12:07 10.01.2025
Հայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Եվրամիությանը անդամակցելու միջև, այս երկու կազմակերպությունները անհամատեղելի են, այս մասին նշել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են, երկուսն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատություն։ Անհնար է պատկերացնել, որ այս երկու միությունները ինչ-որ պահի […]
11:36 10.01.2025
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ առաջընթաց է գրանցվել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման պատանդների ազատ արձակման և Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններում։ Այդ մասին նա հայտարարել է հինգշաբթի օրը Սպիտակ տանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ «Մենք իրական առաջընթաց ենք գրանցում, ես այսօր հանդիպեցի բանակցողների հետ։ Ես դեռ հույս ունեմ, որ մենք կարող ենք գերիների փոխանակում […]
22:53 09.01.2025
Մամուլում տեղեկություն է տարածվում այն մասին, որ հաջորդ շաբաթ հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին կարևոր համաձայնագիր է ստորագրվելու: Պաշտոնական ատյանները այս տեղեկությունը չեն հաստատում և չեն էլ հերքում: Արժե՞ հավատալ այս տեղեկության հավաստիությանը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջինն այս տեղեկությունը տարածել էր «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը: Ըստ նրա` այդ փաստաթուղթը կստորագրվի […]
21:49 09.01.2025
Ուկրաինայի պետական պարտքը տարեվերջին հասել է յոթ տրիլիոն գրիվնայի (165,1 մլրդ դոլար) կամ ՀՆԱ-ի 92%-ին, հայտնում է Forbes ամսագրի ուկրաինական տարբերակը։ «Ուկրաինայի պետական պարտքը 2024 թվականի վերջին հասել է մոտ յոթ տրիլիոն գրիվնայի (165,1 միլիարդ դոլար): Այսպիսով, պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ հասել է 92 տոկոսի։ Սա ընդհանուր պետական պարտքն է, որը, բացի Ուկրաինայի ուղղակի […]
21:44 09.01.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Հերթական բուռն քննարկումը ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստում»։
21:20 09.01.2025
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ գործընկերներ, Տեղեկացնում եմ, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ։ Ինչպես գիտեք, բոլոր վճարումները հունվարի 1-ից իրականացվում են բացառապես անկանխիկ ձևաչափով։ Համեմատության համար նշեմ, որ 2024 թվականի նույն ժամանակահատվածում հավաքագրված գումարը կազմել է 75,213,900 ՀՀ […]
20:05 09.01.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունվարի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփել է նախարարության 2024 թվականի գործունեությունը, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Նախարար Մխիթար Հայրապետյանի ելույթը՝ համառոտ. «Երկարատև աշխատանքի արդյունքում 2024 թվականին հաջողվեց մեծ փաթեթով փոփոխություններ ընդունել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում, որը հիմնական 4 նոր գործառույթներով է գալիս օժտելու Ռազմարդյունաբերության կոմիտեին […]
15:52 09.01.2025
ԱՄՆ-ն Ուկրաինային 500 մլն դոլարի չափով ռազմական օգնության հերթական փաթեթը կհատկացնի։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Ուկրաինային սպառազինության մատակարարումը համակարգող արեւմտյան երկրների խմբի 25-րդ հանդիպմանը, որը տեղի է ունենում Գերմանիայի «Ռամշտեյն» ավիաբազայում։ «Այսօր ես հայտարարում եմ ևս 500 միլիոն դոլարի փաթեթի հատկացման մասին, որը կներառի զենիթային հրթիռներ, զինամթերք, «օդ-երկիր» հրթիռներ և այլ […]
15:45 09.01.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, նախքան ԱՄՆ-ի գլխավորած` Ուկրաինային օգնության կոնտակտային խմբի նիստի մեկնարկը, ասել է, որ դաշինքի երկրները պետք է «ամեն ինչ անեն, որպեսզի Ուկրաինան կարողանա շարունակել իր զինված գործողությունները»։ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ուկրաինային տրամադրենք այն ամենն, ինչ նրան անհրաժեշտ է՝ տեխնիկա և վարժանքներ՝ պայքարը շարունակելու համար», – ասել է […]
15:18 09.01.2025
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, մեկնաբանելով Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, ասել է, որ Դանիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի։ «Գրենլանդիան Դանիայի մի մասն է։ Մենք պետք է հարգենք Դանիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», – մեջբերում է նրա խոսքերը Agence France Presse-ը: Ավելի վաղ ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Անիտա Հիփերը […]
14:58 09.01.2025
