21:57 12.09.2021
Հոկտեմբերի 17-ին կայանալիք Գյումրիի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի 10 քաղաքական ուժ՝ 7 կուսակցություն և 3 դաշինք: Գյումրիի թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը SHANTNEWS.am-ին փոխանցեց, որ այսօր՝ թեկնածուների փաստաթղթերի ներկայացման վերջին օրը, հանձնաժողով իրենց փաթեթներն են ներկայացրել ևս 4 քաղաքական ուժեր:
«Թասիբով» նորաստեղծ դաշինքը ներկայացել է 22 թեկնածուներով, իսկ դաշինքի առաջին հորիզոնականում Կարապետ Պողոսյանն է։
«Ապրելու երկիր» կուսակցությունն ունի 22 թեկնածու, որը գլխավորում է Կարեն Մալխասյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում 40 թեկնածուներ են, այն գլխավորում է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցության 33 թեկնածուներից բաղկացած ցուցակի առաջին համարն է Արտյոմ Ղուկասյանը։
Մինչ այս ՏԸՀ ՏԻՄ ընտրությունների մասնակցության հայտ էր ներկայացրել «Բալասանյան դաշինք» կուսակցությունը, ավագանու 42 հոգանոց ցուցակը գլխավորում է Գյումրիի քաղաքապետարանի Կոմունալ ծառայության տնօրենի պաշտոնակատար Վարդգես Սամսոնյանը։
«Գյումրին կռնա՜» նորաստեղծ դաշինքի ներկայացրած ցուցակում 20 թեկնածու կա, այն գլխավորում է Վարդան Սրտաշյանը։
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ներկայացրել է 41 թեկնածու՝ Վարդևան Հակոբյանի գլխավորությամբ։
20 հոգանոց ցանկով Գյումրիի ավագանու ընտրությանը կմասնակցի նաև Կոմունիստական կուսակցությունը։ Ցուցակը գլխավորում է Կոնստանտին Ղավազյանը։
«Արժանապատիվ ուղի» կուսակցության ցուցակում էլ թեկնածուները 22-ն են, իսկ առաջին հորիզոնականում Հովհաննես Մարգարյանն է։
«Հայրաքաղաք» դաշինքը ներկայացրել է 28 թեկնածու, ցուցակը գլխավորում է Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։
Բոլոր քաղաքական ուժերի ներկայացրած թեկնածուների ցուցակներում պահպանված է գենդերային պահանջը՝ յուրաքանչյուր երրորդ թեկնածուն կին է:
Կուսակցությունների ու դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը ՏԸՀ-ի կողմից կատարվելու է սեպտեմբերի 12-17-ը: Այս ընթացքում ստուգվելու են ներկայացված փաթեթեներում առկա թերություններն ու անճտությունները, որոնք օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար հանձնաժողովը կտրամադրի 48 ժամ:
23:59 17.07.2025
Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներումԳործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...
23:56 17.07.2025
Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստըՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...
23:50 17.07.2025
Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինենԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...
23:47 17.07.2025
Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրաՀուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ […] ...
23:42 17.07.2025
Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել էՀուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
23:33 17.07.2025
Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջՀայ-վրացական սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը Վրաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը Հայաստանի հետ հարաբերությունները վնասելու մեջ: Կոնկրետ ովքե՞ր են այս գնահատականը հնչեցնողները և կա՞ արդյոք ինչ-որ դրական դինամիկա Վրաստանում հայ բեռնափոխադրողների խնդիրների լուծման հարցում: Այս հարցերին «Հորիզոնում» անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...