15:45 17.09.2021
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 2015 թ. միջնորդական ջանքերի շնորհիվ օգնել է կանխելու «Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի տարածք լայնածավալ ռազմական ներխուժումը», հայտնի է դառնում մրցանակի ներկայացման ցուցակից, որի պատճենը ուրբաթ օրը հրապարակել է Украинские новости-ն։ Զելենսկին օգոստոսին իր հրամանագրով Մերկելին պարգևատրել է «Ազատության շքանշանով Ուկրաինայի և Գերմանիայի միջպետական համագործակցության […]
15:30 17.09.2021
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է հետպատերազմական փուլում ադրբեջանական իշխանությունների պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը: Արման Թաթոյանը նշել է, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից […]
14:36 17.09.2021
Դուշանբեում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի մասնակիցները ստորագրել են համագործակցության փաստաթուղթ, որը ենթադրում է Իրանին կազմակերպություն ընդունելու գործընթացի մեկնարկ: Այս մասին հայտարարվել է ուրբաթ օրը՝ գագաթնաժողովի ժամանակ: «Իրանի Իսլամական Հանրապետությանը ՇՀԿ ընդունելու ընթացակարգի մեկնարկի մասին», – հայտարարվել է ստորագրված փաստաթղթի անվանումը: Ուրբաթ օրը Դուշանբեում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի մասնակիցները Իրանին ընդունել են այդ […]
14:29 17.09.2021
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը սեպտեմբերի 16-ին կազմակերպել էին հանդիպում՝ նվիրված անասնաբուծության ոլորտում պետական աջակցության նոր ծրագրերի քննարկմանը։ Հանդիպմանը մասնակցում էին նախարարության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ,տավարաբուծության ոլորտում տոհմային գործունեություն իրականացնող և կաթնային տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, օրակարգային հիմնական թեման էր կովերի նորմավորված կերակրման համար անհրաժեշտ համակցված կերերի […]
14:22 17.09.2021
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 22-ին՝ ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 23-ը՝ ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նոր Նորքի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ զանգվածների, Բագրևանդի, Դավիթ Բեկի, Սաֆարյան փողոցների, Մոլդովական փողոցի թիվ 32/2, 32/4 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Մայակ, Բանավան թաղամասերի, 14-րդ, 26-րդ փողոցների գազասպառողների և հարակից տարբեր […]
14:07 17.09.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 16-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է Գյումրի: Փոխվարչապետը կանգառ է կատարել «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի` Մաստարայի և Մարալիկի հատվածներում՝ ծանոթանալու արդեն իսկ կատարված աշխատանքներին և ներկայումս ընթացող ասֆալտապատմանը, տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։ Այնուհետ Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Շիրակ» օդանավակայանի ժամանման նոր սրահի բացման արարողությանը, ծանոթացել հիմնանորոգված թռիչքուղուն։ Նա շրջել է […]
13:43 17.09.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը գտնվում է ինքնամեկուսացման մեջ, լավ է զգում: Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը: «Լավ. ինչպես միշտ»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով Ռուսաստանի նախագահի վիճակի մասին հարցին:
12:56 17.09.2021
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտը կարծում է, որ անհրաժեշտ է ավելին անել ԼՂ-ում տևական խաղաղություն երաշխավորելու համար։ «Չնայած Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադարի հաստատմանը՝ շատ ավելին պետք է անել, որպեսզի երաշխավորվի տևական խաղաղություն՝ տեղում խաղաղ բնակիչների տառապանքը թեթևացնելու համար», – ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին իր ելույթի ժամանակ ասել է Սեդերֆելտը: «Հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների […]
12:30 17.09.2021
