22:52 29.09.2021
Բելառուսի պետանվտանգության կոմիտեն կասեցրել է ծայրահեղական ցանցի գործունեությունը, որն օտարերկրյա հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո արտասահմանից հավաքագրել է երկրի խոշորագույն ձեռնարկությունների աշխատողներին, որոնք սահմանափակ բնույթի տեղեկությունների հասանելիություն ունեն: Այդ մասին, հայտարարել է ՊԱԿ-ի քննչական վարչության պետի տեղակալ Կոնստանտին Բիչեկը: «Արմատական գործունեության մեջ ներգրավումը և այդ կերպ օրինականացված բջիջների ցանցի ձևավորումն իրականացվել է հատուկ ստեղծված Telegram-ալիքի և […]
21:09 29.09.2021
ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկ Հակոբյանի (Հայկո) հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին՝ ժամը 18.00-ից՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ Հայկոն կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին: Նա պայքարում էր կորոնավիրուսային հիվանդության դեմ: Հայկ Հակոբյանը ծնվել է 1977 թ. օգոստոսի 25-ին Երևանում: […]
20:41 29.09.2021
Սեպտեմբերի 29-ին N զորամիավորման զորամասերից մեկում հրետանային ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են գործնական պարապմունքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, ստուգվել են հրետանավորների մարտական պատրաստվածությունն ու մարտավարամասնագիտական գիտելիքները, կատարելագործվել են նրանց գործնական հմտությունները։
19:54 29.09.2021
Մեծ քսանյակի երկրների արտահերթ գագաթնաժողովը՝ նվիրված իրավիճակին Աֆղանստանում, տեղի կունենա հոկտեմբերի 12-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին: Հանդիպման նախաձեռնությունը G20-ում նախագահող Իտալիայինն է: Հանդիպումը տեղի կունենա տեսակոնֆերանսի ձևաչափով:
19:48 29.09.2021
Սեպտեմբերի 29-ին Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ղարիբաշվիլի-Ալիև դեմ առ դեմ հանդիպմանը կարևորվել է երկուստեք ռազմավարական համագործակցության, ակտիվ քաղաքական երկխոսության բարձր մակարդակի, ինչպես նաև ինտենսիվ առևտրատնտեսական համագործակցության խորացումը։ «Մենք քննարկեցինք երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Շարունակում ենք երկուստեք ակտիվ քաղաքականությունը, այսօր սերտորեն աշխատում ենք […]
19:29 29.09.2021
Իրանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում մեջբերումներ է կատարել իրանական «Ջամ-է-ջամ» օրաթերթից, որտեղ հոդվածագիրն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի դեմ հնչեցված մեղադրանքներին։ «Ի պատասխան թուրքական «Անադոլու» լրատվամիջոցին տրված հարցազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի դեմ հնչեցված մեղադրանքի՝ «Ինչո՞ւ 30 տարիների ընթացքում, երբ Ղարաբաղի շրջակա տարածքները հայերի տիրապետության տակ էին, Իրանի հյուսիսային շրջաններում […]
19:10 29.09.2021
Սեպտեմբերի 29-ին ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Անն Լույոն կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը բոլոր ոլորտներում։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի հետ առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա զարգացումը։ […]
19:04 29.09.2021
Թուրքիայում իշխող «Ժողովրդական» դաշինքի անդամ, ծայրահեղ աջակողմյան գաղափարախոսություն ունեցող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին արձագանքել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում վերջերս ընդունված որոշմանը։ Հայտնում է Ermenihaber.am-ը։ Այդ որոշմամբ պահանջվում է հետաքննել, թե արդյո՞ք գաղափարապաշտների ակումբները (ԱՇԿ-ի արմատական թեևը համարվող ազգայնամոլական գորշ գայլերը) համապատասխանում են օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն լինելու չափանիշներին, թե ոչ։ Բահչելին […]
