Փարաքար համայնքում մարտի 31-ին ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+11.26 oC

Փարաքար համայնքում մարտի 31-ին ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն

13:34 16.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարությունն Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշում կայացրեց․ ընտրությունները նշանակված են 2025 թվականի մարտի 31-ին։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության հունվարի 16-ի հերթական նիստի ընթացքում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ներկայացնելով որոշումը, հիշեցրեց, որ Փարաքար համայնքի ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ երրորդը 2024 թվականի նոյեմբերի 25-ին հանդես է եկել Փարաքար համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օր սահմանելու օրակարգով:

«Նոյեմբերի 29-ին գումարված նիստով Փարաքար համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օր էր սահմանվել 2024 թվականի դեկտեմբերի 11-ը։ Ավագանու արտահերթ նիստով խմբակցությունների կողմից համայնքի ղեկավարի թեկնածու կամ թեկնածուներ չեն առաջադրվել։ Գործող կարգավորումներով՝ համապատասխան արձանագրությունից հետո երկշաբաթյա ժամկետում Կառավարությունը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի կարգավորումների համաձայն՝ պետք է ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և միաժամանակ նոր արտահերթ ընտրություններ նշանակելու որոշում կայացնի»,-նշեց Խուդաթյանը։

Նախարարը հավելեց, որ հիմա կառավարությունը որոշում է ընդունում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասով։  Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյոք Փարաքարում առաջանալո՞ւ է համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու հարց՝ Խուդաթյանը դրական պատասխան տվեց։  «Ունենալու ենք՝ պայմանավորված այն հանգամանքով, որ համայնքի ղեկավար ու համայնքի ղեկավարի առաջին տեղակալ չկա: Գործող կարգավորումներով՝ այնտեղ կառավարման բարդություններ ունենք, որովհետև ամբողջական ծավալով տեղակալը չի կարողանում փոխարինել համայնքի ղեկավարին:

Փաստացի, համայնքային կյանքը դրա արդյունքում տուժում է: Համայնքի ղեկավարի միակ տեղակալը ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում, սահմանված կարգով ընթացք է տրվում դիմումին, և առաջիկայում պիտի այնտեղ իրավիճակը հաղթահարելու համար համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակենք»,-նշեց ՏԿԵ նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ արդեն երկրորդ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անցկացնում է նախնական քվեարկություն, որի արդյունքները  քննարկվել և գնահատվել են շատ դրական։

«Ես ուզում եմ ընդգծել, որ այսպիսով, իմ կարծիքով՝ ժողովրդավարական ևս մի շատ կարևոր ինստիտուտ է կայանում Հայաստանում, հետևաբար նախնական ընտրություններում հաղթած թեկնածուն մարզպետի կողմից կնշանակվի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար», նշեց վարչապետը: Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին մասնակցել են Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը:

Նախնական ընտրությունների արդյունքներով 594 ձայնով հաղթել է Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Մինչ այդ  նախնական ընտրությունների արդյունքներով նաև Գյումրիում էր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել։ Գյումրիում կայացած նախնական ընտրությունների արդյունքներով հաղթել էր Սարիկ Մինասյանը, ով այժմ կատարում է համայնքի ղեկավարի պարտականությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Փաշինյան

22:03 15.05.2025

Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին, ով ներկայացավ որպես Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակից»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

SHANTNEWS

22:00 15.05.2025

SHANTNEWS

Մայիսի 15-ը՝ կլիմայի միջազգային օր

21:49 15.05.2025

Մայիսի 15-ը՝ կլիմայի միջազգային օր

Մայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը՝ վերստին ընդգծելով կլիմայական ճգնաժամի համաշխարհային նշանակությունն ու դրա հաղթահարման հրատապությունը։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: 1980-ականների վերջերից ի վեր կլիմայի փոփոխության վերաբերյալ քննարկումները դուրս են եկել գիտական շրջանակներից՝ դառնալով միջպետական բանակցությունների, քաղաքացիական շարժումների ու տնտեսական ռազմավարությունների առանցքում։ Այս օրը կոչ է՝ գիտակցելու մարդկային գործունեության […] ...

Դե Բրույնեն նախապատվությունը տալիս է իտալական ակումբին

21:25 15.05.2025

Դե Բրույնեն նախապատվությունը տալիս է իտալական ակումբին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն մտադիր է տեղափոխվել «Նապոլի», գրում է Daily Mail-ը: Բելգիացին, որը պաշտոնապես հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո անգլիական ակումբից հեռանալու մասին, նախապատվությունը տալիս է «Նապոլիին», քանի որ շատ է ցանկանում աշխատել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: Իտալական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է 2 տարվա պայմանագիր: Դե Բրույնեի ծառայություններով հետաքրքրված […] ...

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. ՏԿԵ նախարար

21:19 15.05.2025

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

21:10 15.05.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Ձորափի փ. 130՝ «Մանկական երկաթուղի» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հրազդանի Կիրճ 9՝ «Լադա» ՍՊԸ, Հովհանիսյան առանձնատուն, Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ թաղ. 53-99 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի […] ...

BACK_TO_TOP