TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+17.5 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել․ Փաշինյան

16:30 08.01.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
ՀՀ-ն չի ուզում, իր համար շահեկան էլ չէ լինել պատնեշ․ Միրզոյանի պատասխանը՝ Ալիևին

16:07 08.01.2025

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօրվա ասուլիսում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե իբր Հայաստանը չպետք է աշխարհագրական խոչընդոտ ու պատնեշ հանդիսանա Թուրքիայի և Ադրբեջանի միջև, իսկ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի։ «ՀՀ-ն չի ուզում և չի էլ պատրաստվում, իր համար շահեկան էլ չէ լինել պատնեշ: Մենք ապրում ենք 21-րդ […]

̰
Ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի առաջարկներին մինչ օրս Ադրբեջանից պաշտոնական արձագանք չկա. ԱԳ նախարար

15:34 08.01.2025

Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ հայկական կողմը ներկայացրել է համապարփակ առաջարկներ, սակայն մինչ օրս Ադրբեջանից պաշտոնական արձագանք չի ստացվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։Նա հիշեցրեց, որ Հայաստանի կողմից ներկայացվել է Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, որն ավելի լայն միջազգային օրակարգ է ձևավորում՝ ներառելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ […]

̰
ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը համարում ենք պահանջված․ Միրզոյան

15:12 08.01.2025

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում շեշտել է, որ Հայաստանը շարունակում է զարգացնել հարաբերություններն ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ։ Միրզոյանը  հիշեցրել է, որ ՀՀ-Ադրբեջանի սահմանին շարունակում է տեղակայված մնալ Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը։ «Սա կարևոր գործոն է հատկապես այն ժամանակներում և այն հռետորաբանության պայմաններում, որում մենք ապրում ենք, և որին մենք ականատես […]

̰
Միրզոյանը հայտնել է, թե խաղաղության պայմանագրի քանի կետն է համաձայնեցվել

15:04 08.01.2025

Մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խոսել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից։ «Տարվա ընթացքում եղել են մի շարք փաստաթղթերի և առանձին ձևակերպումների փոխանակումներ։ Եղել են ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական շփումներ։ Այնուամենայնիվ, մենք դեռ չունենք ստորագրված փաստաթուղթ»,-նշել է նխարարը։ Միրզոյանն ընդգծել է, որ օգոստոսին Հայաստանն առաջարկել է ստորագրել համաձայնեցված 13 հոդված, […]

̰
Կա ընկալում, թե ինչպես և որտեղից շարունակել Հայաստան-Ադրբեջան սահմանազատումը. Արարատ Միրզոյան

14:40 08.01.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների միջև պայմանավորվածություն կա շարունակելու Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի սահմանազատման գործընթացը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Պայմանավորվածություն կա շարունակել այս աշխատանքը։ Ենթադրաբար, հունվարին տեղի կունենա երկու փոխվարչապետների և նրանց գլխավորած հանձնաժողովերի միջև հերթական հանդիպումը։ Կա նաև ընկալում, թե ինչպես և որտեղից շարունակել […]

̰
Գրենլանդիայի վարչապետը Թրամփի հայտարարություններից հետո կհանդիպի Դանիայի թագավորի հետ

14:20 08.01.2025

Գրենլանդիայի վարչապետ Մութ Էգեդեն չորեքշաբթի օրը կհանդիպի Դանիայի թագավոր Ֆրեդերիկ X-ի հետ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ կղզին ԱՄՆ-ին զիջելու պահանջների ֆոնին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Դանիայի թագավորական տունը։ Թրամփը նախկինում ասել էր, որ Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների մի մասը՝ ընդգծելով նրա ռազմավարական նշանակությունը ազգային անվտանգության և «ազատ աշխարհի» պաշտպանության համար, այդ թվում՝ […]

̰
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կհանդիպի Ալիևի, ապա՝ Փաշինանի հետ․IRNA

13:35 08.01.2025

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հետ քաղաքական-անվտանգային հարաբերությունների ամրապնդման նպատակով  մեկնել է Բաքու: Այս մասին հայտնում է IRNA-ն։ Նշվում է, որ նա այնտեղ է ադրբեջանական կողմի հրավերով։ Իրանցի պաշտոնյան հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ահմադիանն այնուհետև այցելելու է Հայաստան և հանդիպելու է վարչապետ Նիկոլ […]