Սեպտեմբերի 15-ին, ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ ազդրի և դաստակի ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Աճառյան փողոցում։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ տուժածը ի վիճակի չէր բացատրություն տալու: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների […]
12:20 17.09.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 039 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ապաքինվել է ևս 2 192 պացիենտ: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 56 մարդ: Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 7,2 տոկոս։
10:29 17.09.2021
Ռուսաստանում սեպտեմբերի 17-ից 19-ը կանցկացվեն Պետդումայի եռօրյա ընտրություններ: Առաջին ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով առավոտյան 8:00-ին (Մոսկվայի ժամանակով 23:00-ին) Չուկոտկայում և Կամչատկայում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Պետդումայի ընտրություններին մասնակցելու համար գրանցել է 14 կուսակցությունների ցուցակները՝ ընդհանուր 3 812 թեկնածուներով: Նրանցից բացի, ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են 2020 թեկնածուներ՝ միամանդատ ընտրաշրջաններում: Նրանցից 10-ն ինքնաառաջադրված են, մնացածը ներկայացնում […]
10:06 17.09.2021
Աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին: Իրանի նախագահը ողջունելով վարչապետ Փաշինյանին` նշել է. «Ուրախ եմ հանդիպել Ձեզ հետ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել ընտրություններում հաղթանակի և վարչապետի պաշտոնը կրկին ստանձնելու համար»,- ասել է Իրանի նախագահը` հույս հայտնելով, որ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների հարաբերություններում նոր դրական […]
00:00 17.09.2021
Որոտանի ճանապարհին ադրբեջանական զինված ծառայողների արարքները շարունակում են խախտել ՀՀ քաղաքացիական բնակչության ու ՀՀ-ում օրինական հիմունքներով գտնվող Իրանի քաղաքացիների իրավունքները և քրեորեն պատժելի են։ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է փաստահավաք աշխատանքների նոր արդյունքներ։ «Սյունիքի մարզում սեպտեմբերի 14-15-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք աշխատանքները հաստատում են, որ Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհի Գորիսի Որոտան բնակավայրի […]
23:57 16.09.2021
Այսօր Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը: Մանրամասները՝ այստեղ։
22:13 16.09.2021
Հայաստանն ստանձնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը։ Դա պաշտոնապես տեղի է ունեցել Դուշամբեում այսօր կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Տաջիկստան կատարած եռօրյա աշխատանքային այցի առաջին օրվա մանրամասները՝ ռեպորտաժում:
21:25 16.09.2021
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 16-ին հանդիպել են Ռուսաստանի Դաշնության դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովի հետ: Երկու գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՌԴ դաշնային հարկային ծառայության անունից ստորագրված «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների միջև վստահված […]
20:55 16.09.2021
Կառավարության այսօրվա որոշմամբ, հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանվեցին աշխատանքային օրեր՝ ելնելով երկրի ներսում և արտաքին աշխարհի հետ տարաբնույթ ծառայությունների իրականացման և անխափան գործունեության հրամայականից։ Մինչ կառավարության նիստի օրակարգի անցնելը նիստը վարող փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը դիմել է առողջապահւթյան նախարար Անահիտ Ավանեսյանին՝ ստանալու վերջին տեղեկությունները համաճարակային իրավիճակի ու պատվաստումների ընթացքի մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
20:17 16.09.2021
Եվրախորհրդարանի լիագումար նիստում Ռուսաստան- ԵՄ քաղաքական հարաբերությունների վերաբերյալ բանաձև է ընդունվել , որով առաջարկվում է խստացնել Ռուսաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականությունը: Բանաձևի հեղինակն է Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրիուս Կուբիլիուսը: Փաստաթղթին կողմ է քվեարկել 494 պատգամավոր, դեմ ՝ 103 -ը, ձեռնպահ ՝ 72 -ը: Փաստաթղթում եվրապատգամավորները տեսնում են Ռուսաստանում ժողովրդավարությանը աջակցելու նոր ռազմավարության մշակման անհրաժեշտությունը: Բանաձևում նշվում […]
