TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+8.23 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը. Նիկոլ Փաշինյան

14:53 12.01.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը: Խաղաղությունը կառուցում են, ու մենք կառուցում ենք խաղաղություն»:

̰
Անկախությունը արտաքին միջավայրը կառավարելու հմտություն է. Փաշինյան

11:36 12.01.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկախությունը արտաքին միջավայրը կառավարելու հմտություն է, ինքնիշխանությունը՝ ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն»:

̰
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ քննարկվել են տնտեսության զարգացման հեռանկարները

10:02 12.01.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին: Խորհրդակցությանը մասնակցել են գործադիր, օրենսդիր անդամներն ու ինքնավար մարմինների ղեկավարները: Խորհրդակցության սկզբում վարչապետը նշել է, որ այսօր քննարկելու են Հայաստանի տնտեսական զարգացման հետ առնչվող ռազմավարական բնույթի հարցեր, որոնք վերաբերում են տնտեսության զարգացման ուղղությունների առաջնահերթություններին, և իհարկե, […]

̰
Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը՝ միասնական տոմսային համակարգի մասին

23:26 11.01.2025

Երևանում հունվարի 1-ից ներդրվել է հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը, իսկ ամբողջական անցումը կլինի փետրվարի 1-ից: Ինչպե՞ս է ընթանում անցումը նոր համակարգին, ի՞նչ խնդիրների են հանդիպում քաղաքացիները, ի՞նչ արտոնություններ են սահմանվել և ո՞ր խմբերի համար: Այս և թեմային առնչվող բազմաթիվ այլ հարցերի շուրջ «Հեռանկարը» զրուցել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի հետ: […]

̰
Սերբիան և ԱՄՆ-ն բացել են ռազմավարական երկխոսության թեման. Վուչիչ

16:36 11.01.2025

Սերբիան և ԱՄՆ-ն բացել են ռազմավարական երկխոսության թեման, որը չի լուծի առկա բոլոր տարաձայնությունները, բայց մեծ հեռանկարներ կստեղծի պաշտոնական Բելգրադի և Վաշինգտոնի միջև էներգետիկայի, տնտեսության և պաշտպանության ոլորտներում համագործակցության համար, ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների գծով տեղակալ Ռիչարդ Վերման շաբաթ օրը ժամանել է Բելգրադ և հանդիպել Վուչիչի հետ՝ Եվրոպայի […]

̰
Ֆիդանը Սիրիայի հարցով հանդիպմանը հանդես կգա պատժամիջոցների վերացման օգտին. ՏԱՍՍ

14:06 11.01.2025

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունվարի 12-ին Էր-Ռիադում նախատեսված Սիրիայի հարցով միջազգային հանդիպման ժամանակ մտադիր է հայտարարել Դամասկոսի կենսական նշանակության ոլորտներում պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտության մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։ «Ակնկալվում է, որ նախարար Ֆիդանը հանդիպմանը, որը հիմնականում նվիրված է լինելու Սիրիայում կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված քայլերին, աջակցություն կհայտնի հակասիրիական […]

̰
Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է 2,7 մլրդ դոլարի

12:33 11.01.2025

Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը  իրանական օրացույցով տարվա սկզբից (2024 թվականի մարտի 21) մինչև դեկտեմբերի վերջը կազմել է 2,704 միլիարդ դոլար։ Իրանի մաքսատան ղեկավար Ֆարուդ Ասղարին ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում մանրամասն զեկույց է ներկայացրել ԵԱՏՄ անդամ երկրների հետ երկրի արտաքին տնտեսական գործունեության վերաբերյալ։ Նա նշել է, որ Իրանի արտահանումն այդ […]

̰
Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը

11:27 11.01.2025

Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի գրասենյակից։ Վարչապետի գրասենյակից հիշեցրել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները․ – «2024-ի դեկտեմբերի 19-ին, «Արմենպրես»-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին թե ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ, վարչապետ Փաշինյանը նշել է՝ «Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ […]

