15:31 21.09.2021
Սեպտեմբերի 21-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային վարակի ախտորոշված դեպքերի թիվը 229,081,792 է, ասվում է Ամերիկյան Ջոնս Հոփկինսի համալսարանի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: 4,700,015 մարդ մահացել է COVID-19- ի հետևանքների պատճառով: Հիվանդության ավելի քան 20 միլիոն դեպք է գրանցվել ԱՄՆ-ում, Հնդկաստանում և Բրազիլիայում: Միացյալ Նահանգները շարունակում է մնալ առաջատարը վարակվածների և մահացածների թվով. Այնտեղ COVID-19-ով վարակվել է […]
15:23 21.09.2021
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով սեպտեմբերի 21-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվել է Հանրապետական մաղթանքի արարողություն։ Հոգևորականաց դասն ու ներկա ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված հայրենիքի անսասանության, խաղաղ և անվտանգ կյանքի համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների մասնակցությամբ կատարված մաղթանքի ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսն հայրապետական […]
15:07 21.09.2021
Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Հայաստանի Անկախության օրը չմոռանանք այն կապերի մասին, որոնք միավորում են մեր երկու երկրները: Ավելի քան 2000 տարվա մշակույթով և հզոր ինքնությամբ հարուստ Հայաստանը Ֆրանսիայի կողքին պայքարեց մեր ազատությունների համար: Այսօր, ինչպես և երեկ, Հայաստանը պայքարում է իր […]
14:53 21.09.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սմբատ Գրիգորյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սմբատ Վոլոդյայի Գրիգորյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»:
14:38 21.09.2021
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ՀՀ հռչակման 30-ամյա տարեդարձի առթիվ ուղերձ է հղել․ «Սեպտեմբերի 21-ին լրանում է համայն հայության երազանքների օրրան՝ Հայաստանի երրորդ Հանրապետության Անկախության 30-ամյա տարեդարձը: 1991թ. սեպտեմբերի 21-ին հայկական ԽՍՀ գերագույն խորհուրդը, արտահայտելով ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև, հռչակել է անկախ պետականության հաստատման սկիզբը: Անկախության կերտման ճանապարհն ուղեկցվել […]
13:55 21.09.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գնդապետ Արմեն Վարդանյանին հետմահու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան շնորհելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի՝ Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած […]
13:01 21.09.2021
Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը. «Ֆրանսիան ցանկանում է տարածաշրջանում խաղաղության դերակատար լինել, և այդ ոգով է, որ Հայաստանի կողքին է՝ օգնելու նրան հաղթահարել Լեռնային Ղարաբաղի արյունալի պատերազմից մեկ տարի անց իր առջև ծառացած մարտահրավերները: Այս առումով, Ֆրանսիան մասնավորապես ձեռնամուխ կլինի տարածաշրջանի մշակութային և հոգևոր ժառանգության պահպանմանը, որն […]
12:55 21.09.2021
Երևանի մի քանի փողոցներում նաև զինվորական քայլերթեր են անցկացվում։ Քայլերթը կեսօրից անցկացվում է Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնում` Գայի պողոտայում, ապա անցկացվելու է Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի փողոցում և Կենտրոն վարչական շրջանում` Մաշտոցի պողոտայում։ Այս մասին նշված է կառավարության հաղորդագրության մեջ։ Ավելին քիչ անց՝ տեսանյութում։
12:35 21.09.2021
ԱՄՆ-ն հայտարարել է համաճարակի սկզբից ի վեր գործող որոշ սահմանափակումների վերացման մասին, այդ թվում ԵՄ-ից և այլ երկրներից մուտքի հետ կապված։ Նոյեմբերից ամբողջությամբ պատվաստված զբոսաշրջիկներին թույլ կտրվի մուտք գործել երկիր առանց պարտադիր կարանտինի։ Այս մասին սեպտեմբերի 20 -ին կայացած ճեպազրույցում ասել է Սպիտակ տան կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերի համակարգող Ջեֆ Զինցը: Օտարերկրացիներից, ովքեր չեն ստացել […]
12:20 21.09.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի անկախության հռչակման 30-ամյակի առթիվ շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այդ մասին նշված է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում։ «Հայաստանի հետ հարաբերությունները հիմնվում են բարեկամության, մշակութային և հոգևոր մերձության բարի ավանդույթների վրա։ Դրանց հետագա զարգացումը դաշնակցային ոգուն համապատասխան, անշուշտ, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների արմատական […]
12:18 21.09.2021
Սեպտեմբերի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ […]
12:09 21.09.2021
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Կատարի Պետության բարձրագույն ղեկավարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, մասնավորապես, Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին՝ շնորհավորելով երկրի Անկախության 30-րդ տարեդարձը: Կատարի վարչապետ, ներքին գործերի նախարար Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանին էլ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ […]
12:02 21.09.2021
2020 թվականի նոյեմբերին ընդունված ՆԱՏՕ-Վրաստան փաթեթը նախատեսում է էլ ավելի լայնածավալ համագործակցություն, Trend-ին ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: Նրա խոսքով, դա ենթադրում է այնպիսի առանցքային առաջնահերթություններ, ինչպիսիք են անվտանգ կապի նախագծի իրականացումը, շարունակական աջակցությունն Ուսուցման և գնահատման միացյալ կենտրոնին, ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունները 2022 թ.-ին և ծովային և իրազեկվածության հարցերով համագործակցության ուժեղացումը։ «Մենք պահպանում ենք 2008 թվականին Բուխարեստի […]
11:55 21.09.2021
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Բելտա» լրատվական գործակալությունը: Լուկաշենկոն ընդգծել է, որ Անկախության 30 տարիների ընթացքում Բելառուսն ու Հայաստանը պահպանել ու ամրապնդել են երկկողմ կապերը: «Համոզված եմ, որ բարեկամության պատմական հարաբերությունները, վստահության վրա հիմնված սերտ […]
11:08 21.09.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Փաշինյանին՝ Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ․ «Մեծարգո վարչապետ, Ամերիկյան ժողովրդի անունից Ձեզ և հայ ժողովրդին մաղթում եմ ուրախ ու ապահով Անկախության օր։ Մեր երկու երկրները միավորված են պատմական, ընտանեկան, բարեկամական կապերով, այդ թվում՝ 1.5 միլիոն ամերիկահայերով, որոնք իրենց ներդրումն են ունենում մեր երկկողմ կապերը հարստացնելու ու […]
10:41 21.09.2021
«Երբ 1966 թվին ես՝ Կիեւի պետական համալսարանի ուսանողս, եկա Հայաստան՝ հայոց լեզու և հայ մշակույթ ուսանելու և ուսումնասիրելու, մտքովս անգամ չէր անցնի, թե կգա ժամանակ, երբ մեր երկրները կանկախանան, և ես բախտ կունենամ նշանակվելու անկախ Ուկրաինայի առաջին արտակարգ և լիազոր դեսպանն անկախ Հայաստանում»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց ուկրաինացի դիվանագետ, հայագետ, թարգմանիչ Օլեքսանդր Բոժկոն: […]
10:03 21.09.2021
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ մտադիր է այս շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկել Իրանի, Լիբիայի, Աֆղանստանի և Ուկրաինայի հարցերը: «Իրանը շարունակում է խախտել իր պարտավորությունները: Այս հարցը մտահոգիչ է: Մենք դա կքննարկենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Չինաստանի հետ: Ես ծրագրում եմ երկկողմ հանդիպում իմ […]
09:14 21.09.2021
Միգրացիոն ճգնաժամի պատճառով ԱՄՆ-ն տեսանելի ապագայում կարող է դառնալ երրորդ աշխարհի երկիր: Նման տեսակետ է արտահայտել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը: «ԱՄՆ-ն շուտով կհամարվի երրորդ աշխարհի երկիր: Այն, ինչ տեղի է ունենում մեր սահմանին, նախկինում երբեք չի եղել: Միլիոնավոր մարդիկ արդեն ներթափանցել են, բայց ավելի շատ մարդիկ դեռ ճանապարհին են», – ասված է նրա մամուլի […]
09:03 21.09.2021
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի իշխող Լիբերալ կուսակցությունն առաջատար է Կանադայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Այսպիսին են Ազգային ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալները: Այս պահի դրությամբ՝ լիբերալները Համայնքների պալատում՝ խորհրդարանի ստորին պալատում, ստանում են 338 մանդատից 138-ը։ Պահպանողական կուսակցությունից նրանց գլխավոր մրցակիցները ստանում են 94 տեղ։ Քվեբեկի բլոկն առաջատար է 26 ընտրատարածքներում, այնուհետև գալիս են Նոր դեմոկրատական […]
23:44 20.09.2021
Համաշխարհային կլիմայի տաքացումը ավելի քան 1,5 աստիճանով կվերածվի աղետի։ Քսանի խմբի երկրները պետք է նվազեցնեն ջերմոցային գազերի արտանետումները: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կլիմայի հարցերով խորհրդաժողովում։ «Աշխարհը շարժվում է դեպի աղետ: Գիտությունն ասում է, որ ցանկացած տաքացում 1,5 աստիճանից բարձր աղետ կդառնա: 1,5 աստիճանով ջերմաստիճանի բարձրացումը սահմանափակելու համար մեզ անհրաժեշտ է […]
23:18 20.09.2021
Ամերիկացի զինվորականները Սիրիայի հյուսիս-արևմուտքում հարձակվել են «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկի վրա և կարծում են, որ խոցել են թիրախը, հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին: Նա վկայակոչել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունից ստացված տեղեկատվությունը: «Իդլիբի մոտ հարվածը հասցվել է «Ալ Քաիդայի» բարձրաստիճան առաջնորդին։ Նախնական գնահատականներով ՝ հարվածը հասել է իր նպատակին։ Ներկայում […]
