TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+35.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը  դիտարկել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտը

21:15 04.09.2021

Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ տեսչական վերահսկողությունը շարունակվում է: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հանգստյան օրերին ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համագործակցված մշտադիտարկում է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հասարակական տրանսպորտի նկատմամբ: Կանգառներում և շրջիկ կարգախմբերով ուսումնասիրվել են Շենգավիթի տաքսամոտորային, ավտոբուսային ու միկրոավտոբուսային ուղևորափոխադրում կատարող տրանսպորտային միջոցերը: Տեսչական […]

̰
Թալիբները հայտարարել են Փանջշերի նահանգապետի գրասենյակը գրավելու մասին

21:00 04.09.2021

Արմատական «Թալիբան» շարժումը հայտարարել է, որ գրավել է Փանջշեր նահանգի նահանգապետի գրասենյակը: Այս մասին հայտնում է India News Republic պարբերականը։ «Չհաստատված տվյալներով ՝ «Թալիբանի» ուժերը մտել են Փանջշերի նահանգի մայրաքաղաք Բազարակ և գրոհել նահանգապետի գրասենյակը»,- ասված է հաղորդագրության մեջ: Այլ տեղեկատվություն պարբերականը չի ներկայացնում։ Ավելի վաղ այդ օրը «Թալիբանի» ներկայացուցիչ Բիլալ Քարիմին հայտարարել էր, որ […]

̰
ԱՄՆ-ն խնդրել է Ֆինլանդիային փախստականներ ընդունել Աֆղանստանից

20:00 04.09.2021

Միացյալ Նահանգները դիմել է Ֆինլանդիայի իշխանություններին՝ խնդրանքով Աֆղանստանից ընդունել տարբեր խմբեր ներկայացնող փախստականների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Պեկկա Հավիստոն: «Ամերիկացիները դիմել են Ֆինլանդիային՝ կոչ անելով ընդունել տարբեր ոլորտների մասնագետների: Խմբերից մեկում նախկին կառավարության առանցքային դեմքեր են և իրավապաշտպաններ, ում կյանքին վտանգ է սպառնում: Մյուս խումբը կրթված կանայք […]

̰
Գերմանիայում սկսվել է ՌԴ Պետդումայի ընտրությունների արտագնա քվեարկությունը

19:48 04.09.2021

ՌԴ Պետդումայի ընտրություններում ընտրողների առանձին խմբերի համար վաղաժամկետ արտագնա քվեարկությունը սկսվել է սեպտեմբերի 4-ին՝ Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում (Թյուրինգի դաշնային երկրամաս)։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, առանձին խմբերի համար վաղաժամկետ քվեարկվությունը սկսվել է պլանավորածի համաձայն։ Ավելի վաղ դեսպանատան կայքում հրապարակվել էր ՌԴ Պետդումայի ընտրություններում ընտրողների առանձին խմբերի համար Արտահերթ արտագնա քվեարկության ժամանակացույցը: Ըստ դրա, Էրֆուրտում […]

̰
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՌԴ-ին կառավարական կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթն օգտագործելու համար

18:52 04.09.2021

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին` երկրի  կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը օգտագործելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ադրբեջանական կայքերը նշում են, որ ռուսական կողմը դա բացատրել է «որպես տեխնիկական վրիպակ», սակայն այն մինչ այժմ չի վերացվել: ՌԴ կառավարության միասնական տեղեկատվական համակարգի գնումներ բաժնում հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտը ԼՂ-ում տեղակայված  ռազմական ավանների զորանոցային- բնակարանային ֆոնդի կազմակերպման  և համալիր սպասարկման  ծառայությունների մատուցման համար:Հայտը վերնագրված է հետևյալ ձևակերպմամբ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված  ռազմական ավանների զորանոցային-  […]

̰
Էրդողանը հաստատել է Ադրբեջանի հետ երեք պայմանագրերի ուժի մեջ մտնելու ժամկետները