̰
Ֆրանսիայի արտգործնախարարը մեկնաբանել է Գրենլանդիայի մասին Թրամփի խոսքերը

13:21 08.01.2025

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն, մեկնաբանելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողության մասին, չորեքշաբթի ասել է, որ Եվրամիությունը թույլ չի տա որևէ պետության հարձակվել իր սահմանների վրա։ «Ակնհայտ է, որ Եվրամիությունը թույլ չի տա աշխարհի այլ երկրներին, անկախ նրանից, թե որ երկրի մասին է խոսքը, հարձակվելու իրենց ինքնիշխան սահմանների վրա», – […]

̰
Վրաստանում հայտարարել են «երկիրը ուկրաինական սցենարից փրկելու մասին»

12:31 08.01.2025

Վրաստանին հաջողվեց խուսափել ուկրաինական սցենարից, սակայն երկրում խաղաղության պահպանման համար պայքարը շարունակվում է։ Այս մասին ասվում է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի հայտարարության մեջ։ «Վրաստանը մեծ ջանքերի գնով և անզիջում պայքարի արդյունքում կարողացավ խուսափել ուկրաինական սցենարից, սակայն խաղաղության համար պայքարը շարունակվում է, և այդ պայքարը պետք է ավարտին հասցվի»,- ասվում է հայտարարության մեջ։ Իշխող […]

̰
Կարեն Գիլոյանը դադարեցրել է աշխատանքը՝ որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ․ նախարար

12:15 08.01.2025

Կարեն Գիլոյանը դադարեցրել է աշխատանքը՝ որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Պատճառները տարբեր են»,-նշել է նախարարը հավելելով, որ մարդկային հարաբերությունները Գիլոյանի հետ շարունակում են մնալ նորմալ։

̰
ՀՀ վարչապետի արձագանքն Ադրբեջանի նախագահին

12:09 08.01.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին: – Պարոն վարչապետ, Ադրբեջանի նախագահը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ագրեսիվ հայտարարություններ է արել Հայաստանի Հանրապետության հասցեին: Ո՞րն է Ձեր գնահատականը: – Թերևս Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել: Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, […]

̰
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի

21:52 07.01.2025

Շարունակում է աճել Թուրքիայի ու Իսրայելի միջև առճակատոմը: Երուսաղեմում հնչում է Անկարայի դեմ լայնածավալ պատերազմին նախապատրաստվելու առաջարկը: Այդ լարվածությունը կապված է միայն Սիրիայի՞ հետ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իսրայելում կա այդպիսի մի պետական ատյան. այն կոչվում է «Նագելի կոմիտե»: Այդ ատյանը լիազորված է հաշվարկել, պարզել, թե ինչ կարիքներ ունի պաշտպանական ոլորտը և […]

̰
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ

20:45 07.01.2025

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ։ Նախարարը նախ շրջայց է կատարել Կայանի տարածքում, ծանոթացել անցած տարի իրականացված վերազինման աշխատանքներին, տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «2024 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ում իրականացվում է համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի, գազատուրբինի, շոգետուրբինի և օժանդակ սարքավորումների կապիտալ նորոգում։ Նախարարն այցի […]

̰
2024-ին Կադաստրի կոմիտեի ծառայությունների մատուցման կատարողականը եղել է աննախադեպ

20:40 07.01.2025

Կառավարության 2021-26թթ.-ի գործունեության ծրագրով Կադաստրի կոմիտեն 2024թ.-ի համար նախատեսել է իրականացնել 13 միջոցառում և դրանք հիմնականում միտված են եղել Կադաստրի կոմիտեում գործառույթների թվայնացման և դրանք առավել արդյունավետ դարձնելուն: Կոմիտեի ղեկավարի խոսքով՝ ծառայությունների մատուցման կատարողականը նախորդ տարի եղել է աննախադեպ: Կադաստրի կոմիտեում 2024-ին իրականացվել են կառուցվածքային խոշոր փոփոխություններ. տարածքային 4 ստորաբաժանումները վարչապետի որոշմամբ վերամիավորվելու են՝ վերածվելով գրանցման միասնական մեկ […]

̰
Իրաքում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

18:15 07.01.2025

Հունվարի 7-ին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Սողոյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին: Շնորհավորելով ՀՀ նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ռաշիդը մաղթել է հաջողություն և արդյունավետ առաքելություն: Դեսպան Սողոյանը հաստատել է Հայաստանի պատրաստակամությունը Իրաքի հետ զարգացնելու բազմաոլորտ համագործակցություն, մասնավորապես` երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում: Հանդիպմանը առանձնահատուկ […]

