19:04 29.09.2021
Թուրքիայում իշխող «Ժողովրդական» դաշինքի անդամ, ծայրահեղ աջակողմյան գաղափարախոսություն ունեցող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին արձագանքել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում վերջերս ընդունված որոշմանը։ Հայտնում է Ermenihaber.am-ը։
Այդ որոշմամբ պահանջվում է հետաքննել, թե արդյո՞ք գաղափարապաշտների ակումբները (ԱՇԿ-ի արմատական թեևը համարվող ազգայնամոլական գորշ գայլերը) համապատասխանում են օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն լինելու չափանիշներին, թե ոչ։
Բահչելին հայտարարել է, որ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները բանտարկված են բարեկամության ոգուն և դաշնակցային բարոյականությանը հակասող մի գործընթացում։
«Թուրքիան ԱՄՆ-ի 51-րդ նահանգը չէ, գաղութը չէ, չի էլ կարող դիտարկվել որպես արբանյակ և գողացված կամք ունեցող մի պետություն։ Թուրքիան լիովին անկախ է»,-ընդգծել է նա։
ԱՄՆ-ին մեղադրելով ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցելու մեջ՝ Բահչելին նշել է, որ գաղափարապաշտների ակումբների դեմ (Ülkü Ocakları) ԱՄՆ-ի նախաձեռնությունն «անհիմն զրպարտություն» է և «սարսափելի սխալ»։ ԱՇԿ առաջնորդը նաև շեշտել է, թե Ներկայացուցիչների պալատում օրինագծի ընդունումը միայն սկանդալային որոշում չէ, այլև Թուրքիայի դեմ իրականացվող թշնամական քաղաքականության մի մասն է։
Նշենք, որ «գաղափարապաշտների ակումբների ահաբեկչական կառույց լինել-չլինելու հարցի» հետաքննությունը նախատեսող հոդվածը ԱՄՆ-ի 2022թ․ պաշտպանության բյուջեի նախագծում (NDAA) ավելացվել է դեմոկրատ պատգամավոր Դինա Թիթուսի նախաձեռնությամբ։ Հոդվածն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի Կանոնների հանձնաժողովում։ Ըստ դրա՝ նախագծի օրինականացումից հետո 180 օրվա ընթացքում պետդեպարտամենտը հարցի վերաբերյալ զեկույց պետք է պատրաստի և ներկայացնի Կոնգրեսին։
18:12 28.06.2025
The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականինԻսրայելը Իրանի դեմ գործողության նախապատրաստությունը սկսել է 2010 թվականին։ Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իսրայելական հետախուզական ծառայությունների փաստաթղթերին։ Հոդվածում նշվում է, որ մի քանի տարի շարունակ Իսրայելի հետախուզության գործակալները, Իրանում գտնվող իրենց գործակալների միջոցով, հետևել են Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը։ Այսպիսով, նրանք որոշել են ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրության ճշգրիտ վայրը […] ...
17:50 28.06.2025
Կյանքից հեռացել է գրոսմայստեր, օլիմպիական հավաքականի մարզիչ Տիգրան ՆալբանդյանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 50 տարեկանում կյանքից հեռացել է գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, 2006 և 2008 թվականներին Շախմատի համաշխարհային օլիմպիադաների՝ Հայաստանի չեմպիոնական թիմի մարզիչ Տիգրան Նալբանդյանը, այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 29-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն […] ...
17:41 28.06.2025
Իրանը բացել է օդային տարածքը երկրի ևս երկու հատվածների նկատմամբԻրանը բացել է իր օդային տարածքը միջազգային թռիչքների համար՝ երկրի կենտրոնական շրջանի և մասամբ՝ արևմտյան շրջանի վրայով, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախվանը։ Նրա խոսքով՝ Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության համակարգող կոմիտեի որոշմանը համապատասխան և ներկայիս պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով, երկրի արևելյան մասի օդային տարածքից բացի, որն օգտագործվում է ներքին, միջազգային […] ...
17:30 28.06.2025
Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համարՀաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար. թեմայի մասին հարցազրույց ԱՆ Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ ...
17:17 28.06.2025
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմումՌումինական «Ֆարուլի» հայ կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ընկերական խաղում: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ռումինական «Օտելուլի» դեմ ընկերական խաղի 12-րդ րոպեին բացել է հաշիվը: «Ֆարուլը» հաղթել է 2-1 հաշվով: ...