16:06 29.09.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր ստուգայցեր են կատարել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում՝ վերահսկելու համար covid-19-ի դեմ ձեռնարկվող միջոցառումների կատարման ընթացքը: Խախտումներ չեն արձանագրվել: Ինչպես տեղեկացնում են, ՍԱՏՄ-ի ստուգայցերը կշարունակվեն։ Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի […]
16:02 29.09.2021
Մերձավոր Արևելքում խաղաղությունը կախված է Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններից: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Սոչիում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ: «Ռուս-թուրքական հարաբերությունների ամրապնդումը մեծ օգուտ կբերի: Սիրիայում մեր համատեղ քայլերը մեծ նշանակություն ունեն: Այս տարածաշրջանում խաղաղությունը կախված է ռուս-թուրքական հարաբերություններից»,- ասել է Էրդողանը:
15:21 29.09.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանն ասել է, որ կողմերի միջև բանակցությունները երբեմն բարդ են, բայց միշտ դրական արդյունքով: «Բանակցությունները երբեմն դժվար են, բայց վերջնական՝ դրական արդյունքով: Մեր գերատեսչությունները սովորել են փոխզիջումներ գտնել՝ շահավետ երկու երկրների համար»,- ասել է ՌԴ նախագահը:
15:15 29.09.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր մեկնում է Բաքու, որտեղ կմասնակցի երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստին, կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին երկրի ղեկավարը տեղեկացրել է «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ նշելով, որ առաջիկայում կլինի նաև Երևանում: «Մենք ունենք վստահություն, որն ամենակարևորն է, երբ վստահություն լինի երկրների առաջնորդների միջև ևս, բոլոր հարցերը կլուծվեն: Նմանատիպ հարաբերություններ […]
15:00 29.09.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանը բանակցություններ են սկսել Սոչիում: «Այո, բանակցությունները սկսվել են»,- ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահի աշխատակազմը տեղեկացրել էր բանակցությունների մեկնարկի մասին: Ակնկալվում է, որ առաջնորդները կքննարկեն միջազգային հրատապ հարցեր, այդ թվում ՝ Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Կովկասում իրավիճակի […]
14:49 29.09.2021
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հույս է հայտնել, որ եթե Բաքվի և Երևանի միջև հաշտության պայմանագիր ստորագրվի, այն խաղաղություն կբերի ամբողջ տարածաշրջանին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական yenisafak.com-ը: «Ղարաբաղի հետ կապված հարցեր կան, որոնք լուծման կարիք ունեն: Հրադադարի համաձայնագիր է ստորագրվել, բայց դեռ խաղաղության պայմանագիր չկա»,- Haber Global-ին տված հարցազրույցում նշել է Քալընը: «Խաղաղության […]
14:41 29.09.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չորեքշաբթի ժամանել է Սոչի։ Թուրքական պետության ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սոչիի միջազգային օդանավակայանում տեղի ժամանակով 12։15-ին: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը: Թուրք առաջնորդին դիմավորել են Կրասնոդարի երկրամասի նահանգապետի տեղակալ Ալեքսանդր Ռուպելը, Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի վարչության տնօրեն Իգոր Բոգդաշևը, Մոսկվայում Թուրքիայի դեսպան […]
14:24 29.09.2021
Ռուսաստանը կարևոր է համարում Ուկրաինայի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության թեման, քանի որ նա չի ցանկանա, որ թուրքական զենքը օգտագործվի Դոնբասում: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին: «Իհարկե, (այս թեման) կարևոր է: Դուք գիտեք, որ Ուկրաինան այն երկիրն է, որն ունի ներքին հակամարտություններ հարավ-արևելքում: Իհարկե, […]
14:17 29.09.2021
Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին, տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-բուլղարական հարաբերությունների հագեցած օրակարգի վերաբերյալ և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրության ոլորտներում համագործակցության ընդլայնման շուրջ: Արարատ Միրզոյանը ու Կալին Անաստասովը կարևորել են առևտրատնտեսական ոլորտում գրանցված դրական դինամիկան, երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ […]
13:55 29.09.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը չորեքշաբթի անձամբ հանդիպելու է իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ, դե ֆակտո դուրս է գալիս ինքնամեկուսացման ռեժիմից, հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Իհարկե, նման շփումներին նախորդում է համապատասխան ծառայությունների կողմից տեղեկատվության փոխանակումը, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները: Ինչ վերաբերում է ռեժիմից դուրս գալուն (ինքնամեկուսացում)` դե ֆակտո, […]
13:17 29.09.2021
Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին, տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և ԿՄԽԿ միջև Արցախում ստեղծված հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղությամբ համագործակցության և կազմակերպության կողմից կատարվող աշխատանքների շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ […]
12:52 29.09.2021
Նախագահության սկզբից Ջո Բայդենը երբեք չի կատարել Ռուսաստանի նկատմամբ կոշտ քաղաքականություն վարելու իր նախընտրական խոստումը: Այս կարծիքն է հայտնել National Review ամսագրի սյունակագիր Ջիմ Ջերատին: Իշխանության գալուց հետո ամերիկացի առաջնորդը զանգահարել է Վլադիմիր Պուտինին և խոստացել «պաշտպանել ԱՄՆ-ի ազգային շահերը` ի պատասխան Ռուսաստանի վնասակար գործողությունների»: Ավելի ուշ նա ցանկանում էր ստիպել իր ռուս գործընկերոջը «վճարել» […]
12:19 29.09.2021
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ռուսաստանին մեղադրել է մարդկության չափանիշներին վերաբերող Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ամենամյա հանդիպումը խափանելու մեջ, որը նախատեսված էր Վարշավայում սեպտեմբերի 27 -ին: Հայտարարությունը տեղադրված է Պետդեպարտամենտի կայքում: «Ցավոք, 2021 թվականին ԵԱՀԿ մարդու իրավունքների հարցերով հանդիպումը տեղի չունեցավ ՝ այդ հանդիպումն արգելափակելու Ռուսաստանի կառավարության որոշման պատճառով: Մենք խորապես ափսոսում ենք Ռուսաստանի […]
11:39 29.09.2021
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում 63 տարեկանում կյանքից հեռացել է անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի որդին՝ ռեժիսոր Սուրեն Փարաջանովը: Այս մասին տեղեկացնում է Սերգեյ Փարաջանովի թանգարանի ֆեյսբուքյան էջը: Էջը ներկայացրել է բանտից Սերգեյ Փարաջանովի նամակը որդուն:
10:27 29.09.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի հոկտեմբերի 31-ն է: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել Կրթության, գիտության, մշակույթի […]
23:56 28.09.2021
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միչոտակիսը ծավալուն հարցազրույց է տվել, որում գնահատել է 2021թ. ընթացքում հույն-թուրքական հարաբերությունները և դրանց ապագան: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Միչոտակիսը նշել է, որ Արևելյան Միջերկականում այս տարի բավականին խաղաղ է անցել: Այս համատեքստում նա հույս է հայտնել, որ Թուրքիան արդեն հասկացել է, որ այնտեղ ստեղծված լարվածությունը ոչ մի կողմի համար շահաբեր չի […]
22:06 28.09.2021
Թուրքական դատարանը ազատազրկման է դատապարտել 62-ամյա Մեհմեդ Շահ Թեքիներին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, նրան մեղադրանք է առաջադրվել «Հանրապետության նախագահին վիրավորելու» հոդվածով։ Մեղադրանքի համար հիմք է ծառայել այն, որ Թեքիները վիրտուալ մեդիա հարթակում տարածել էր թուրքական «Diken» լրատվակայքի՝ «Գերմանական «Bild» թերթ․ Թուրքիան ներքաշվում է քաղաքացիական պատերազմի մեջ» վերնագրով հրապարակումը։ Այն եղել է գերմանական հեղինակավոր «Bild» թերթում […]