11:47 14.09.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները վկայում են, որ օրենսդրության պատճառով որոշակի դեպքերում ծառայության ընթացքում հիվանդություն ձեռք բերած նախկին զինծառայողները չեն օգտվում անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունքից: Այս մասին հգաղորդագրություն է տարածել ՄԻՊ-ի գրասենյակը։ «Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները փաստում են հետևյալը. 1) պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած այն քաղաքացիները, ովքեր զինվորական ծառայության ընթացքում ձեռք […]
11:29 14.09.2021
ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավարի տեղակալ, գեներալ Ջոն Հայթենը հայտարարել է, որ այժմ ռուսական միջուկային ուժերն ամբողջովին արդիականացված են՝ ի տարբերություն ամերիկյանների: Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին: Գեներալը նշել է, որ դրանով է բացատրվում է Ռուսաստանից ԱՄՆ-ի համար աճող սպառնալիքը: Բացի այդ, Միացյալ Նահանգների համար սպառնալիք է ներկայացնում նաև Չինաստանը: Գեներալը կոչ […]
09:26 14.09.2021
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ -ն պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի պաշտպանի Ուկրաինան Ռուսաստանից՝ հնարավոր զինված ագրեսիայի դեպքում: Նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն: «Մենք հավատարիմ կմնանք մեր ստանձնած պարտավորություններին, ներառյալ այն պարտավորությունները, որոնք [Ուկրաինայի] նախագահ Վլադիմիր Զելենսկին քննարկել էր մոտ երկու շաբաթ առաջ», – ասել […]
09:19 14.09.2021
ԱՄՆ ԶՈՒ շտաբերի պետերի կոմիտեի փոխնախագահ, գեներալ Ջոն Հայթենը հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգները պատերազմ սկսի Ռուսաստանի կամ Չինաստանի հետ, աշխարհը կբախվի կործանարար հետևանքների։ «Մեր նպատակը պետք է լինի Ռուսաստանի ու Չինաստանի հետ երբեք չպատերազմելը, քանի որ այդ օրը սարսափելի կլինի մոլորակի համար, սարսափելի օր՝ մեր երկրների համար: Այն կկործանի աշխարհը», – ասել է […]
22:00 13.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները և այդ համատեքստում ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը:
21:05 13.09.2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հնարավոր ներնետումը կանխելու նպատակով սեպտեմբերի 12-ին՝ ժամը 20։00-ից մինչև 21։00-ն իրականացրել են դարանակալում հիմնարկի 5-րդ և 6-րդ տեղամասերի միջնամասում։ Նույն օրը՝ ժամը 20։55-ի սահմաններում, նկատել են արգելապատնեշին մոտեցող տղամարդու, որն իր մոտ եղած 2 փաթեթները փորձել է նետել հիմնարկի տարածք, ինչն էլ կանխվել […]
20:39 13.09.2021
Սեպտեմբերի 13-ին ՌԴ «Մուլինո» զորավարժարանում մեկնարկել է «Արևմուտք-2021» համատեղ ռազմավարական զորավարժության հիմնական փուլը: Մարտական կրակով ուղեկցվող գործողություններին հետևել է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը: «Արևմուտք-2021» զորավարժության հիմնական փուլին ներգրավված են Ռուսաստանի Դաշնության Արևմտյան ռազմական օկրուգի միավորումներն ու զորամասերը, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի զորախմբերը: Հայաստանը զորախաղին մասնակցում է տանկային, մոտոհրաձգային […]
20:14 13.09.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կամո Քոչունցին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Կամո ՔՈՉՈՒՆՑԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության […]
19:55 13.09.2021
Լատվիայի ՆԳՆ-ի ղեկավար Մարիա Գոլուբևան չի կասկածում, որ Բալթյան երկրների սահմանին միգրացիոն ճգնաժամը ստեղծվել է Բելառուսի իշխանությունների մեղքով։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Լատվիայի կառավարությունը որոշել է արտակարգ ռեժիմ սահմանել Բելառուսի հետ սահմանին՝ երրորդ երկրներից միգրանտների թվի աճի պատճառով, որոնք փորձում են անօրինական կերպով հատել երկրի սահմանը։ «Իմ կարծիքով՝ դա միանգամայն ակնհայտ է: Նախ՝ […]
19:15 13.09.2021
