Համաշխարհային առաջնորդներն այսօրվանից ելույթներ կունենան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Համաշխարհային առաջնորդներն այսօրվանից ելույթներ կունենան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

18:30 21.09.2021

Այսօրվանից համաշխարհային առաջնորդները ելույթ կունենան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում: Հաջորդ շաբաթվա ընթացքում Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում, նախատեսվող միջոցառումներին կմասնակցեն ավելի քան 70 առաջնորդներ, 30 երկրների կառավարությունների ղեկավարներ և 20 արտգործնախարարներ: Այս տարի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը անցկացվում է հիբրիդային կամ կիսահեռավար ռեժիմով:

Բարձրաստիճան հյուրերի կողմից քննարկվելիք թեմաները կլինեն Covid-19 համավարակի դեմ պայքարը, կլիմայի փոփոխությունը, կանաչ էներգիային անցումը և միջազգային քաղաքականության արդի խնդիրները:

Առաջին օրը հյուրերին խոսքով կդիմեն  Թուրքիայի, Մեքսիկայի, Հարավային Կորեայի և Լեհաստանի նախագահները:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կժամանի Նյու Յորք և ելույթ կունենա ՄԱԿ-ի ամբիոնից: Սեպտեմբերի 22-ին Բայդենը կանցկացնի վիրտուալ գագաթնաժողով, որի հիմնական թեման կլինի համավարակի դեմ պայքարը:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին քննարկման մեկ այլ թեմա է իրավիճակը Աֆղանստանում: Միջազգային հանրությունը քննարկում է, թե ինչպես օգնել Աֆղանստանի ժողովրդին:

Մեկ այլ հարց, որին կանդրադառնան առաջնորդները, ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության և Ավստրալիայի ստորագրած Անվտանգության պակտն է: Այս համաձայնագիրը խիստ քննադատության է ենթարկվում Ֆրանսիայի կողմից, որի նախագահը չի դիմի վեհաժողովի անդամներին: Մակրոնի փոխարեն դա կանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին հանդես կգա նաև Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսը:

Նախատեսված միջոցառումներով պայմանավորված՝ Նյու Յորքում խստացվել են անվտանգության միջոցառումները: Տրանսպորտային միջոցների տեղաշարժը սահմանափակ է: Միայն հավատարմագրված անձինք կարող են մոտենալ ՄԱԿ-ի շենքին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP