19:22 06.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է ԵԱԶԲ-ՀՀ գործընկերության զարգացումը՝ նշելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ կառավարությունը հավակնոտ ծրագրեր է նախանշել և դրանց իրականացման գործում կարևորում է միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԱԶԲ հետ գործակցությունը: Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարել ճանապարհաշինության, […]
19:14 06.09.2021
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) դեսպան Ֆան Յունին: Նախարար Միրզոյանն ու դեսպան Ֆան Յունն անդրադարձ են կատարել հայ-չինական բազմադարյա բարեկամական կապերի վրա հիմնված հարաբերություններին և վերահաստատել են երկու երկրների պատրաստակամությունը՝ համատեղ քայլեր ձեռնարկելու փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված փոխգործակցության զարգացման ուղղությամբ: Հայկական կողմը ներկայացրել է […]
19:10 06.09.2021
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հայտնում են, որ շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 76 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։ Այսպիսով` հիմնադրամի հիմնական շահառուների թիվը 4392-ն է, որից 3976-ը` այս պատերազմի հետևանքով, 416-ը հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:
18:31 06.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արկադի Բալյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից»:
18:20 06.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևին: Նրա այցը Երևան կրում է ճանաչողական բնույթ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները և այդ համատեքստում ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը:
15:15 06.09.2021
Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կորոնավարակի դեմ պայքարի նորմերն են ստուգել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խոշոր խանութներում։ Խախտումներ չեն հայտնաբերվել: Շրջայցերը շարունակվելու են: Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-300 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն […]
15:13 06.09.2021
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը: Նախարար Միրզոյանը հայկական կողմի աջակցությունն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի […]
15:07 06.09.2021
Ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշատ քաղաքում բնակվող 27-ամյա մի երիտասարդ Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող մի երիտասարդից փող է շորթել՝ նրա մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով։ Նախնական տվյալներով՝ արտաշատցի երիտասարդը մյուսից պարբերաբար պահանջել ու ստացել էր ընդհանուր կես միլիոն դրամից ավելի գումար։ Ըստ տեղեկությունների՝ 400․000 դրամ […]
14:55 06.09.2021
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կրկին նիստ է գումարել և քննարկել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ, ըստ Դոնթի բանաձևի՝ այդ պաշտոնն ընդդիմության ներկայացուցիչը պետք է զբաղեցնի: Մոտ 2.5 ժամ տևած քննարկման արդյունքում «Հայաստան» դաշինքից ներկայացված թեկնածուն այս անգամ ևս չի ընտրվել:
14:48 06.09.2021
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ավարտվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը (դիմումների ներկայացման վերջնաժամկետն էր 2021 թվականի օգոստոսի 31-ը): Միջոցառման նպատակն էր օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում Հայաստանի Հանրապետության տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը և աշխատատեղերի պահպանմանը: Միջոցառումն իրականացվել է շուրջ մեկ տարի` 2020 […]
14:39 06.09.2021
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 6-ին հանդիպեց ՌԴ սենատոր, «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, կուսակցության գլխավոր խորհրդի նախագահության միջազգային գործունեության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ-ից։ «Ողջունելով հյուրին` ԱԺ փոխնախագահը բարձր գնահատեց Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական և դաշնակցային համագործակցության զարգացումը բոլոր ուղղություններով և կարևորեց խորհրդարանական փոխգործակցության խորացումը: […]
14:28 06.09.2021
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-9-ը աշխատանքային եռօրյա այցով մասնակցելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին և Ահաբեկչության դեմ պայքարի առաջին գլոբալ խորհրդարանական գագաթնաժողովին: Համաժողովի աշխատանքները պաշտոնապես մեկնարկելու են սեպտեմբերի 7-ին պանելային քննարկումների ձևաչափով և հագեցած օրակարգով: Քննարկվելիք հիմնական թեմաները ծավալվելու են տարբեր երկրների խորհրդարաններին ներհատուկ հիմնախնդիրների և […]
14:21 06.09.2021
Իրաքի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա, որի հետևանքով զոհվել է անվտանգության 13 աշխատակից, ևս 6-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը: Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան. ԻՊ-ի գրոհայինները հարձակվել են Իրաքի մայրաքաղաք Բաղդադից մոտ 250 կմ հյուսիս գտնվող Քիրքուք […]
14:14 06.09.2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Խովաևը ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իգոր Խովաևը Երևանում հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ ՀՀ ԱԳՆ-ն դեռևս չի հայտնել: Իգոր Խովաևն օգոստոսի 31-ին այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպում էր ունեցել այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
13:43 06.09.2021
Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատի պաշտոնյաները հայտնել եմ, որ «Թալիբան» շարժման գլխավոր հրամանատարներից մեկը՝ Մավլավի Ֆասիհուդդինը (ավելի հայտնի է որպես Մավլավի Մահդում), սպանվել է երկուշաբթի՝ սեպտեմբերի 6-ին, Փանջշեր նահանգում: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով ճակատի հաղորդագրությանը: «Մավլավի Ֆասիխուդդինը սպանվել է վեց թիկնապահի հետ միասին Փանջշեր նահանգի Պիշգուր շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Թալիբները դեռ […]
13:13 06.09.2021
ԱՄՆ-ի արևելքում «Իդա» փոթորկի զոհերի թիվը հասել է 68-ի, հայտնում է CBS-ը: Ավելի վաղ հաղորդվել էր Միացյալ Նահանգների հյուսիս-արևելքում 45, իսկ երկրի հարավ-արևելքում`14 մահվան մասին: Օգոստոսի 28-ին «Իդա» փոթորիկը հարվածել է Լուիզիանային և աստիճանաբար թուլացել հյուսիս-արևելք տանող ճանապարհին: Բայց նույնիսկ թուլացած ցիկլոնը հորդառատ անձրևներ և ջրհեղեղներ է բերել հյուսիսարևելյան շրջան: Ըստ հեռուստաալիքի ՝ Նյու Ջերսիում […]
12:51 06.09.2021
«Թալիբան» շարժումը հրավեր է ուղարկել Թուրքիային, Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին, Պակիստանին և Քաթարին՝ մասնակցելու Աֆղանստանի կառավարության կազմի հայտարարման միջոցառմանը: Այդ մասին երկուշաբթի՝ սեպտեմբերի 6-ին, հայտնել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Նշվում է, որ նոր կառավարության հայտարարման համար անհրաժեշտ ընթացակարգերն ավարտված են, շարժման առաջնորդը կմնա իր պաշտոնում» և «կվերահսկի կառավարությունը»:
12:46 06.09.2021
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կրկին նիստ է գումարել և քննարկել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ ըստ Դոնթի բանաձևի՝ այդ նախագահի տեղակալի պաշտոնը ընդդիմության ներկայացուցիչը պետք է զբաղեցնի: «Հայաստան» դաշինքից կրկին ներկայացվել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, և այն պետք է քննարկվի նույն ընթացակարգով: Թեկնածուին և «Հայաստան» […]
22:31 05.09.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցները մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում իրականացրել են 30 ուժեղացված ստուգայց, բացահայտել` 3 խախտում, այդ թվում՝ մանրամեծածախ առևտրի 18 կետ՝ 1 խախտում, 11 դեղատուն՝ 1 խախտում, 1 գրասենյակ՝ 1 խախտում։
22:00 05.09.2021
Ներկայում մոտ է 100 ամերիկացի գտնվում է Աֆղանստանում, CNN- ի եթերում ասել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռոն Քլինը: Նրա խոսքով՝ ԱՄՆ -ն միջոցներ է ձեռնարկում դուրս բերել այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են լքել Իսլամական Հանրապետությունը: Օգոստոսի սկզբին,Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո, «Թալիբան» խմբավորման գրոհայինները հարձակում կազմակերպեցին կառավարական ուժերի դիրքերի դեմ և օգոստոսի 15 […]
20:50 05.09.2021
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հույս ունի, որ Աֆղանստանից ժամանած փախստականները կընդունվեն շատ երկրների կողմից: «Ես աղոթում եմ, որպեսզի շատ երկրներ ընդունեն ու պաշտպանեն նրանց, ովքեր նոր կյանք են փնտրում», -ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասել է պապը՝ Սուրբ Պետրոսի հրապարակի ավանդական կիրակնօրյա պատարագի ընթացքում: «Թող երիտասարդ աֆղանցիները կրթություն ստանան, դա մարդու զարգացման համար կարևորագույն բանն է: […]
20:22 05.09.2021
«Թալիբան» շարժումը շահագրգռված է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի և Պակիստանի հետ: Այս մասին կիրակի օրը ՏԱՍՍ -ին տված հարցազրույցում հայտարարել է Աֆղանստանի փրկության գերագույն խորհրդի ղեկավար, թալիբների նախկին դաշտային հրամանատար Մոհամմադ Աքբարը: «Մենք պետք է լայն հարաբերություններ հաստատենք Մոսկվայի հետ, քանի որ դա բխում է և՛ «Թալիբանի», և՛ Ռուսաստանի Դաշնության շահերից», – ասել է նա: […]
17:47 05.09.2021
Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդեն ձերբակալվել է ապստամբների կողմից, հայտնում է Guinee News-ը՝ հղում անելով աղբյուրներին: Ըստ մամուլի հրապարակումների, դա տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձի ժամանակ, որը ձեռնարկել էին հատուկ ջոկատայինները գնդապետ Մամադի Դումբուի ղեկավարությամբ: Ապստամբներին հաջողվել է ձերբակալել նաեւ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների: Կիրակի ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հաղորդել էին նախագահական նստավայրի տարածքում հատուկ նշանակության […]
16:47 05.09.2021
Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդեին հավատարիմ ուժերը ձերբակալել են 25 զինծառայողի, ովքեր մասնակցել են Կոնակրի մայրաքաղաքում տեղի ունեցած հեղաշրջմանը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է տեղական աղբյուրը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին Կոնակրի մայրաքաղաքում գտնվող նախագահական նստավայրի մոտ հնչած կրակոցների մասին: Ըստ Jeune Afrique թերթի, որը հղում է կատարում աղբյուրներին, հեղաշրջման փորձի հետևում կանգնած են հատուկ ջոկատայինների ներկայացուցիչները, […]
16:25 05.09.2021
Գվինեայի Հանրապետությունում պետական հեղաշրջման փորձ է կատարվել: Այս մասին իր պորտալում հայտնել է Jeune Afrique ամսագիրը: Իր հերթին, Reuters գործակալությունը հայտնում է, որ զինված զինվորականներ են գտնվում Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիի նախագահական պալատի դիմաց: Նրա խոսքով՝ միակ մայրուղին, որը Կոնակրի հյուսիսից տանում է դեպի կառավարական թաղամաս, որտեղ գտնվում է նախագահական պալատը, արգելափակել են զինվորները։ Բարձրաստիճան պաշտոնյան […]
16:13 05.09.2021
Գտածոները տարբեր են լինում: Օրինակ, Գրենլանդիայի մերձակայքում դանիացի և շվեդ գիտնականները գտել են նոր կղզի, որը դարձել է մոլորակի ամենահյուսիսային հատվածը: 2021 թվականի հուլիսին գիտնականները ժամանել են Գրենլանդիայի հյուսիս ՝ ուսումնասիրելու և որոնելու կյանքի նոր տեսակներ: Գիտնականները վայրէջք են կատարել Օոդակ կղզու տարածքում, որը նախկինում համարվում էր աշխարհի ամենահյուսիսային ցամաքային տարածքը: Կղզին ինքնին որևէ ուշագրավ […]
15:38 05.09.2021
Բաղդադի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետևանքով Իրաքի դաշնային ոստիկանության զոհված աշխատակիցների թիվը հասել է 12-ի, ևս երեքը վիրավորվել են:Այս տվյալները ներկայացրել է As Sumariyah հեռուստաալիքը ՝ վկայակոչելով տեղական իրավապահ մարմինների աղբյուրը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ծայրահեղականները հարձակվել են Բաղդադից հյուսիս գտնվող Քիրքուք նահանգի գյուղի անվտանգության ուժերի վրա: ԻՊ զինյալների հարձակման հետևքանքով […]
15:00 05.09.2021
Կիպրոսում Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկը հայտնվել է տհաճ իրավիճակում: Նա խրվել-մնացել է Սուրբ Ղազարոսի սարկոֆագում: Առայժմ հայտնի չէ, թե ինչու է նա այնտեղ մտել, բայց ամբողջ զբոսաշրջային խումբը ստիպված է եղել օգնության հասնել կնոջը: Սկզբում ուղեկցորդն է օգնության հասել, բայց նա նույնպես չի կարողացել գլուխ հանել: Կնոջը կարողանում են սարկոֆագից հանել համատեղ ջանքերով:
14:07 05.09.2021
Աֆղանստանի Փանջշեր նահանգում դիմադրության ուժերը վերականգնել են Փարյան շրջանի վերահսկողությունը, հայտնել է հակաթալիբանյան ուժերի ներկայացուցիչ Ֆահիմ Դաշտին: «Փանջշեր նահանգի Փարյան շրջանը ամբողջությամբ մաքրվեց թալիբներից: Առնվազն հազար ահաբեկիչ շրջափակման մեջ է հայտնվել : Բոլոր գրոհայինները նահանջի և փախուստի ընթացքում ոչնչացվել կամ գերեվարվել են դիմադրության մարտիկների կողմից »,-Ֆահիմ Դաշտիի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։ Հյուսիսային Աֆղանստանի լեռնային […]
12:50 05.09.2021
Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» արմատական շարժումը ցանկանում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել ԳԴՀ -ի հետ: Այս մասին հայտարարել է շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը Welt am Sonntag թերթում հրապարակված հոդվածում: «Մենք ցանկանում ենք Գերմանիայի հետ ամուր և պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ»,- ասել է նա: Նրա խոսքով ՝ թալիբները կցանկանային նաև Գերմանիայից, ինչպես նաև այլ երկրներից ֆինանսական աջակցություն և […]