Մոսկվան շահագրգռված է Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Բաքվի և Երևանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով տարածաշրջանում լարվածության սրման հարցում Ադրբեջանի եւ Հայաստանի հայտարարությունները։ Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար հեռավոր տարածաշրջան չէ։ «Եվ մենք ցանկանում ենք խաղաղություն, կայունություն, կանխատեսելիություն, փոխադարձ վստահության […]
14:45 09.01.2025
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ գնալու է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ «Մենք հնարավորություն ունենք դուրս գալու մեկուսացումից: Ես ունեմ դեր, և դա կատարում եմ ամբողջությամբ: Գրեթե ամենօրյա կապի մեջ եմ մեր արտասահմանյան գործընկերների հետ: Ես հաստատում եմ, որ գնում եմ նախագահ Թրամփի երդմնակալությանը, կլինեմ Վաշինգտոնում, բարձր մակարդակի հանդիպումներ կունենամ»,-ասել […]
14:02 09.01.2025
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հինգշաբթի օրը ներկայացրել է նոր գրասենյակ Թբիլիսիում և ասել, որ այնտեղից կշարունակի կատարել «նախագահի գործառույթները»։ «Ես ուզում եմ ձեզ դիմել նոր գրասենյակից, որը Օրբելիանիի պալատի (նախագահական նստավայրը) շարունակության վրա է։ Նախագահի գործառույթներն այստեղ շարունակվում են», – ճեպազրույցում ասել է Զուրաբիշվիլին։ Պաշտոնապես Զուրաբիշվիլիի նախագահական ժամկետն ավարտվել է դեկտեմբերի 29-ին՝ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության […]
13:33 09.01.2025
Հունվարի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին: ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղարի այցը Հայաստան և ընդգծել բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը, որոնք հիմնված են Հայաստան-Իրան երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման անհրաժեշտության վրա: Ա.Ա.Ահմադիանն իր հերթին նշել է, որ երկկողմ հարաբերություններն ունեն […]
12:55 09.01.2025
Արեւմտյան Ադրբեջանը Ղազախն է, Թովուզն է, Աղստաֆան է, Գեդաբեյն է, Դաշքեսանն է, Քելբաջարն է, Լաչինն է, Կուբաթլուն է, Զանգելանն է: Սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արեւմտյան Ադրբեջան: Եթե շատ են ուզում այլ տեղ փնտրել, Նախիջեւանն էլ կարող ենք համարել Արեւմտյան Ադրբեջան: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արեւմտյան […]
12:49 09.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության աայսօրվա նիստում անդրադարձել է Հայաստանի քաղաքացիների՝ ԵՄ ստանալու գործընթացում առաջացած խնդիրներին։ Փաշինյանի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստան-Եվրամիություն ուղևորահոսքն աճել է մի քանի անգամ։ Դա, ըստ նրա, առաջացրել է մեծ հերթեր ԵՄ երկրների դեսպանատներում։ «Եվրամիության գործընկերներն ասում են, որ բոլոր հնարավոր կանխատեսումներից անգամներով ավել են քաղաքացիների դիմումները։ Այսինքն՝ իրենք կանխատեսում էին, որ մի […]
12:21 09.01.2025
Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունման հետ կապված հիմնական ուղենիշները և հետագա գործողությունների հնարավոր ընթացքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը ընդգծեց, որ կառավարության դիրքորոշումն է չառարկել օրենքի ընդունմանը։ Սակայն, ըստ նրա, ԵՄ անդամակցելու որոշումը չի կարող կայացվել օրենքի կամ կառավարության որոշման մակարդակով, այլ բացառապես հանրաքվեի միջոցով, ինչպես […]
12:15 09.01.2025
Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները ուկրաինական ճգնաժամում Իսլամական Հանրապետության դերի մասին։ «Հիշեցնելով Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ՝ Բաղային հերքել է Ուկրաինայի հակամարտությանը Իրանի միջամտության մասին հայտարարությունը և ընդգծել, որ նման անպատասխանատու մեղադրանքները փաստերի խեղաթյուրում են և փորձ թաքցնելու այն երկրների ապակառուցողական դերը […]
11:58 09.01.2025
Եվրոպական խորհրդարանի բելգիացի պատգամավոր Գերոլֆ Անեմանսը խիստ մտահոգիչ է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ և սպառնալից հայտարարությունները Հայաստանի նկատմամբ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում Եվրախորհրդարանի պատգամավորն ընդգծել է, որ Ալիևի հայտարարությունները հստակ ցույց են տալիս Ադրբեջանի կառավարության վտանգավոր մտածելակերպը։ Նրա խոսքով՝ այս հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը հետաքրքրված չէ երկարատև խաղաղությամբ: Նա հույս է […]
11:53 09.01.2025
Քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովի քննարկման է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։ Գործադիրն իր հերթին հավանության արժանացրեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագիծը։ «ԵՄ-ն տարբեր առիթներով ընդգծված քաղաքական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանը: ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել և, ըստ էության, ներգրավվել է ՀՀ-ի շուրջ անվտանգային միջավայրի ապահովմանը: ԵՄ-ն նաև պատրաստակամություն […]