18:15 04.09.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Ադրբեջանի հետ երեք պայմանագրերի ուժի մեջ մտնելու ժամկետները: Ըստ մամուլի, հաստատված է «Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Թուրքիայի Հանրապետության կառավարության միջև էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը», որն ուժի մեջ է 2021 թվականի ապրիլի 29-ից, ինչպես նաև «Համաձայնագրեր Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում», որը գործում […]

̰
Առաջիկա օրերին Քաբուլի օդանավակայանը կկարողանա քաղաքացիական չվերթներ ընդունել

17:16 04.09.2021

Մասնագետները վերանորոգման աշխատանքներ են իրականացնում Քաբուլի միջազգային օդանավակայանում, մոտ օրերս այն կկարողանա մի քանի քաղաքացիական թռիչքներ կատարել  և պատրաստ է մարդասիրական օգնությամբ ինքնաթիռներ ընֆունել, հայտնում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը ՝ հղում կատարելով Կատարի դեսպանին: «Մի խումբ մասնագետներ օդանավակայանը պատրաստել են և մոտ ժամանակներս  պատրսատ կլինե  քաղաքացիական թռիչքներ ընդունելու համար»,- ասել է Աֆղանստանում Կատարի դեսպան Սաիդ բին […]

̰
Քաբուլում թալիբները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարար կանանց դեմ

16:00 04.09.2021

Մի խումբ կանայք շաբաթ օրը փորձել են բողոքի ակցիա անցկացնել Քաբուլում ՝ ընդդեմ «Թալիբան» արմատական ​​շարժման կողմից իրենց իրավունքների խախտման, սակայն նրանց արգելել են՝ արցունքաբեր գազ կիրառելով: Տեղական Tolo News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կանայք փորձել են հասնել նախագահական պալատ, երբ թալիբները նրանց դեմ արցունքաբեր գազ են կիրառել: «Երթերը դեպի նախագահական պալատ արգելվեցին: Ըստ թալիբների աղբյուրների՝ սա […]

̰
Աֆղանստանում հրաձգության հետևանքով 17 մարդ է զոհվել

13:20 04.09.2021

«Թալիբան» արմատական ​​շարժման զինյալների կողմից անկանոն կրակոցների արդյունքում Աֆղանստանում առնվազն 17 մարդ է զոհվել, 41-ը վիրավորվել է: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին: Մեկ օր առաջ թալիբները օդ են կրակել: Այսպիսով, նրանք նշել են Փանջշիր նահանգի անկումը, այս մասին հայտնել է մշակութային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ահմադուլլահ Վասիկը: Նշվել է, որ կրակոցներն իրականացվել են նաև Քաբուլ, […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը սեպտեմբերի 13-ին Ժնևում Աֆղանստանի հարցով նախարարական հանդիպում կհրավիրի

12:34 04.09.2021

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը սեպտեմբերի 13 -ին Ժնևում կմասնակցի Աֆղանստանին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցով նախարարական հանդիպմանը: Այս մասին ասված է գլխավոր քարտուղարի գրասենյակի ՝ ուրբաթ օրը տարածված հայտարարության մեջ: «ՄԱԿ-ը համերաշխ է Աֆղանստանի ժողովրդի հետ, ուստի գլխավոր քարտուղարը կմեկնի Ժնև ՝ սեպտեմբերի 13-ին բարձր մակարդակի նախարարական հումանիտար հանդիպում գումարելու՝ երկրի աճող կարիքները բավարարելու համար»,-ասվում […]

̰
Աֆղանստանի իշխանությունները քննադատել են ԱՄՆ-ի միջամտությունը երկրի մշակույթին

12:25 04.09.2021

Միացյալ Նահանգները չպետք է միջամտի Աֆղանստանի մշակույթին և փորձի երկրի համար պարտադրել մշակութային ոչ բնորոշ հիմքեր: Այս մասին ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 3 -ին, հայտարարել է «Թալիբան» արմատական ​​շարժման (Ռուսաստանի Դաշնությունում արգելված ահաբեկչական խմբավորում) ներկայացուցիչ Մոհամմադ Սոհեյլ Շահինը: Այսպիսով, նա մեկնաբանել է կանանց իրավունքների հետագա ճակատագիրը: Շահինը նշել է, որ աֆղան կանայք աշխատանքի և կրթության հետ […]

