12:19 16.09.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 8-ական, խարդախության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, ընտանեկան բռնության՝ 4, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, զենք-զինամթեքի առգրավման, […]
12:15 16.09.2021
Արարատ Միրզոյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն ընդգծել է, որ հայ-հունական դարավոր բարեկամական հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմական և մշակութային արժեքների վրա, և իր պատրաստակամությունը հայտնել առավել ամրապնդել երկու երկրների միջև համագործակցությունը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մակարդակներով` կարևորելով տարածաշրջանային մարտահրավերներն արդյունավետ հասցեագրելու գործընթացը: Տաջիկստանի […]
12:10 16.09.2021
Հայաստանը ստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ավարտին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ՀԱՊԿ-ի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ իր և իր երկրի անունից շնորհավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և մաղթեց արդյունավետ գործունեություն։ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ և Պաշտպանության նախարարների խորհուրդների և ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստերը նախատեսվում է […]
12:01 16.09.2021
Կառավարության այսօրվա նիստը սկսվեց կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ քննարկմամբ: ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ վիճակում է Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ Դելտա շտամով պայմանավորված՝ ունենք «մահացության, ծայրահեղ ծանր ու ծանր ընթացքի ավելացում»: Նախարարը նշեց նաև, որ այս պահին ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված է 1860-ը: «Միայն վերակենդանացման մահճակալների թիվը 319 […]
10:36 16.09.2021
Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ երկրում ծնունդների թիվը 2021 թվականի հունվար-հունիսին կազմել է 21 839 երեխա: Նույն ժամանակահատվածում երկրում մահացել է 25 821 մարդ: 2021 թվականի առաջին կիսամյակում բնակչության բնական աճը (ծնվածների ու մահացածների թվի միջև տարբերությունը) կազմել է 3,982 մարդ: Բնական աճի դրական տեմպեր են նկատվել միայն երկրի երկու շրջաններում՝ Աջարիայի ԻՀ-ում (717) և […]
09:38 16.09.2021
Աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ հավաքական խորհրդի նիստից առաջ հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը կարևորել են տնտեսական ոլորտում կապերի ընդլայնումը և այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը, ինչը […]
23:50 15.09.2021
Աֆղանստանի Մեյմեն քաղաքի կանայք հանրահավաք են անցկացրել ընդդեմ ժողովրդավարության: Այս մասին հայտնում է Sputnik գործակալությունն իր Telegram ալիքում: Ակցիային մասնակից կանայք դեմքն ու մարմինը ծածկող ավանդական հագուստով էին: Ցուցարարները բռնել էին երկրում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման դրոշները: Հաղորդվում է, որ նրանք աջակցում են Աֆղանստանի իսլամական էմիրությանը, պետություն, որը ստեղծվել է թալիբների կողմից իշխանությունը զավթելուց […]
23:10 15.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարչապետին դիմավորեցին Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռոսուլզոդան և Արտաքին գործերի փոխնախարար Ամիրխոն Կուրբոնզոդան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին։ Սեպտեմբերի 16-ին նախատեսվում է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Սեպտեմբերի 17-ին վարչապետ կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության- […]
21:29 15.09.2021
Սեպտեմբերի 15-ին, ժամը 18։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW 3» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յ․ Ա․, ծնված 1994 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]
19:36 15.09.2021
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար է նշանակվել Լիզ Թրասը: Այդ մասին հայտնում է Sky News-ը՝ նշելով, որ Լիզ Թրասը երկրորդ կինն է, որ զբաղեցնում է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը Մարգարեթ Բեքեթից հետո: Լիզ Թրասը պահպանել է նաև կանանց և սոցիալական հավասարության նախարարի պաշտոնը:
19:27 15.09.2021
Սեպտեմբերի 15-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է հանդիպում խաղող մթերող խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մթերման ընթացքում առաջացած խնդիրների քննարկման նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են «Պռոշյանի կոնյակի գործարան», «Վեդի Ալկո», «Ոստան գինու գործարան», «Հայասի Գրուպ», «Արտաշատ Վինկոն», «Իջևանի գինու գործարան» և «ՄԱՊ» ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է […]
19:14 15.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-17-ն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն: Վարչապետը Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին: Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:
18:57 15.09.2021
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանից Բաքու մեկնելուց առաջ Երասխ է այցելել: Նա այդ մասին գրել է թվիթերյան իր էջում: Ending a good visit to 🇦🇲after two days of intensive meetings. A visit to Yeraskh gave a good impression of how close 🇦🇲and 🇦🇿military positions often are. It is important to reduce tensions […]
18:43 15.09.2021
Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) կարող է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը չկատարելու համար: Հայտնում է Ermenihaber.am-ը։ Սեպտեմբերի 15-ին տեղի կունենա Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հերթական ժողովը, որի օրակարգում է հասարակական գործիչ, գործարար Օսման Քավալայի գործով ՄԻԵԴ-ի կայացրած վճռի չկատարման հետևանքով Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառման հարցը: ՄԻԵԴ որոշումների կատարումը վերահսկող Եվրոպայի […]
17:20 15.09.2021
