TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+24.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ նախագահը և Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահը քննարկել են Ադրբեջանում պահվող ռազմագերիների ազատմանն առնչվող անելիքները

19:40 09.09.2021

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Վիեննա: Այցի շրջանակում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 8-ին հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար: Ալեն Սիմոնյանը կարևորել է Վոլֆգանգ Սոբոտկայի ներդրումը երկու երկրների միջխորհրդարանական և միջպետական հարաբերությունների առավել խորացման […]

̰
Հայաստանի և Վրաստանի վարչապետներն արդյունավետ են գնահատել երկկողմ բանակցությունները

18:52 09.09.2021

Ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան։ Այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, հարգանքի տուրք մատուցել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում և մասնակցել Վրաստանի վարչապետի անունից, ի պատիվ Հայաստանի վարչապետի տրված պաշտոնական ճաշին։ Նիկոլ Փաշինյանը բարձր մակարդակի բանակցություններ է անցկացրել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ՝ […]

̰
ՀՀ ԱԺ նախագահը Սերբիայի ԱԺ նախագահի հետ մանրամասն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին

15:44 09.09.2021

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 8-ին հանդիպեց Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Իվիցա Դաչիչի հետ: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքերով` Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Սերբիայի հետ միջխորհրդարանական համագործակցությանը: Նա վստահեցրեց, որ 8-րդ գումարման ԱԺ Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի վերաձևավորումից հետո համագործակցությունն ու ակտիվ շփումները կշարունակվեն` […]

̰
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ազատման դիմում է ներկայացրել

15:33 09.09.2021

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի դիմում է ներկայացել: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատել է Թևոնյանի որդին՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանը: Հարցին՝ ի՞նչն է ազատման պատճառը, արդյոք խնդիրնե՞ր է ունեցել իշխանությունների հետ, Սեդրակ Թևոնյանը նշեց, որ որևէ խնդիր չկա: Այն հարցին էլ՝ հնարավո՞ր է՝ այլ աշխատանքի առաջարկ է ստացել Ռազմիկ Թևոնյանը, պատգամավորը նշել է, […]

̰
Պահեստազորայինների հետ անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ

15:00 09.09.2021

Զինծառայողների անհատական վարժվածությունը կատարելագործելու նպատակով զորամիավորումներից մեկի շարքերը համալրած պահեստազորի զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, մինչ հրաձգության անցնելը նրանք հրահանգավորվել են կրակային խնդիրների լուծման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Անձնակազմը դրսևորել է բարձր պատրաստվածություն՝ գերազանց կատարելով առաջադրված խնդիրները։

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին

14:20 09.09.2021

ՀՀ վարչապետը Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի պարոն նախագահ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Տաջիկստանի Անկախության օրվա առթիվ: Անկեղծորեն մաղթում եմ Տաջիկստանին զարգացում, ինչպես նաև առաջընթաց՝ քաղաքացիների բարեկեցության բարելավմանը և միջազգային ասպարեզում Ձեր երկրի դերի ավելացմանն ուղղված սոցիալ-տնտեսական վերափոխումների հիմնական ուղղություններում։ Համոզված եմ, որ […]

̰
Սեպտեմբերի 8-9-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

13:15 09.09.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Սեպտեմբերի 8-9-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Էրդողանը խոսել է թալիբների հետ փոխգործակցության անհրաժեշտության մասին

12:44 09.09.2021

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է իրավիճակը Աֆղանստանում և հայտարարել է, որ անհրաժեշտ է համագործակցել «Թալիբան» շարժման հետ ՝ միգրանտների հոսքի աճը կանխելու համար: «Նախագահ Էրդողանը հայտարարեց, որ անհրաժեշտ է շարունակել փոխգործակցությունը «Թալիբան» շարժման հետ ՝ Աֆղանստանին մարդասիրական օգնության առաքումն ապահովելու համար, հակառակ դեպքում մենք պետք է ակնկալենք […]