̰
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

11:32 04.09.2021

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ պարոն նախարար, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Միացյալ Նահանգները երկարամյա հանձնառություն ունի աջակցելու Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, և մենք ակնկալում ենք համագործակցել Ձեզ հետ՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների […]

̰
Բայդենի կարգադրւթյամբ սկսվում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գաղտնազերծումը

08:32 04.09.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել՝ գաղտնազերծելու և հրապարակելու 2001 թվականի սեպտեմբերի 11 -ի ահաբեկչություններին առնչվող պետական ​​փաստաթղթերը: Այս մասին հայտնում է The Washington Post-ը ՝ հղում անելով նրա հայտարարությանը: 2001 թվականի սեպտեմբերի 11 -ի ահաբեկչությունների հետաքննության վերաբերյալ նյութերի գաղտնազերծումը Բայդենի նախընտրական խոստումներից մեկն էր: Գաղտնազերծված նյութերը պետք է հրապարակվեն վեց ամսվա ընթացքում: «Սեպտեմբերի […]

̰
Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՄԹ դիվանագիտական կորպուսի փոխ-մարշալին

23:56 03.09.2021

Սեպտեմբերի 3-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ նորանշանակ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՄԹ դիվանագիտական կորպուսի փոխ-մարշալ եւ Արտաքին գործերի եւ զարգացման Ֆորին օֆիսի արարողակարգի ծառայության տնօրեն Վիկտորիա Բասբիին: Շնորհավորելով դեսպանին ՄԹ-ում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, Վիկտորիա Բասբին հաջողություն է մաղթել Վարուժան Ներսեսյանին՝ վստահություն հայտնելով, որ նրա գործունեությունը նոր լիցք եւ բովանդակություն կհաղորդի […]

̰
ԱՄՆ-ում Զելենսկուն ուղեղի վնասվածքների բուժման մասին գիրք են նվիրել

23:49 03.09.2021

ԱՄՆ կատարած պաշտոնական այցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն նվիրել են «Գանգուղեղային թեթև վնասվածք» գիրքը: Ուկրաինացի առաջնորդին նման նվեր է մատուցել ամերիկյան կոնգրեսվումեն-դեմոկրատ Մարսի Կապուրը, հայտնել է ուկրաինական Bykvu պորտալը: Գիրքը հրատարակել է ամերիկա-ուկրաինական բժշկական հիմնադրամը (AUMF)։ Դրա տվյալներով՝ ձեռնարկում նկարագրված են գանգուղեղային վնասվածքների բուժման եղանակները։ Բացի այդ, ձեռնարկում ներկայացված են առաջարկություններ խոսքի պաթոլոգիայի մասնագետների […]

̰
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում, Շենգավիթում, Նոր Նորքում

22:59 03.09.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 26-29-ը, Շենգավիթում՝ օգոստոսի 27-ին և 28-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի 31-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ օգոստոսի 26-29-ը, սեպտեմբերի […]

̰
Շաքարավազն անհետացել է Քաբուլի խանութներից

22:11 03.09.2021

«Թալիբան» շարժման համար դժվար կլինի կատարել սոցիալական պարտավորությունները բնակչության առջև, երկրում որոշ ապրանքներ արդեն անհետացել են, օրինակ՝ շաքարավազը, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Քաբուլում ՌԴ-ի դեսպան Դմիտրի Ժիրնովը։ «Այժմ Աֆղանստանի հիմնական խնդիրն իսկապես տնտեսական է: Գանիի կառավարության օրոք երկրի բյուջեն երեք քառորդով կազմվել է արևմտյան նվիրատվությունների հաշվին: Այժմ դրանք չկան. Աֆղանստանի ակտիվները սառեցված են, […]

