ սյունակում։ «Ուժի միջոցով խաղաղության քաղաքականություն վարելը կենսական նշանակություն ունի Ուկրաինայի գոյատևման և Ամերիկայի անվտանգության համար: Միացյալ Նահանգները և նրա […]

̰
ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս

18:17 14.01.2025

Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը։ Ինչպես հաղորդում է «Ազատությունը», այսօր հայտարարել է դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը՝ ելույթ ունենալով Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում։ «Մենք նաև լսում ենք, որ կան դրական շարժումներ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու ուղղությամբ: Դա ընտրություն է, և մենք պետք է բոլոր դիմումները շատ-շատ մանրամասն ուսումնասիրենք և նույնը […]

̰
Սի Ծինփինը խոսել է ուկրաինական հակամարտության հարցում Չինաստանի դիրքորոշման մասին

18:12 14.01.2025

Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ խաղաղ բանակցությունների խթանումն է, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստայի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Երեքշաբթի օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել Սի Ծինփինի եւ Կոստայի միջեւ։ Կողմերը, մասնավորապես, քննարկել են ուկրաինական հակամարտությունը։ «Սի Ծինփինն ուրվագծել է Չինաստանի սկզբունքային դիրքորոշումը ՝ նպաստելու հաշտեցմանն ու բանակցություններին»,- հաղորդում է Չինաստանի […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի և ԱՄՆ-ի գործընկերությունը չպետք է սպառնա այլ երկրներին

18:06 14.01.2025

Երեւանի եւ Վաշինգտոնի գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիք հանդիսանա այլ երկրների համար․ նման կարծիք է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը News.ru պորտալի հետ զրույցում՝ մեկնաբանելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։ «Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնի հետ նման գործընկերության հաստատումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակներում, սակայն այս գործընկերությունը չպետք է անվտանգության […]

̰
Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա հունվարի 15-ին

15:28 14.01.2025

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 15-ին՝ ժամը 17:30-ից, Երեւանի Կոզեռնի փողոցում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հրաժեշտի արարողությունը հունվարի 16-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: Մհեր Սահակյանը ծնվել էր 1988 թվականի հունվարի 30-ին Երեւանում: 2008 թվականին ավարտել էր Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: Փաստաբան: 2008-2009 թվականներին […]

̰
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

14:48 14.01.2025

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 14-ին ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության անդամներին` Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը շատ է կարեւորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ: Նա նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը եւ համագործակցությունը: ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության, […]

̰
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան

14:14 14.01.2025

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան, նրա այցը կարող է կայանալ մոտ ապագայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասուլիսում։ «Մեր երկխոսությունը Հայաստանի հետ շարունակվում է, նա հրավիրված է Ռուսաստանի Դաշնություն, մենք սպասում ենք նրան», – ընդգծել է Լավրովը։

̰
Մոսկվայի և Երևանի հարաբերությունները բարդ են․ Լավրով

14:03 14.01.2025

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի և Երևանի հարաբերություններն այս փուլում բարդ էանվանել ։ Լավրովն այս մասին ասել է այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրելու Հայաստանի որոշումը նրա ինքնիշխան իրավունքն է, և Մոսկվան Երևանին չի թելադրում, թե ում հետ համագործակցի։

̰
Լավրովն անհնարին է անվանել Հայաստանի անդամակցությունը և՛ ԵՄ-ին և՛ ԵԱՏՄ-ին

13:54 14.01.2025

Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ավելի վաղ ՀՀ կառավարությունն աջակցել էր Եվրամիությանը հանրապետության անդամակցության գործընթաց սկսելու օրենսդրական նախաձեռնությանը, որը կքննարկի խորհրդարանը։ Լավրովը հիշեցրել է ԵԱՏՄ զարգացմամբ զբաղվող ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անհամատեղելիության մասին։

̰
Հայաստանն իրավունք ունի զարգացնել գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ. Պեսկով

13:04 14.01.2025

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է, Ռուսաստանն իր հերթին մտադիր է կապեր ամրապնդել Հայաստանի հետ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրելու Երևանի մտադրությունը։ «Հայաստանի ինքնիշխան իրավունքն է զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով։ Մենք ունենք մեր երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ, […]

̰
Ակնկալում եմ ՀՀ վարչապետի հետ հանդիպում. Անտոնիու Կոշտա

12:28 14.01.2025

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան X-ի իր էջում գրել է, որ ակնկալում է ՀՀ վարչապետի հետ հանդիպում։ «Հայաստանի վարչապետի հետ իմ հեռախոսազրույցում քննարկել ենք ԵՄ-Հայաստան հարաբերությունների դրական դինամիկան։ Ես արտահայտեցի ԵՄ-ի հանձնառությունը՝ ավելի ամրապնդելու մեր գործընկերությունը, հիմնված ընդհանուր արժեքների վրա և խորացնելու մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ անվտանգություն, տնտեսություն, մարդկանց միջև շփումներ, ժողովրդավարական ինստիտուտներ և կայունություն: […]

̰
Գերմանիայի ՊՆ ղեկավարը չհայտարարված այցով ժամանել է Կիև

12:07 14.01.2025

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև՝ քննարկելու Ուկրաինային Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմում հետագա աջակցությունը։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով n-tv-ին։ «Ինձ համար կարևոր է այս ուղևորությամբ ցույց տալ, որ մենք շարունակում ենք ակտիվորեն աջակցել Ուկրաինային, սա ազդանշան է, որ Գերմանիան, որպես ՆԱՏՕ-ի ամենամեծ երկիր, աջակցում է Ուկրաինային […]

̰
Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կարևոր է խուսափել սուր հռետորաբանությունից և ուժի կիրառման սպառնալիքներից. ԵՄ խոսնակ

10:22 14.01.2025

Կարևոր է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը բարի կամքով բանակցեն չլուծված բոլոր հարցերի շուրջ՝ խուսափելով սուր հռետորաբանությունից և ուժի կիրառման սպառնալիքներից։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և  անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։  ԵՄ գլխավոր խոսնակը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցել կողմերին տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար։ Անիտա Հիպերը շեշտել […]

̰
Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան

10:15 14.01.2025

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ժնև): «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության […]

̰
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում արձանագրվել են խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են

10:09 14.01.2025

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները՝ Պաշտպանի հանձնարարությամբ, 2024 թվականի հոկտեմբերին երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այցի ընթացքում, ի թիվս այլնի` ուսումնասիրության առարկա են դարձել քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման վիճակը, քրեակատարողական ծառայողների հաստիքների համալրվածությունը […]

̰
Թրամփը նշել է Պուտինի հետ հանդիպման պայմանը

09:51 14.01.2025

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax- ին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ցանկանում, և Թրամփը ինքն էլ կցանկանար հանդիպել «շատ արագ», բայց նախ ինքը պետք է ստանձնի պաշտոնը։ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին։ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ նախագահը ցանկություն է հայտնել հանդիպել իր հետ, եւ […]

̰
Այսօր Միրզոյանն ու Բլինքենը կտորագրեն ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը

09:31 14.01.2025

Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Միջոցառումը տեղի կունենա Երևանի ժամանակով ժ. 22:00-ին և կլուսաբանվի ՀՀ ԱԳՆ հարթակներով:

̰
BACK_TO_TOP