23:06 20.09.2021
Ֆրանսիայի վերջին արձագանքից հետո ԱՄՆ-ը մտադիր չէ դուրս գալ AUKUS-ից, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին: Ավստրալիան, Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան սեպտեմբերի 15-ին հայտարարել են AUKUS–ի Անվտանգության և պաշտպանության ոլորտում եռակողմ գործընկերության ստեղծման մասին: Հաջորդ մեկուկես տարվա ընթացքում բոլոր երեք երկրները կաշխատեն Ավստրալիայի տեխնոլոգիաների, մասնավորապես ատոմային սուզանավերի փոխանցման ուղղությամբ։ Այսպիսով, Կանբերայի և […]
21:27 20.09.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցիլ։ Նրանք հաստատել են երկու երկրների խորհրդարանների գծով ակտիվ և կառուցողական համագործակցության շարունակման կարևորությունը: «Երկու կողմից էլ հաստատվել է երկու երկրների խորհրդարանների գծով ակտիվ և կառուցողական համագործակցության շարունակման կարևորությունը», – ասված է հաղորդագրության մեջ: Կողմերը պայմանավորվել են հետագա անձնական շփումների մասին։
21:09 20.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Խոր վշտով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի մահվան մասին: Հայ ժողովուրդը կորցրեց մեր ժամանակների բացառիկ դերասանուհիներից մեկին: 1964 թվականից հանդես գալով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, խաղալով մի քանի տասնյակից ավելի ներկայացումներում, նկարահանվելով գեղարվեստական ֆիլմերում՝ […]
19:59 20.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում տեղի ունեցող Հայկական գործարար ֆորումի բացման արարողությանը, որը կազմակերպել է Հայ գործարարների ասոցիացիան (ՀԳԱ)՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ներկայացուցիչները, որոնց թվում՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ինչպես նաև ՀՀ-ում և ՌԴ-ում գործունեություն ծավալող բազմաթիվ գործարարներ: Ներկաներին ողջույնի խոսքով դիմել են վարչապետ Փաշինյանը, […]
18:18 20.09.2021
Ռուսաստանի հայությունը և հայկական բիզնեսը ինչպես ամուր կանգնած եղել է, այնպես էլ շարունակում է ամուր կանգնած լինել Հայաստանի պետականության կողքին, Հայաստանի Հանրապետության կողքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում Armenia Business Forum-ի բացման իր խոսքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր այս ուղերձը չափազանց կարևոր է պատմական այն կարևոր հանգրվանում, որում մենք գտնվում ենք: Իսկապես, […]
18:13 20.09.2021
ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի Վրաստան կատարած այցի ընթացքում քննարկման հիմնական թեման ներքին հարցերն ու տարածաշրջանային մարտահրավերներն էին,- 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկատվություն է տարածել ԵԱՀԿ-ն: Հարավային Կովկասի հարցերում ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ, Կարի Հենրիկսենը և գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան սեպտեմբերի 18-19-ը հանդիպել են Վրաստանի կառավարության անդամների, քաղաքական կուսակցությունների ղեկավարների և միջազգային հանրության ներկայացուցիչների հետ: «Ես […]
18:07 20.09.2021
ՌԴ քաղաքացիների ընտրության իրավունքը ապահովելու համար, բացի էլեկտրոնային քվեարկությունից, մի քանի երկրներում բացվել էին նաև տեղամասեր, որտեղ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները մասնակցել են ընտրությունների: Սեպտեմբերի 19-ին Հայաստանում բացվել է 6 տեղամաս, որից 4-ը՝ Գյումրիում: Հայաստանում ընտրության իրավունք է ունեցել մոտ 20․000 ՌԴ քաղաքացի։ Մեծ մասը հաշվառված են Գյումրիում, և մեծ մասը 102-րդ ռազմաբազայի զինվորականներն են և […]
16:00 20.09.2021
Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա են սերտ տնտեսական հարաբերությունները, որոնք ունեն օբյեկտիվ և լուրջ հիմքեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում անցկացվող «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» խորագրով ֆորումի շրջանակում այս մասին ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Հայաստանում գործում են, ինչպես բոլորս գիտենք, ռուսական խոշոր ընկերություններ՝ «Գազպրոմ Արմենիան», «Ռոսնեֆտ Արմենիան», «Հարավկովկասյան երկաթուղի» և շատ այլ ընկերություններ: Իհարկե, […]
15:55 20.09.2021
Սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և խիզախության համար ԱՀ նախագահի մեդալներով են պարգևատրվել մարզի մի շարք զինծառայողներ, մեդալներ են հանձնվել նաև անմահացած զինծառայողների հարազատներին։ Ինչպես տեղեկացրին Արարատի մարզպետարանից, մեդալները հանձնել է Արարատի մարզպետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը: «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են՝ 1. Քրիստ […]