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին կոչ է արել բացահայտել «Արևմուտք-2021» զորավարժությունների մանրամասները

21:50 03.09.2021

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանին կոչ է արել տվյալներ տրամադրել «Արևմուտք-2021» զորավարժությունների մասին ՝ կապված Բալթյան երկրների, Լեհաստանի և Ուկրաինայի՝ Մոսկվայի պլանների վերաբերյալ աճող մտահոգության հետ: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը։ Գլխավոր քարտուղարը կարծում է, որ Ռուսաստանը «պետք է իրեն կանխատեսելի կերպով պահի»: «Իրականությունն այն է, որ սառը պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը երբեք […]

̰
Չինաստանում արգելել են հեռուստատեսությամբ ցուցադրել կնոջ տեսքով տղամարդկանց

21:33 03.09.2021

Չինաստանի իշխանություններն արգելել են հեռուստատեսությամբ ցուցադրել կնոջ տեսքով տղամարդկանց, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Իշխանությունները պահանջել են թույլ չտալ բամբասանքների և սկանդալների, ինչպես նաև զանգվածային ուշադրություն ձգող բացասական երևույթների տարածումը: Բացի այդ, վարչությունը կարգադրել է, որ հեռուստաալիքներն ու առցանց հարթակները խստորեն վերահսկեն դերասանների ու հյուրերի ընտրությունը՝ ի թիվս այլ բաների գնահատելով նրանց քաղաքական գրագիտությունն ու բարոյականությունը։ […]

̰
ՌԴ ՊՆ-ն հերքում է Շուշիի ուղղությամբ կրակելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը

21:10 03.09.2021

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը անցած մեկ օրվա ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտում չի հայտնաբերել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկատվական տեղեկագրում: Այսպիսով` Ռուսաստանի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը` ՊԲ ստորաբաժանումների կողմից Շուշիի ուղղությամբ կրակելու մասին: «Ռուսաստանցի խաղաղապահների կողմից 27 դիտակետում իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և […]

̰
Սաակաշվիլին պատրաստվում է հայտարարություն անել Վրաստանի հետ կապված իր ծրագրերի մասին

20:50 03.09.2021

Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ սեպտեմբերի 6-ին կխոսի Վրաստանի հետ կապված իր ծրագրերի մասին: Հաղորդում է Aliq Media-ն։ «Երկուշաբթի հայտարարություն կանեմ իմ ծրագրերի մասին և Վրաստանի գործընթացներում իմ անմիջական մասնակցության մասին»,- գրել է Սահակաշվիլին այսօր, սեպտեմբերի 3-ին, ֆեյսբուքյան իր էջում։ Սաակաշվիլին Ուկրաինա մեկնելուց հետո, բազմիցս հայտարարել է Վրաստան վերադառնալու մասին, որտեղ նրան […]

̰
Օլիմպիական խաղերը վերջակետ կդնեն Ճապոնիայի վարչապետի կարիերային

20:43 03.09.2021

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան հայտարարել է, որ չի պայքարելու իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու համար: Սա  նշանակում է, որ նրա վարչապետության ժամկետը շուտով կավարտվի: Սուգան դարձավ երկրի վարչապետ ընդամենը մեկ տարի առաջ, այն բանից հետո, երբ նրա նախորդ Սինձո Աբեն հրաժարական տվեց առողջական  խնդիրների պատճառներով: Իշխող լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նոր ղեկավարի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 29 […]

̰
Կարեն Սարգսյանն ազատվել է ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից

20:37 03.09.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Սարգսյանն ազատվել է ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից : «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Սարգսյանին ազատել ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»:

̰
ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել 2022 թվականին

20:26 03.09.2021

Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել 2022 թվականին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահի օգնական Իյա Մալկինան: «Գազի ընդհանուր շուկայի շրջանակում հնարավոր կլինի գնել այդ վառելիքը բորսայում: Դրա համար կընդունվի գազի բորսայական առեւտրի կարգ, որն արդեն մշակվում է մասնակից երկրների կառավարությունների եւ […]