20:09 16.09.2021
Թուրքիայում հետաքննություն է սկսվել «Մարդու իրավունքների ասոցիացիայի» Ադանայի մասնաճյուղի ղեկավար, փաստաբան Յակուփ Աթաշի նկատմամբ: Պատճառը սույն թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ կազմակերպության Ադանայի մասնաճյուղի տարածած հայտարարությունն է: Ադանայի գլխավոր դատախազությունը «ժողովրդի մի հատվածին ատելության և թշնամանքի դրդելու» մեղադրանքով հետաքննություն է սկսել Յակուփ Աթաշի նկատմամբ՝ տարածված ամբողջ հայտարարությունը հանցագործություն համարելով: Աթաշը, իրավապահ մարմիններին ներկայանալով, հայտնել […]
19:11 16.09.2021
ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի թեկնածու Ջուլիան Սմիթը անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերմանը, որոնց վերաբերյալ գործարքը լուրջ ճգնաժամ է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Հայտնում է Ermenihaber.am-ը։ ԱՄՆ-ն արդեն հասցրել է մի շարք պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ: Վաշինգտոնը մեկ անգամ չէ, որ Անկարային կոչ է արել չգործարկել ռուսական ՀՕՊ համակարգերը՝ զգուշացնելով, որ դրանք […]
16:00 16.09.2021
Հաստատվել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում և Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատվիրակությունների կազմերը հաստատվել են սեպտեմբերի 16-ին կայացած ԱԺ խորհրդի արտահերթ նիստում: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Պատվիրակության անդամներն են ՔՊ-ից […]
15:57 16.09.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի օր մեկուսացման ռեժիմը պահպանելու իր որոշումը բացատրել է նրանով, որ իր շրջապատում մի քանի տասնյակ մարդ հիվանդացել է կորոնավիրուսով: «Դուք գիտեք, որ, ցավոք, ես ստիպված եղա վերջին պահին չեղյալ հայտարարել Դուշանբե այցելությունս: Շատ ափսոս, բայց դա պայմանավորված է նրանով, որ, ինչպես գիտեք, կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել ամենամոտ շրջապատում: Ոչ […]
15:48 16.09.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ երկրների ջանքերի ու համախմբվածության համակարգման մասին՝ ապահովելու անվտանգությունը՝ կապված Աֆղանստանում իրավիճակի հետ: ՀԱՊԿ արտահերթ գագաթնաժողովին առաջնորդները մտքեր են փոխանակել այդ երկրում կտրուկ փոխված իրավիճակով պայմանավորված վտանգների վերաբերյալ: «Այն ժամանակ բոլորը հաստատում էին այն եզրակացությունը, որ ներկա պայմաններում ՀԱՊԿ անդամ երկրների առավել սերտ համակարգումն ու համախմբվածությունն առավել քան երբևէ […]
15:19 16.09.2021
Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն: Նա նշեց, որ հարյուրամյակների բարեկամությունը և երկու ժողովուրդների խաղաղասիրությունը յուրօրինակ կամուրջ են ՀՀ-ի և Իրանի միջև: Հայաստան-Իրան փոխգործակցության արդյունքում ձևավորված ակտիվ […]
14:56 16.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նիստին մասնակցել է հեռավար կարգով: Օրակարգում ընդգրկված հարցերը ՀԱՊԿ առաջնորդները քննարկել են նեղ կազմով նիստում, […]
14:35 16.09.2021
Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, որն այդ երկրի առաջին ռեզիդենտ դեսպանն է Հայաստանի Հանրապետությունում, տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը նշեց, որ վերջերս կայացած Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում արդյունավետ հանդիպում է ունեցել Նիդեռլանդների Թագավորության Սենատի նախագահ Յան Անտոնի Բրյաունի […]
14:23 16.09.2021
ՀԱՊԿ նախագահության ընթացքում Հայաստանը մտադիր է վերսկսել Երևանում անվտանգության հարցերով համաժողովներ անցկացնելու պրակտիկան, այդ թվում` հաշվի առնելով ՀԱՊԿ, ԵԱՀԿ և ՄԱԿ աշխատանքային մարմինների հետ արդեն ձևավորված երկխոսությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք արդեն լսել ենք մեր ղազախ ընկերներից համահունչ դիրքորոշում և պատրաստ […]