ԱՄՆ-ն 64 մլն դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրում Աֆղանստանին: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը՝ տեսակապով ելույթ ունենալով Աֆղանստանին նվիրված դոնորների համաժողովում: «Այսօր ես հպարտությամբ եմ հայտարարում, որ Միացյալ Նահանգները տրամադրում է մոտ 64 մլն դոլար մարդասիրական օգնության նոր տրանշ: Այս գումարը կաջակցի ՄԱԿ- ի աշխատանքներին, այդ թվում ՝ Փախստականների […]
18:59 13.09.2021
Սեպտեմբերի 13-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆին: ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Բանցհաֆին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում ծավալած արգասաբեր գործունեության և հայ-գերմանական հարաբերությունների առավել ընդլայնման ու խորացման գործում ունեցած ավանդի համար: Արարատ Միրզոյանը հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա աշխատանքում:
18:51 13.09.2021
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արմեն Սարգսյանը նշանակվել է Կատարում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դոհա)»,- ասված է հրամանագրում։
18:30 13.09.2021
ՀՀ նախագահը հրամանագրով Ռազմիկ Խումարյանը նշանակվել է Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ռազմիկ ԽՈՒՄԱՐՅԱՆԻՆ նշանակել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ)»։
18:13 13.09.2021
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Տիգրան Մկրտչյանին Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան նշանակելու մասին․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Տիգրան ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)»,- ասված է նախագահի […]
15:57 13.09.2021
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հանգամանալից քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Կողմերն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման […]
15:16 13.09.2021
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը խորհրդարանում ներկայացրել է գործունեության մասին հաղորդումը: Հաղորդումից հետո Մուկուչյանը պատասխանեց նաև պատգամավորների հարցերին: Օրինակ` «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանը հարցրեց ԿԸՀ նախագահից. «Ինձնից լավ գիտեք, որ ընտրացուցակներում կան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք 20, 30 տարի Հայաստանում չեն բնակվում, ավելին՝ արդեն վաղուց ՀՀ քաղաքացի չեն: Ինչո՞ւ ԿԸՀ-ն կամ […]
15:00 13.09.2021
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածու Արթուր Ղազինյանը երրորդ անգամ չի ընտրվել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Հիշեցնենք, որ այս հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը նախատեսված է ընդդիմության թեկնածուի համար:
13:39 13.09.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու, ինչպես նաև գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի հանգամանքները: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ քրեական գործով կատարված բազմակողմանի […]
13:26 13.09.2021
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2021 թվականի սեպտեմբերի 14-17-ը գտնվելու է Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ:
13:15 13.09.2021
Սեպտեմբերի 14-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկը: Այցը նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելուն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, հայ-սլովակյան հարաբերություններն ավանդաբար կրում են բարեկամական և գործընկերային բնույթ: Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է, և Հայաստանը շահագրգռված է […]
12:58 13.09.2021
Սեպտեմբերի 12-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ախալքալաքում և Նինոծմինդայում ներկայացրել է առաջիկա ՏԻՄ ընտրություններում քաղաքապետերի և սակրեբուլոների /ավագանի / մեծամասնական թեկնածուներին: Այս մասին գրում է Aliq.ge-ն: «Վրացական երազանքը» Ախալքալաքում քաղաքապետի պաշտոնում պաշտոնապես ներկայացրել է Մելքոն Մակարյանի թեկնածությունը, որն էլ իր հերթին ելույթի ավարտից հետո ներկայացրել է Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի մեծամասնական պատգամավորության թեկնածուներին: «Ես հաստատ գիտեմ, […]