11:48 09.01.2025
Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը վստահեցրել է, որ ինքը տեղյակ չէ Գրենլանդիա ներխուժելու Վաշինգտոնի ծրագրերի մասին։ «Ես տեղյակ չեմ նման ծրագրերի մասին»,- հունվարի 8-ին հերթական ճեպազրույցում պատասխանել է նա լրագրողների այն հարցին, թե համապատասխան հրաման ստանալու դեպքում ԱՄՆ ռազմական գերատեսչությունը նման ծրագրեր ունի՞։ «Ես հիպոթետիկ հարցերին չեմ անդրադառնա: Կարծում եմ, սա մի բան է, […]
10:48 09.01.2025
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են իրավիճակը Ուկրաինայում, Սիրիայում և Գազայի հատվածում։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։ «Պետքարտուղար Բլինքենն այսօր Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Պետքարտուղարը և նախագահ Մակրոնը քննարկել են մեր շարունակական աջակցությունն Ուկրաինային ռուսական […]
10:00 09.01.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Ընտանեկան փոդքասթի» երկրորդ թողարկումը։ Նա անդրադարձել է տարբեր թեմաների՝ տարածաշրջանային հարցեր, արեւմտյան և արևելյան Հայաստան։ ՀՀ-ում չի եղել, չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան», դա ուղիղ ագրեսիվ հռետորաբանություն է ինքնիշխան պետության նկատմամբ, ընդգծել է Փաշինյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարություններին։ Մանրամասները՝ տեսանյութում։
09:48 09.01.2025
Ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ԱՄՆ Պետքարտուղարությունից հայտնել են, որ «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ։ «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք Հայաստանի ու ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների միջև առաջիկայում հանդիպում է նախատեսված՝ երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի տեղափոխելու շուրջ, այդ առումով ի՞նչ […]
23:11 08.01.2025
Թուրքիայի արտգործնախարարը վերջնագիր է ներկայացրել Սիրիայի քրդերին: Հաքան Ֆիդանը սպառնում է ռազմական լայնամասշտաբ գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում, եթե Անկարայի պահանջները չկատարվեն: Ի՞նչ պահանջների մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հաքան Ֆիդանն այս վերջնագրի պահանջները ներկայացրել է CNNTURK ՀԸ եթերում: Նա պահանջել է, որ քրդական «Բանվորական» կուսակցության առաջնորդները լքեն Սիրիայի տարածքը, իսկ […]
21:51 08.01.2025
Հունվարի 8-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ 2024 թ. տարեկան ամփոփիչ ասուլիսը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ: Նախ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը և հղում լավագույն մաղթանքներս: Տարվա ընթացքում, իհարկե, արտաքին գործերի նախարարության գործունեության վերաբերյալ պարբերաբար և մշտապես լինում են համապատասխան հրապարակումներ. այս […]
21:42 08.01.2025
Երևանի քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վրա: Ուսումնասիրվել է ամիներ առաջ կրթական կառույցներում հայտնաբերված խնդիրները՝ ապահովելով սննդի մատակարարման առավել խիստ ստուգումներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Արդյունքում շուրջ 4 տոննա թռչնամիս ոչնչացվել է, քանի որ այն չէր համապատասխանում որակի և անվտանգության նորմերին։ Թռչնամիսը տեղափոխվել է աղբավայր, որտեղ հատուկ տեխնիկայի միջոցով վնասազերծվել […]
21:13 08.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն, Տնօրենի հարգելի տեղակալներ, Պարոնայք գեներալներ և սպաներ, Շնորհավորում եմ բոլորիս Ազգային անվտանգության ծառայության աշխատողի օրվա առիթով և ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ծառայության […]
20:59 08.01.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱԱԾ-ն իր գործողություններով և գործունեությամբ մեծացրել է իր նկատմամբ վստահությունը և համոզվածությունը, որ մենք ամեն տարվա հետ ունենք ավելի գործունակ ծառայություն, որն ի վիճակի է ապահովել պետության և հանրության անվտանգությունը: Շնորհավորում եմ Ազգային անվտանգության մարմինների բոլոր ծառայողներին մասնագիտական օրվա առիթով»:
19:02 08.01.2025
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն ասել է, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը իշխանության փոխանցման վերաբերյալ հանդիպմանը գովաբանել է իրեն տնտեսության մեջ առաջընթացի համար ՝ չնայած հրապարակայնորեն քննադատել է իր տնտեսական ծրագիրը։ «Նա շատ հաճոյախոսություններ է արել իմ որոշ տնտեսական ջանքերի մասին: Նա ասաց, որ ես հեռանում եմ լավ արդյունքներով», – ասել է Բայդենը USA Today-ին […]