̰
Բայդենը Զելենսկիին վստահեցրել է Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցությունը պահպանելու հարցում

10:30 11.01.2025

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ և նրան հայտնել, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել Ուկրաինային։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը։ «Նախագահը մի քանի րոպե առաջ հեռախոսազրույց է ունեցել նախագահ Զելենսկու հետ»,- նշել է նա։ Ըստ Ժան-Պիեռի, Բայդենը ևս մեկ անգամ […]

̰
Եվրոպացի դիտորդները չեն հեռանա հայ-ադրբեջանական սահմանից. ինչո՞վ կպատասխանի Բաքուն

21:50 10.01.2025

Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության լիազորության ժամկետը շուտով կերկարացվի: Տեղեկությունն այդ մասին Բրյուսելում հաստատել են պաշտոնապես: Իսկ թե ե՞րբ կկայացվի որոշումը, «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն է նախաձեռնել այս հարցը, որը համաձայնեցված է Եվրամիության անդամ բոլոր պետությունների հետ: Ամեն դեպքում, «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցմանը ի պատասխան, բարձր […]

̰
Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ. Նիկոլ Փաշինյան

21:36 10.01.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ»։  

̰
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

20:55 10.01.2025

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր այցելել եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող Քաղաքացիական ավիացիայի կոմիտե։ Նախ ծանոթացել եմ անձնակազմի հետ, աշխատանքային խորհրդակցություն եմ անցկացրել կոմիտեի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ, Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը ներկայացրել է Կոմիտեի գործունեությունը, իրականացվող աշխատանքները, Կոմիտեի զարգացման պլանը։ Ապա համատեղ շրջայց ենք կատարել «Հայաէրոնավիգացիա», […]

̰
2024-ին քանի՞ բենզալցակայանի ու գազալցակայանի գործունեություն է դադարեցվել. տեսչական մարմնի ամփոփիչ ասուլիսը

16:51 10.01.2025

Ավելի քան 1300 ստուգում ու դիտարկում, 55 հազարից ավելի տարբեր ուսումնասիրություններ և հետազոտություններ։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն ամփոփել է 2024թ.-ի աշխատանքները: «Կցանկանամ խոսել ՀՀ տարածքում, ոչ պակաս կարևոր, արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող գազալցակիայանների, բենզալցակայանների, ինչպես նաև հեղուկ վառելիքի պահեստարաններում իրականացված վերահսկողությունից: Միայն 2024թ.-ին դադարեցվել է 120 օբյեկտի գործունեություն, որոնցից շուրջ 27-ը, […]

̰
Պուտինն ու Ֆիցոն դեկտեմբերին քննարկել են Սլովակիային գազի մատակարարման հարցը․ Reuters

16:12 10.01.2025

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ասել է, որ դեկտեմբերին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել է «Գազպրոմի» հետ գազի մատակարարման պայմանագիրը։ «Պուտինն ու ես քննարկել ենք մեր և «Գազպրոմի» միջև կնքված պայմանագիրը, որում ասվում է, որ ինչ-որ կերպ հնարավոր է գազ մատակարարել հարավային ճանապարհով, բայց քանի դեռ կան պաշարներ, սպառումը Սլովակիայում ապահովված է»,- մեջբերում […]

̰
Արարատ Միրզոյանը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերը

15:44 10.01.2025

Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել նախորդ տարվա ընթացքում արձանագրված հաջողություններին, գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ քննարկումների ընթացքին և առաջիկա ծրագրերին: Անդրադառնալով «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» […]

̰
Լիտվան տարածքային պահանջներ ունի Ռուսաստանի Դաշնության նկատմամբ․ Պեսկով

15:36 10.01.2025

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի խոսքերը Կալինինգրադի մասին վկայում են այն մասին, որ Վիլնյուսը տարածքային պահանջներ ունի Ռուսաստանի նկատմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Լիտվան մեր երկրի համար անբարյացակամ պետություն է, մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված պետություն, որը, ի թիվս այլ բաների, ինչպես պարզվում է, ունի տարածքային պահանջներ, դա արդարացնում է մեր խորը […]