̰
Պուտինի և Բայդենի հանդիպումը կարող է տեղի ունենալ հոկտեմբերին

12:40 09.09.2021

Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը կարող է տեղի ունենալ հոկտեմբերին, բանակցություններ են ընթանում դրա կազմակերպման վերաբերյալ։ «ԱՄՆ դիվանագիտական ​​շրջանակների աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանը և Ամերիկան ​​բանակցություններ են վարում առաջիկա ամիսներին Պուտինի և Բայդենի միջև նոր գագաթնաժողով կազմակերպելու համար: Երկու նախագահների հանդիպումը կարող է կայանալ արդեն հոկտեմբերին», – […]

̰
Գլխավոր դատախազը հանձնարարել է վերսկսել քննությունից միտումնավոր խուսափելու հիմքով կասեցված բոլոր գործերի քննությունը

12:15 09.09.2021

2021թ. օգոստոսի 28-ին ամբողջությամբ ուժի մեջ է մտել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-307-Ն օրենքը, որով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, ի թիվս այլնի, ներդրվել է մեղադրյալի բացակայությամբ վարույթ իրականացնելու կառուցակարգը: Համաձայն դրա՝ մեղադրյալի բացակայությամբ վարույթը կամ հեռակա վարույթը իրականացվում է այն դեպքում, երբ մեղադրյալը խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց: Այս ինստիտուտը […]

̰
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ ԱԻ նախարարի մահվան կապակցությամբ

11:33 09.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի անժամանակ մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով տեղեկացա Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ողբերգական մահվան մասին: Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ Ձեզ անկեղծ կարեկցանքի […]

̰
Սիրիայի Դերաա նահանգում գրոհայինները ավելի քան 300 միավոր զենք են հանձնել

09:34 09.09.2021

Սիրիայի Դերաա նահանգում գրոհայիններն ավելի քան 300 միավոր հրաձգային զենք են հանձնել։ Այս մասին սեպտեմբերի 9-ին հայտնել է հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Գուլյաևը։ «Այս պահին հանձնվել է ավելի քան 300 միավոր հրաձգային զենք՝ ականանետեր, հաստոցավոր նռնականետեր»,-ռուսական կենտրոնի ներկայացուցչի խոսքը մեջբերում է Ren TV հեռուստաալիքը: Սիրիայի կառավարությունն ապօրինի զինված կազմավորումների մասնակիցներին համաներում է […]

̰
Քաբուլի իշխանությունները տեղ են խոստացել կանանց Աֆղանստանի կառավարությունում

08:24 09.09.2021

Կանանց տեղ կտրվի Աֆղանստանի կառավարությունում։ Այս մասին սեպտեմբերի 8-ին հայտարարել է «Թալիբան» արմատական շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը ֆրանսիական BFMTV հեռուստաալիքի հետ զրույցի ընթացքում: Աֆղանստանի ձևավորված կառավարությունը ժամանակավոր բնույթ է կրում, և հեռանկարում նախարարների կաբինետում պաշտոններ կներկայացվեն կանանց համար, նշել է զրուցակիցը: Բացի այդ, Մուջահիդը հայտարարել է միջազգային ասպարեզում այլ երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու […]

̰ ̰
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Լեհաստանի Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկիին

20:33 08.09.2021

Վիեննայում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկիին: Հանդիպմանը կողմերը կարեւորեցին հայ-լեհական երկարամյա բարեկամական հարաբերությունները: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։ Զրույցի ընթացքում արձանագրվեց, որ խորհրդարանական ձեւաչափով սերտ համագործակցությունն իր կարեւոր դերն ունի հայ-լեհական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու եւ առկա բարեկամական կապերը խորացնելու գործում: Ալեն Սիմոնյանը լեհ գործընկերոջը տեղեկացրեց, […]

̰
Շառլ Միշելը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Եվրամիության աջակցությունը Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը

19:57 08.09.2021

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Եվրամիության աջակցությունը Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին  Շառլ Միշելը գրել է Twitter սոցիալական ցանցում: Եվրոպական խորհրդի նախագահի խոսքերով՝ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ընթացքում նա քննարկել է Աֆղանստանում վերջին զարգացումները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի վրա: Նա ասել է, որ […]

̰
Եվրամիությունը 14 միլիարդ եվրո է հատկացնում կազմակերպության թեկնածու երկրներում բարեփոխումներ իրականացնելու համար

19:43 08.09.2021

Եվրամիությունը 14 միլիարդ եվրո է հատկացնում կազմակերպության թեկնածու երկրներում բարեփոխումներ իրականացնելու համար: Այս գումարը պետք է ծախսվի 2021-2027 թվականներին: Հաղորդում է 1tv.ge-ն։ Եվրամիության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵՄ անդամ երկրները վերջապես կանաչ լույս են տվել 14,2 միլիարդ եվրոյի չափով օգնության նախաձեռնությանը՝ հօգուտ Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Իսլանդիայի, Կոսովոյի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սերբիայի և […]

̰
Մեր քննարկման առանցքում է եղել տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը․ Փաշինյան

19:36 08.09.2021

«Վրաստանի վարչապետի հետ ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես ենք եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով։ Մեր քննարկման առանցքում է եղել տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը»,- այս մասին  ՀՀ վարչապետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

̰
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

19:26 08.09.2021

Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Զրուցակիցները քննարկել են բարեկամական և բարիդրացիական բնույթ ունեցող հայ-վրացական հարաբերությունների լայն օրակարգի հարցեր, պատրաստակամություն հայտնել՝ ջանքեր գործադրելու փոխգործակցության առավել խորացման ուղղությամբ, մասնավորապես՝ քաղաքական, տնտեսական, հաղորդակցության, մշակութային, հումանիտար և զբոսաշրջության […]

̰
Ալեն Սիմոնյանը Կորեայի Հանրապետության խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի մասին

19:07 08.09.2021

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 8-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Պակ Բյոն-Սոկի հետ: Ընդգծելով, որ Կորեայի Հանրապետությունն ասիական տարածաշրջանում Հայաստանի կարևոր գործընկերներից է` ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-կորեական միջխորհրդարանական համագործակցության դերը մեծ է: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը […]

̰
Կիպրոսի դպրոցներում պահանջել են պատռել Աթաթուրքի մասին պատմող էջերը գրքերից

18:38 08.09.2021

Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անվան շուրջ հերթական սկանդալն է հասունանում: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Այս անգամ դեպքը տեղի է ունեցել Կիպրոսում: Բանն այն է, որ Կիպրոսի կրթության նախարարությունը հատուկ շրջաբերական է տարածել՝ պահանջելով, որ անգլերենի ուսուցիչները պատռեն դպրոցներին բաժանված անգլերեն գրքերում Աթաթուրքի մասին պատմող էջերը: Այս մասին տեղեկությունը սոցիալական […]

̰
Վրաստանի վարչապետը վստահ է՝ Արցախյան պատերազմի մարտահրավերը կարող է նոր հնարավորության վերածվել ՀՀ-ի համար

16:58 08.09.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը Հայաստանի և հայ ժողովրդի համար նոր դարաշրջանի սկիզբ է համարում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ղարիբաշվիլին կրկին շնորհավորեց հայ գործընկերոջն ընտրություններում հաղթելու կապակցությամբ և հայտնեց, որ արդեն ծանոթացել է Փաշինյանի տեսլականին։ «Ես ծանոթացա պարոն վարչապետի նոր տեսլականին, որը միայն զարգացման, իր երկրի և հայ […]