ՆԱՏՕ-ն կտրականապես հրաժարվում է զինվորականների վերաբերյալ երկխոսություն վարել Ռուսաստանի հետ, Մոսկվան պատրաստ է խոսել, բայց պրոֆեսիոնալ, ոչ թե կիսահիստերիկ երանգներով, РИА Новости-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Ընդհանրապես, նրանք (Հյուսիսատլանտյան դաշինքը) կտրականապես հրաժարվում են երկխոսություն վարել զինվորականների միջև, որն ընդհատվել է, այսպես կոչված, պատժամիջոցով՝ Ուկրաինայում և Ղրիմում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Մենք […]
16:27 15.09.2021
Այսօր Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի շրջանակներում կայացել է ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի երկկողմ հանդիպումը, տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։ Հանդիպման սկզբում ողջունելով իր ռուս գործընկերոջը՝ Արմեն Գրիգորյանը ընդգծեց, որ երկկողմ հանդիպումների նման հաճախականությունը վկայում է ինչպես […]
15:51 15.09.2021
Ինչպես արդեն տեղեկացվել է, պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով 2021թ. օգոստոսի 25-ից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել են պահեստազորում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ: Դրանց շրջանակներում հանրապետության ողջ տարածքում իրականացվում է զորահավաքային զորակոչ: Հայաստանում անցկացվող զորահավաքային զորակոչը, հավաքներն […]
15:28 15.09.2021
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր է բարեփոխել Շենգենյան գոտին`միգրացիոն սպառնալիքներն արգելափակելու համար: Նա դա ասել է ԵՄ անդամներին ուղղված «2021 թվականին ԵՄ դիրքորոշման մասին» իր ուղերձում: ԵՀ ղեկավարը հիշեցրել է Բելառուսում իրավիճակի մասին, որտեղ մայիսի 23-ին Մինսկի իշխանությունների խնդրանքով իտալական Ryanair ավիաընկերության ինքնաթիռը, որը Աթենքից Վիլնյուս էր մեկնում, արտակարգ […]
15:13 15.09.2021
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 14-ին մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների Երեխաների իրավունքների հանձնակատարների (օմբուդսմանների) առաջին հանդիպմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային երկխոսության միասնական հարթակի ստեղծման կարևորությունը՝ համակարգային խնդիրների լուծման համար: Արման Թաթոյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները և կատարվող աշխատանքը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ նշելով […]
15:05 15.09.2021
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ներդրվող ջանքերին՝ այդ նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով հատկացնելով 9․5 միլիոն դոլար։ Այս մասին այսօր հայտարարվել է «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի մեկնարկի մասին ազդարարող «Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթություններ» համաժողովի ընթացքում, որին մասնակցել է նաև արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և […]
15:03 15.09.2021
Վերաքննիչ քրեական դատարանը մեկ ամսով հետաձգեց դատական նիստը։ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը դիմումով տեղեկացրել է, որ սեպտեմբերի 18-28-ը գտնվելու է արձակուրդում։ Բացի դրանից՝՝ դատավորները մասնակցելու են վերապատրաստման կուրսերին և կարող են դատական նիստերի մասնակցել հոկտեմբերի 11-ից հետո։ Ըստ այդմ՝ հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 15-ին՝ ժամը 17։00-ին։
14:40 15.09.2021
«Ակնկալում ենք, որ ՀՀ քաղաքացին կունենա այն ընկալումը, որ համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու համար մենք ունենք բավարար զգայունություն»,- այսօր կայացած կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տարեկան ամփոփիչ զեկույցում այս մասին նշել է հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։ Ըստ նրա՝ հանձնաժողովն այս պահին հնարավորություն ունի ստանալ 9000 պետական պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, շահերի վերաբերյալ տեղեկատվություն, և որ մեթոդաբանությունը խոստանում […]
14:32 15.09.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Սեպտեմբերի 14-15-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
14:16 15.09.2021
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ընդունել է մասնակից երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարություն ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին հավատարիմ մնալու վերաբերյալ: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը պաշտպանության նախարարների խորհրդի, արտգործնախարարների խորհրդի և ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստից հետո: «Այսօր ընդունվեց նաև մեր կազմակերպության արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը՝ ՄԱԿ-ի […]
13:52 15.09.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինքնամեկուսանալով, անցնում է անհրաժեշտ թեստերը. ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ զրույցում նշել էր, որ իր շրջապատում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի հետ կապված՝ ինքը պետք է պահպանի ինքնամեկուսացման ռեժիմը։ «Կատարվում են անհրաժեշտ թեստերը: Մասնագետները, բժիշկներն անում են այն ամենը, […]
13:43 15.09.2021
Սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին: Ողջունելով դեսպանին՝ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում բարեկամական հարաբերությունների խորացումն ու զարգացումը: Անդրադառնալով երկու երկրների միջև համագործակցության խորացմանը՝ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Ազգային ժողովում շուտով կվերաձևավորվի հայ-հնդկական բարեկամական խումբը, որը նշանակալի դեր կունենա […]
13:11 15.09.2021
«Այսօր Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին հանդես եմ եկել ելույթով՝ անդրադառնալով ինչպես Հավաքական նվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի սպասվելիք նախագահությանը և այդ շրջանակներում Հայաստանի առաջնահերթություններին, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում կարևորություն ներկայացնող մի շարք հարցերի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Ներկայացրել եմ Կովկասյան […]