̰
Իրանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

15:50 07.01.2025

Հունվարի 7-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մասուդ Փեզեշքիանին: ԻԻՀ նախագահը շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջող և արդյունավետ գործունեություն: Դեսպան Հակոբյանը վերահաստատել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով խորացնելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Իրան հարաբերությունների ներկա օրակարգին և կարևորել փոխադարձ […]

̰
Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի վարչապետները կքննարկեն սահմանային խնդրները

15:05 07.01.2025

Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարները կհանդիպեն հունվարի 8-ին։ «Նախարարների կաբինետի նախագահ, Ղրղզստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Ադիլբեկ Կասիմալիևն այս տարվա հունվարի 8-ին կհանդիպի Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովի և Տաջիկստանի Հանրապետության վարչապետ Կոհիր Ռասուլզոդայի հետ։ Եռակողմ հանդիպումը տեղի կունենա Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի պետական սահմանների խաչմերուկում»,- ասվում է Ղրղզստանի նախարարների կաբինետի մամուլի ծառայության հաղորդագրության […]

̰
Լուկաշենկոն հայտարարել է, որ կառչած չէ իշխանությունից

14:22 07.01.2025

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքը չի պահում իշխանությունը և կանի ամեն ինչ, որպեսզի այն հանգիստ փոխանցի նոր սերնդին։ «Ես չեմ բռնում իշխանությունը, ես ամեն ինչ անելու եմ, որ այս իշխանությունը հանգիստ փոխանցեմ նոր սերնդին, որովհետև ես հույս ունեմ ապրելու նոր կառավարության օրոք», – ասել է Լուկաշենկոն։ Նա ընդգծել է, որ չի փորձում […]

̰
Վրաստանի խորհրդարանը կոչ է անում Ֆրանսիային նոր ընտրություններ անցկացնել

14:01 07.01.2025

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին նոր ընտրություններ անցկացնել՝ որպես քաղաքական ճգնաժամից դուրս գալու միջոց։ «Ես մտադիր չեմ միջամտել Ֆրանսիայի ներքին գործերին, բայց հաշվի առնելով, որ ֆրանսիացիների 61%-ը կողմ է նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականին, իսկ 50%-ը ցանկանում է արձակել Ազգային ժողովը, նոր ընտրությունները կարող են լուծել քաղաքական ճգնաժամը»,- գրել է Պապուաշվիլին […]

̰
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի հատվածի շուրջ համաձայնության հասնելու համար բոլոր վիճելի հարցերի լուծման մասին

13:50 07.01.2025

Բոլոր վիճելի և չլուծված հարցերը, որոնք խոչընդոտում էին Գազայի հատվածի շուրջ համաձայնության ձեռքբերումը, հաջողությամբ լուծվել են: Ստորագրումը կախված է միայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից, Al-Mayadeen TV-ին ասել է Լիբանանում ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Ահմադ Աբդուլ Հադին։ «Այժմ գնդակը Նեթանյահուի դաշտում է, հատկապես բոլոր կետերի շուրջ համաձայնության գալուց հետո, և միայն նա կարող է կանխել համաձայնագիրը կամ […]

̰
Դամասկոսի օդանավակայանը բացվել է միջազգային չվերթների համար

13:22 07.01.2025

Դամասկոսի օդանավակայանը վերաբացվել է կանոնավոր միջազգային չվերթների ժամանման և մեկնման համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օդանավակայանի տեղեկատվական ծառայությունից։ «Այո, ինքնաթիռների ընդունումը վերսկսվել է, մենք սպասում ենք թռիչք Կատարից»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Կատարական կողմը հունվարի 2-ին է հայտարարել դեպի Դամասկոս շաբաթական երեք անգամ կանոնավոր թռիչքների վերսկսման մասին։ Նաև, ըստ ազգային ավիաընկերության՝ Սիրիական ավիաուղիների, հունվարի […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության փառատոնին

21:43 06.01.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնին նվիրված հոգևոր երաժշտության փառատոնին: Համերգը տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր եկեղեցում՝ Թալինի երաժշտական դպրոցի, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի, Երևանի պետական կամերային և Հայաստանի պետական կամերային երգչախմբերի մասնակցությամբ: Փառատոնի նպատակն է նպաստել ազգային հոգևոր և մշակութային […]