12:54 13.09.2021
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը պահանջում է քննարկում կազմակերպել Սյունիքում ադրբեջանական ոստիկանական կետի տեղադրման փաստի վերաբերյալ։ «Հայաստան» խմբակցությունը պահանջել է խորհրդարան հրավիրել ԱԱԾ տնօրենին և տեղեկություններ ստանալ իրավիճակի վերաբերյալ: ԱԺ նախագահը հայտարարել է, որ կքննարկեն ընդդիմության առաջարկը: Մինչ օրակարգում ընդգրկված հարցերին անդրադառնալը, պատգամավորները քննարկել են նաև Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը վերանվանելու և Արցախի անունը ավելացնելու վերաբերյալ «Հայաստան» […]
09:54 13.09.2021
«Վաշինգտոնը պետք է ավելացնի իր ներկայությունը Ուկրաինայում, խոսք չկա ԱՄՆ -ի ՝ երկրից հեռանալու մասին»,-նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում: Մեկնաբանելով Քաբուլից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանում ստեղծված իրավիճակը՝ Զելենսկին հորդորել է դա չհամեմատել Կիևին Վաշինգտոնի աջակցության հետ: Նրա խոսքով ՝ Ուկրաինայից ամերիկյան ուժերի դուրսբերման հարց չի քննարկվում: Ընդհակառակը, Ուկրաինայի […]
23:48 12.09.2021
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ սպառնալիքներին վստահ եւ կոշտ պատասխան տալու համար միութենական պետության երկրները պետք է մնան ինքնիշխան պետություններ, ինչը կարող է իրենց թույլ տալ ոչ բոլորը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունների ղեկավարները ստորագրել են հրամանագիր Միութենական պետության մասին պայմանագրի կատարման վերաբերյալ։ Ավելի վաղ երկու երկրների իշխանությունները հավանություն էին […]
21:57 12.09.2021
Հոկտեմբերի 17-ին կայանալիք Գյումրիի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի 10 քաղաքական ուժ՝ 7 կուսակցություն և 3 դաշինք: Գյումրիի թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը SHANTNEWS.am-ին փոխանցեց, որ այսօր՝ թեկնածուների փաստաթղթերի ներկայացման վերջին օրը, հանձնաժողով իրենց փաթեթներն են ներկայացրել ևս 4 քաղաքական ուժեր: «Թասիբով» նորաստեղծ դաշինքը ներկայացել է 22 թեկնածուներով, իսկ դաշինքի առաջին հորիզոնականում Կարապետ Պողոսյանն […]
21:45 12.09.2021
«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել հոկտեմբերի 17-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին՝ Գյումրի, Դիլիջան, Մեղրի, Տաթև, Տեղ համայնքներում։ Այս մասին տեղեկացրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Գյումրիի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը, Դիլիջանի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արմինե Հովհաննիսյանը, Մեղրի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում էԱրմեն Հայրապետյանը, Տաթևի ընտրություններում համամասնական […]
20:50 12.09.2021
Սեպտեմբերի 12-ին, ժամը 13։19-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաճաճկուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։55-ին, մարվել՝ 19։05-ին: Այրվել է մոտ 15 տ […]
19:46 12.09.2021
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են ավելի քան մեկ միլիարդ դոլարի ռուսական զենքի մատակարարման մասին: «Ես շատ շնորհակալ եմ Ռուսաստանի ղեկավարությանը, զինվորականներին և ռազմարդյունաբերական համալիրին, որ նրանք համաձայնեցրել են սպառազինությունների մի ամբողջ ցանկ, որոնք մինչև 2025 թվականը կլինի այստեղ։ Դա, իրոք, մոտ մեկ տասնյակ ինքնաթիռ է < … > […]
18:01 12.09.2021
«Շանթ Դաշինքը» կմասնակցի ՏԻՄ ընտրություններին: Այս մասին «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը հայտարարություն է տարածել։ «Հարգելի’ հայրենակիցներ. «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել ՀՀ-ում կայանալիք առաջիկա ՏԻՄ ընտրություններին։ Հաշվի առնելով Սյունիքի մարզի շուրջ ծավալվող լարված իրադարձությունները (ավտոճանապարհների փակում, միջանցքի խնդիր և այլն)` կուսակցությունը որոշել է առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցել միայն Սյունիքի մարզի որոշ համայնքներում։ […]