14:52 06.01.2025
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ծրագրում է փետրվարին այցելել Ֆրանսիա։ Ինչպես հաղորդում է The Hindu թերթը՝ վկայակոչելով աղբյուրները, Փարիզում կարող են գործարքներ կնքվել Հնդկաստանի ռազմածովային ուժերի համար Rafale կործանիչների և Scorpene սուզանավերի ձեռքբերման վերաբերյալ։
«Սպասվում է, որ վարչապետ Մոդին կայցելի Փարիզ՝ մասնակցելու արհեստական ինտելեկտի գագաթնաժողովին: Այցը կունենա նաև երկկողմ բաղադրիչ: Կողմերն աշխատում են երկու գործարքի վրա, որոնք քննարկման վերջնական փուլում են»,- ասել է աղբյուրը։
Հնդկաստանի կառավարության ղեկավարը հրավեր է ստացել մասնակցելու գագաթնաժողովին, որը կանցկացվի Ֆրանսիայում փետրվարի 10-ին և 11-ին։
Փարիզն ու Նյու Դելին ամիսներ շարունակ քննարկում էին ավելի քան 10 միլիարդ դոլար արժողությամբ գործարք հնդկական ռազմածովային ուժերի համար Rafale-M կործանիչներ և Scorpene դասի սուզանավեր գնելու վերաբերյալ: Ակնկալվում է, որ այս պայմանագրերը կներկայացվեն Հնդկաստանի կառավարության համապատասխան կոմիտեին՝ հաստատման համար առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, ասել են աղբյուրները:
19:04 16.05.2025
Մեսսին վերադարձել է Արգենտինայի հավաքական18:58 16.05.2025
Հոգեկան առողջության և հոգեբուժության խնդիրները՝ Հանրային խորհրդի օրակարգում2025 թվականի մայիսի 16-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի առողջապահության հարցերի հանձնաժողովի անդրանիկ նիստը (հանձնաժողովի նախագահ՝ Հայկուհի Մինասյան)։ Քննարկմանը մասնակցել են Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանը, Մխիթար Հերացու անվ. բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, հանրային առողջության ոլորտի ներկայացուցիչներ։ Քննարկվել է մասնավորապես անչափահասների հոգեկան առողջության խնդիրների լայն շրջանակ, այդ թվում՝ հոգեբանների մասնագիտական որակավորման, մարզերում համապատասխան մասնագետների […] ...
18:52 16.05.2025
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Վարորդներին հորդորում են տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։ ...
18:47 16.05.2025
Ծանրամարտում կգործեն նոր քաշային կարգերԾանրամարտում կգործեն նոր քաշային կարգեր։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) առաջարկել է նոր քաշային կարգերը, որոնք հաստատման կներկայացվեն մայիսի 23-26-ը՝ Սաուդյան Արաբիայում նախատեսված մարզաձևի միջազգային ֆեդերացիայի վեհաժողովում: Տղամարդիկ աշխարհի և աշխարհամասերի առաջնություններում կմրցեն 60, 65, 71, 79, 88, 98, 110 և +110 կգ, իսկ կանայք` 48, 53, 58, 63, 69, 77, 86 և +86 կգ քաշային […] ...
18:42 16.05.2025
Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել Լիոնի քաղաքապետի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահի հետՄայիսի 16-ին Լիոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դյուսեի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուքի հետ։ Դեսպան Խաչատրյանի և քաղաքապետ Դյուսեի հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Երևանի և Լիոնի միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը, այս ուղղությամբ առկա ընթացիկ ծրագրերին։ Հայաստանի դեսպանը կարևորել է Լիոնի քաղաքապետի և […] ...
18:36 16.05.2025
Քաղաքաշինական նորմերում ճկուն մոտեցում է նախատեսվել տնամերձ հողամասում կառուցապատում իրականացնելու դեպքումՔաղաքացիների առաջարկները հաշվի առնելով՝ Քաղաքաշինության կոմիտեն առավել ճկուն մոտեցում է նախատեսել տնամերձ հողամասերում կառուցապատում իրականացնելու դեպքում՝ փոփոխություն կատարելով ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերում։ Մասնավորապես՝ հանվել է տնամերձ հողամասերում բնակելի տուն և օժանդակ շինություններ կառուցելու համար սահմանված 20%+20% հարաբերակցությունը պահելու պահանջը։ Քաղաքացիները կարող են ընտրել՝ ինչպես տնօրինել կառուցապատման համար […] ...
18:30 16.05.2025
Ակումբը տապալել է մրցաշրջանը․ «Միլանի» գործադիր տնօրենԻտալական «Միլանի» գործադիր տնօրեն Ջորջո Ֆուռլանին համարում է, որ ակումբը տապալել է մրցաշրջանը: «Չի կարելի հերքել, որ մրցաշրջանը տապալված է: Չնայած նվաճել ենք Սուպերգավաթը, այնուամենայնիվ հեռու ենք այն նպատակներից, որոնք սահմանել էինք մրցաշրջանից առաջ: Կիսում ենք երկրպագուների հիասթափությունը: Լուրջ սխալներ ենք թույլ տվել: Հարկավոր է ուղղել դրանք, որպեսզի կրկին հայտնվենք այն դիրքում, որտեղ պարտավոր ենք […] ...