̰
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին

16:50 08.09.2021

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար, տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին և ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին: Նախարարը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ նախարարության համագործակցությունը, ինչի արդյունքում համատեղ իրականացված ծրագրերը լրջագույն փոփոխություններ են բերել։ Նախարարը ներկայացրել է արդեն իսկ կատարված և առաջիկայում […]

̰
Ավարտվեցին հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները

16:41 08.09.2021

Ավարտվեցին հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները: Ինչպես փոխանցում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, մշակութային և հումանիտար ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, կարևորվել են երկու երկրների ջանքերը խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործում:

̰
Արթուր Դավթյանը մասնակցել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 6-րդ առցանց նիստին

16:07 08.09.2021

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը սեպտեմբերի 8-ին մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 6-րդ նիստին, որն անցկացվել է առցանց՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: Բացի ՀՀ-ից, նիստին մասնակցել են նաև պատվիրակություններ Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Մոլդովայից, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեից: Քննարկվել են Միջպետական խորհրդի նախորդ նիստին ընդունված որոշումների, ԱՊՀ անդամ երկրների համագործակցության […]

̰
Փարիզում մեկնարկել է 2015-ի ահաբեկչությունների գործով դատավարությունը

15:53 08.09.2021

Փարիզում այսօր մեկնարկել է 2015 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների գործով դատավարությունը։ Այն կլինի երկրի տարածքում երբևէ անցկացված ամենախոշոր դատական պրոցեսը։ Ահաբեկչական հարձակումների փաստով հարուցված քրեական գործի ընդհանուր ծավալը հասնում է 542 հատորի՝ ավելի քան մեկ միլիոն էջ։ Դատավարությունում ներգրավված է մոտ երկու տասնյակ մեղադրյալ, որոնցից նիստերին ներկա են գտնվելու 14-ը։ Առանցքային […]

̰
Համայնքների խոշորացում, Գեղարքունիքի նոր մարզպետի նշանակում․ կայացել է կառավարության հերթական նիստը

15:47 08.09.2021

Կառավարության այսօրվա նիստին քննարկվել են նաև համայնքների խոշորացմանը վերաբերող հարցեր, հայտնի է դարձել Գեղարքունիքի նոր մարզպետի անունը: Գործադիրը նաև անկախության 30-ամյակի հետ կապված աշխատանքային օրվա տեղափոխություն է կատարել: Կառավարության նիստի օրակարգի առաջին հարցը վերաբերում էր համայնքների խոշորացմանը և այդ առումով ՏԻՄ օրենքում լրացում / փոփոխություն կատարելուն։ 2016թ․-ի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների խոշորացման […]

̰
Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը Թբիլիսիում

15:41 08.09.2021

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվլիի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով: Երկու երկրների վարչապետները ԶԼՄ-ների համար հանդես կգան նաև բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Նախատեսված է վարչապետի հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: […]

̰
Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև հաստատվել է արդյունավետ համագործակցություն․ Փաշինյան

15:38 08.09.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի հետ հանդիպման արդյունքում Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև համագործակցությունը կդառնա ավելի արդյունավետ և սերտ։ Այս մասին ՀՀ վարչապետն ասաց Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում վրացի իր գործ ընկերոջ հետ առանձնազրույցի ընթացքում: «Մեծարգո պարոն վարչապետ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար։ Ինձ […]

̰
ՀՀ գլխավոր դատախազությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկել «ՀՀ Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում

15:17 08.09.2021

ՀՀ գլխավոր դատախազությունում, հաշվի առնելով նաև 2021թ. հունիսի 20-ին անցկացված Ազգային ժողովի ընտրությունների շրջանում առաջացած իրավիճակները, ուսումնասիրվել է պատգամավորի թեկնածուի և մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս նրանց կարգավիճակային անձեռնմխելիության հաղթահարման՝ ՀՀ-ում գործող իրավական կառուցակարգերը: «ՀՀ Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (90-րդ հոդվածի 5-րդ մաս) համաձայն՝ պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն […]

̰
BACK_TO_TOP