̰
Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է «իրատեսական քննարկումներ» ունենա տարածքային հարցերի շուրջ

20:09 06.01.2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է «իրատեսական քննարկումներ» ունենա տարածքային հարցերի շուրջ։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Մակրոնը այս մասին խոսել է Ֆրանսիայի դեսպանների տարեկան հանդիպման ժամանակ։ «Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է օգնի մեզ փոխել իրավիճակի բնույթը և համոզել Ռուսաստանին գալ բանակցությունների սեղանի շուրջ, մինչդեռ եվրոպացիները պետք է անվտանգության երաշխիքներ ստեղծեն […]

̰
Մակրոնը ԱՄՆ-ին կոչ է արել համոզել Ռուսաստանին նստել բանակցությունների սեղանի շուրջ

18:57 06.01.2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Միացյալ Նահանգները պետք է օգնի «համոզել Ռուսաստանին» նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։ «Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է մեզ օգնի փոխել իրավիճակի բնույթը և համոզել Ռուսաստանին գալ բանակցությունների սեղանի շուրջ»,- ելույթի ժամանակ ասել է Մակրոնը։

̰
Մոդին մտադիր է փետրվարին այցելել Փարիզ․ ԶԼՄ

14:52 06.01.2025

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ծրագրում է փետրվարին այցելել Ֆրանսիա։ Ինչպես հաղորդում է The Hindu թերթը՝ վկայակոչելով աղբյուրները, Փարիզում կարող են գործարքներ կնքվել Հնդկաստանի ռազմածովային ուժերի համար Rafale կործանիչների և Scorpene սուզանավերի ձեռքբերման վերաբերյալ։ «Սպասվում է, որ վարչապետ Մոդին կայցելի Փարիզ՝ մասնակցելու արհեստական ​​ինտելեկտի գագաթնաժողովին: Այցը կունենա նաև երկկողմ բաղադրիչ: Կողմերն աշխատում են երկու գործարքի վրա, […]

̰
Ալիևը մեղադրել է Ռուսաստանի ներկայացուցիչներին Ակտաուի մերձակայքում AZAL ինքնաթիռի կործանման համար

14:26 06.01.2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պահանջում է պատժել «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի վթարի մեղավորներին։ «Վստահաբար կարող եմ ասել, որ այս աղետի հետևանքով Ադրբեջանի քաղաքացիների մահվան պատասխանատուները Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներն են, և մենք պահանջում ենք արդարություն, պահանջում ենք պատժել մեղավորներին, պահանջում ենք լիակատար թափանցիկություն։ Ռուսաստանի պետական ​​մարմինների՝ միջադեպը լռեցնելու և զավեշտալի վարկածները պաշտպանելու փորձերը […]

̰
Սիրիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները ժամանել են ԱՄԷ․ SANA

13:50 06.01.2025

Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ Հասան ալ-Շիբանին պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։ Ալ-Շիբանիի գլխավորած պատվիրակության կազմում են Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրան և Գլխավոր հետախուզական ծառայության ղեկավար Անաս Հասան Խաթաբը։ Ինչպես նշում է գործակալությունը, Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչները ԱՄԷ-ում կքննարկեն «երկրների միջև […]

̰
Թրյուդոն հրաժարականի մասին հայտարարելու մտադրություն ունի․ ԶԼՄ

12:38 06.01.2025

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հունվարի 6-ին կարող է հայտարարել Կանադայի Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին։ Այս մասին հայտնում է կանադական The Globe and Mail թերթը։ «Թրյուդոն կարող է հայտարարել իր հրաժարականի մասին Լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնից արդեն երկուշաբթի օրը», – գրում է թերթը: Հստակեցվում է, որ այս պահին հայտնի չէ՝ Թրյուդոն անմիջապես կլքի իր […]

̰
Բլինքենը հույս է հայտնել, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև բանակցությունները կավարտվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում

12:30 06.01.2025

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կցանկանար, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ բանակցություններն ավարտվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Այս մասին Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ բանակցություններից հետո Սեուլում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Կիրակի օրը Reuters-ը՝ վկայակոչելով ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչին, հայտնել է, որ շարժումը հաստատել […]

̰
BACK_TO_TOP