̰
Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր

14:54 10.01.2025

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 10-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

̰
Սիրիայի արտգործնախարարը մտադիր է այցելել եվրոպական երկրներ՝ համագործակցությունն ամրապնդելու նպատակով

14:47 10.01.2025

Սիրիայի անցումային կառավարությունում արտաքին գործերի նախարար Ասադ Հասան ալ-Շիբանին հայտարարել է եվրոպական երկրներ այցելելու իր մտադրության մասին։ «Ես կգլխավորեմ բարձր մակարդակի պատվիրակության շրջագայություն եվրոպական երկրներ՝ ուղղված համագործակցության ամրապնդմանը», – ասել է նա Դամասկոսում Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Այցելությունների ժամկետները չեն նշվում։ Նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ […]

̰
Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին․ Փաշինյանը՝ Աունին

14:35 10.01.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում նշված է. «Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Լիբանանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր առաջնորդությամբ՝ մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում Լիբանանը կվերագտնի կայունության, խաղաղության ու բարեկեցության ուղին: Հայաստանն ու Լիբանանն ունեն […]

̰
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը

14:28 10.01.2025

Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը, «Ազատությանը» հայտնել են բարձր ներկայացուցչի մամուլի գրասենյակից։ «Անդամ երկրները ողջունել են առաջարկը և այս պահին քննարկում են անհրաժեշտ օրինական ակտերը՝ Եվրամիության խորհրդի համապատասխան մարմինների հետ։ Խորհրդի որոշումը երկարաձգման շուրջ սպասվում է առաջիկա օրերին», – նշված է […]

̰
Պաշտոնական Անկարան կարծում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կհամաձայնեցնեն խաղաղ համաձայնագրի մնացած կետերը

13:57 10.01.2025

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հույս է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Տեղական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար ճեպազրույցում նա ընդգծել է, որ «պատմական հնարավորությունների պատուհան է բացվել տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման համար»։ «Այս գործընթացում մենք ուս ուսի քայլում ենք Ադրբեջանի հետ»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը՝ ընդգծելով Բաքվին աջակցությունը։ […]

̰
Իսրայելը հայտարարել է, որ կոչնչացնի ՀԱՄԱՍ-ը, եթե պատանդները ազատ չարձակվեն մինչև Թրամփի երդմնակալությունը

13:50 10.01.2025

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրամայել է զինվորականներին նախապատրաստել Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման «լիակատար ոչնչացման» ծրագիր, եթե չազատի Գազայի հատվածում պատանդներին։ «Եթե պատանդների գործարքը չիրականացվի մինչև նախագահ Թրամփի պաշտոնավարումը, ապա Գազայում ՀԱՄԱՍ-ի լիակատար պարտությունը պետք է տեղի ունենա», -ասել է Կացը, որին մեջբերում է The Times of Israel-ը: ԶԼՄ-ի տեղեկություններով՝ հունվարի 9-ի երեկոյան նախարարը խորհրդակցություն […]

̰
Դանիայի վարչապետը ցանկանում է բանակցություններ վարել Թրամփի հետ Գրենլանդիայի վերաբերյալ հայտարարություններից հետո

13:42 10.01.2025

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը ցանկանում է բանակցություններ վարել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Վերջինը հայտարարել էր Գրենլանդիան գնելու իր ցանկության մասին։ Այս մասին հայտնում է Politico-ն։ «Մենք առաջարկել ենք զրույց (Թրամփի հետ – խմբ.), և ես ակնկալում եմ, որ այն կկայանա»,- ասել է Ֆրեդերիկսենը։ Նա չի ակնկալում, որ երկխոսությունը տեղի կունենա հունվարի 20-ին՝ Թրամփի […]

̰
Բայդենը Կալիֆոռնիայի հրդեհներն անվանել է նահանգի պատմության մեջ ամենակործանարարը