̰
Պուտինը աղետալի է անվանել ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանում տիրող իրավիճակը

16:56 03.09.2021

ԱՄՆ -ի գլխավորած կոլեկտիվ Արևմուտքի համար աշխատած աֆղանների վիճակը, ինչպես նաև հանրապետության ընդհանուր վիճակն ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո, աղետալի է: Այս մասին ուրբաթ օրը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Իրոք, սա աղետ է: Սա ճիշտ է: Սրանք իմ խոսքերը չեն: Սա ամերիկացի վերլուծաբանների խոսքերն են: Սա աղետ է, քանի […]

̰
450 թալիբ է ոչնչացվել,130-ը՝ գերեվարվել

16:40 03.09.2021

Աֆղանստանի դիմադրության ուժերի խոսնակ Ֆահիմ Դաշտին հայտարարել է ավելի քան 450 թալիբ զինյալների ոչնչացման և 130-ի գերեվարման  մասին: «Անցած գիշեր հարձակման արդյունքում ութ հազար թալիբներ, 350 ամենագնաց մեքենաների հետ, չորս ժամ տևած բախումից հետո հետ շպրտվեցին: Նրանք լուրջ կորուստներ կրեցին: 450 ահաբեկիչ սպանվեց, 130 մարդ գերեվարվել է»,- գրել է Դաշտին՝ Twitter-ում: Նա նաև հայտարարել է, […]

̰
ՌԴ կառավարական կայքն օգտագործել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը

16:01 03.09.2021

Ռուսաստանի կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում օգտագործվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կայքի գնումներ բաժնում հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտը ԼՂ-ում տեղակայված  ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման  և համալիր սպասարկման  ծառայությունների մատուցման համար: Հայտը վերնագրված է հետևյալ ձևակերպմամբ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված  ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման, համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար»: Կայքում […]

̰
Հարավային Կորեայում հայտնաբերել են կորոնաիրուսի նոր շտամ

15:51 03.09.2021

Հարավային Կորեայի առողջապահական մարմինները հայտնաբերել են երկրում կորոնավիրուսի նոր «mu» շտամով վարակման երեք դեպք,- հաղորդում է РИА Новости-ն: Իշխանություններն ասում են, որ բոլոր դեպքերը ներմուծված են: «Երկրի ներսում հիվանդության դեպքեր չկան»,- ասում է Կորեայի Առողջապահության ազգային ինստիտուտի վարակիչ հիվանդությունների հետազոտական ​​կենտրոնի ղեկավար Չան Հի Չանգը: Նոր «mu» տարբերակն ունի «իմունային փախուստի» հատկություն: Սա նշանակում է, […]

̰
Ստուգվել է զինծառայողների պատրաստվածությունը

15:39 03.09.2021

Սպաների պատրաստվածությունը և ստորաբաժանումների գործողությունների հաջորդականությունը ստուգելու նպատակով սեպտեմբերի 3-ին 5-րդ զորամիավորման վարչակազմն ու ապահովման ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, անձնակազմը հանդերձավորվել է, ռազմական տեխնիկան զբաղեցրել է նախորոշված շրջանները, բացազատվել են հրամանատարական և թիկունքի ղեկավարման կետերը, վերադաս հրամանատարության կողմից տրվել են նախնական խնդիրների կատարման ցուցումներ։

̰
ՄԱԿ-ը պետք է պատասխանատու լինի աշխարհում կարգուկանոնի համար. Պուտին

14:33 03.09.2021

Աշխարհում կարգուկանոնի համար պետք է պատասխան տա ՄԱԿ-ը, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «ՄԱԿ -ը պետք է պատասխանատու լինի աշխարհում կարգուկանոնի համար. և նրա Անվտանգության խորհուրդը: Այդ թվում՝ ի դեմս մշտական ​​հինգ անդամների (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա – խմբ.)»,- ասել է նա Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ՝ պատասխանելով այն […]

̰
BACK_TO_TOP