12:45 10.01.2025

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆոռնիայում բռնկված հրդեհները, որոնց տարածքը հասել է գրեթե 11 հազար հեկտարի, անվանել է նահանգի պատմության մեջ ամենախոշորն ու ամենակործանարարը։ Այդ մասին նա հայտարարել է հինգշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում։ «Սրանք Կալիֆոռնիայի պատմության մեջ ամենակործանարար հրդեհներն են», – ասել է նա: Ինչպես նշել է Բայդենը, ԱՄՆ իշխանությունները լրացուցիչ հրշեջ բրիգադներ և ինքնաթիռներ […]

̰
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ամփոփել է 2024թ.-ը

12:30 10.01.2025

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ամփոփել է 2024թ.-ն ու նախանշել 2025-ի անելիքները: 2024-ին  503 կմ ճանապարհ պետական բյուջեի միջոցներով է ֆինանսավորվել, ավելի քան 200 կմ ճանապարհ էլ կառուցվել, վերակառուցվել և հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրերով: Այդուհանդերձ նախարարն այն դրական զգացողությունը չունի, որ Հայաստանի ամբողջ ճանապարհներն են իդեալական վիճակում: Ուստի պետբյուջեի միջոցներով այս տարի ևս նախատեսում են […]

̰
Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ․ Եվրախորհրդարանի պատգամավոր

12:20 10.01.2025

Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցով մշտական ​​զեկուցող, պատգամավոր Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու Հայաստանի կառավարության որոշումը։ «Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ։ Նրանք, ովքեր կատարում են անհրաժեշտ պայմանները և կիսում են մեր արժեքները, միշտ պետք է ողջունվեն»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրիամ Լեքսմանը։

̰
ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են․ Օվերչուկը՝ Հայաստանում գործընթացների մասին

12:07 10.01.2025

Հայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Եվրամիությանը անդամակցելու միջև, այս երկու կազմակերպությունները անհամատեղելի են, այս մասին նշել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են, երկուսն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատություն։ Անհնար է պատկերացնել, որ այս երկու միությունները ինչ-որ պահի […]

̰
Բայդենը հայտարարել է Գազայի հարցով բանակցություններում առաջընթացի մասին

11:36 10.01.2025

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ առաջընթաց է գրանցվել պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման պատանդների ազատ արձակման և Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններում։ Այդ մասին նա հայտարարել է հինգշաբթի օրը Սպիտակ տանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ «Մենք իրական առաջընթաց ենք գրանցում, ես այսօր հանդիպեցի բանակցողների հետ։ Ես դեռ հույս ունեմ, որ մենք կարող ենք գերիների փոխանակում […]

̰
Ե՞րբ է ստորագրվելու ռազմավարական հարաբերությունների մասին հայ-ամերիկյան համաձայնագիրը

22:53 09.01.2025

Մամուլում տեղեկություն է տարածվում այն մասին, որ հաջորդ շաբաթ հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին կարևոր համաձայնագիր է ստորագրվելու: Պաշտոնական ատյանները այս տեղեկությունը չեն հաստատում և չեն էլ հերքում: Արժե՞ հավատալ այս տեղեկության հավաստիությանը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջինն այս տեղեկությունը տարածել էր «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը: Ըստ նրա` այդ փաստաթուղթը կստորագրվի […]

̰
Forbes. Ուկրաինայի պետական ​​պարտքը հասել է ՀՆԱ-ի 92 տոկոսին

21:49 09.01.2025

Ուկրաինայի պետական ​​պարտքը տարեվերջին հասել է յոթ տրիլիոն գրիվնայի (165,1 մլրդ դոլար) կամ ՀՆԱ-ի 92%-ին, հայտնում է Forbes ամսագրի ուկրաինական տարբերակը։ «Ուկրաինայի պետական ​​պարտքը 2024 թվականի վերջին հասել է մոտ յոթ տրիլիոն գրիվնայի (165,1 միլիարդ դոլար): Այսպիսով, պետական ​​պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ հասել է 92 տոկոսի։ Սա ընդհանուր պետական ​​պարտքն է, որը, բացի Ուկրաինայի ուղղակի […]

̰
BACK_TO_TOP